Generation AI by FAST
«ԱԲ սերունդ» անվճար կրթական ծրագրի պաշտոնական էջ
Generation AI
Մշակված FAST հիմնադրամի և ՀՀ ԿԳՄՍՆ համատեղ համագործակցությամբ
12/08/2026
🎙️Ինչպես ու ինչու դիմել «ԱԲ սերունդ» ծրագրին
Ռադիոլաբում ընդունելության քայլերի ու աշակերտների դպրոցական առօրյայի մասին են պատմել «ԱԲ սերունդ» ծրագրի մասնակից Երևանի թիվ 190 ավագ դպրոցի տնօրեն Օլյա Սաղաթելյանը և «ԱԲ սերունդ» ծրագրի աշակերտ Անահիտ Բարեղամյանը։
🤲 Եթե դուք էլ եք ուզում ավագ դպրոցի 3 տարվա ընթացքում ուսումնասիրել արհեստական բանականություն ու շարունակել կրթությունն աշխարհի ամենաարագ զարգացող ուղղություններից մեկում, հասցրեք դիմել ՄԻՆՉԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ը․
✅ Լրացրեք հետաքրքրության հայտը 👉 https://zfrmz.com/naOhug1ICylm3v8BAMhV?utm_source=fast_facebook
✅ Դիմեք ծրագրի ձեր նախընտրած ~40 ավագ դպրոցներից մեկին։
🙏 Շնորհակալ ենք Կարեն Կոլոսովին հրավերի և Ռադիո Արևիկ-ի տաղավարում մեզ հյուրընկալելու համար։
https://arevik.armradio.am/2026/08/10/%d5%a1%d6%80%d5%b0%d5%a5%d5%bd%d5%bf%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8%d5%9d-%d5%a4%d5%ba%d6%80%d5%b8%d6%81%d5%a1%d5%af/
Արհեստական բանականությունը՝ դպրոցական նստարանից. Ռադիոլաբ - Ռադիո Արևիկ Արհեստական բանականությունը, ծրագրավորումը և նոր տեխնոլոգիաներն այսօր այլևս միայն ապագայի մասին խոսակ
07/08/2026
❓Ինչպես ընդունվել միջազգային բուհեր 🌍✨ ևս մեկ առավելություն, որ տալիս է «ԱԲ սերունդ» ծրագիրն իր աշակերտներին
Վերջերս՝ տեղեկատվական հանդիպմամբ, առիթ ունեցանք բացահայտելու AI-ի ուղղությամբ լավագույն միջազգային բուհերից մեկը՝ «Մուհամմադ բին Զայեդ» արհեստական բանականության համալսարանը (MBZUAI) 🎓🔝
🤩 Հյուրընկալելով համալսարանի ասպիրանտ և MBZUAI-ում Հայաստանի դեսպան Գրիկ Թադևոսյանին՝ ծրագրի աշակերտները հնարավորություն ունեցան ծանոթանալու՝
✅ Համալսարանի կրթական ծրագրերին
✅ Ընդունելության քայլերին ու կարգին
✅ Կրթաթոշակային հնարավորություններին
✅ Հետազոտական աշխատանքին և ուսանողական կյանքին
Ինքը՝ Գրիկը, այսօր հետազոտում է մարդ–ռոբոտ փոխազդեցությունը՝ ծառայեցնելով իր գիտելիքը նաև Հայաստանում 🙌 հանդիսանալով FAST-ի կողմից կազմակերպվող IOAI օլիմպիադայի ազգային հանձնաժողովի անդամ՝ նա օգնում է պատրաստել հայ դպրոցականներին AI-ում աշխարհի լավագույն տաղադների հետ մրցակցությանը:
Ընդունելությունն «ԱԲ սերունդ»-ում բաց է ՄԻՆՉԵՎ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ը։ Մանրամասներն ու դպրոցների ցանկը 👉 fast.foundation-ում։
05/08/2026
Small town, big life: a paradox | Tigran Ishkhanyan | TEDxDebet He'll be speaking about the "small city, big life" paradox. This pa...
30/07/2026
🤩 2-րդ տարին անընդմեջ 301 AD հիմնադրամի հետ մեկնարկում ենք AI գործակալների ստեղծման ամառային հատուկ դասընթաց ԱԲ սերունդցիների համար։
Այս շաբաթներին անցանց ձևաչափով գրանցված աշակերտները սովորում են՝
👨💻Ծրագրավորել ԱԲ գործիքներով
🚀 Վերածել իրենց գաղափարներն իրական պրոդուկտի
📲 Կառուցել հավելված՝ Claude Design-ի և Claude Code-ի օգնությամբ և նախագծել դրա դիզայնը
🎯 Հետազոտել շուկան ու ճիշտ թիրախավորել իրենց հավելվածը շուկայում
🦄 Ներկայացնել ստեղծված նախագիծը հանդիսատեսին և պոտենցիալ ներդրողներին:
🥷 Դասընթացավար՝ Full Stack ծրագրաշարի և վեբ մշակող Սարգիս Մանասյան
27/07/2026
❓Ինչպե՞ս դիմել «ԱԲ սերունդ» ծրագրին
🎙️Պատմում է Երևանի թիվ 190 ավագ դպրոցի տնօրեն Օլյա Սաղաթելյանը։
Դպրոցը մեկն է ՀՀ բոլոր մարզերի ~40 ավագ դպրոցներից, որտեղ գործում են արհեստական բանականության դասարաններ։
Հասցրու դիմել մինչև օգոստոսի 14-ը՝
✅Լրացրու հետաքրքրության հայտդ 👉 https://zfrmz.com/naOhug1ICylm3v8BAMhV?utm_source=fast_facebook
✅Դիմիր նախընտրածդ դպրոցին, ասա, որ ուզում ես միանալ «ԱԲ սերունդ»-ին ու հետևիր դպրոցի ցուցումներին:
✅Օգոստոսի 20-26-ին անցիր գիտելիքային ստուգում։
📌 Ունե՞ս հարցեր❗
ՄԻԱՑԻՐ մեզ օգոստոսի 3-ի առցանց հանդիպմանը, որտեղ պատասխանելու ենք ծնողներին ու դիմորդներին հուզող բոլոր հարցերին։
🔺Հայտը լրացնելուց հետո քեզ կուղարկվի նախորդ տարվա թեստն ու առցանց հանդիպման հղումը 😉
22/07/2026
✨ 2-օրյա վերապատրաստումներ «ԱԲ սերունդ»-ի ուսուցիչների ու ոլորտից մեզ միացող Python-ի և AI-ի դասավանդողների ընդլայնվող համայնքի համար:
Սեպտեմբերից արհեստական բանականության դասարանների թիվն ընդլայնվելու է ՀՀ բոլոր մարզերում՝ հասնելով ~40 ավագ դպրոցի 👉
Զուգահեռ, մեծանում է նաև մեր ուսուցչական համայնքը 👨🏫 այս օրերին 105՝ հանրահաշվի և ԹԳՀԳ-ի ուսուցիչներ ու Python-ի և AI-ի դասավանդողներ դեմ առ դեմ մասնագիտական դասընթացներ են անցել՝ նախապատրաստվելով նոր ուստարում ավագ դպրոցականներին փոխանցելու լիովին նոր որակի կրթություն։
Սիրով բարի գալուստ ենք ասում մեզ միացող բոլոր նոր ուսուցիչներին ու դասավանդողներին 🙌 և շնորհակալություն Հայաստանի ամերիկյան համալսարանին ( American University of Armenia ) վերապատրաստումները հյուրընկալելու համար։
Հիշեցում 📌10-րդ դասարանի դիմորդների համար ընդունելությունն արդեն սկսված է:
Ընդունելությունը բաց է ‼️Դիմի´ր հիմա❗️
❓Փոխադրվո՞ւմ ես 10-րդ դասարան ու չգիտե՞ս՝ որ հոսքն ընտրել կամ ինչ սովորել:
ՀՀ բոլոր մարզերի շուրջ 40 ավագ դպրոցներում արդեն գործում են ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ։«ԱԲ սերունդ» ծրագրում կարող ես 3 տարի ԱՆՎՃԱՐ սովորել՝
🐍 Python ծրագրավորում
🧠 Արհեստական բանականություն
✖️ Խորացված մաթեմատիկա
⌛ Ընդունելությունը բաց է մինչև օգոստոսի 14, շտապի՛ր.
🔺Լրացրու նախնական հայտը: https://zfrmz.com/naOhug1ICylm3v8BAMhV?utm_source=fast_facebook
🔺Դիմիր ծրագրի մասնակից քո դպրոցն ու ասա, որ ուզում ես ԱԲ դասարան գնալ
🔺Անցիր օգոստոսի վերջի գիտելիքային ստուգումը
Ավելացրու քեզ պակասող AI էլեմենտը 🔥
Ծրագիրն իրականացնում է FAST հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ։
13/07/2026
Ինչու ավագ դպրոցը շարունակել «ԱԲ սերունդ»-ում 🙌 պատճառ 2
Բացի նրանից, որ ավագ դպրոցի դասերիդ ընթացքում դու սովորում ես 3 հիմնական առարկա՝ Python ծրագրավորում, AI ու խորացված հանրահաշիվ, այստեղ դու հնարավորություն ունես զարգացնելու նաև ամենապահանջված հմտությունները, որոնք չի փոխարինի ոչ մի AI․
🧠Ռազմավարական ու քննադատական մտածողություն
🫂Թիմային աշխատանք և հաղորդակցություն
🧑💻Հետազոտական և վերլուծական հմտություններ
💡Սեփական նախագծեր մշակման կարողություն
🏆Առաջնորդություն ու ինքնաճանաչում
🧩Խնդիրների լուծում և որոշումների կայացում
Ծրագիրն անվճար է և հասանելի ՀՀ բոլոր մարզերի շուրջ 40 ավագ դպրոցներում։
Ուզո՞ւմ ես արդեն դպրոցից բազմապատկել ուժերդ AI էլեմենտով📍լրացրու նախնական հետաքրքրության հայտդ 👇
https://zfrmz.com/naOhug1ICylm3v8BAMhV?utm_source=fast_facebook
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the school
Telephone
Website
Address
Hakob Hakobyan 3
Yerevan
0033
Alerts
Be the first to know and let us send you an email when Generation AI by FAST posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.