Best Way Tour

Best Way Tour

Share

✔ ներքին տուրեր ամբողջ Հայաստանի տարածքում
✔ միջոցառումների կազմակերպում

"Best Way Tour" տուրիստական ընկերությունը գործում է 2017թ.-ից: Ստեղծվել է Հայ մշակութասերների ակումբի և մի շարք այլ երիտասարդական նախաձեռնությունների հիմքի վրա՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանի մշակութային, սպորտային, էքստրեմալ, գիտական և էկո տուրիզմը: Ընկերությունը, կազմակերպելով տուրիստական արտադրանքի որակյալ ներկայացում և մատուցումը, նպատակ ունի ստեղծել հասարակության այլընտրանքային ժամանցի միջավայր:

Photos from Best Way Tour's post 22/08/2023

📣 Սիրելի´ հետևորդներ, վստահ ենք` կարոտել եք մեզ հետ անցկացրած հրաշալի օրերը: Մեր թիմը, վստահաբար, շատ է կարոտել...❤️

🥰 Ձեզնից ստացվող բազմաթիվ նամակներն ու հարցումները կրկնապատկեցին վերադառնալու ցանկությունը, և ահա´, երկար ընդմիջումից հետո, մենք կրկին վերադառնում ենք` նոր ծառայություններով, և մեր իսկ կողմից ձևավորած լավագույն ավանդույթներով:

💁🏻‍♀️Best Way-ի թիմը սեպտեմբերի 1-ից սկսած կրկին կլինի ձեզ հետ, առաջարկելով հետևյալ ծառայությունները`

🔺Արշավներ Հայաստանում` ինչպես արդեն հայտնի և սիրված, այնպես էլ` դեռևս չբացահայտված ու նոր ուղղություններով:

🔺Դպրոցական էքսկուրսիաների կազմակերպում` գին, որակ լավագույն հարաբերակցությամբ, որի ընթացքում մեր երեխաները կունենան հագեցած, ուրախ և ուսուցողական օրեր:

🔺Միջոցառումների կազմակերպում և նախագծում` լավագույն և փորձառու մասնագետների կողմից:

Սիրով` Best_team ❤️

26/02/2020

Այսօր դանդաղաշարժների միջազգային օրն է։
Դե ինչ, շնոր-հա-վոր 🥳

Photos 26/02/2020

Ուրախ ենք տեղեկացնել, որ վերսկսում ենք դպրոցական էքսկուրսիաների հերթական սեզոնը:☀️🚌 Առաջարկում ենք հատուկ Ձեր նախընտրություններին համապատասխանող փաթեթ:🛤📷🌭 Մաղթում ենք բոլորիս անսահման դրական էմոցիաներ և հաճելի ուղևորություններ: Սիրով կսպասենք ձեր արձագանքներին🤩📞📱094 80 91 66

Untitled album 16/12/2019

Անմոռանալի օր,աննկարագրելի դրական էմոցիաներ, հրաշք մանուկներ ու ուրախ ծնողներ...
Ահա՛ թե ինչպես անցավ մեր օրը դպրոցի աշակերտների հետ։

Իսկական «դասարանով քաղաքից դուրս» էքսկուրսիա 04/07/2019

Մեր ամենաուրախ ու հավես «քաղաքից դուրս»-երը անցնում են հենց այսպես :D

Ամենասիրելի պատմագիտական հոսքը 01/07/2019

Հրաշք դասարան, հավես դասղեկ ու շատ կազմակերպված ծնողներ ;) Շատ սիրում ենք ու սպասում նորանոր հանդիպումների

Մեր համով և խելացի փոքրիկները 11/06/2019

Շնորհակալ ենք այս հրաշք փոքրիկներին ևս մեկ շատ դրական աշխատանքային օր պարգևելու համար :)

Յուրահատուկ 1-ի 5-ը 09/06/2019

Կսպասենք նոր հանդիպմանննն :D

06/06/2019

Պահլավունի իշխանների անառիկ բերդը...Գիտե՞ք որտեղ է այն🤓

04/06/2019

Գիտե՞ք որ եկեղեցին է:🤓 Չգնա՞նք: Արաձկուրդներն արդեն սկսվել են 📸🙋‍♀️🚌 իսկ ամենաուրախ դպրոցական էքսկուրսիաները դեռ առջևում են🤩

📱💻📞Կապվեք մեզ հետ, եթե ցանկանում եք, որ Ձեր դպրոցական էքսկուրսիան տարբերվող լինի 096 29 56 65/ 094 80 91 66

30/05/2019

Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր...

Այս տոնի հետ կապված հայերն ունեցել են շատ գեղեցիկ սովորույթներ: Ժողովրդական ավանդազրույցի համաձայն, այս օրը նաև սիրահարների տոն է և կախարդական զորություններով օժտված գիշեր: Տարվա մեջ միակ գիշերն է, երբ Լեյլի և Մեճնուն սիրահար աստղերը երկնքում հանդիպում են իրար և ջերմ գրկախառնվում: Համբյուրի պահին ամբողջ տիեզերքը մեկ ակնթարթ կանգ է առնում, իսկ մարդիկ մեկ վայրկյանում հայտնում են իրենց իղձերը, որոնք անպայման կատարվում են:

Տոնին վաղ առավոտյան սկսվում էր հիմնական ծեսի` վիճակի նախապատրաստությունը, որի պատճառով էլ հաճախ տոնը կոչվում էր Վիճակ։ Աղջիկների նախապես ընտրված խմբերը` յոթական հոգի, դուրս էին գալիս ծաղիկ հավաքելու: Նրանք ծաղիկներից բացի, փարչի մեջ հավաքում էին յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղկից յոթ տերև, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար: Ամբողջ ընթացքում նրանք պիտի լուռ մնային: Ծաղիկները հավաքելուց հետո միայն աղջիկներն սկսում էին խոսել միմյանց հետ, երգել և ծաղկեպսակներ սարքել: Հետո սկսվում էր վիճակահանությունը. ում պատկանում էր առաջին իրը, նրան մոտալուտ ամուսնություն էր սպասվում: Կժից հանում էին մյուս իրերը և այդ իրերի տերերին խրատներ և բարեմաղթանքներ են տրվում:

Want your business to be the top-listed Travel Agency in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Yerevan