4 Plus

4 Plus

Share

4Plus is a Documentary Photography Center founded by a group of professional female photographers in 2012 in Armenia.

4Plus is a growing platform of visual storytelling exploring, documenting, and acting as a witness of our time. Promotion of documentary photography and improvement of the professional field is the key activity of 4Plus. Our mission is to raise Armenia’s political, socio-economic, ecological, human rights issues, and show how these relate to global events, creating a dialogue for change and promoting democratic values. Education and sharing of knowledge are in the scope of activities of 4Plus. Bearing this in mind, we are committed to organize workshops, masterclasses, series of lectures, and workshops on photography.
4Plus also undertakes publications of catalogues and books on photography, as well as organizes exhibitions.

28/08/2026

Բարթյան ճամփորդությունները շարունակվում են և այս անգամ մեր գրքի հերթական կանգառը «Գրադարակ» փոդքասթն էր։ 🎙️

«Լուսավոր խցիկը» գրքի թարգմանիչ Կարին Գրիգորյանը պատմել է թարգմանչական իր ճանապարհի, գրքում թաքնված բազմաշերտ գաղափարների, ինչպես նաև լուսանկարչության փիլիսոփայության ու Բարթի այն հայացքների մասին, որոնք մինչ օրս շարունակում են ձևավորել մեր հարաբերությունները պատկերների հետ:

Ամբողջական էպիզոդը կարող եք լսել այստեղ` https://shorturl.at/o8B20։

👉 Գրքի ձեր օրինակը կարող եք ձեռք բերել մեր առցանց խանութից (shop.4plus.org) կամ պարզապես գրել մեզ անձնական նամակով։

#բարդբարտբարթ #լուսավորխցիկը #ռոլանբարթ

Photos from 4 Plus's post 17/08/2026

Հուլիսի 29-ին Թումո ստուդիաներում տեղի ունեցավ Ռոլան Բարթի «Լուսավոր խցիկը» գրքի առաջին հայերեն հրատարակության և նրան ուղեկցող «Բարդ Բարտ Բարթ» պարբերականի շնորհանդեսը։

✅ Երեկոյի ընթացքում գրքի թարգմանիչ Կարին Գրիգորյանի հետ զրուցեցինք «Լուսավոր խցիկի» հայերեն դառնալու ճանապարհի մասին: Տեսակապով մեզ միացավ փիլիսոփա, գրքի խմբագիր և նույն մատենաշարով լույս տեսած Վալթեր Բենիամինի «Լուսանկարչութիւն եւ պատմութիւն» գրքի թարգմանիչ Մարկ Նշանեանը։

ℹ️ «Լուսավոր խցիկը» 4Պլյուսի հրատարակած լուսանկարչության մասին մատենաշարի երկրորդ գիրքն է՝ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկութեան աջակցությամբ։ Մատենաշարի նպատակն է հայերեն ընթերցողին հասանելի դարձնել լուսանկարչության տեսության և փիլիսոփայության կարևորագույն տեքստերը։

Գրքի Ձեր օրինակը կարող եք ձեռք բերել ինչպես մեր առցանց խանութից (https://tr.ee/627fQQOV2n), այնպես էլ «Էպիգրաֆ», «Զանգակ» և «The Main Design» խանութներից։

Լուսանկարները` Փիրուզա Խալափյանի և Գայանե Հարությունյանի
Piruza Khalapyan

#բարդբարտբարթ #լուսավորխցիկը #ռոլանբարթ

Նայել պատկերին մտածողի աչքերով․ Ռոլան Բարթի հանրահայտ «Լուսավոր խցիկը»՝ արդեն հայերեն. «Վերնատուն» - Հայաստանի Հանրային Ռադիո 03/08/2026

Այսօր Հայաստանի Հանրային Ռադիոյի «Վերնատան» եթերում «4Պլյուս» կենտրոնի համահիմնադիր, լուսանկարիչ Նազիկ Արմենակյանը և Ռոլան Բարթի «Լուսավոր խցիկը» գրքի թարգմանիչ Կարին Գրիգորյանը զրուցել են գրքի կարևորության և արդիականության մասին։

🗣️«Երբ ծանոթացա գրքին, հասկացա, որ սա մի լեզու է, որի պակասը հայերենում կա։ Սա լուսանկարչության և պատկերի ընկալման մասին է։ Այդ ժամանակ ես լուսանկարչությամբ էի զբաղվում և հասկանում էի, որ բառապաշարի բացակայության պատճառով հայերենով դժվարանում ենք խոսել լուսանկարչության մասին։ Ռոլան Բարթի այս գիրքն ամենամեծ ազդեցություն թողած աշխատություններից է՝ մինչ օրս ամենաշատ մեջբերվողն ու թարգմանվողը »,- ասում է Կարին Գրիգորյանը։

Զրույց կարող եք լսել այստեղ՝ https://hy.armradio.am/archives/750283

#բարդբարտբարթ #լուսավորխցիկը #ռոլանբարթ

Նայել պատկերին մտածողի աչքերով․ Ռոլան Բարթի հանրահայտ «Լուսավոր խցիկը»՝ արդեն հայերեն. «Վերնատուն» - Հայաստանի Հանրային Ռադիո Հայերեն թարգմանությամբ լույս է տեսել 20-րդ դարի ֆրանսիացի նշանավոր փիլիսոփա, քննադատ և նշանագետ Ռոլա

Լույս է տեսել Ռոլան Բարթի «Լուսավոր խցիկը» գիրքը՝ հայերեն 03/08/2026

Ի՞նչ է տեղի ունենում, երբ գրքի ամենակարևոր լուսանկարն այդպես էլ չի ցուցադրվում ընթերցողին։

Cultural-ն անդրադարձել է Ռոլան Բարթի «Լուսավոր խցիկը» գրքի հայերեն թարգմանության և «Բարդ Բարտ Բարթ» պարբերականի շնորհանդեսին։

«Գրքում, տեքստից առաջ Բարթը դրել է Դանիել Բուդինեի «Պոլարոիդ» լուսանկարը՝ միակ գունավոր լուսանկարը, որի մասին որևէ հիշատակում չեք գտնի գրքում: Գրքի երկրորդ մասում նա բացահայտում ու խոսում է մահացած մոր մանկական լուսանկարի մասին, որն այդպես էլ ցույց չի տալիս: Լուսանկարի բացակայությունը Բարթը հիմնավորել է նրանով, որ դա միակ լուսանկարն է, որով վերագտել է իր մորը, մինչդեռ ընթերցողի ու աշխարհի համար այն կարող է լինել պարզապես հերթական մի լուսանկար: Այս երկակիությունը, ներկայության բացակայությունը, որ խաղարկում է Բարթը, շատ հետաքրքիր է դարձնում գրքի կառուցվածքը»,- նշում է գրքի թարգմանիչ Կարին Գրիգորյանը։

📖 Կարդացեք ամբողջական անդրադարձը Cultural.am-ում 👇


https://cultural.am/hy/norutyunner/lurer/4746-luys-e-tesel-rolan-barti-lusavor-khciky-girqy-hayeren?fbclid=IwdGRjcATZZJxjbGNrBNlkmWV4dG4DYWVtAjExAHNydGMGYXBwX2lkDDM1MDY4NTUzMTcyOAABHsD5CcphLRjmCwpGfaG0exlJBE_51My5mgiXVwDRQxDMLcNNV-4Yeekrl7f-_aem_JeY7uzBpVZ1YKTMEGyso-Q

#բարդբարտբարթ #լուսավորխցիկը #ռոլանբարթ

Լույս է տեսել Ռոլան Բարթի «Լուսավոր խցիկը» գիրքը՝ հայերեն Գրքի թարգմանիչը Կարին Գրիգորյանն է, խմբագիրը՝ սփյուռքահայ գրականագետ, թարգմանիչ Մարկ Նշանեանը։

31/07/2026

Լուրեր ի անդրադարձը Ռոլան Բարթի «Լուսավոր խցիկը» գրքին և «Բարդ Բարտ Բարթ» պարբերականին։

Տեսանյութում Նազիկ Արմենակյանը (Nazik Armenakyan) պատմում է գիրքը կյանքի կոչելու ճանապարհի մասին։

Ամբողջական ռեպորտաժը կարող եք դիտել նաև այստեղ՝ https://www.youtube.com/watch?v=E4tj816kKxk

Want your business to be the top-listed Media Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Yerevan

Opening Hours

Monday 10:30 - 18:00
Tuesday 10:30 - 18:00
Wednesday 10:30 - 18:00
Thursday 10:30 - 18:00
Friday 10:30 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when 4 Plus posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Yerevan.