euclid_math_center
Մաթեմատիկան թագուհին է բոլոր գիտությունների...
Կ.Գաուս
11/12/2025
Freestyle Chess Grand Slam Final. Լեւոն Արոնյանը հաղթեց Մագնուս Կարլսենին եւ նվաճեց տիտղոսը | NEWS.am Sport - Ամենը՝ սպորտի մասին Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը․․․
12/10/2025
«Խալդի աստծո մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, այս ամրոցը հոյակապ կառուցեց և անվանեց Էրեբունի՝ ի բարօրություն Բիայնիլի երկրի և ի սարսափ թշնամիների: Արգիշտին ասում է՝ հողը այստեղ ամայի էր, ես մեծ գործեր կատարեցի: Խալդյան մեծությամբ Արգիշտին՝ Մենուայի որդին, արքա է հզոր, արքա Բիայնիլի երկրի, տերը Տուշպա քաղաքի»:
📷 Էրեբունի (Երևան) քաղաքի հիմնադրման մասին Արգիշտի Ա արքայի սեպագիր արձանագրությունը, Ք․ա․ 782թ․
✨ Շնորհավորում ենք բոլորիս՝ Էրեբունի-Երևանի 2807-ամյա հոբելյանի առթիվ:
#ԷրեբունիԵրևան2807 #ՀՊԹ #ՀայաստանիՊատմությանԹանգարան
05/10/2025
Ուսուցի՛չ, մարդ ով իր կյանքը նվիրում է , աշակերտին, կրթում ու դաստիարակում սերունդներ📖📖📖 Շնորհակալություն Ձեր կատարած աշխատանքի համար, ՇՆՈՐՀԱՎՈՐ Ձեր տոնը սիրելիներս, եղե՛ք առողջ ու շարունակեք Ձեր առաքելությունը։
20/09/2025
ԱՆՎՃԱՐ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ՊՈԼԻՏԵԽՆԻԿՈՒՄ
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Ընդունելության կենտրոնը, համալսարանի փորձառու մասնագիտական կազմի մասնակցությամբ, կազմակերպում է մաթեմատիկա, ֆիզիկա և քիմիա առարկաների ԱՆՎՃԱՐ նախապատրաստական դասընթացներ՝ 2026–2027 ուսումնական տարվա ընդունելության գործընթացի շրջանակում։
Ծրագրին կարող են մասնակցել․
• Ավագ դպրոցների ավարտական դասարանի աշակերտներ
• Միջին մասնագիտական կրթական ծրագրերով ավարտական կուրսի ուսանողներ
• Վերոնշյալ հաստատությունների շրջանավարտներ
📌 Գրանցվելու համար անցեք հղումով՝ https://forms.gle/8uBjKKZz84Ys1N5D7
Նախապատրաստական դասընթացները նախատեսված են ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ և ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ոլորտների դիմորդների համար։
📞 Լրացուցիչ տեղեկությունների համար՝ զանգահարել ՀԱՊՀ Ընդունելության կենտրոն` 8112 կարճ հեռախոսահամարով։
📍Խորհրդատվություն ստանալու համար կարող եք այցելել Ընդունելության կենտրոն, իսկ հերթերից խուսափելու համար ձեր այցը նախապես ամրագրել հերթերի կառավարման Earlyone համակարգի միջոցով, հավելվածում մուտք գործելով ոլորտներից ԱՅԼ և սեղմելով ՊՈԼԻՏԵԽՆԻԿ կոճակի վրա ու գրանցելով ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ:
Միացի՛ր և կառուցի՛ր ամուր հիմք քո ապագա մասնագիտական կրթության համար։
#Պոլիտեխնիկ #ԱՆՎՃԱՐԴասընթացներ #Ընդունելություն2026 #ՀԱՊՀ #Մաթեմատիկա #Ֆիզիկա #Քիմիա #Էներգետիկա #Հանքարդյունաբերություն #ՔիմիականՏեխնոլոգիա
31/08/2025
Սիրելի՛ աշակերտներ, ծնողներ և ուսուցիչներ,
սիրով շնորհավորում եմ Ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ։
Առանձնակի ջերմությամբ ուզում եմ շնորհավորել իմ նախկին աշակերտներին, ովքեր այսօր արդեն Հայաստանի և աշխարհի լավագույն բուհերի ուսանողներ են։ Հպարտանում եմ ձեր ձեռքբերումներով և մաղթում նոր հաջողություններ ու անսպառ ուժ ձեր ուսումնառության ճանապարհին։
12/08/2025
🔢 ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
📖 4-12-րդ դասարանների աշակերտներին սիրով հրավիրում եմ միասին բացահայտելու մաթեմատիկայի գաղտնիքները 😊📚
🖊️ Միասին կկատարենք օրվա տնային առաջադրանքները
🖊️ Լրացուցիչ առաջադրանքների միջոցով կամրապնդեք գիտելիքները
🖊️ Տրամաբանական խնդիրների միջոցով կզարգացնեք տրամաբանությունը
🖋️ Քննական դասարանների քննությունների նախապատրաստում
💡 Մեզ հետ մաթեմատիկան կարող է դառնալ քո սիրելի առարկան
📍 Հասցե – Փոքր Կենտրոն, Աղայան 7 (Պուշկին և Ն. Աղբալյան դպրոցների հարևանությամբ)
☎ Կապ – 099 72 33 42, 098 72 33 42
11/08/2025
«Մաթեմատիկան միակ լեզուն է, որը ողջ տիեզերքն է հասկանում։» «Մաթեմատիկան ոչ թե թվեր են, այլ՝ տրամաբանություն և գեղեցկություն։» «Մաթեմատիկան մեզ սովորեցնում է, որ յուրաքանչյուր խնդրի կա լուծում, պետք է ուղղակի ճիշտ մոտենալ։»
«Մաթեմատիկան խաղ է միտքի համար։ Որքան խորանում ես՝ այնքան հետաքրքիր է դառնում։»
«Թվերն անկեղծ են՝ չեն ստում, չեն թաքցնում, պարզապես ասում են ճշմարտությունը։»
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Yerevan