LUX Car Rent

LUX Car Rent

Share

Our company offers a wide range of various vehicles for rent. Cars may be driven in the territories Cars can be rented both with and without drivers

Photos 23/07/2014

IT IS TIME TO TRIP WITH LUX Car Rent

Photos 12/06/2014

BMW X6-ը 2015 թվականին կներկայանա նորովի: BMW X6-ը, որն արտադրվում է 2008 թվականից պատրաստվում է թողարկել մեքենայի երկրորդ սերունդը: Այն սկզբանկան շրջանում վաճառքի է հանվելու երեք տարբեր շարժիչներով. xDrive50i (450 ձիաուժ, 4.4լ V8; 100 կմ/ժ արագության հասնում է 4.8 վայրկյանում, առավելագույն արագությունը 250 կմ/ժ), xDrive30d (դիզել, 258 ձիաուժ, առավելագույն արագությունը 230 կմ/ժ), M50d (381 ձիաուժ, 100 կմ/ժ արագության հասնում է 5.2 վայրկյանում, առավելագույն արագությունը 250 կմ/ժ): Չնայած իր բոլոր նորամուծություններին՝ նրանում օգտագործված ալյումին, մագնեզիում և թերմոպլաստիկների նման թեթև տեխնոլոգիաների շնորհիվ 2015 BMW X6-ը մոտավորապես 40 կգ-ով նախորդ սերնդի մեքենաներից ավելի թեթև է լինելու:

Photos 06/06/2014

Անդրադառնում ենք ընկերության արտադրած մեքենաների անուններին, ինչպես որ խոստացել էինք:
Ընկերության խորհրդանիշը ցուլն է: Սա կապված է Լամբորջինիի` համաստեղությամբ ցուլ լինելու հետ: Miura-ն իր անունը ստացել է Դոն Էդուարդո Միուրայից, ով ցուլ էր վարժեցնում, իսկ Islero-ի անունը եկել է Միուրայի վարժեցրած ցլերից մեկից, որը սպանել է հայտնի մատադոր Մանոլետեյին: Espada-ն մատադորների կողմից օգտագործվող թրի տեսակ է: Jarama-n իր անունը ստացել է Իսպանիայի Jerez դաշտից, որտեղ ժամանակին անցկացվել են ցլամարտեր: Countach-ը Պիեմոնտեերենում (լատինական լեզու, որն օգտագործվում է Հյուսիսային Իտալիայում) այն բացականչությունն է, որը տղամարդն անում է գեղեցիկ աղջիկ տեսնելիս: Այս անունով Lamborghini-ն խախտել է իր ավանդույթը: Ավելի ուշ ընկերությունը վերականգնել է այն Diablo (հայտնի ցուլ), Murcielago (ցուլ, որը չի սատկել իրեն հասցված 24 թրի հարվածներից և ավելի ուշ որպես նվեր տրվել է Միուրային), Gallardo (Միուրայի վարժեցրած ցլերից մեկը) և Reventon (հայտնի ցուլ, որը սպանել է ճանաչված մատադոր Ֆելիքս Գուզմանին) անուններով և պատրաստվում է շարունակել այդ ավանդույթը:

Photos 02/06/2014

Աշխարհահռչակ իտալական մեքենարտադրող Lamborghini ապրանքանիշի հիմնադիր Ֆերուչիո Լամբորջինին ի սկզբանե արտադրել է տրակտորներ և օդորակիչ համակարգեր: Համաձայն հայտնի պատմության՝ Լամբորջինին եղել է Ferrari-ի մեծ սիրահար: Ունեցել է մի քանի Ferrari և նրանց բոլորի հետ եղել է նույն խնդիրը՝ կապված փոխանցման տուփի հետ: Երբ նա գնացել է Ferrari-i գործարան խնդրին լուծում գտնելու համար, կարողացել է մեծ ջանքերից հետո հանդիպել Էնցո Ֆեռարիի հետ: Լամբորջինին, խիստ վիրավորվելով Ֆեռարիի՝ «տրակտոր արտադրողը չի կարող նկատողություն անել ոչ մի Ferrari-ի» արտահայտությունից, երդվում է ստեղծել այնպիսի մի մեքենա, որը կգերազանցի Ferrari-ին: Սա դառնում է համաշխարհային ճանաչում ունեցող մեքենաների արտադրման սկզբնապաատճառը: Շուտով Լամբորջինիին հաջողվում է այդ բնագավառում մի քանի անգամ գերազանցել Ferrari-ին և հասնել իր բաղձալի նպատակին:
Շուտով Ձեզ կներկայացնենք նաև ընկերության մեքենաների անունների ծագումնաբանությունը:

Photos 30/05/2014

Zagato-ն և Lamborghini-ն համագործակցում են դեռևս 1965 թվականից: Նրանց համատեղ աշխատանքի վերջին արդյունքը Lamborghini 5-95 Zagato-ն է, որը թողարկվում է Zagato-ի 95-ամյակի կապակցությամբ: Մեքենայի մեջ տեղ են գտել բազմաթիվ կարբոնային շեշտադրումներ: Ապրանքանիշի սպորտային կեցվածքից չնահանջող Lamborghini 5-95 Zagato-ն ցուցադրվելու է Շվեյցարիայում կայանալիք Concorso d'Eleganza Villa d'Este-ի վերջին շաբաթվա ընթացքում:

Photos 26/05/2014

BrandZ-ի 2014 թվականի ամենաթանկարժեք 100 ապրանքանիշեր ցուցակի մեջ ներգրավված Toyota-ն շարունակում է առաջատար դիրք գրավել ավտոմոբիլային ոլորտում: Միլուարդ Բրաունի 100 ամենաարժեքավոր ապրանքանիշերի հետազոտության արդյունքները, որոնք ձեռք են բերվում աշխարհի ավելի քան 30 երկրներում 2 միլիոն մարդկանց մասնակցությամբ, ձևավորվում են BrandZ-ի՝ ֆինանսական վերլուծությունների և աշխատանքային գործունեության արդյունքների ուսումնասիրությունով և համատեղմամբ:
Ձեզ ենք ներկայացնում ամենաթանկարժեք մեքենանեևի տասնյակը՝ համաձայն հետազետության:
1. Toyota - $29.6 միլիարդ
2. BMW - $25.7 միլիարդ
3. Mercedes - $21.5 միլիարդ
4. Honda - $14.1 միլիարդ
5. Ford - $11.8 միլիարդ
6. Nissan - $11.1 միլիարդ
7. Volkswageն - $ 8.4 միլիարդ
8. Audi - $7.1 միլիարդ
9. Chevrolet - $4.9 միլիարդ
10. Hyundai - $4.6 միլիարդ

LUX CAR RENT. աշխարհի լավագույնները միայն Ձեզ համար:

Photos 15/05/2014

ԱՄՆ-ի ամենահեղինակավոր ավտոմոբիլային հրատարակչություններից Consumer Reports-ը հրապարակել է ամենահուսալի մեքենաների վարկանիշը՝ ըստ իր լրագրողների: Որքան էլ որ զարմանալի է թվում՝ ցուցակի առաջատարը եղել է ոչ թե ամերիկյան եռյակից մեկը, այլ ճապոնական ավտոարտադրող Lexus-ը:
Իրենց ուսումնասիրության մեջ փորձագետները հիմնվել են միայն ավտոմեքենաների սեփականատերերի հետ արված հարցազրույցների տվյալներին: Ընդհանուր առմամբ ուսումնասիրությանը մասնակցել է 1.100.000 մարդ: Համաձայն արդյունքների՝ իրենց հուսալիությամբ ճապոնական մեքենաները առաջին տեղը չեն զիջել ուրիշ մեքենաների: Նվազագույն խափանումներն ու անսարքությունները գրանցվել են Lexus մակնիշի մեքենաների մոտ:
Իսկ մեզ մոտ Դուք կարող եք վարձել Lexus GX 470-ը սկսած 42.000 դրամից:
LUX CAR RENT. աշխարհի լավագույնները միայն Ձեզ համար:

Photos 12/05/2014

2014 թվականի վերջում BMW-ն պատրաստվում է վաճառքի հանել իր նոր BMW i8-ը, որի միջազգային թեսթ դրայվը տեղի ունեցավ Լոս Անջելեսում: Ավտոմեքենան հագեցված է 1,5 լիտր ծավալ 3-գլանաձև շարժիչով, որը զարգացնում է 220 ձիաուժ արագություն և ունի 129-ուժեղ էլեկտրական շարժիչ: 100 կմ անցնելուց հետո մեքենան ծախսում է ավելի քիչ քան 2.5լ:

Photos 07/05/2014

Մեզ արդեն միացել են ավելի քան 2000 օգտատերեր: Փոխշահավետ և վստահելի համագործակցությունը մեզ համար կարևորագույն նախապայմանն է:

Photos 02/05/2014

Lexus-ը ներկայացրել է իր հատուկ թողարկումը՝ Lexus 450 HP LX 570-ը: Մեքենայի 5.7 լ V8 շարժիչը մնացել է անփոփոխ, սակայն 383 ձիաուժ շարժիչը հզորացվել և դարձել է 450 ձիաուժ: Թեև դեռ չի հայտարարվել, սակայն կարծիքների համաձայն մեքենան 100կմ արագության հասնում է 6.6 վայրկյանում: LX 570-ի այս հատուկ թողարկումն ունի թույլ ճառագայթներով LED քսենոնային լուսարձակներ, արբանյակային նավիգացիա, Mark Levinson ձայնային համակարգ, մեքենայի առջևի նստատեղերը տաքացվում և սառեցվում են:

Photos 29/04/2014

Օրերս Չինաստանում տեղի ունեցած Ավտոմեքենաների միջազգային ցուցահանդեսում Mercedes-ը ներկայացրել է իր նոր Mercedes-Benz M-Class coupe-ն: Ակնհայտ է, որ մեքենան պատրաստվում է դառնալ շուկայի առաջատար BMW X6-ի գլխավոր և արժանի մրցակիցը: Մեքենայի 1.75 մետր բարձրությունը (ունի բավականին ցածր առաստաղ), 2 մետր լայնությունը և գրեթե 5 մետրանոց երկարությունը նրան բավականին «ագռեսիվ» տեսք են հաղորդում: Ցուցահանդեսի ժամանակ տեղի է ունեցել մեքենայի կոնցեպտի ներկայացումը: Համաձայն սպասումների մեքենան սերիական արտադրությամբ կթողարկվի 2015 թվականի վերջում:

Photos 28/04/2014

Toyota Corolla. ամենաշատ վաճառված մեքենան աշխարհում
Տոյոտա Կորոլլան շարունակում է իր հաջողությունները:

2013 թվականին ամբողջ աշխարհում վաճառվել է մեքնայի 1,220,000 օրինակ: 1966 թվականից (երբ սկսվեց մեքենայի արտադրությունը) մինչ օրս վաճառվել է 40,720,000 հատ մեքենա, որի շնորհիվ Corolla-ն համարվում է ամենաշատ վաճառված մեքենան առհասարակ:

Want your business to be the top-listed Autos & Automotive Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Yerevan