Polytech High School

Polytech High School

Share

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոց

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը (նախկին` ՀՊՃՀ հենակետային վարժարանը) գործում է 1994 թ.-ից: Նախապես եղել է ՀՀ ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություն, իսկ 2011 թ.-ին, ՀՀ Կառավարության որոշմամբ, հենակետային վարժարանը վերակազմավորվել է` միավորվելով ՀՊՃՀ-ին:

Ներկայումս ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում սովորում է 905 աշակերտ:

Դպրոցում գործում են մասնագիտական հոսքեր տարբեր ուսումնական ծրագրերով.
• Բնագիտամաթեմատիկական հոսք, որն իր մեջ ներառում է ֆիզիկամաթեմատիկական, ինժեներական, տնտեսագիտական և դիզայն ենթահոսքեր:
Մինչ այժմ ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը տվել է բազմաթիվ շնորհաշատ շրջանավարտներ, ովքեր իրենց ուսումը շարունակել և շարունակում են տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում. առաջին հերթին, իհարկե, ՀԱՊՀ-ում: Շրջանավարտներից շատերը ներգրավված են հանրապետության գիտության, արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Նրանցից 60-ը ֆիզմաթ և տեխնիկական գիտությունների թեկնածուներ են:

ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը մատուցում է բարձրակարգ կրթական ծառայություններ շնորհիվ իր նվիրյալ ուսուցիչների, որոնցից շատերը ՀԱՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ են: Նրանց աշխատանքի կարևոր արդյունքներից են ամեն տարի ՀՀ նախագահի կողմից դպրոցի լավագույն աշակերտներին տրվող մրցանակները, ինչպես նաև միջազգային և հանրապետական նշանակության օլիմպիադաներից բերված բազմաթիվ մրցանակները և պատվոգրերը:

25/09/2026
«Ապագայի ինժեներներ» հմտությունների խմբակ 23/09/2026

🚀 ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ԱՊԱԳԱՅԻ ԻՆԺԵՆԵՐՆԵՐ» ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԽՄԲԱԿԻ 2026-2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՆՈՐ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Եթե հետաքրքրվում ես տեխնոլոգիաներով, նորարարությամբ և ապագայի մասնագիտություններով, սիրում ես ստեղծել նոր գաղափարներ, աշխատել թիմում և զարգացնել հմտություններդ, ապա «Ապագայի ինժեներներ» հմտությունների խմբակը քեզ համար է։

💡 Խմբակի ծրագիրը ներառում է 5 հիմնական ուղղություն՝
1. Տեխնոլոգիա և նորարարություն. Ինժեներական նորարարություն, արհեստական բանականություն, ավտոմատացում և տեխնոլոգիական էթիկա։
2. Փափուկ հմտություններ. Հաղորդակցություն, թիմային աշխատանք, հանրային խոսք և նախագծերի կառավարում։
3. Աշխատաշուկա և ապագայի մասնագիտություններ. Աշխատաշուկայի միտումներ, մասնագիտական կողմնորոշում, կարիերայի պլանավորում և թվային պորտֆոլիո։
4. Դիզայն մտածողություն և մեդիա. Վիզուալ հաղորդակցություն, բրենդինգ, դիզայն մտածողություն և մեդիա գործնական աշխատանքներ։
5. Մշակույթ և դրա ազդեցությունը. Մշակութային վերլուծություն, քննադատական մտածողություն, հիմնավորված կարծիք և գրավոր խոսք։

🎯 Ուսումնական տարվա ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն նոր գիտելիքներ և հմտություններ, ինչպես նաև հնարավորություն կունենան աշխատելու սեփական գաղափարների և նախագծերի վրա՝ դրանք փուլ առ փուլ զարգացնելով և ներկայացնելով։

🌐 Գործարկվել է «Ապագայի ինժեներներ» հմտությունների խմբակի պաշտոնական թվային հարթակը՝ https://eotf.am/

Հարթակը ստեղծվել է խմբակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը մեկ միասնական միջավայրում ներկայացնելու, նոր հոսքերի գրանցումն իրականացնելու, ինչպես նաև խմբակի հետագա աշխատանքները համակարգելու նպատակով։
Այսուհետ խմբակի ընդունելության գրանցումն իրականացվում է eotf.am հարթակի միջոցով։

🔗 Գրանցվելու համար անհրաժեշտ է մուտք գործել հետևյալ հղումով՝ https://eotf.am/hy/registration

Միացի՛ր «Ապագայի ինժեներներ» նոր հոսքին, զարգացրո՛ւ հմտություններդ և գաղափարներդ վերածի՛ր իրական նախագծերի։

#ԱպագայիԻնժեներներ #Ընդունելություն2026

«Ապագայի ինժեներներ» հմտությունների խմբակ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Ավագ դպրոցի «Ապագայի ինժեներներ» հմտությունների խմբակի պաշտոնական կայք։

07/09/2026

2025-2026 ուսումնական տարվա կամավորները ստացան իրենց աշխատանքը հավաստող փաստաթուղթ 🌟

Photos from Polytech High School's post 04/09/2026

Կամավորական աշխատանքի հավաստագրերի հանձնման արարողություն

Այսօր ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում տեղի ունեցավ աշակերտների կամավորական աշխատանքների հավաստագրերի հանձնման արարողությունը։

Հավաստագրերը աշակերտներին հանձնեց դպրոցի տնօրենի տեղակալ Նելլի Համբարձումյանը՝ իր խոսքում ընդգծելով կամավորական աշխատանքի կարևորությունն ու աշակերտների ցուցաբերած պատասխանատվությունը։

«Շատ կարևորում եմ կամավորական աշխատանքը և ուրախ եմ, որ մեր աշակերտները մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց ստանձնած պարտականություններին։ Դպրոցը այն վայրն է, որտեղ դուք ստանում եք ոչ միայն հանրակրթական գիտելիքներ, այլև հնարավորություն եք ունենում ձեռք բերելու նոր հմտություններ, փորձ և արժեքավոր փորձառություն՝ ոչ ֆորմալ կրթության միջոցով։ Իսկ մեր դպրոցը հենց այն կրթական միջավայրն է, որը մեծ հնարավորություններ է ընձեռում ձեզ՝ զարգանալու, նախաձեռնող լինելու և բացահայտելու ձեր ներուժը»։

Կամավորական աշխատանքը ձևավորում է պատասխանատվության, համագործակցության, նախաձեռնողականության և հասարակական ակտիվության կարևոր հմտություններ։ Ուրախ ենք, որ մեր աշակերտները գիտելիքին զուգահեռ ձեռք են բերում նաև արժեքավոր փորձառություն և իրենց ներդրումն ունենում դպրոցական ու հասարակական կյանքում։

👏 Շնորհավորում ենք մեր աշակերտներին և մաղթում նորանոր նախաձեռնություններ, ձեռքբերումներ ու հաջողություններ։

01/09/2026

✨ Բարի գալուստ նոր ուսումնական տարի

24/08/2026

Սիրով տեղեկացնում ենք, որ դպրոցում նախատեսվում են հանդիպումներ արտասահմանյան առաջատար համալսարանների ներկայացուցիչների հետ։

📌 Shanghai Jiao Tong University
📅 Սեպտեմբերի 1
🕝 Ժամը՝ 14:30
📍 6-րդ մասնաշենքի դահլիճ

📌 New York University Abu Dhabi (NYUAD)
📅 Սեպտեմբերի 15
🕝 Ժամը՝ 14:30
📍 6-րդ մասնաշենքի դահլիճ

📌 University of Minnesota
📅 Հոկտեմբերի 8
🕝 Ժամը՝ 14:30
📍 6-րդ մասնաշենքի դահլիճ

Հանդիպումների ընթացքում ցանկացողները հնարավորություն կունենան անմիջականորեն հանդիպելու համալսարանների ներկայացուցիչների հետ, տեղեկանալու ընդունելության, կրթական ծրագրերի և ուսման հնարավորությունների մասին, ինչպես նաև տալու իրենց հետաքրքրող հարցերը։

👉 Մասնակցել ցանկացողները պետք է նախապես գրանցվեն հանդիպմանը։

🔗 https://forms.gle/Kg6RWvHjBSTzErNs8

Սիրով սպասում ենք բոլոր հետաքրքրված աշակերտներին։

17/08/2026

ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Երևանի ավագ դպրոցը կազմակերպում է 2026-2027 ուսումնական տարվա նախապատրաստական դասընթացներ՝ հետևյալ առարկաներից՝ Մաթեմատիկա, Ֆիզիկա և Նկարչություն։
Դասընթացները նախատեսված են հիմնական դպրոցների 9-րդ դասարանների աշակերտների համար և նպատակ ունեն նրանց արդյունավետ նախապատրաստել ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի ընդունելությանը։

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

• Դասընթացներն անցկացվում են փոքր խմբերով։
• Ուսումնական տարվա ընթացքում մասնակիցները պարբերաբար մասնակցում են ընթացիկ ստուգումների։
• Ստուգումների միջոցով գնահատվում են աշակերտների ձեռք բերած գիտելիքներն ու պատրաստվածության մակարդակը։
• Ծնողները հնարավորություն են ստանում հետևելու իրենց երեխաների առաջընթացին։
Մինչև նոյեմբերի 1-ը ձևավորված խմբերում ընդգրկված դիմորդները հնարավորություն կունենան մասնակցելու ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցի նախապատրաստական դասընթացների ավարտական քննություններին։
Բարձր միավորներ ստացած աշակերտները 10-րդ դասարան կընդունվեն առանց ընդունելության քննությունների։

ԳՐԱՆՑՈՒՄ

Նախապատրաստական դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց գրանցման հայտը՝
https://polytechnic-preparatorycourse.parallax.solutions

Լրացուցիչ տեղեկությունների համար՝
📞 095 52 06 30
📍 ՀԱՊՀ 7-րդ մասնաշենք

Photos from Gor Vardanyan / Գոռ Վարդանյան's post 11/08/2026

📍 Իսկ արդեն 2027 թվականին Պոլիտեխնիկի թիվ 13-րդ մասնաշենքի առաջին հարկում` համալսարանական միջավայրում կունենանք նոր, ժամանակակից և ուսանողակենտրոն սննդի սրահ։

Հին պատերի մեջ՝ նոր մշակույթ։
Պոլիտեխնիկի պատմության մեջ՝ նոր էջ։

Photos from Gor Vardanyan / Գոռ Վարդանյան's post 06/08/2026

🌟Պոլիտեխնիկի Startup Hub-ը բաց է նաև աշակերտների համար

01/08/2026

Հայ աշակերտների նվաճումները՝ Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում

Հեղինակ՝ Արամ Մարանդյան #Լուրեր

Want your organization to be the top-listed Government Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


105 Teryan Street
Yerevan
0009

Opening Hours

Monday 08:00 - 16:30
Tuesday 08:00 - 16:30
Wednesday 08:00 - 16:30
Thursday 08:00 - 16:30
Friday 08:00 - 16:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Polytech High School posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Yerevan.