AlivePhotography

AlivePhotography

Share

Birth photographer and Doula in Yerevan, Armenia

Photos from AlivePhotography's post 28/08/2021

ՀՀ-ում պետական, թե մասնավոր բոլոր ծննդատները աշխատում են ՀՀ Առողջապահության Նախարարության հաստատած պրոտոկոլներով։
Պրոտոկոլը՝ հրաման է, օրենք, որը խաղտման ենթակա չէ ու ծննդատան ոչ մի «ներքին կարգ» առավել չի կարող լինել պրոտոկոլից (տես հաջորդ նկարները)։

Այնուամենայնիվ ՀՀ ծննդատների աշխատելավոճը, երբեմն իրարամերժ է լինոմ միևնույն հարցի շուրջ, չնայած նրան, որ օրենքը մեկն է։

Թվեմ այն ծննդատները, որտեղ եղել եմ - իսկ դուք էլ առատ 💛-եք գրառումս։

🔸Էրեբունի ԲԿ - անձնակազմը հյուրընկալ է իսկ ես էլ չեմ մոռանում, որ հյուր եմ եկել։ Շատ եմ գնահատում մայրապետների սրտացավ աշխատանքը։ Բժիշկ / մանկաբարձների հետ էլ շատ դրական մթնոլորտում ենք աշխատում։
🔸Աստղիկ ԲԿ - պայմանավորվածություն ունեմ ծննդատան գլխավոր բժշկի հետ, հանձնել եմ Covid-19 հակամարմին ու ումեմ ծնարան մուտքի թույլտվություն (ըստ ներքին պահանջի)։ Դեռ չեմ հասցրել ծանոթանալ անձնակազմի հետ։ Թեթև լարված է լինում մթնոլորտը։
🔸Ս. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ - անչափ բայրացակամ ու դրական փորձառություն եմ ունեցել առաջին իսկ այցից։ Չնայած նրան, որ ԲԿ-ն դեռ վերանորոգված չէ ու չի փայլում հարմարավետ պայմաններով, բայց անձնակազմի դրական վերաբերմունքը շատ գնահատելի է։
🔸Հանրապետական Ծննդատուն - դրական շփում եմ ունեցել ծննդատան վարիչի, բժիշկ/մանկաբարձների հետ։ Պատրաստ են նաև գործածեք ջակուզին ջրային ծննդաբերության նպատակով իմ ներկայության ժամանակ (կնոջ ցանկության դեպքում) - դեռ այնտեղ ծննդաբերող չեմ ունեցել։
🔸Գյումրի/Ախուրյան քաղաքի «Մոր և Մանկան»-ից էլ կա տնօրենի դրական արձագանքը, թեև դեռ այտեղ էլ չեմ եղել։

Չեմ կարող չնշել, Շենգավիթ ԲԿ-ն, քանի որ մինչև Covid-19 մոտ երկու շաբաթ գրեթե ամեն օր այնտեղ եմ եղել։ Շատ դրական արձագանք կար բժիշկ/մանկաբարձների կողմըց : Ցավոք ինչ-ինչ պատճառով, քովիդից հետո այս ծննդատունը չի հետևում ՀՀ նախարարի հրահանգին ու անտեսելով օրենքը, դեռևս արգելում է բոլոր աջակից անձանց մուտքը ծնարան։ Հուսանք շուտով մի բան կփոխվի։

Այցելել եմ նաև ՍլավՄեդ, որտեղ կոնկրետ մի բժիշկ խիստ դեմ էր դուլա գաղափարին ու արժեզրկում էր դուլայի աշխասանքը, անտեսելով միջազգային փորձը, -ը և վիճակագրությունը։ Վստահ չեմ իրենց ադմինիստրացիայի դրական մոտուցեմների վերաբերյալ ևս։

Իմացեք, որ միշտ պատրաստ եմ աջակցել ձեզ այնտեղ, որտեղ դուք կընտրեք ծննդաբերել, եթե ունենանք դրական պայմանավորվածություն ԲԿ-ի հետ։

Պաչիկներ 😘

23/08/2021

Է Թ Ի Կ Ա Ն դուլայի աշխատանքում.

Հմաձայն եք, որ մեր մշակույթում երբեմն դժվար է գլխի ընկնել, թե որն է դիմացինի մասնագիտական բուն հմտությունը։ Մենք միշտ պատրաստ ենք խորհորդներ շռայլել տարբեր բնագավռների շուրջ, ու եթե շատ բան չիմանանք էլ, ավելի հավանական է, որ մի բան կմոգոնենք։

Հաճախ կանայք ինձանից են խորհուրդ հարցնում այս կամ այն ( բժշկական և ոչ միայն) հարցի վերաբերյալ ու ցանկանում, որ ես տրամադրեմ պատրաստի անսխալ կայացած, բացարձակ ճիշտ որոշում իրենց համար։ Իսկ ես հիասթափեցնում եմ կանանց, քանի որ դուլան խորհուրդներ չի տաղիս։

Առհասարակ ես հակված եմ մտածել, որ ձեզանից լավ ոչ ոք չգիտի, թե որն է ճիշտ որոշումը ձեր համար: Ու դուլայի աջակցությունը դիմացինի որոշումները փոխելու մեջ չէ կայանում, այլ վստահելի տեղեկություն տրամադրելու մեջ (այն էլ դիմացինի ցանկության դեպքում), որպեսզի կինը / ընտանիքը կարողանա ինքնուրույն գիտակցված որոշում կայացնի ըստ իր նախասիրությունների։

Ունենալով վստահելի ապացուցված տեղեկություն հղի կինը ունենում է ընտրության հնարավորություն։

Արդյունքում դուլան աջակցում է հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում ծնողների / ընտանիքի կայացրած ընտրություններին ու երբեք չի որոշում իրենց փոխարեն։

European Doula Network (EDN) անդամները, (ես էլ նրանց շարքում), համաձայնում են դուալայի դերի և էթիկական դիրքի հետևյալ սահմանմանը.

- Դուլան հուզական և գործնական աջակցություն է ցուցաբերում ծնողներին և ընտանիքներին:
- Դուլան չի կատարում բժշկական մանիպուլյացիաներ, ախտորոշումներ և չի տալիս խորհուրդներ:
- Դուլան ընդունում է տեղեկացված ընտրությունը և տեղեկացված համաձայնությունը առանց ազդելու ծնողների կայացրած որոշումների վրա:
- Դուլան անկեղծ և բաց է իր հմտությունները, փորձը և մասնագիտական ​​սահմանները հաղորդելու հարցում:
- Դուլան հարգում է իր հաճախորդների գաղտնիությունը և ստացված բոլոր տեղեկություններին վերաբերվում է որպես գաղտնի:
- Դուլան հարգանքով և քաղաքավարությամբ է շփվում ծնողների, ընտանիքների և բոլոր մյուս մասնագետների հետ:
- Դուլան շարունակաբար ինքնակրթվում է և վերապատրաստվում է մասնագիտորեն:
- Դուլան ներդրում է ունենում իր շրջապատող մարդկանց կյանքում։

Իմ կողմից էլ ավելացնեմ։
- Դուլան չի խանգարում բժշկի և մանկբարձի աշխատանքին։

Իսկ ձե՞զ ինչն է օգնում որոշումներ կայացնելու հարցում։

Photos from AlivePhotography's post 19/08/2021

Ինչո՞ւ է կարևոր մեր կողմերում դեռ չլսված դուլայի մասնագիտությունը և իմ «Դուլայի Աջակցություն» ծառայությունը։

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս դուլաներին համաշխարհային մաշտաբով ներկա լինել բոլոր ծնննդաբերություններին։

ԱՀԿ -ն մշակել է Ապահով Ծննդաբերության Ստուգաթերթ և դուլայի աջակցությունը ներառված է այդ ստուգաթերթում: ԱՀԿ -ի անվտանգ ծննդաբերության ստուգաթերթը 4 էջանոց փաստաթուղթ է։ Այն խորհուրդ է տրվում օգտագործել յուրաքանչյուր ծննդաբերության համար: Նրանում նշված է ընդամենը 9 հրահանգ, որոնցից մեկը հետևյալն է՝
~ Խրախուսել աջակից անձի (birth companion/doula) ներկայությունը ծննդաբերության ժամանակ։
Այսպիսով՝ դուլայի աջակցությունը պարզապես ինչ-որ մեկի «թիթիզ» թրենդը չէ այլ տարիների փորձի ու վիճակագրության արդյունք է։

Ցավոք ՀՀ-ում այս ոլորտում մենք չունենք որևէ վիճակագրություն։ Այնուհանդերձ (մեր ազգին բնորոշ մեծամտությանբ) արժեզրկում ենք վստահելի ապացույցները և հիմքերը։

Ահա թե ինչ է նշված ԱՀԿ-ի ստուգաթերթում՝

«Ապացուցահեն փաստերը պնդում են, որ Ծննդաբերության Աջակիցները (այսուհետ ԾԱ) կարող են օգնել բարելավել առողջության արդյունքները:
-ԾԱ ներկայությունը նվազեցնում է կեսարյան հատման, վակուումային կամ այլ գործիքային ծննդաբերության հավանականությունը և ավելացնում բարեհաջող բնական վագինալ ծննդաբերության ելքերը:
-ԾԱ ունեցողները ավելի քիչ ցավազրկողների կարիք են ունենում, ավելի գոհ են մնում ծննդաբերության իրենց փորձից և ավելի կարճ է տևում իրենց ծննդաբերությունը:
-Նորածինները նույնպես օգուտ են քաղել: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նորածինների 5 րոպեանոց Ապգար միավորների ցուցանիշները ավելի գոհեցնող են լինում, և հետծննդյան շրջանում բարելավվում է մայրական կապը ( bonding),երբ ծծնդաբերությանը ներկա է ԾԱ։

Հուսով եմ դուք վստահում եք ապացուցահեն բժշկությանը և այսքանից հետո չեք արժեզրկի ծննդաբերության աջակցի դերը։

Հաջորդ գրառումով կպատմեմ դուլաների միջազգային էթիկական կանոնների մասին։

Իսկ դուք գրեք, թե ինչն էր ձեր համար ամենակարևորը այս գրառման մեջ։ Օգնեք, որ ավելի շատ մարդ կարդա այս գրառումը, լինի տեղեկացված , խուսափի ծննդաբերական տրավմայից ու ունենա դրական ծննդաբերության փորձ։

Like, save, share, repost, comment - բոլորը խրախուսվում են։

Սիրով ՝ ձեր ❤️

Photos from AlivePhotography's post 17/08/2021

ԼԱՈՒՐԱՅԻ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Սիրելի մայրիկներ - ձեր և ձեր ընտանիքների համար նոր շարք եմ պատրաստել։ Հետադարձ կապ ծննդաբերության ժամանակ դուլա փորձառած մամաներից։ Իսկապես հուսով եմ, այս շարքը կօգնի մի փոքր ավելի լավ պատկերացնել, թե ինչ է տալիս դուլայի աջակցությունը ծննդկանին ու կպատասխանի ձեր հիմնական հարցերին։

Անպայման կիսվեք ձեր ծանոթ հղիների հետ։ Իրենք ձեզ հետո շնորհակալություն կասեն։ 😍

,

«Եթե դուլան դեղորայք լիներ, անշնորքություն կլիներ այն չտրամադրելը։» ասել է Դոկտոր Ջոն Քեննելը (1992 թվին ԱՄՆ-ում դուլաների սերտիֆիկացված կազմակեպության համահիմնադիր նեոնոտոլոգը) ։

Photos from AlivePhotography's post 17/08/2021

Պ Լ Ա Ն Ա Վ Ո Ր Ե Լ ծննդաբերությու՞նը ՝ անհնար է։
Ծննդաբերությունը կնոջ կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկն է, որը անկասկած հարկավոր է պլանավորել։

Բայց ինչպե՞ս… չէ՞ որ դա անկանխատեսելի պրոցես է։ Ճիշտ այնպես, ինչպես ցանկացած իվենթ ենք պլանավորում, օր՝ համերգ, ծննդյան փարթի, ճամբորդություն։ Ու ինչպես այս դեպքերում նույնպես հարկավոր է հաշվի առնել հնարավոր անվերահսկելի կետերը (օր. եղանակը, տեխնիկան , թռիչքի ուշացումը…) որոնք մեզանից չեն կախված, բայց և այն կետերը, որոնք կարող ենք կանխավ կազմակերպել։

Ծննդաբերություն էլ կարող է ունենալ plan B, բայց նախ պետք է ունենա plan A.

Ինչպե՞ս պլանավորել ծննդաբերությունը՝

1.Հաշվի առեք ձեր խառնվածքը - փափուկ եք թե՞ նախընտրում եք ավելի խիստ ու «կարգի հրավորող» բժիշկ։
2.Ցանկանո՞ւմ եք ակտիվ դեր ունենալ ձեր ծննդաբերության պրոցեսում, թե պատրաստ եք հանձնվել բժշկին, ամբողջությամբ նրան վստահել։

Այսպիսով անկեղծ պատասխանեք, թե ինչպիսի ծննդաբերություն կերազեք ունենալ ու գրի առնեք ամեն կետը։ Օրինակ ՝ պատրատված ու անվախ, ոչ տրավմատիկ, դրական մթնորորտում, աջակից անձի հետ և այլն։
Հետո ամեն կետը դիտարկելով որոշեք, թե ինչ է հարկավոր, այդ կետը ապահովելու համար։ Օրինակ՝ պատրաստվելու համար հարկավոր է դասերի մասնակցել, ճիշտ գրականություն կարդալ և այլն։ Կամ աջակից անձ ունենալու համար հարկավոր է ՆԱԽ ընտրել այնպիսի ԲԿ, որը հարգում է ՀՀ օրենքը ու կնոջ իրավունքները։ Այնպիսի բժիշկ, որ չի մնացել անցյալ դարում ու մի երկու վստահելի թարմ ուսումնասիրություն է կարդացել ու ողջունում է, երբ կինը աջակցի կամ դուլայի հետ է գալիս: (Հավատացեք ՀՀ-ում կան այդպիսի բժիշտկներ)։ Հարկավոր է նաև պատրաստել ձեր աջակից անձին, եթե նա անտեղյակ է այդ ոլորտից, որպեսզի նրա աջակցությունը լինի օգտակար ու աջակիցը իրան անօգուտ չզգա։

Ես համոզված եմ, ոչ ոք իրավունք չունի զրկել հղի կնոջը իր երազանքի ծննդաբերությունը պլանավորելուց։ ՀՀ- կառավարությունը, ի դեմս Առողջապահության Նախարարության հաստատում է օրենքով, որ կինը ունի մեկ աջակցի իրավունք։ Սակայն մեր երկրում դեռ կան բժիշկներ, ովքեր վստահ են, որ այդ օրենքը կարելի է խաղտել։
Հիմա, ասելիքս ուղղում եմ կանանց։ Սիրելիներս, ԲԿ ու բժիշկ ընտրելիս՝ հաշվի առեք ձեր ցանկությունները ու plan A,B,C ունեցեք։ Ես էլ սիրով ձեզ ինչով կարող եմ, կօգնեմ։

Իսկ հիմա կիսվեք այս գրառումով այլ կանաց հետ ու չմոռանաք սեյվը։ Վստահ եմ պետք կգա:

Photos from AlivePhotography's post 22/07/2021

Ե՞Ր Բ և Ի՞Ն Չ Պ Ե Ս է տեղի ունենում ը և ի՞ նչ անել դրանից հետո։

Նախ պահպանեք ու սրտիկեք գրառումս իսկ կարդալուց հետո անպայման կիսվեք ձեր ծանոթ հղիների հետ։

Ե ՞Ր Բ

Իդեալական է, եթե պտղապարկը պատռվում է ծննդաբերության առաջին փուլում, երբ արգանդի վզիկը լիովին կամ գրեթե ամբողջությամբ բաց է: (տես. հաջորդ նկարում) Պտղապարկը բարակում է և ճեղքվում է կծկումների ընթացքում: Դրանից անմիջապես հետո կծկումները զգալիորեն ուժգնաանում են:
Բայց պտղաջրերը կարող են «գնալ» մինչ կծկումների սկիզբը ու շատ անսպասելի:
Այս երևույթը անվանվում են «պտղաջրերի վաղաժամ արտահոսք», ինչը պատահում է կանանց 8%~ 10%-ի մոտ։

ԻՆՉՊԵ՞Ս

Իսկ հնարավո՞ր է պտղաջրերը հոսեն ապագա մայրիկի ոտքերով հասարակական վայրում, ինչպես օրինակ գեղարվեստական ​​ֆիլմերում: Այո, հնարավոր է, բայց կինոյում իրավիճակի դրամատիզմը որոշ չափով չափազանցված է: Միշտ չէ, որ ամնիոտիկ հեղուկը ուժեղ հոսքով է թափվում այլ սովորաբար արտահոսում է կամաց-կամաց։

Հիշեք - այդ ժամանակ ոչ բոլոր պտղաջրերն են թափվում, այլ միայն այսպես կոչված առաջնայինները, այսինքն՝ որոնք տեղակայված են երեխայի գլխի վերևում (100 -200 մլ) : Ամնիոտիկ հեղուկի մնացորդը` հետին հեղուկը, թափվում է երեխայի ծնվելուց հետո:

Ի՞նչ անել, երբ պտղաջրերի արտահոսքը տեղի է ունենում, բայց դուք դեռ ծննդատանը չեք ու անգամ ոչ մի ծմննդաբերական ցավեր/ կծկումներ չեք զգում ։

Եթե պտղաջրերը մաքուր են, թափանցիկ, (չունեն տհաճ հոտ կամ կանաչ պղտոր գույն) ապա՝ վախենալու բան չկա։ Խուճապի մի մատնվեք, հանգիստ լոգանք ընդունեք։
Երեխային հարկավոր չեն աառաջնային պտղաջրերը շնչելու համար և երեխան չի խեղդվում, քանի որ նա դեռևս ստանում է թթվածինը պորտալարով։
Այսօր ապացուցված է, որ պտղաջրերի արտահոսքից հետո անվտանգ է համարվում կծկանքներին սպասել 48+ ժամ (հիշո՞ւմ եք, որ պտղաջրերը թարմանում են) սակայն որոշ երկրներում պրոտոկոլները դեռ չեն թարմացվել ու անվտանգ է համարվում 6-12 ժամը։ Այնուամենայնիվ, ձեր հանգստությամ համար պտղաջրերի արտահոսքի դեպքում կապնվեք ձեր բժշկի հետ ու հետևել նրա խորհրդին։

Ուշարդիր եղեք - եթե պտղաջրերը տհաճ հոտ ունեն կամ կանաչ ու պղտոր են, ապա անհապաղ հարկավոր է կապնվել բժշկի հետ ու շտապել մոտակա ծննդատուն։

Հակիրճ այսքանը ու վստահ եմ էլի հարցեր ունեք… գրեք դրանք քիմենթներում ու երրորդ գրառումը կնվիրեմ ձեր հարցերի պատասխաններին։

Պաչիկ 🤰🏻

Photos from AlivePhotography's post 19/07/2021

ՊՏՂԱՊԱՐԿ ԵՒ ՊՏՂԱՋՐԵՐ
— Ամնիոտիկ հեղուկը զարմանալի միջավայր է, որում երեխան ապրում է հղիության բոլոր ինն ամիսների ընթացքում։
Ընկերքի հետ միասին երեխայի շուրջը ձևավորվում է #պտղապարկ -ը, որը լցված է ամնիոտիկ հեղուկով: Հղիության սկզբում հենց պտղի պտղապարկի բջիջներն են արտադրում ամնիոտիկ հեղուկ: Հետագա փուլերում ամնիոտիկ հեղուկը լրացուցիչ արտադրվում է երեխայի երիկամների կողմից: Երեխան նախ կուլ է տալիս ջուրը, իսկ հետո մեզի հետ միասին թողնում պտղապարկի մեջ: Մոտավորապես յուրաքանչյուր երեք ժամվա ընթացքում պտղապարկի հեղուկը ամբողջովին թարմանում է: Այսինքն, «թափոնների» ջուրը դուրս է գալիս, և նրանց տեղը գրավում է նորը `ամբողջովին նորացված: Եվ այս ցիկլը շարունակվում է հղիության ողջ ընթացքում։
Թվում է, թե մարդը երկրային արարած է, և նա չի կարող շնչել ջրի տակ: Ապա, ինչու՞ է երեխան հղիության ընթացքում ջրի մեջ զարգանում:
Երեխայի զարգանալու համար ներդաշնակ միջավայր է պետք իսկ ջուրը շատ հարմար է այդ միջավայրը ապահովելու համար:

—Գիտե՞ք, որ ամնիոտիկ հեղուկը միշտ նույն ջերմաստիճանն ունի, ինչը նշանակում է, որ երեխան չի գերտաքանա և չի մրսի, նույնիսկ եթե մայրը տառապում է ջերմությունից կամ, ընդհակառակը, սառչում է ցրտից: Արգանդի պատերի և որովայնի դիմացի պատի մկանների հետ միասին ջուրը հուսալիորեն պաշտպանում է երեխային հարվածներից, ցնցումներից կամ սեղմումից, որոնք պատահիում են մեր առօրյա կյանքում:
—Բայց ինչպե՞ս երեխան չի խեղդվիւմ ջրի մեջ: Իհարկե մոր արգանդում գտնվող երեխան շնչում է, բայց դեռ թոքերով չէ. նրան թթվածինը մատակարարվում է ընկերքի և պորտալարի միջոցով: Միայն ծնվելուց և առաջին ճիչից հետո, թոքերը բացվում են, և երեխան կատարում է իր առաջին շունչը:

Այսպիսով, հղի կնոջ մարմնում ամեն ինչ մտածված է։

ՍԱՂՄՈՍՆԵՐ‬ ‭139:13-14‬ ‭
“Որովհետև դու (Տեր) ստեղծեցիր իմ ներքին անդամները և ծածկեցիր ինձ իմ մոր որովայնում։ Գոհանում եմ քեզնից, որովհետև ահավոր և զարմանալի կերպով ստեղծվեցի. զարմանալի են քո գործերը, և իմ անձը լավ է հասկացել։”
‭‭——
Բոլոր ապագա մայրերը լսել են այն մասին, որ ծննդաբերության ինչ-որ պահին տեղի է ունեմում ։
— Թե ի՞նչ անել ջրերի արտահոսքից հետո կգրեմ երրորդ մասում, իսկ դուք չմոռանաք սրտիկել, պահպանել ու կիսվել այս գրառումով։

Ի՞նչ նոր բան բացահայտեցիք առաջին մասում։ Ակտիվ եղեք, որ ջանքս իզուր չհամարեմ։

📸 by Lennart Nilsson 1965 թ

07/04/2021

« Ու Ր Ա Խ Ա Ց Ի ՜ Ր , ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցի՛ր, Մարիա՛մ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար։»

Ապրիլի 7-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։

—«Եվ ահա՛ դու կհղիանաս և մի որդի կունենաս...»

Այօրը մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր է։

Ինչպես գիտեք մեր մշակույթում հղիությունը ու ծննդաբերությունը բազում վախերով է պարուրված:

Կարծում եմ ամենակարևոր խոսքը, որ ասաց հրեշտակը «Մի‘ վախեցիր» -րն էր։ Դուք գիտեի՞ք, որ Աստվածաշնչում 365 ամգամ ասվում է «ՄԻ ՎԱԽԵՑԻՐ» …այսինքն տարվա մեջ եղած ամեն օրվա համար ։

Սիրելի հղիներ, եթե դուք տարակուսանք ու վախեր ունեք, այսօր հիշեք Մայրամին ու հրեշտակի խոսքը նրան ... Ընդունեք, որ այդ խոսքերը ձեզ համար էլ են ասված... հրեշտակը ձեզ է ասում այսօր՝ «մի՛ վախեցիր, ուրախացի՜ր»։

Բայց մի՛ մոռացեք՝ ծննդաբերությանը հարկավոր է անպայման պատրաստվել։

Իսկ դու արդեն մայր ես🤱🏽 , թե սպասում ես մայրանալուն։🤰🏽

Like, save, repost ու comment անելը ցանկալի է ❤️❤️❤️

Photos from AlivePhotography's post 24/03/2021

Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր ՈՒ Մ. եմ ձեզ սիրելի հղի և ապագա հղի կանայք։ ՀՀ-ում սկսվել է ծննդաբերության նորմալացման գործընթացը։

Ի՞նչ է այդ «նորմալացում» կոչվածը ու ի՞նչն է հարկավոր «նորմալացնել»։

Իմ 2-րդ հանդիպում - քննարկման ժանանակ, որը կայացավ Մարտի 9-ին THE LOFT-ում, ես կիսվեցի իմ դիտարկումներով ու առաջարկներով։

Մեր հասարակությունում ցավոք «նորմալ է» լսել, որ ծննդաբերությունը շատ դժվար ու ցավոտ պրոցես է։ Թե՛ ծեր և թե՛ մանուկ ծննդաբերությունը ասոցիանում են հիվանդանոցի, վախի, մենակության, ցավի, տարատեսակ միջամտությունների, կյանքի վտանգի, կնոջ անզորության ու մանկաբարձական ագռեսսիայի հետ։ Մեր սերունդները տասնամյակներով ծնվում են հետժառանգական ծննդաբերական տրավմայով (intergenerational birth trauma)։ Այսպիտով՝ մենք բոլորս հավատացել ենք, որ ծննդաբերության այլ տարբերակ չկա, քանի որ չկա այլընտրանքի հնարավորություն։ Բայց արի ու տես, որ մեր մոտ ընդունված «նորմալ»-ը, համաշխարհային ու ապացուցահեն բժշկության տեսակետից լրիվ աննորմալ է։

— Իսկ ի՞նչն է աննորմալ - կհարցնեք դուք։ ( ⚠️ trigger պարուպակող տեքստ⚠️ ⤵️)

Կլասիկ միջին ՀՀ ծննդաբերության ժամանակ
կինը մենակ է ծնարանում, վախեցած, ներերակայինը ձեռքին, հիմնականում պարկած մեջքին, քանի որ «չի կարելի քայքել»։ Իրավունք չունի ուտել ու ջուր խմել։ Ամնիոտոմիայից հետո, (պտղաջրերի արհեստական բացում) երբ կծանքները ուժեղանում են ու ներերակային սինթետիկ օքսիտոցինը անում է իր գործը, կինը ճարահատյալ դիմում է միակ այդ պահին հնարավոր առաջարկվող միջոցին՝ էպիդիպռալ անզգայացմանը ու ստիպված թառում է ծննդաբերական բազկաթոռին։ Ապա ընդունելով (1000 անգամ կներկք) միակ ՀՀ-ում հնարավոր ճողված հավի դիրքը, կտրվածքով (էպիզիոտոմիա), հետն էլ անհարգալից, կոպիտ ու «կարգի հրավիրող»՝ «Դե շուտ արա, ուժ տուր, խեղդում ես երեխուդ» ասող անձնակազմի հետ ծննդաբերում։ Էլ չասեմ էն, որ առանց կնոջից թույլտվություն հարցնելու նա դառնում է «դիդակտիկ նյութ» 5-10 արդինատորների համար: Հա, հետո ծնվում է երեխան ու կնոջը ասում են «հիմա երեխուդ կգրկես ու լրիվ ցավերդ կմոռանաս» 🥴 Հըը՞ , հա՞ որ …

Նորմալ է՞ - ՈՉ- բայց նորմալացման փուլի մեջ ենք։

Շարունակությունը թերթեք ուրախ նկարս ➡️

Photos from AlivePhotography's post 05/03/2021

Սիրելի կանայք, մայրեր, հղիներ։ Ահա ես ել որոշեցի մարտի 8-ի կապակցությամբ իմ կողմից նվեր խաղարկել։

Ի՞նչ եք կարծում, ինչ եմ նվիրելու։ ⤵️

Վերջերս իմ կյանքի նպատակներից մեկը դարձել է խրախուսել կնոջ կին լինելու անկրկնելիությունը, ուժն ու առավելությունները։

Սա իմ կարծիքով ընդգծվում է կենսականորեն կարևոր կանացի մենաշնորհի՝ ծննդաբերության գործընթացով։

Ծննդաբերությունը բառերով աննկարագրելի, բազմերանգ ու բազմաշերտ, անձնուրաց , բայց ինքնաճանաչում խթանող, ուժեղ ու միարժամանակ շատ թույլ լինելու համադրությունն է։

Իսկ ես որոշել եմ եռանդ չխնայել, որ հայ կանայք ունենան ավելի դրական ու գերբնական գեղեցիկ ծննդաբերության փորձառություններ ու որ մեր նոր սերունդները ծնվեն էնդորֆինների ու օքսիտոցինի ուրախության մթնոլորտում։

Այսպիսով մրցույթի հաղթողին ես կնվիրեմ իմ «Դուլայի աջակցություն» ծառայության ողջ փաթեթի ՆՎԵՐ ՔԱՐՏ:

Ինչ՞ կստանա հաղթողը՝

~ 1 -2 նախածննդաբերական կոնսուլտացիա
~ աջակցություն ծննդաբերության ընթացքում
~ երեխայի հետ հանդիպման առաջին րոպեների լուսանկարներ (ըստ ցանկության)։

Ո՞ վ կարող է մասնակցել՝

Մասնակցել կարող են բողոր արդեն հղի կանայք Երևան քաղաքից ( կամ ովքեր ծրագրում են Երևանում ծննդաբերել) ։

Պայմանները հետևյալն են.

Save ❤️ Like
Այս գրառման մեկնաբանություններում գրեք «Մասնակցում եմ» և նշեք, թե հղիության որերորդ շաբաթում եք գտնվում։
Կիսվեք այս գրառումով ձեր սթորիներում (24 ժամով) ու նշեք ինձ ( եթե էջը փակ է , ուղարկեք ինձ սթորիի սքրինշոթը) :
Հաղթողին կընտրեմ պատահականության սկզբունքով, համապատասխան ծրագրի միջոցով Մարտի 8-ին ։

Բայց սա դեռ ամենը չէ…

ԲՈԼՈՐ մասնակիցները, ովքեր կկատարեն մրցույթի պայմանները, կստանա 15% զեղչ իմ «Դուլայի աջակցություն» ծառայության համար մինչև 2021 թթ վերջ։

Want your business to be the top-listed Photography Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Yerevan