Light Design Studio
Our portfolio https://www.behance.net/lightdesign
Մեր ընկերությունը գործում է համակարգչային դիզայնի ոլորտում:
Կատարում ենք ցանկացած տիպի աշխատանք, որը վերաբերում է գրաֆիկ դիզայնին․ բրենդային ոճի ձևավորում, ռեբրենդինգ, լոգոտիպի ստեղծում, այցեքարտ, թռուցիկ, բուկլետ, կատալոգ, պոստերներ և այլն:
Կատարում ենք վեբ դիզայնի աշխատանքներ, ստեղծում ենք կայքեր, հավելվածներ (apps) և web֊ին վերաբերվող այլ ծառայություններ:
Զբաղվում ենք գրքերի ձևավորմամբ, ինչպես
16/07/2025
📣 Սիրով Ձեզ ենք ներկայացնում մեր հերթական ուսանողուհու՝«»-յի ավարտական աշխատանքը ✨
🍽️ Flamour անվանումը համատեղում է «Flamingo» և «Amour» (սեր) բառերը՝ փոխանցելով այն գաղափարը, որ սա ոչ թե պարզապես ռեստորան է, այլ վայր, որտեղ խոհարարական արվեստը համադրվում է սիրո և ֆլամինգոյի նման նուրբ, գեղագիտական մթնոլորտ ստեղծելու ցանկության հետ։
Վստահ ենք Ելենային նորանոր ձեռքբերումներ են սպասվում այս ոլորտում։ 💗(իմիջայլոց նա աշխատանք է փնտրում այս պահին☺️)
Բրենդինգն ամբողջությամբ կարող եք ուսումնասիրել անցնելով սթորի բաժին ⤴️
07/07/2025
🎓 Մեր ուսանողները հաջողությամբ ավարտեցին Գրաֆիկ Դիզայնի դասընթացը, որի ընթացքում աշխատեցին իրական նախագծերի վրա և ստեղծեցին իրենց պորտֆոլիոն։
Այս ամիսների ընթացքում ունեցան մեծ աճ, փորձ և ամենակարևորը՝ անհատական աշխատանքներ։
💡 Ամեն ավարտ մի նոր սկիզբ է։
Սպասում ենք տեսնել՝ ինչպես են իրենց գաղափարներն այժմ վերածվում նախագծերի։
04/07/2025
🎨 5 սխալ, որոնցից պետք է խուսափել գրաֆիկ դիզայնում
Անկախ նրանից՝ սկսնակ ես, թե արդեն աշխատում ես ոլորտում, այս սխալները կարող են բացասաբար ազդել քո աշխատանքի վրա՝ սկսած կոմպոզիցիայից մինչև սխալ տառատեսակների օգտագործում։
📌 Այս հրապարակման մեջ կտեսնես ամենատարածված սխալները որոնց հանդիպում ենք աշխատանքի ընթացքում։ Դրանք իմանալն ու դրանցից խուսափելը կօգնի քեզ ստեղծել ավելի պրոֆեսիոնալ աշխատանքներ։
16/06/2025
✨ Մանանա — մեր տաղանդավոր ուսանողուհու ( )-ի բրենդային նախագծերից մեկը, որտեղ անունն ու ձևավորումը փոխանցում են վինտաժային տրամադրություն և ջերմություն։
Անվանումը ձևավորվել է ինչպես աստվածաշնչյան «մանանայից»՝ երկնային սննդից, այնպես էլ «ma ana»՝ թարմ առավոտի խորհրդից։
Այն ներկայացնում է հարմարավետության, հոգատարության ու նոր սկզբի էությունը՝ հստակ փոխանցված նաև վիզուալ ձևով։
📚 Այս նախագիծը ստեղծվել է մեր Գրաֆիկ Դիզայնի դասընթացի շրջանակում, որտեղ ուսանողները աշխատում են բրենդի գաղափարից մինչև ամբողջական և ներկայանալի պորտֆոլիոյի ձևավորում
04/06/2025
💡 Սիրով տեղեկացնում ենք, որ հունիսի 16-ից մեկնարկում է մեր նոր Գրաֆիկ դիզայնի online դասընթացը
❤️Առաջին դասն անվճար է
💻 Այս փուլում դասերը կանցկացվեն միայն online ձևաչափով, քանի որ մինչև սեպտեմբեր offline կուրսեր նախատեսված չեն
📚 Դասընթացի մանրամասները՝
◾️ Տևողությունը՝ 4 ամիս
◾️ Շաբաթական 3 օր, 1,5 ժամ տևողությամբ
◾️ Մասնակիցների առավելագույն քանակը խմբում` 6 հոգի
🎯 Ինչ կսովորեք՝
✅ Adobe Illustrator և Adobe Photoshop ծրագրեր
✅ Արհեստական բանականության գործիքների կիրառություն դիզայնում
✅ Մի քանի քեյսով ձևավորված ներկայանալի պորտֆոլիո
🎨Դասընթացը վարելու է Ծովինար Զաքարյանը՝ Light Design Studio-ի հիմնադիրը, ով ունի 13 տարվա մասնագիտական և 7 տարվա դասավանդման փորձ
📌 Տեղերը սահմանափակ են, այնպես որ շտապեք գրանցվել
20/05/2025
🎉 Համագործակցություն 🎉
Ուրախությամբ Ձեզ ենք ներկայացնում մեր համագործակցությունը «ArvaProf» ընկերության հետ։
💡 Այս նախագծի շրջանակում մենք ստեղծում ենք անձեռոցիկների տուփերի դիզայն, ինչպես նաև տրամադրում ենք տարբեր դիզայն ծառայություններ՝ ArvaProf ընկերության համար։
✨ Եթե դուք էլ ցանկանում եք ունենալ
✔️ ինդիվիդուալ մոտեցմամբ
✔️ բրենդին համապատասխան
✔️ կրեատիվ և պրոֆեսիոնալ դիզայն —
ապա մեր թիմը պատրաստ է համագործակցել Ձեզ հետ։
📩 Գրեք մեզ՝ քննարկելու ձեր գաղափարներն ու առաջարկությունները։
12/05/2025
🧠 Այսօրվա մրցակցային շուկայում հաջողության հասնելու համար միայն որակյալ ապրանք կամ ծառայություն ունենալը բավարար չէ։
🎨 Գրաֆիկ դիզայնը բիզնեսի լեզուն է՝ տեսքով, գույնով, ձևով։
Այն պատմում է բրենդի արժեքների, ոճի ու պրոֆեսիոնալիզմի մասին՝ առանց բառերի։
Այս հրապարակման մեջ ներկայացված են 10 հիմնավոր պատճառներ, թե ինչու է գրաֆիկ դիզայնը յուրաքանչյուր հաջող բիզնեսի անբաժանելի բաղադրիչը։ 💡
#Բիզնես #Բրենդինգ
19/04/2025
Քրիստոս հարյավ ի մեռելոց 🙏
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի☘️
09/04/2025
✨ Ուրախ ենք տեղեկացնել մեր համագործակցության մասին GOALS մարքեթինգային և PR ընկերության հետ։ Այս համագործակցության շրջանակում մշակում ենք վիզուալներ՝ սոցիալական մեդիայի պոստերի համար, որոնք նախատեսված են GOALS-ի և նրանց հետ համագործակցող ընկերությունների համար։
📩 Եթե դուք ևս ցանկանում եք ունենալ ինքնատիպ, կրեատիվ լուծումներով, հստակ շեշտադրումներով գեղեցիկ դիզայններ՝ ինչպես ձեր բրենդի, այնպես էլ ձեզ հետ համագործակցող ընկերությունների համար, ապա կարող եք վստահ դիմել մեզ։
28/03/2025
🎉 Լայթ Դիզայն Ստուդիոյի հերթական խմբի ուսանողները հաջողությամբ ավարտեցին իրենց գրաֆիկ դիզայնի դասընթացները, ձեռք բերեցին նոր հմտություններ ու ստեղծեցին հետաքրքիր, կրեատիվ և բովանդակալից ավարտական պորտֆոլիոներ։ 📚🎨
Մենք հպարտ ենք տեսնել, թե ինչպես են նրանք աճել մասնագիտորեն, գտել իրենց ոճը և արդեն առաջին քայլերն են անում դիզայնի ոլորտում։ Նրանցից շատերը արդեն աշխատում են իրենց երազանքի մասնագիտությամբ՝ դարձնելով աշխարհն ավելի գեղեցիկ ու արտահայտիչ իրենց ստեղծագործություններով։
Շնորհավորում ենք բոլորին և մաղթում աննախադեպ հաջողություններ! 💡🚀
11/03/2025
Ձեզ ենք ներկայացնում մեր ընկերության կողմից ստեղծված «Կայուն Առաջընթաց» Համայնքային ՀԿ-ի Sustainable Progress NGOբրենդը՝ որի նպատակն է աջակցել կանանց և երիտասարդներին՝ հաղթահարելու սոցիալական, տնտեսական ու կրթական խոչընդոտները։
🔶 Լոգոտիպը հիմնված է վեցանկյուններից կազմված մոդուլային կառուցվածքի վրա, որը խորհրդանշում է․
📎 Վեցանկյունները հիշեցնում են մեղվաբույնը, ինչը խորհրդանշում է փոխկախվածություն, համագործակցություն և միասնական աշխատանք։
📎 Կառուցվածքը հիմնված է երկրաչափական ձևերի վրա, որոնք արտահայտում են հավասարակշռություն և ամրություն։
📎 Կազմակերպության տարբեր ուղղությունների և արժեքների սինթեզը արտահայտվում է եռաչափ կառուցվածքի միջոցով։
🎨 Գունապնակի ընտրությունը արտացոլում է կազմակերպության հիմնական արժեքները՝
Դեղին – էներգիա և դրականություն,
Նարնջագույն – վստահություն և առաջընթաց,
Մուգ կապույտ – կայունություն և հանգստություն,
Փիրուզագույն – հավասարակշռություն,
Մանուշակագույն – հոգատարություն։
✨ «Հավասար հնարավորություններ՝ արդար և կայուն ճանապարհ»✨
Այս կարգախոսի ընտրության նպատակը՝ ստեղծել հավասար հնարավորություններ, որոնք կհանգեցնեն սոցիալական արդարության և կայուն զարգացման։
🤍 Մեզ համար մեծ պատիվ էր կյանքի կոչել այս գաղափարը՝ դիզայնի միջոցով փոխանցելով կազմակերպության կարևոր ուղերձը։ Բրենդը ամբողջությամբ կարող եք դիտել մեր պորտֆոլիոյում՝ https://www.behance.net/gallery/221174653/Sustainable-Progress-NGO
#ԼայթԴիզայնՍտուդիո #ԿայունԱռաջընթաց #հավասարհնարավորություններ
08/03/2025
Կանայք ոգեշնչում, աջակցում ու ստեղծում են։ 💫❤️
Նրանք չեն հանձնվում, այլ քայլում են առաջ՝ վերափոխելով աշխարհը։
🌸 Կինն ուժ է, որին կարող ես հենվել, երբ դժվար է։
🌸 Նրա սերն ու հոգատարությունը դարձնում են ընտանիքը ջերմ ու ամուր։
🌸 Նա է մոտիվացնում, հավատացնում ու կողքին կանգնում, երբ աշխարհը կարծես դեմ է։
🌸 Նրանց ձայնը կարևոր է, այն կարող է փոխել իրականությունը։
Շնորհավորում ենք բոլոր կանանց, ովքեր ուժ են տալիս կյանքին, գույն են հաղորդում աշխարհին և սիրով լցնում ամեն օրը։ ✨
Շնորհավոր մարտի 8՝ գեղեցկության, ուժի և սիրո տոնը! 💐💖
Click here to claim your Sponsored Listing.
LIGHT DESIGN STUDIO
Ընկերությունը գործունեություն է ծավալում համակարգչային դիզայնի բնագավառում՝ պատվիրատուներին ապահովելով աշխատանքների ընտրության լայն հնարավորությամբ:
Ընկերության կողմից առաջարկվող ծառայություններն են . գրաֆիկ դիզայն, գրքի դիզայն , վեբ դիզայն, 3D մոդելավորում, վիդեո (motion) դիզայն, ինտերիերի դիզայն, էքստերիերի դիզայն:
The company operates in a field of computer design by providing a wide variety of choices for our clients.
The services offered by the company: graphic design, book design, web design, 3D modeling, video (motion) design, interior design, exterior design.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Halabyan 11
Yerevan
0054