ABCFinance.am

ABCFinance.am

Share

💡 Ֆինանսների Բոլորի Համար
www.abcfinance.am կայքը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

ABC Finance էջն այն մարդկանց համար է, ովքեր ցանկանում են բարձրացնել իրենց ֆինանսական գրագիտությունն ու իրազեկվածությունը և լինել ավելի պաշտպանված` որպես ֆինանսական ծառայություններ սպառողներ:
www.abcfinance.am կայքը մշակվել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:
Մենք խրախուսում ենք սոցիալական հարթակներում մեր հրապարակած բովանդակության վերաբերյալ հանրային հաղորդակցությունը:
Թեև մենք

26/05/2026

Տարիներ շարունակ երեխաներին ասում էին՝
🗣️ «Փողի մասին խոսելը մեծերի թեմա է»։

Բայց այսօր աշխարհում խոսում են հակառակի մասին 👇
💡 Ֆինանսական կրթությունը պետք է սկսվի փոքր տարիքից։

Հենց դրա համար էլ հունիսի 1-ին ընդառաջ սկսում ենք նոր շարք՝
👧👦 FINKIDS | Ֆինանսները և երեխաները

Խոսելու ենք՝
💰 գրպանի գումարի
🛒 գնումների
🎮 խաղերի ծախսերի
📱 թվային անվտանգության
🧠 խնայողությունների
և ֆինանսական սովորությունների մասին։

Ու հիմա ուզում ենք լսել նաև ձեզ 🙌

📩 Գրեք մեկնաբանություններում՝
ի՞նչ թեմաների կցանկանայիք անդրադառնանք այս շարքում 👇

Եկեք միասին ձևավորենք ֆինանսապես ավելի գրագետ սերունդ 💚

#ՖինանսականԿրթություն #ԵրեխաներԵվՖինանսներ

25/05/2026

Օրական ընդամենը 500 դրամ մի կողմ դնելով 👇
📅 տարվա վերջում կարող եք ունենալ 182,500 դրամ 😯

Սա ցույց է տալիս, որ ֆինանսական կայունությունը միշտ չէ, որ սկսվում է մեծ գումարներից։
Հաճախ ամեն ինչ սկսվում է փոքր, բայց շարունակական քայլերից 🙌

💡 Փոքր խնայողությունները ժամանակի ընթացքում կարող են դառնալ
👉 պահուստային ֆոնդ
👉 ճանապարհորդություն
👉 ներդրում
👉 կամ պարզապես ավելի հանգիստ ապագա

📌 Սկսեք փոքրից, բայց սկսեք այսօր

Խնայե՛ք, եղե՛ք բարեկեցիկ 💙

22/05/2026

💸 Ինչպե՞ս գումար վաստակել կորպորատիվ պարտատոմսերի միջոցով

Փնտրում ես ներդրումային տարբերակ, որը կարող է ապահովել ավելի կայուն եկամուտ 👀
Այդ դեպքում արժե ծանոթանալ կորպորատիվ պարտատոմսերին։

📌 Ի՞նչ է կորպորատիվ պարտատոմսը
Պարզ ասած՝ դու գումար ես «պարտքով տալիս» ընկերությանը,
իսկ դրա դիմաց ստանում ես
👉 պարբերական տոկոսավճարներ (արժեկտրոններ)
👉 և ժամկետի վերջում՝ քո ներդրած գումարը

💡 Ինչու՞ են մարդիկ ընտրում դրանք
Կորպորատիվ պարտատոմսերը հաճախ առաջարկում են
📈 ավելի բարձր եկամտաբերություն,
քան պետական պարտատոմսերը։

Բայց ❗️
ավելի բարձր եկամուտ = ավելի բարձր ռիսկ

Այդ պատճառով կարևոր է ուշադրություն դարձնել
👉 ընկերության վարկանիշին
👉 ֆինանսական կայունությանը
👉 գործունեությանը

🛡 Մի կարևոր փաստ ևս
ՀՀ բանկերի կողմից թողարկված կորպորատիվ պարտատոմսերի հատուցումը երաշխավորվում է
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ-ի կողմից։

📍 Հայաստանում կորպորատիվ պարտատոմսեր կարող ես ձեռք բերել
լիցենզավորված բրոքերների, ներդրումային ընկերությունների կամ բանկերի միջոցով։

📌 Եվ ևս մեկ լավ նորություն
կորպորատիվ պարտատոմսերից ստացված եկամուտը Հայաստանում չի հարկվում եկամտահարկով 🙌

🔎 Նախքան ընտրելը, ուշադրություն դարձրու՝
✔️ եկամտաբերությանը
✔️ տոկոսավճարների հաճախականությանը
✔️ մարման ժամկետին

💡 Երկարաժամկետ պարտատոմսերը հաճախ առաջարկում են ավելի բարձր տոկոսադրույքներ։

📲 Տարբեր առաջարկներ համեմատելու համար կարող ես այցելել
fininfo.am

Խնայի՛ր, ներդրումներ արա, եղի՛ր բարեկեցիկ 💙

21/05/2026

⚠️ Վերջին շրջանում նման դեպքերը շատացել են։

Եթե WhatsApp-ով, Telegram-ով, Messenger-ով կամ այլ հավելվածով ընկերդ կամ ծանոթդ քեզ գրում է ու շտապ գումար է խնդրում՝ մի շտապիր փոխանցում անել 💸

Նախ ուղիղ զանգիր ու համոզվիր, որ հենց ինքն է գրում քեզ 📞
Շատ դեպքերում պարզապես կոտրել են էջը։

📢 Տարածեք, որ ավելի քիչ մարդիկ դառնան նման խարդախությունների զոհ։

20/05/2026

⚖️ Ֆինանսական հարցերում շատերը բողոք ներկայացնելուց խուսափում են՝ մտածելով, թե դա երկար ու բարդ գործընթաց է։ Բայց հաճախ հենց հետևողականությունն է օգնում պաշտպանել քո իրավունքները 👇

📌 Քայլ 1․ Նախ դիմիր կազմակերպությանը
Բողոքդ ներկայացրու գրավոր՝
👉 անձամբ
👉 էլ. փոստով
👉 պաշտոնական կայքով
👉 կամ այլ հասանելի հարթակներով (Viber, WhatsApp և այլն)

❗️ Մի՛ մոռացիր նշել կոնտակտային տվյալներդ և պահել ուղարկման/ստացման ապացույցը։

📌 Քայլ 2․ Սպասիր պատասխանին
Կազմակերպությունն ունի 10 աշխատանքային օր՝
քո բողոքը ուսումնասիրելու և պատասխանելու համար։

Պատասխանում պետք է նշվի՝
✔️ բավարարվե՞լ է բողոքը
✔️ ամբողջությամբ, թե մասնակի
✔️ եթե մերժվել է՝ ինչու

📌 Քայլ 3․ Համաձայն չե՞ս պատասխանի հետ
Կարող ես դիմել Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ-ին, եթե բավարարում ես դիմելու պայմաններին։

💡 Մինչ բողոք ներկայացնելը միշտ վերանայիր պայմանագիրն ու պահիր բոլոր փաստաթղթերը։

Եղի՛ր իրազեկված, եղի՛ր բարեկեցիկ 🙌

18/05/2026

💡 Կարո՞ղ ես կենսաթոշակային խնայողություններդ տարբեր ֆոնդերում պահել

Այո՛ 😎

Հայաստանում գործում են 2 կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներ՝
👉 Ամունդի-Ակբա
👉 Ցե-Կվադրատ Ամպեգա

Յուրաքանչյուրը առաջարկում է 3 տեսակի ֆոնդ 👇

📌 Կայուն եկամտային — ավելի ցածր ռիսկ
📌 Պահպանողական — միջին ռիսկ
📌 Հավասարակշռված — ավելի բարձր ռիսկ, բայց նաև բարձր եկամտի հնարավորություն

💡 Այսինքն՝ ընդհանուր գործում է 6 կենսաթոշակային ֆոնդ՝ տարբեր ներդրումային ռազմավարություններով։

Ու լավ նորությունն այն է, որ ժամանակի ընթացքում կարող ես փոխել ֆոնդը կամ ֆոնդի կառավարչին և ունենալ խնայողություններ տարբեր ֆոնդերում 👀

📲 Դա կարող ես անել
👉 կենսաթոշակային հաշվի օպերատորների միջոցով
կամ
👉 «Իմ Հաշիվը» համակարգով

❗️ Բայց հիշիր՝
քո ամսական սոցիալական վճարը միաժամանակ չի կարող բաժանվել մի քանի ֆոնդերի միջև․ այն փոխանցվում է միայն մեկ ֆոնդի։

🎥 Մանրամասները՝ հոլովակում 👇

#Կենսաթոշակ #ՖինանսականԿրթություն

16/05/2026

Ռուսերեն զա՞նգ «Ոստիկանությունից» կամ «Անվտանգությունից»

Անհայտ անձինք զանգահարում են և ռուսերենով ներկայանում որպես՝
🔶 Ոստիկանության կամ քննչական մարմինների աշխատակից,
🔶 Բանկի անվտանգության մասնագետ,
🔶 Այլ գերատեսչության ներկայացուցիչ:

Ի՞նչ են ասում.
Նրանք փորձում են վախեցնել ձեզ՝ պնդելով, թե ձեր նկատմամբ «կասկած կա», ձեր հաշիվները վտանգված են, կամ ձեր անունով հանցավոր գործարք է կատարվել:

ԿԱՐԵՎՈՐ Է ՀԻՇԵԼ.

Լեզուն. Հայաստանի պետական մարմինները կամ ֆինանսական կազմակերպությունները ձեզ հետ չեն խոսի ռուսերենով՝ ձեր անձնական տվյալների կամ քրեական գործերի թեմայով:

Շտապողականությունը. Եթե ձեզ ստիպում են արագ որոշում կայացնել կամ տվյալներ թելադրել՝ դա զեղծարարություն է:

Լուծումը. Պարզապես անջատեք հեռախոսը: Ոչինչ մի՛ արեք և ոչ մի տվյալ մի՛ հայտնեք:

Զգուշացրե՛ք ձեր ծնողներին և տատիկ-պապիկներին, քանի որ նրանք հաճախ ավելի շատ են վստահում «պաշտոնական» հնչող զանգերին:

🌐 Ավելի շատ տեղեկությունների համար հետևեք abcfinance.am-ին:

#Անվտանգություն #Զեղծարարություն #ՖինանսականԳրագիտություն

14/05/2026

⏰ Մայիսի 16-ին՝ 11:00-ից մինչև 24:00 🏛

ՀՀ Կենտրոնական բանկի Այցելուների կենտրոնը այս տարի ևս միացել է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը 🙌

Եթե ցանկանում եք 👇
💰 բացահայտել մեր դրամի պատմությունը
🪙 տեսնել բացառիկ դրամագիտական արժեքներ
✨ ծանոթանալ հուշադրամների շարքին

ապա սպասում ենք ձեզ 👏

📍 Մայիսի 16
Երևանի այցելուների կենտրոն
🕚 11:00 — 24:00

📍 Մայիսի 18
Երևանի և Դիլիջանի այցելուների կենտրոններ
🕚 11:00 — 18:00

🎟 Մուտքն ազատ է և անվճար

#ԹանգարաններիԳիշեր

Photos from ABCFinance.am's post 13/05/2026

📸 Կիսվում ենք «Բրեյն Ռինգ» 2026թ. ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթի լուսանկարներով 👏

Մրցույթը կազմակերպվում է Հայաստանի պատանեկան նվաճումներ հկ-ի և Կենտրոնական բանկի համագործակցությամբ՝ միավորելով Հայաստանի բոլոր մարզերի և Երևանի դպրոցական թիմերին 🧠

Մասնակիցներին ողջունեցին ԿԲ խորհրդի անդամ Արմեն Քթոյանը և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հկ տնօրեն Արմինե Հովհաննիսյանը՝ կարևորելով ֆինանսական կրթության և երիտասարդների ակտիվ մասնակցության դերը 🙌

🏆 Կիսաեզրափակիչ փուլից հետո եզրափակիչ անցան 4 լավագույն թիմերը, իսկ վերջնական արդյունքները հետևյալն էին՝
🥇 1-ին տեղ — Շիրակի մարզ
🥈 2-րդ տեղ — Լոռու մարզ
🥉 3-րդ տեղ — Երևան և Արմավիր

📌 Մրցույթի շրջանակում տրվեցին նաև հատուկ հարցեր․
🔹 Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հարցի հաղթող դարձավ Սյունիքի մարզը
🔹 Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հատուկ հարցի հաղթող դարձավ Տավուշի մարզը

🎭 Մրցույթն ուղեկցվեց նաև մշակութային համարներով՝ երգ, պար և ասմունք, ստեղծելով ջերմ ու ոգեշնչող մթնոլորտ ✨

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում նոր հաջողություններ 👏

12/05/2026

🏆 Կայացավ «Բրեյն Ռինգ» ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթը, որը կազմակերպվում է Հայաստանի պատանեկան նվաճումներ հկ-ի և Կենտրոնական բանկի բազմամյա համագործակցությամբ։

Մրցույթին մասնակցում էին ՀՀ տարբեր մարզերի դպրոցական թիմեր՝ ցուցադրելով ֆինանսատնտեսագիտական գիտելիքներ, արագ կողմնորոշվելու և թիմային աշխատանքի հմտություններ 👏

🏆 1-ին տեղ — Շիրակ
🥈 2-րդ տեղ — Լոռի
🥉 3-րդ տեղ — Երևան և Արմավիր

Հատուկ մրցանակներ ստացան նաև Տավուշի և Սյունիքի մարզերի ներկայացուցիչները ✅

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և մաղթում նոր հաջողություններ 🙌

Want your organization to be the top-listed Government Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Վազգեն Սարգսյան 6, Երևան, ՀՀ, 6 Vazgen Sargsyan, RA
Yerevan
0010

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00