Vethome

Vethome

Share

Veterinary clinic in Yerevan.

17/03/2026

Այս որբուկը ման է գալիս սիրող և հոգատար ընտանիք, որը նրան կվորդեգրի😢
Աղջիկ է, մոտավորապես 2 ամսեկան։
Շատ հանգիստ, սիրով լցված պուճուրը դեռ չի հասցրել տեսնել դաժան մարդկանց, եղիր այն մարդը ով ցույց կտա նրան մարդ տեսակի հոգատարությունը, սերը և ջերմությունը, կտա նրան տաք տուն, կուշտ փորիկ ու երջանկությունից փայլող աչուկներ։ Հակառակ դեպքում նա ստիպված կլինի վտանգի ենթարկվել փողոցում ամեն օր։ Նա շատ հավատարիմ ընկեր է և սիրող սիրտ։ 💔

Հետաքրքրվողները կարող են գրել մեր էջին կամ զանգահարել 099366788

17/03/2026

Գերմանական հովվաշան ձագերը ման են գալիս հոգատար ընտանիքներ։ Մանրամասների նամար զանգահարեք՝ +374 94 700011

10/03/2026

Շաուրմիկի արկածները Vet Home -ում🚑🏥

Photos from Vethome's post 08/03/2026

Սիրով ձեր չորքոտանիների համար Vet Home-ը այս շաբաթը դարձնում է նաև օգտակար որոշումներ կայացնելու շաբաթ:

Մարտի 8-ի շաբաթը ուզում ենք հիշեցնել մի կարևոր բան՝
մեր չորքոտանիների առողջությունը մեր ձեռքերում է:

Այս շաբաթ գրանցվելու դեպքում Vet Home-ում
էգ շների և կատուների ստերիլիզացիա -30%:

Հոգատարությունը սկսվում է ճիշտ որոշումներից:

Գրանցվելու և խորհրդատվություն ստանալու նամար գրեք անձնական նամակ կամ զանգահարեք 099366788 հեռախոսահամարով։
Սիրով՝ VetHome ❤️

05/03/2026

Մեր Բժիշկները Ռիժիկի այցից հետո😅
P.S. Նկարահանման ժամանակ ոչ մի վետ չի տուժել❌

04/03/2026

Երբևե մտածե՞լ եք, թե ինչ է մտածում ձեր չորքոտանին վետի մոտ այցի ժամանակ😅

04/03/2026

Չեստերն ու Նոլան եկել են սպա ❤️

Photos from Vethome's post 17/02/2026

Այս նկարները տարբեր դեպքերից են․ շներ ու կատուներ, որոնց վրա կրակել են շեշմաներով։ Լուռ, անպաշտպան կենդանիներ, որոնք պարզապես հայտնվել են սխալ մարդու ճանապարհին։

Ամենացավալին այն է, որ շատերը նման դաժանություն են ցուցաբերում լիակատար հանգստությամբ՝ իմանալով, որ մեր երկրում կենդանիներին պաշտպանող արդյունավետ օրենքներ պարզապես չկան։ Անպատժելիությունը դառնում է դաժանության հող։

Ինչ էլ լինի, կենդանիների համար ամենավտանգավոր և ամենաանխիղճ արարածը շարունակում է մնալ մարդը։
Այս պատմությունները հիշեցում են՝ պատասխանատվության, մարդասիրության և փոփոխության անհրաժեշտության մասին։

16/02/2026

Խանի հավատարիմ ընկեր փիսիկը եկել է աջակցելու ❤️

12/02/2026

Աշխատանքի մեծ հոսքի ու ժամանակի սղության պատճառով դեռ չենք հասցրել հավաքել տոնածառը 🎄, բայց այս հրաշք գերմանական հովվաշան ձագուկը սպասում է իր նոր ընտանիքին, և պարզապես չէինք կարող չկիսվել նրա աննկարագրելի գեղեցկությամբ 🐾❤️

Photos from Vethome's post 05/02/2026

Լոգանքից առաջ և լոգանքից հետո🐾✨️
Գրումինգի գրանցվելու համար կարող եք զանգահարել էջում նշված հեռախոսահամարով։❤️

Want your business to be the top-listed Pet Store/pet Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Davtashen 1, 36/4
Yerevan
0054

Opening Hours

Monday 11:00 - 22:00
Tuesday 11:00 - 22:00
Wednesday 11:00 - 22:00
Thursday 11:00 - 22:00
Friday 11:00 - 22:00
Saturday 11:00 - 22:00
Sunday 12:00 - 21:00