AT GROUP LLC

AT GROUP LLC

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from AT GROUP LLC, Mining Company, Rostovyan 9, Yerevan.

Կազմակերպությունն իրականացնում է ընդերքօգտագործման ոլորտում օգտակար հանածոների արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություններ: ՀՀ Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման 2020-2023թթ. կատարվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման նախագիծը, որը կազմվել և կատարվել է «ԷՅԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով:

21/07/2026

🌿 Պատասխանատու մոտեցումը մեր առաջնահերթությունն է

Հանքարդյունաբերությունը կարող է լինել արդյունավետ միայն այն դեպքում, երբ այն իրականացվում է պատասխանատվությամբ՝ շրջակա միջավայրի, մարդկանց և ապագա սերունդների նկատմամբ։

Մեր ընկերության համար կարևոր են հետևյալ սկզբունքները.

✅ Շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունք
✅ Գործունեության իրականացում՝ օրենսդրության պահանջների լիարժեք պահպանմամբ
✅ Անվտանգության բարձր չափանիշների պահպանում
✅ Բնական ռեսուրսների արդյունավետ և խելամիտ օգտագործման խթանում
✅ Համայնքների հետ բաց և կառուցողական համագործակցության կարևորում

Այս փուլում շարունակվում են ծրագրի նախապատրաստական աշխատանքները և օրենքով սահմանված ընթացակարգերը։ Մեր նպատակը ժամանակակից, թափանցիկ և պատասխանատու մոտեցումներով իրականացվող նախագիծ ձևավորելն է։

30/06/2026

«ԷՅԹԻ Գրուպ». Վազաշենի զարգացման նախագիծ․ Վազաշենի ընտրությունը․ աշխատատեղերի հույսն ու զարգացման սպասումը

AT GROUP LLC

Իմանալ ավելին՝ https://abnews.am/post/at-group-the-vazashen-development-project-the-choice-of-vazashen-the-hope-for-jobs-and-the-expectation-of-development

28/05/2026

🇦🇲Այսօր Հայաստանի տոնացույցի նվիրական օրերից մեկն է՝ Հանրապետության տոնը

✊Մենք շարունակելու ենք արարել սիրով, նվիրվածությամբ ու հանուն Հայաստանի Հանրապետության

🇦🇲Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Հայոց բանակը…

23/05/2026

AT Group-ի շնորհիվ Վազաշենը հանդիսությունների սրահ ունի

Ինչպես խոստացվել էր, AT GROUP ընկերությունը սիրով ու նվիրվածությամբ ամբողջությամբ վերակառուցեց Տավուշի մարզի Վազաշենի հանդիսությունների սրահը՝ համալրելով ժամանակակից հարմարություններով, ջերմությամբ և նոր շնչով:

Այսօր սրահն արդեն հյուրընկալել է իր տերերին՝ վազաշենցիներին:

Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետը, Իջևան համայնքի ղեկավարը, մարզպետարանանի աշխատակիցներ ու AT GROUP-ի գործընկերներ:
Համայնքի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ընկերությանը՝ նշելով, որ նորացված սրահը դառնալու է գյուղի մշակութային և հասարակական կյանքի կենտրոն:

Բնակիչները մեծ ոգևորությամբ ընդունեցին վերանորոգված սրահը՝ հատկապես կարևորելով, որ այն նաև հարմարեցված է ձմեռային եղանակին և ունի բոլոր պայմանները գյուղի փոքրիկների ու մեծերի համար:

AT GROUP-ը հերթական անգամ ցույց տվեց, որ հավատարիմ է խոստմանը:

07/05/2026

Հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը համատեղելի են. միջազգային փորձը հերքում է կարծրատիպը

Հանքարդյունաբերության և զբոսաշրջության միջև հակադրությունը հաճախ չափազանցված է։ Մասնագետների կարծիքով՝ ճիշտ կառավարման դեպքում այս երկու ոլորտները կարող են գոյակցել և նույնիսկ փոխօգնել

ABNEWS - Հանքարդյունաբերություն և զբոսաշրջություն․ հակասությո՞ւն, թե՝ համադրություն Ոլորտի մասնագետը վկայակոչելով միջազգային փորձը՝ մատնանշում է Հայաստանի զարգացման հեռանկարները։

04/04/2026

Քրիստոս հարյավ ի մեռելոց. օրհնյալ է Հարությունը Քրիստոսի: 🙏🏻

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Address


Rostovyan 9
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00