Baby-Sim LLC

Baby-Sim LLC

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Baby-Sim LLC, Baby Goods/Kids Goods, Frunze 37/1, Yerevan.

Բեյբի-Սիմ ՍՊԸ-ն արդեն 20 տարուց ավել ներմուծում և ներկայացնում է ՀՀ-ում աշխարհի առաջատար ընկերությունների կողմից արտադրված անվտանգ և ապահով մանկական, դիետիկ, սպորտային, վերականգնողական և տարբեր պահանջներ ունեցող երեխաների և մեծահասակների համար սնունդ:

01/06/2026

🎉Շնորհավոր Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը 🎈

Երեխաները մեր կյանքի ամենաթանկ գանձն են, մեր ուրախության և ոգեշնչման աղբյուրը։ Յուրաքանչյուր երեխա արժանի է առողջ, երջանիկ և անհոգ մանկության, լի սիրով, հոգատարությամբ ու ջերմությամբ💝

☀️ Թող յուրաքանչյուր երեխայի օրը լցված լինի ժպիտներով, հետաքրքիր բացահայտումներով և գեղեցիկ հիշողություններով, իսկ նրանց ապագան՝ լինի լուսավոր ու հաջողություններով լի։

Հարգանքով՝ Բեյբի-Սիմ ՍՊԸ:

«Գեդեոն Ռիխտեր» Դեղատուն 31/05/2026

«Գեդեոն Ռիխտեր» Դեղատուն Օնլայն դեղատուն, Առաքում Երևանում, Հայաստան | Онлайн аптека, доставка в Ереване, Армения | Online pharmacy, delivery in Yerevan, Armenia. Dexatun

Photos from Հայաստան Տեղեկատու - Hayastan Teghekatu's post 29/05/2026
26/05/2026

👶🏻 Մինչև մեկ տարեկան փոքրիկների ճիշտ սնուցումը 🥣
Փոքրիկի համար կյանքի առաջին ամիսներից ամենաօգտակար և կարևոր սնունդը մայրական կաթն է։ Այն ապահովում է երեխայի առողջ աճի և զարգացման համար անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու սննդարար նյութերը։ 💛
✨ Մոտ վեց ամսականից սկսած՝ կարևոր է աստիճանաբար ներմուծել հավելյալ սնունդ՝ սկսելով փոքր չափաբաժնից և օրեցօր ավելացնելով այն։
🥕 Տարբեր մթերքների փորձարկումը օգնում է երեխային ծանոթանալ նոր համերի հետ, զարգացնել առողջ սնվելու սովորություններ և ձևավորել ճիշտ սննդակարգ։
📵 Ուտելու ընթացքում ցանկալի է խուսափել մուլտֆիլմերից և հեռախոսից, որպեսզի փոքրիկը սովորի կենտրոնանալ սննդի վրա և վայելի ուտելու գործընթացը։
💪🏻 Ճիշտ և բազմազան սնունդը՝
• ամրացնում է իմունիտետը
• նպաստում է ճիշտ զարգացմանը
• ձևավորում է ծամելու հմտությունները
• ստեղծում է առողջ սնվելու հիմք ապագայի համար 💚

22/05/2026

🎓✨ Վերջին զանգը՝ նոր ճանապարհների սկիզբ ✨🎓
Սիրելի՛ շրջանավարտներ,
այսօր ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկն է։ Վերջին զանգը ոչ միայն հրաժեշտ է դպրոցական տարիներին, այլև նոր երազանքների, նպատակների ու հաղթանակների սկիզբ։ 💫
Թող ձեր ճանապարհը լինի լուսավոր, լի հաջողություններով, վստահ քայլերով ու մեծ ձեռքբերումներով։ Հիշեք՝ ամեն ավարտ իր մեջ նոր սկիզբ է թաքցնում։ 💛
Մաղթում ենք ձեզ անսահման հաջողություններ, բարի երթ և միայն հաղթանակներ կյանքի յուրաքանչյուր փուլում։ 🌿
🎉 Շնորհավորում ենք Վերջին զանգի կապակցությամբ։ 🎉

18/05/2026

👶 Ինչու՞ են փոքրիկ երեխաներ մոտ քթային դժվարաշնչություններ նկատվում
Շատ ծնողներ նկատում են, որ փոքրիկ երեխաների կամ նորածինների մոտ, քնի ժամանակ կամ նույնիսկ արթուն վիճակում խռխռոցի նման ձայն է լսվում։ Շատ դեպքերում սա նորմալ և ժամանակավոր երևույթ է։
🔬 Գիտականորեն հաստատված հիմնական պատճառները
1️⃣ Նեղ քթային ուղիներ
Նորածինների քթանցքները շատ նեղ են, և նույնիսկ փոքր քանակի լորձը կարող է առաջացնել աղմկոտ շնչառություն։
2️⃣ Լորձի կուտակում կամ մրսածություն
Վիրուսային վարակների ժամանակ լորձաթաղանթը այտուցվում է և լորձը շատանում է, ինչի պատճառով օդի հոսքը դժվարանում է։
3️⃣ Լարինգոմալացիա
Որոշ երեխաների մոտ կոկորդի հյուսվածքները դեռ փափուկ են, և շնչելիս կարող են առաջացնել խռխռոցի ձայն։ Սովորաբար դա անցնում է երեխայի աճի հետ։
4️⃣ Շնչուղիների կառուցվածքային առանձնահատկություններ
Օրինակ՝ քթի միջնապատի թեքություն կամ փոքր ծնոտ, որոնք կարող են նեղացնել շնչուղիները։
📊 Հետազոտությունները ցույց են տալիս, որ աղմկոտ շնչառությունը նորածինների շրջանում բավական հաճախ է հանդիպում և շատ դեպքերում չի պահանջում բուժում։
⚠️ Երբ դիմել բժշկի
Եթե խռխռոցը ուղեկցվում է
▪️ շնչառության դժվարությամբ
▪️ շնչառության դադարներով
▪️ կերակրման խնդիրներով
▪️ կապտությամբ
պետք է դիմել մանկաբույժի։
📚 Տեղեկությունը հիմնված է մանկաբուժական և քնի բժշկության միջազգային ուսումնասիրությունների վրա։

04/05/2026

Բացահայտեք ✨ՆՈՐ✨ համեր մեր համովիկներից, 🍑🍌🍎🥭մրգային և մրգա-բանջարեղենային 🍎🥕🍌🍐, համաեղ և օգտակար արանց շաքարի ավելացման 🥰

30/04/2026

Մեր ✨ՆՈՐՈՒՅԹ✨ համովիկները եկել են զարմացնելու փոքրիկ հետախույզներին🕵️‍♀️🥰

27/04/2026

✨ ՆՈՐՈՒՅԹ ✨
BELLAKT ԽՅՈՒՍԵՐ 🍼
պատրաստված 100% բնական մթերքներից՝
առանց շաքարի ավելացման ❌🍬
🌿 Իդեալական ընտրություն մայրիկների համար, ովքեր կարևորում են՝
✔ մաքուր բաղադրությունը
✔ բնական համը
✔ երեխայի առողջ զարգացումը
🍏 Մեր համեղ տեսականին 14 տեսակ Է
💡 Բոլոր համերը ստեղծված են փոքրիկների նուրբ համային ընկալման համար՝
առանց ավելորդ հավելումների, միայն այն, ինչ պետք է 💛
👶 Հարմար՝ առաջին հավելյալ սննդի փուլից սկսած
Կարևոր նշում` համաձայն ՀՀ օրենսդրության.
Հավելյալ սնունդը նախատեսված է բացառապես 6 ամսականից բարձր երեխաների համար։

#մանկականսնունդ #առողջսկիզբ #մայրիկներիուղեցույց

20/04/2026

ԳԻՏԱԿԱՆ ՓԱՍՏ — Նորածնի ստամոքսը շատ փոքր է
Նորածին երեխայի ստամոքսը ծնվելու պահին շատ փոքր է։ Գիտական տվյալների համաձայն՝
առաջին օրերին այն ունի ընդամենը մի քանի միլիլիտր տարողություն (մոտավորապես բալի չափ 🍒)։
📌 Սա նշանակում է՝
երեխան չի կարող միանգամից մեծ քանակությամբ սնունդ ընդունել։
Այդ պատճառով՝
🔹 նա ուտում է հաճախ
🔹 բայց՝ փոքր քանակությամբ
Սա բնական և առողջ գործընթաց է՝ անկախ նրանից՝ երեխան սնվում է կրծքի կաթով, թե կաթնախառնուրդով։
🤱 Կրծքի կաթ է ուտում բալիկը թե🍼 Կաթնախառնուրդ միևնույնն է նորածնի ստամոքսի չափը նույնն է մնում։
📌 Այսինքն՝
կաթնախառնուրդ օգտագործող երեխան նույնպես՝
✔ պետք է ուտի փոքր չափաբաժիններով
✔ բայց բավական հաճախ, պահպանելով կերակրումների միջև ժամանակահատվածը, (հատկապես կյանքի առաջին շաբաթներում)
📌Նյութը կրում է տեղեկատվական բնույթ,
📌ԿԱՐԵՎՈՐ ՆՇՈՒՄ - ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՈՒՄԸ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է: ԿՐԾՔԻ ԿԱԹԸ ԿԱՏԱՐՅԱԼ ՍՆՈՒՆԴ Է ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ԱՌՈՂՋ ԱՃԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ:

Want your business to be the top-listed Clothing Store in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Frunze 37/1
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 15:00