BHA progress
հաշվապահական ծառայություններ
accounting services
бухгалтерские услуги Հաշվապահական հաշվառման ծառայություններ
02/09/2025
https://www.youtube.com/watch?v=ClvPEX8oD9Y
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի փոփոխություններ
Փողերի լվացման դեմ պայքար. նոր կարգավորումներ Հետևեք մեզ նաև այլ հարթակներում՝Website: https://www.1lurer.am/Facebook : https://www.facebook.com/lurer1tvTelegram : https://t.me/LurerH1Twitter : https://t...
02/09/2025
https://www.cba.am/hy/press-releases/8769/?fbclid=IwY2xjawMjkg9leHRuA2FlbQIxMABicmlkETFsZlNYSTRCeWNURUt6cnUxAR7-KSd3eqR7i5zIHrEmeXpOeapz0fyEEj2_B3gip6bkWAT3Mkqny1ZoN05F8Q_aem_xzDEBoHUUrFq6suyYL-SgA
📅 2025թ. օգոստոսի 8-ին ուժի մեջ է մտնում «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։
📌 Ի՞նչ է փոխվել
Օրենքով ընդլայնվել է այն անձանց ցանկը, ովքեր պարտավոր են հաշվառվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնում (ՖԴԿ)։
Այս պարտավորությունը այսուհետ տարածվում է նաև հետևյալ անձանց վրա՝
✔️իրավաբանական ծառայություններ մատուցող անձինք,
✔️հաշվապահական ծառայություններ մատուցող անձինք,
✔️թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի դիլերներ,
✔️իրավաբանական անձանց գրանցման կամ կառավարման ծառայություններ մատուցող անձինք:
📝 Ինչ պետք է անեն նշված անձինք
❗️Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում նրանք պարտավոր են հաշվառվել ՖԴԿ-ում,
❗️Հաշվառումը իրականացվում է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի կողմից սահմանված կարգով:
📌Օրենքում կատարվել են նաև այլ փոփոխություններ և լրացումներ:
Կարդացեք ավելին՝ https://www.cba.am/hy/press-releases/8769/
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների վերաբերյալ | CBA CBA meta description
23/07/2025
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հիշեցնում է ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու մասին Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ հարկային օրենսգրքում կատարված լրացումներով և փոփոխություններով այս տարվա հուլիսի 1-ից որոշ մասնագիտական աշխատանքնե...
10/07/2025
Շրջանառության հարկի հաշվիչ
https://src.am/am/calculator?fbclid=IwY2xjawLcf19leHRuA2FlbQIxMABicmlkETFVeGJIcGtudXFlc1diUFBSAR56-ys_IhPhSZXOAecs4dpNo8x1hVO9cyvpfKVQbwEOPmP3VQKzjklOKf9-pg_aem_K6mymYqZr_FTGe-zg1fDcQ
ՀՀ ՊԵԿ © 2021 2020 ՀՀ պետական եկամուտների կոմիտե: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
27/03/2025
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Օրենքն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ
📌 Ընդհանուր ակնարկ
Սույն օրենքը լրացումներ և փոփոխություններ Է կատարում ՀՀ հարկային օրենսգրքում, որոնք հիմնականում վերաբերում են շրջանառության հարկի վճարողներին և միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին:
📌 Հիմնական փոփոխություններ
1️ Շրջանառության հարկի վճարողներ չեն կարող համարվել (Հոդված 254)
Նոր սահմանափակումներ են կիրառվում, ըստ որոնց՝ շրջանառության հարկ վճարողներ չեն կարող լինել հետևյալ գործունեությունները իրականացնող անձինք (Անհատ Ձեռնարկատերերը) և կազմակերպությունները՝
✔️ Շինարարություն (շենքերի շինարարություն, քաղաքացիական շինարարություն, մասնագիտացված շինարարական գործունեություն)
✔️ Անշարժ գույքի գործունեություն (անշարժ գույքի վարձակալություն և գործառնություններ)
✔️ Մասնագիտական, գիտական, տեխնիկական գործունեություն, ներառյալ՝
• Իրավաբանական և հաշվապահական գործունեություն
• Գլխամասային գրասենյակների և կառավարման խորհրդատվական գործունեություն
• Ճարտարապետություն, ճարտարագիտական գործունեություն, տեխնիկական փորձարկումներ
• Գովազդային գործունեություն և շուկայի հետազոտություններ
• Այլ մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն
✔️ Վարչարարական և օժանդակ գործունեություն (ժամանակավոր աշխատուժի ապահովում, աշխատուժի հետ կապված այլ ծառայություններ)
✔️ Առողջապահություն (բժշկական ծառայություններ)
👉 Այս փոփոխությունը ուժի մեջ են մտնում 2025թ. հուլիսի 1-ից հետո վերոնշյալ գործունեություններ իրականացնող ԱՁ-ները և կազմակերպությունները օրենքի ուժով դուրս են գալիս շրջանառության հարկի համակարգից և անցում են կատարում հարկման ընդհանուր դաշտ։
________________________________________
2️ Շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելը (Հոդված 255)
Եթե տնտեսվարողը վերոնշյալ գործունեություններից որևէ մեկը իրականացնում է, ապա տարվա ընթացքում, անկախ շրջանառության հարկի շեմի չգերազանցելը, դուրս է մնում շրջանառության հարկի համակարգից։
________________________________________
3️ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել (Հոդված 267)
Նմանատիպ սահմանափակումներ են մտցվում միկրոձեռնարկատիրության համար։ Միկրոբիզնեսի արտոնություններից չեն կարող օգտվել՝
✔️ Շինարարության ոլորտի գործունեություն իրականացնողները
✔️ Անշարժ գույքի գործառնություններ իրականացնողները
✔️ Իրավաբանական, հաշվապահական, ճարտարագիտական, կառավարման, գովազդային և տեխնիկական խորհրդատվության ծառայություններ մատուցողները
✔️ Ժամանակավոր աշխատուժի տրամադրմամբ զբաղվողները
✔️ Առողջապահական ծառայություններ մատուցողները
✔️ Միջմարզային ու ներմարզային ուղևորափոխադրումների կազմակերպմամբ զբաղվողները
👉 Սա նշանակում է, որ այս ոլորտներում աշխատող ԱՁ-ները և կազմակերպությունները չեն կարող օգտվել միկրոբիզնեսի հարկային արտոնություններից և պետք է հարկվեն ընդհանուր հարկման համակարգում։
________________________________________
4️ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելուց դադարելը (Հոդված 268)
Եթե տնտեսվարողը զբաղվում է վերը նշված գործունեություններից որևէ մեկով, ապա 2025թ. հուլիսի 1-ից հետո ավտոմատ դուրս է գալիս միկրոձեռնարկատիրության հարկման ռեժիմից։
________________________________________
📅 Ուժի մեջ մտնելու ժամկետ
✅ Սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից։
#Փոփոխություններ #Միկրոբիզնես #Հաշվապահություն #Շինարարություն #Առողջապահություն #Տնտեսվարողներ
27/03/2025
📢 Հարկային օրենսգրքում փոփոխություններ
Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից։
📌 2025 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող փոփոխության արդյունքում՝
🔹 Հաշվապահական, իրավաբանական և մի շարք այլ գործունեություն իրականացնող կազմակերպություններ ու ԱՁ-ներ այլևս չեն կարող գործել հարկման հատուկ համակարգում, (շրջանառության հարկ վճարողներ չեն կարող համարվել) պետք է գործեն հարկման ընդհանուր համակարգում ( ԱԱՀ և շահութահար վճարող)։
🔹 Օրենքը ուժի մեջ կմտնի 2025 թ. հուլիսի 1-ից։
📜 Օրենքի ամբողջական տարբերակը՝ Կ-960-11.11.2024-ՏՀ-011/1
#Օրենք #ՀարկայինՓոփոխություններ #ՀՀԱԺ
📢Աջակցության ծրագիր առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների համար
📢 ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՈՒՄ 📢
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հաստատվել է այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների վերաբերյալ հաշվետվության ներկայացման կարգը՝ համաձայն ՊԵԿ նախագահի 30.06.2021թ. N 639-Ն հրամանի։
📌 Ի՞նչ պետք է իմանալ
✔ ՀՀ ռեզիդենտ կազմակերպությունները, որոնք եկամուտ են վճարել արտասահմանյան կազմակերպություններին, պարտավոր են ներկայացնել Ձև 273 հաշվետվությունը։
✔ Ներկայացման ժամկետը՝ մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող ապրիլի 20-ը։
✔ Տվյալները ներառում են՝
🔹 Եկամուտ ստացող կազմակերպության պետությունը
🔹 Վճարված եկամուտների չափը
🔹 Հաշվարկված ու պահված շահութահարկը
📌 Ո՞ւմ է վերաբերում
✔ Այս պահանջը տարածվում է ՀՀ Տնտեսվարողի կողմից ԱՊՀ երկրների ռեզիդենտ կազմակերպություններին (Ռուսաստանի Դաշնություն, Բելառուսի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն, Տաջիկստանի Հանրապետություն, Թուրքմենստան, Ուզբեկստանի Հանրապետություն, Ուկրաինա, Մոլդովայի Հանրապետություն) վճարելիս։
✔ ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի կողմ հանդիսացող պետությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման պահանջի դեպքում տվյալների ներկայացումը պարտադիր է։
✔ Հարկային մարմնի հրապարակած միջազգային պայմանագրերի ցանկին կարելի է ծանոթանալ ՊԵԿ պաշտոնական կայքում։
📌 Օրինակ՝ ՀՀ կազմակերպությունը ռուսական ընկերությանը ֆրախտի (փոխադրման) ծառայությունների համար վճարելիս պետք է ներկայացնի Ձև 273։
📜 Մանրամասների համար ծանոթացեք ՊԵԿ-ի պաշտոնական հրապարակումներին։
#ՀարկայինՓոփոխություններ #ՊԵԿ #Շահութահարկ #ՀարկայինՕրենսգիրք #Հարկեր #ՊետականԵկամուտներ
18/03/2025
📌 Google 2025 թ. ռեզիդենտության տեղեկանք մեկնաբանությունում
Հայաստանի և Իռլանդիայի միջև կնքված կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրի համաձայն, եթե GOOGLE IRELAND LIMITED ընկերությունը ՀՀ-ում մշտական հաստատություն չունի, ուստի ռեզիդենտության տեղեկանքի առկայության դեպքում գովազդային ծառայություններից ստացված եկամուտները չեն հարկվում շահութահարկով ՀՀ-ում։
Կից ներկայացնում ենք GOOGLE IRELAND LIMITED ընկերության 2025 թ. ռեզիդենտության տեղեկանքը։
ℹ️ Լրացուցիչ մանրամասների համար դիմեք ձեր հարկային խորհրդատուին։
#հարկում #ռեզիդենտություն #հարկայինտեղեկանք #Հայաստան #Իռլանդիա #գովազդ #հարկեր
17/03/2025
📌 Facebook 2025 թ. ռեզիդենտության տեղեկանք մեկնաբանությունում
Հայաստանի և Իռլանդիայի միջև կնքված կրկնակի հարկումը բացառելու համաձայնագրի համաձայն, եթե (Facebook) META PLATFORMS IRELAND LIMITED ընկերությունը ՀՀ-ում մշտական հաստատություն չունի, ապա ռեզիդենտության տեղեկանքի առկայության դեպքում գովազդային ծառայություններից ստացված եկամուտները չեն հարկվում շահութահարկով ՀՀ-ում։
Կից ներկայացնում ենք META PLATFORMS IRELAND LIMITED ընկերության 2025 թ. ռեզիդենտության տեղեկանքը։
ℹ️ Լրացուցիչ մանրամասների համար դիմեք ձեր հարկային խորհրդատուին։
#հարկում #ռեզիդենտություն #հարկայինտեղեկանք #Հայաստան #Իռլանդիա #գովազդ #հարկեր
05/03/2025
📢 Հարկային օրենսգրքում կատարվել է փոփոխություն
📌 Դեբիտորական պարտքերի անհուսալի ճանաչման շեմը բարձրացվել է
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 123-րդ հոդվածում կատարված փոփոխության համաձայն՝ անհուսալի դեբիտորական պարտքի նվազագույն շեմը 100,000 դրամից դարձվել է 300,000 դրամ։
✅ Ինչ է փոխվել.
Եթե նախկինում 100,000 դրամը գերազանցող դեբիտորական պարտքը ճանաչվում էր անհուսալի միայն դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ապա այժմ 300,000 դրամը գերազանցող պարտքերը կարող են անհուսալի ճանաչվել նաև՝
🔹 Դատարանի վճարման կարգադրության օրինական ուժի մեջ մտնելուց հետո,
🔹 Նոտարի կողմից արձակված կարգադրության՝ կողմերի համար պարտադիր դառնալու օրվանից,
🔹 Արբիտրաժային տրիբունալի կողմից ընդունված վճռի հրապարակման օրվանից։
📅 Փոփոխությունը ուժի մեջ է մտնում 2025թ. մարտի 3-ից և տարածվում է 2025թ. հունվարի 1-ից հետո ծագած պարտավորությունների վրա։
⚖️ Ինչու է սա կարևոր.
Այս փոփոխությունը կարող է ազդեցություն ունենալ հարկային հաշվառման վրա, հատկապես այն կազմակերպությունների համար, որոնք ունեն մեծ ծավալի դեբիտորական պարտքեր։
📢 Տեղեկացե՛ք, հետևե՛ք փոփոխություններին մեր էջում։
#ՀարկայինՕրենսգիրք #Փոփոխություն #ԴեբիտորականՊարտքեր #Հաշվապահություն
03/03/2025
📢 ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵ՞Ք ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ։ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՇԱԿԵԼ Է ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՀՀ կառավարության 27.02.2025թ. N222-Ն որոշմամբ հաստատվել է շրջանառության հարկ վճարող առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող տնտեսվարողների աջակցության ծրագիրը։
✅ Ինչո՞ւ է ծրագիրը կարևոր․
2025թ. հունվարի 1-ից առևտրական (առք ու վաճառքի) գործունեության մասով շրջանառության հարկի դրույքաչափը 5%-ից դարձել է 10%, ինչը կարող է լրացուցիչ հարկային բեռ առաջացնել 2024-ին կատարված ձեռքբերումների վրա։ Աջակցության ծրագրով նպատակ ունեն համաչափ բեռ ապահովել տնտեսվարողների համար։
📌 Ովքե՞ր կարող են օգտվել․
🔹 2024-ին զբաղվել են առևտրական գործունեությամբ
🔹 2024-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ եղել են շրջանառության հարկ վճարող
🔹 Պետք է վճարեն 2025թ. 1-ին և 2-րդ եռամսյակների շրջանառության հարկը
🔹 Ներկայացրել են 2025թ. հունվարի 1-ի ապրանքային մնացորդի տվյալները
📌 Ինչպե՞ս է հաշվարկվում աջակցությունը․
Աջակցության գումարը հաշվարկվում է 2025թ. 1-ին և 2-րդ եռամսյակներում վճարված շրջանառության հարկի ու սահմանված բազային տոկոսադրույքների տարբերությամբ։
📩 Ինչպե՞ս դիմել․
Դիմումները հարկային մարմին պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով [email protected] հասցեին։
📆 Դիմումների վերջնաժամկետ․
✅ 1-ին եռամսյակի համար՝ մինչև 2025թ. մայիսի 10
✅ 2-րդ եռամսյակի համար՝ մինչև 2025թ. օգոստոսի 1
📢 Օ՛գտվեք այս հնարավորությունից, հարկային բեռի թեթևացման համար դիմելով ժամանակին։
#ՇրջանառությանՀարկ #ՀարկայինԱջակցություն #Տնտեսվարողներ #Հայաստան
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Yerevan