Clean AC

Clean AC

Share

Օդորակիչների մասնագիտացված մաքրում: Հակասնկային և հակավիրուսային մշակում:

Профессиональная чистка кондиционеров

03/06/2023

Ալերգեններ, սնկեր և վիրուսներ կան գրեթե ամենուր, և առողջ մարդու օրգանիզմը հեշտությամբ պայքարում է դրանց դեմ 💪🏻

😷Սակայն եթե նրանց քանակը մեր շնչած օդում չափից շատ է, մեր իմունային համակարգը պարզապես չի հասցնում չեզոքացնել առողջության համար վտանգը:

🔬Օդորակիչը հարմար կացարան է տարատեսակ միկրոօրգանիզմների համար` հատկապես սնկերի, և, եթե չհետևել դրա սանիտարական վիճակին, օդը, որն այն տարածում է սենյակում, կարող է դառնալ վնասակար:

🔎Ինչպես ստուգել օդորակիչի սանիտարական վիճակը և ինչպես այն պահպանել պատմել ենք մեր նախորդ հրապարակումներում:

Հետևեք մեր էջին տանը և աշխատավայրում առողջ կլիմա ունենալու համար 👇

https://instagram.com/clean.ac.yvn?igshid=YmMyMTA2M2Y=

02/06/2023

🔍Օդորակիչի լվացման արդյունքը ունի տեսանելի և անտեսանելի կողմեր:

Փոշուց և կեղտից մաքրելը իհարկե պետք է անխափան աշխատանքը ապահովելու համար, բայց ավելի կարևոր է ազատվել բլոկի ներսում հավաքված սնկերից և նրանց սպորներից 🦠

Ուսումնասիրելով լվացման բոլոր տեխնոլոգիաները` մենք ընտրել ենք ամենաարդյունավետն ու կոկիկը:

💦Օդորակիչը մշակվում է հատուկ հակասնկային մաքրող լուծույթով և լվացվում բարձր ճնշմամբ ջրով և գոլորշիով:

⚙️Ճիշտ ընտրված սարքերի շնորհիվ հնարավոր է դառնում կառավարել ջրի ցողի ուղղությունն ու ուժգնությունը` թույլ տալով մաքրել նույնիսկ անհասանելի վայրերը առանց օդորակիչը վնասելու կամ պատը թրջելու:

🧊Ներքին բլոկը ծածկվում է լվացման համար նախատեսված ծածկով, ինչը թույլ է տալիս բոլոր աշխատանքները կատարել տեղում` ի տարբերություն այլ լվացման եղանակների, որտեղ աղտոտված դետալները քանդվում և լվացվում են առանձին` շատ հաճախ հենց հաճախորդի լոգարանում 🤦‍♂️

Օդորակիչի լվացում պատվիրելիս ուշադրություն դարձրեք մաքրող նյութին, սարքին և մեթոդին: Կամ պատվիրեք ծառայությունը մեզ մոտ և եղեք հանգիստ 😎

Լվացման պրոցեսի վերաբերյալ շուտով կտեղադրենք տեսանյութ հետևեք մեզ:👇

https://instagram.com/clean.ac.yvn?igshid=YmMyMTA2M2Y=

26/05/2023

Եթե ունեք 3 և ավել օդորակիչներ ձեր գրասենյակում, տանը կամ կոմերցիոն տարածքում, կարող եք օգտվել մեր հատուկ առաջարկից 😎

💙Clean AC-ն կազմակերպում է օդորակիչների անվճար տեխզննում:

👨‍🔧 Մեր մասնագետները կայցելեն ձեզ

🔬Հատուկ սարքավորումներով կզննեն, կնկարահանեն և ցույց կտան ձեզ օդորակիչի ներքին բլոկի սանիտարական վիճակը:

⚙️ Կստուգեն արտաքին բլոկի աշխատանքի էֆեկտիվությունը և ֆրեոնի քանակը:

🧾Կտրամադրեն եզրակացություն և խորհրդատվություն:

Գրեք մեզ կամ զանգահարեք 095 201 230 հեռախոսահամարով անվճար այց ամրագրելու համար 😊

05/05/2023

🫧 Օդորակիչը լվանալիս շատ կարևոր է մաքրող միջոցների ընտրությունը:

👨‍🔧Դրանք պէտք կատարեն մի քանի գործողություն`

🦠Մանրեազերծում
🍄Սնկերի վերացում
🧩Բորբոսային նստվածքի քայքայում
👨‍👩‍👦 և ամենակարևորը` լինեն անվնաս ընտանիքի անդամների համար:

😇 Մեր հաճախորդների համար մենք ընտրել ենք միայն լավագույն մաքրող միջոցները, որոնք նախատեսված են հատուկ վերը նշված առաջադրանքների կատարման համար, լիցենզավորված են և փորձված:

😌Մաքրեք ձեր օդորակիչը շահագործման սեզոնին ընդառաջ շնչառական խնդիրներից և ալերգիաներից խուսափելու համար:

Ընտրեք միայն լավագույնը ❤️

https://instagram.com/clean.ac.yvn?igshid=YmMyMTA2M2Y=

Հետևեք մեզ տան առողջ կլիման ապահովելու համար 😌

05/05/2023

❄️ Շուտով բոլորս կրկին կմիացնենք օդորակիչները, շոգից պաշտպանվելու համար:

😷Սակայն պաշտպանվել պետք է նաև կեղտոտ օդից, որը կբերի օդորակիչը, եթե այն հիմա չսպասարկեք:

💦 Մենք առաջարկում ենք օդորակիչների լվացման և ախտահանման ծառայություն:

Աշխատում ենք լավագույն մաքրող միջոցներով, պրոֆեսիոնալ տեխնիկայով և մեծ սիրով ու հոգատարությամբ ❤️

😊 Մեր ծառայությունների, նրանց արժեքների և տան կլիմայի մասին օգտակար ինֆորմացիա ստանալու համար Հետևեք մեր էջին👇

https://instagram.com/clean.ac.yvn?igshid=YmMyMTA2M2Y=

Մեր հետևորդները սպասարկվում են զեղչով 😉

04/05/2023

🤩Հատուկ առաջարկ մեր հետևորդների համար:

👨‍🔧 Ամրագրեք մասնագետի այց մինչև մայիսի 15ը և վճարեք 13.500 դրամ 16.000-ի փոխարեն 1 օդորակիչի լվացման համար:

Զեղչը գործում է բոլոր փաթեթների համար:

🤔 Ինչի՞ համար է պետք օդորակիչի լվացումը և ի՞նչ վտանգներ է պարունակում կեղտոտ օդորակիչը` կգտնեք մեր էջում: Բաժանորդագրվեք👇

https://instagram.com/clean.ac.yvn?igshid=YmMyMTA2M2Y=

03/05/2023

🤔Կա կարծիք, որ օդորակիչը վնասակար է առողջության համար: Դա ճիշտ է միայն այն դեպքում, եթե օդորակիչը պարբերաբար չի սպասարկվում:

Ահա մի քանի բակտերիաների և սնկերի տեսակներ, որոնք սկսում են բազմանալ օդորակիչի մեջ սանիտարական վիճակին չհետևելու արդյունքում:

🦠Legionella pneumophila- այս բակտերիան հայտնի է լեգիոնելեզ (լեգիոներների հիվանդություն) առաջացնելու իր առանձնահատկությամբ: Վարակում է թոքերը, իսկ մրսածության կամ ցածր իմունիտետի դեպքում թեթև հիվանդությունը կարող է վերածել թոքաբորբի:

🦠Aspergillus niger - ամենատարածված բորբոսի տեսակներից է, որը առաջին հերթին ազդում է թույլ իմունիտետով մարդկանց վրա` վարակելով քիթը, շնչուղին և աչքերը:

🦠Aspergillus fumigatus - ևս մեկ բորբոսի տեսակ, որը կարող է ներթափանցել շնչուղիներ և առաջացնել ալերգիկ ռեակցիաներ:

🦠Ստրեպտոկոկկ - սա կարող է զարգացնել բազմաթիվ հիվանդություններ, ինչպիսիք են ֆարինգիտը, թոքաբորբը, սեպսիսը և առաջացնել մաշկային հիվանդություններ վերքերի առկայության դեպքում:

🍄Penicillium viridicatum, Penicillium citrinum - սնկերի տեսակներ են, որոնք բազմանում են ֆիլտրերի վրա, այնուհետև օդի հետ տարածվում սենյակում:

Ավելի մանրամասն ` հոդվածում 👇

https://rskrf-ru.turbopages.org/rskrf.ru/s/tips/eksperty-obyasnyayut/chem-opasen-gryaznyy-konditsioner/

😊Բաժանորդագրվեք մեր էջին, տան առողջ կլիմայի ապահովման համար
https://instagram.com/clean.ac.yvn?igshid=YmMyMTA2M2Y=

02/05/2023

5 Նշան այն մասին, որ ձեր օդորակիչը մաքրման կարիք ունի:
_________________________________________

Եթե օդորակիչը,

💦խոնավեցնում է տան օդը

😷Սենյակը լցնում է վատ հոտով

❄️ Լավ չի սառեցնում

💥Աշխատում է աղմուկով

⚡️Օգտագործում է շատ էլեկտրաէներգիա,

ապա այն խնամքի կարիք ունի:

🦠Ինչ վտանգներ է պարունակում կեղտոտ օդորակիչը, պատմել ենք նախորդ գրառումներում:

Ձեր օդորակիչին նոր շունչ տալու համար կապվեք մեզ հետ, և բաժանորդագրվեք մեր էջին 😉

https://instagram.com/clean.ac.yvn?igshid=YmMyMTA2M2Y=

01/05/2023

⌛️Ժամանակի ընթացքում օդորակիչի ներքին բլոկի մեջ հավաքվում է փոշի և ջուր(կոնդենսատ)`աղտոտելով օդի մղման ճանապարհը:

🦠 Այսպիսով, ստեղծվում են նպաստավոր պայմաններ տարատեսակ մանրէների և սնկերի զարգացման համար:

😷 Արդյունքում ունենում ենք թույլ աշխատող օդորակիչ, որը թարմ օդի փոխարեն տունը լցնում է սնկերով և մանրէներով:

🤩 Պատվիրեք օդորակիչի լվացում մինչև մայիսի 15-ը և գոլորշիով ախտահանման ծառայությունը կստանաք անվճար:

Իսկ թե ինչպես հասկանալ, որ օդորակիչը մաքրման կարիք ունի, կգտնեք մեր էջում:

https://instagram.com/clean.ac.yvn?igshid=YmMyMTA2M2Y=

Բաժանորդագրվեք տան առողջ կլիման ապահովելու համար 😌

30/04/2023

‼️Եթե ունեք օդորակիչ, անպայման ստուգեք` սառը կամ տաք օդից բացի ինչով է այն լցնում ձեր սենյակը:

💁‍♀️ Բանը նրանում է, որ ժամանակին չսպասարկվելու դեպքում օդորակիչի ներսի բլոկում ստեղծվում են նպաստավոր պայմաններ տարատեսակ մանրէների և սնկերի բազմացման համար: Իսկ օդորակիչը այդ ամենը տարածում է սենյակում:

🤧 շատ հաճախ «օդորակիչից հիվանդանալու» գլխավոր պատճատը ոչ թե նրա բերած սառնությունն է, այլ սառնության հետ տուն լցված վիրուսներն ու սնկերը:

👩‍⚕️Պատվիրեք օդորակիչի լվացում, Տան օդը կարևոր է !

🧏‍♀️ եթե ուզում եք ստուգել ձեր օդորակիչի մաքրությունը, բաժանորդագրվեք: Հաջորդ գրառումով պատմելու ենք` ինչպես դա անել:

☎️ կամ պարզապես կապվեք մեզ հետ անվճար խորհրդատվություն ստանալու համար:

https://instagram.com/clean.ac.yvn?igshid=YmMyMTA2M2Y=

29/04/2023

🫧ֆիլտրի մաքրումը շատ հեշտ և կարևոր գործողություն է, որը պարբերաբար կատարելու դեպքում օդորակիչի ամբողջական լվացում կպահանջվի ավելի հազվադեպ:

Գրեթե բոլոր օդորակիչների ֆիլտրերը մաքրվում են հետևյալ կերպ.

1. Բացում ենք օդորակիչի կափարիչը` այն զգուշորեն դեպի վերև բարձրացնելով:
Ներքևի մասում այն ֆիքսված է 2-4 ամրակներով և հեշտությամբ բացվում է չնչին ուժի գործադրմամբ:

2. Հանում ենք ֆիլտրերը: Դրա համար բարձրացնում ենք ֆիլտրի ներքևի հատվածը մինչև այն դուրս գա, այնուհետև զգուշությամբ քաշում ենք դեպի ներքև:

3. Լվանում ենք ֆիլտրը հոսող ջրի տակ, տեղադրում և փակում կափարիչը:

😊 Վերջ, ֆիլտրը մաքուր է:

Շուտով կտեղադրենք նաև վիդեո-բացատրություն:

😇 Եթե ուզում եք ձեր օդորակիչը լինի մաքուր և չվտանգի ձեր առողջությունը, հետևեք մեր էջին:

Մեզ մոտ միայն օգտակար խորհուրդներ են

🧑‍🔧Իսկ եթե ինչ որ պատճառով չկարողացաք ինքնուրույն մաքրել ձեր օդորակիչի ֆիլտրը , կապվեք մեզ հետ, ձեզ անպայման կօգնենք:

🤓 Խորհրդատվությունը, իհարկե, անվճար է:

https://instagram.com/clean.ac.yvn?igshid=YmMyMTA2M2Y=

28/04/2023

⏳ Հատկապես հիմա` երկարատև դադարից հետո, անհրաժեշտ է ստուգել օդորակիչի սանիտարական վիճակը շահագործելուց առաջ

‼️Արտադրողները խորհուրդ են տալիս առնվազն 2 ամիսը մեկ անգամ ստուգել ֆիլտրերի մաքրությունը

💨Կախված օդի փոշոտվածությունից հնարավոր է կարիք լինի այն մաքրել ավելի հաճախ կամ հազվադեպ

Առանձին փոսթով քայլ առ քայլ պատմել ենք` ինչպես ինքնուրույն մաքրել օդորակիչի ֆիլտրն ու տան օդը 💨

Բաժանորդագրվեք, դեռ լիքը օգտակար ինֆո ունենք 😉

https://instagram.com/clean.ac.yvn?igshid=YmMyMTA2M2Y=

Want your business to be the top-listed Contractor in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00