CT Scan

CT Scan

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from CT Scan, Medical and health, Arshakunyats 44, Yerevan.

25/11/2019

Իմպլանտացիայի առաջին պացիենտը🧐
Առաջին պացիենտը Գոստա Լարսոնն էր👨: Նա դեռ 34 տարեկանում էր կորցրել ստորին ծնոտի բոլոր ատամները, նրա քիմքը ճաքած էր, վերին ծնոտն ու կզակը տձևացել էին, իսկ ուտելիս ու խոսելիս անասելիորեն ցավ էր զգում:🦷 Լարսոնը գրեթե հաշտվել էր այդ ամենի հետ, քանի դեռ չէր լսել նոր հետազոտությնունների մասին: Չնայած, այն տեխնոլոգիաները, որոնք օգտագործում էին Բրանեմարկն ու գործընկերները, դիմածնոտային վիրաբույժների և վնասվածքաբանների մեծամասնությունը չէր ընդունում, այնուամենայնիվ, Գոստա Լարսոնի համար կատարված բուժումն առաջինն էր և այն հաջող անցավ: Պացիենտին ստորին ծնոտի շարժական պրոթեզի ամրացման համար տեղադրվեց 4 իմպլանտատ: Անցկացված բուժումից հետո Լարսոնը կարողանում էր լիարժեք ծամել և նորմալ խոսել, նա այդ պրոթեզով նորմալ ապրեց մինչև իր կյանքի վերջը, 2006 թվականը:✔ Առաջին իմպլանտացիայի համար բերանի խոռոչի խնդիրներով պացիենտի պատահական ընտրությունը մեկնարկային կետ դարձավ ստոմատոլոգիայում բոլորովին նոր ուղղության` իմպլանտոլոգիայի զարգացման համար: Դիմածնոտային ոլորտում անատոմիական և իմունային առանձնահատկությունները հնարավորություն տվեցին հատկապես ստորին ծնոտում իմպլանտատի սերտաճման, ինչպես նաև, դրանց երկարատև օգտագործման վերաբերյալ լավագույն կանխատեսումները կատարել:👨‍⚕️

07/11/2019

❗Շաքարային դիաբետը՝ բացարձակ կամ հարաբերական ինսուլինային անբավարարությամբ պայմանավորված, խրոնիկական հիպերգլիկեմիայի և գլյուկոզուրիայի կլինիկական համախտանիշ է, որը հանգեցնում է նյութափոխության խանգարման, անոթների ախտահարման, նեյրոպաթիաների, տարբեր օրգանների և հյուսվածքների ախտաբանական փոփոխությունների։❗❗ Շաքարային դիաբետը տարածված է աշխարհի բոլոր երկրներում, և ըստ ԱՀԿ–ի տվյալների, աշխարհում հաշվվում է ավելի քան 382 մլն դիաբետով հիվանդ, 2030 թվականին այդ թիվը կլինի 435 մլն ավել։😱 Ամերիկայի և Եվրոպայի զարգացած երկրներում շաքարային դիաբետը կազմում է 6-7% և ունի հետագա աճի միտում, հատկապես՝ 40 տարեկանից բարձր տարիքային խմբերում։😷 Տարբերում են երկու հիմնական տիպի շաքարային դիաբետ՝ տիպ 1 ՇԴ (ինսուլինկախյալ շաքարային դիաբետ) և տիպ 2 ՇԴ (ինսուլին ոչ կախյալ շաքարային դիաբետ)։

04/11/2019

Միգրենի դեպքում կիրառվող դեղեր 💊
🧐 Միգրենն իրենից ներկայացնում է սուր գլխացավ, որին բնորոշ է ուժեղ պուլսացիան (հիմնականում գլխի որոշակի հատվածում): 😣 Այն նաև կարող է ներառել լույսի, աղմուկի և հոտերի նկատմամբ զգայունության բարձրացում, ուղեկցվել տեսողական խանգարումներով ու սրտխառնոցով: Այդ ամենը վատթարացնում են հիվանդի առօրյա կյանքը:
Միգրենը հիմնականում բուժվում է դեղերով 💊 , չնայած որ այժմ հաջողությամբ նաև վիրահատական ճանապարհով են կիրառում:
🔹 Դեղորայքային թերապիայի 2 տեսակ են տարբերում` ինտենսիվ (ուղղված ցավերի դեմ) և պրոֆիլակտիկ (գլխացավերի հաճախականությունն ու ծանրությունը նվազեցնելու նպատակով):
🔹 Միգրենի բուժումը բարդանում է նաև այն հանգամանքով, որ գոյություն ունի վերջինիս մի քանի տեսակ, որի ախտորոշման համար պետք է դիմել բժշկի:
❗️ Միգրենի դեպքում ԻՆՔՆԱԲՈՒԺՄԱՄԲ ՉՊԵՏՔ Է ԶԲԱՂՎԵԼ ❌
💊 Միգրենի բուժման համար կիրառվում են.
🔸 ցավազրկողներ (ասպիրին, ացետամինոֆեն, իբուպրոֆեն, դիկլոֆենակ, նապրոքսեն, կետորոլակ),
🔸 էրգոտամիններ (էրգոտամին, դիհիդրոէրգոտամին, մեթիլէրգոնովին, մեթիսերգիդ, էրգոտամին+կոֆեին),
🔸 տրիպտաններ (էլետրիպտան, ալմոտրիպտան, նարատրիպտան, ֆրովատրիպտան, զոլմիտրիպտան, ռիզատրիպտան, սումատրիպտան (+նապրոքսեն)),
🔸 օփիատներ (կոդեին, մորֆին, օքսիկոդոն, մեպերիդին),
🔺 2018թ.ին նոր դեղ է գրանցվել` էրենումաբ (մոնոկլոնալ հակամարմին), որը կալցիտոնինի գենի հետ կապված պեպտիդային ընկալիչի անտագոնիստ է: Այդ դեղի ամենամսյա ներարկումը կանխում է միգրենը։

31/10/2019

Գրիպի սեզոնին ընդառաջ😉
Կանխարգելում🤔
Գրիպի առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է օրգանիզմը կոփել💪, ինչպես նաև անհրաժեշտ է ժամանակին բուժել քթի հավելյալ ծոցերի հիվանդությունները👃: Հատուկ դեպքերում կիրառում են հակագրիպային վակցինաներ: Վակցինայի ներարկումը ոչ միշտ է կանխում գրիպի առաջացումը, սակայն հիվանդությունն ընթանում է բավականին թեթև🧪💉:

28/10/2019

Բավական հաճախ է բորբոքվում միջին ականջը: Որպես կանոն, այն որևէ վարակիչ հիվանդությամբ, գերսառեցումով, գրամդրական կամ գրամբացասական միկրոօրգանիզմների առկայությամբ պայմանավորված հիվանդություն է:

Միջին ականջի բորբոքումն ունի իր սուր և քրոնիկ դրսևորումները: Այն դեպքերում, երբ անտեսված կամ թերի է բուժված միջին ականջի սուր բորբոքումը, կարող է հիվանդությունը քրոնիկ ձևի վերափոխվել:

Այս հիվանդության ժամանակ նկատելի է ականջի ուժգին ցավ, երբեմն՝ գլխացավերով ուղեկցվող: Հաճախ են հիվանդները նշում ընդհանուր թուլություն, ջերմության բարձրացում, գլխապտույտներ: Նկատելի է ականջից տարբեր բնույթի ու որակի, մեծամասամբ թարախային արտադրություն:

Միանշանակ է, որ ականջի բորբոքումն անհապաղ բուժում է ենթադրում:

25/10/2019

Իմպլանտացիայի առավելությունները`
.Կորցրած ատամի վերականգնում՝ առանց հարևան
ատամները փոփոխելու:
.Անշարժ պրոթեզավորման հնարավորություն
(ամբողջությամբ անատամ ծնոտի անշարժ
պրոթեզավորում):
.Իմպլանտի վրա տեղադրված արհեստական պսակը
գործում է բնական առողջ ատամի նման, և ունի բնական
տեսք:
.Ատամի երկար ժամանակ բացակայությունը բերում է
ոսկրի հյուծման: Իմպլանտը հնարավորություն է տալիս
պահպանելու ծնոտոսկրը և խուսափել դեմքի օվալի
ձևափոխման վտանգից, ինչպես նաև ծնոտի իջեցման
(մաշման) հետ կապված դեմքի արհեստական
ծերացումից:

24/10/2019

Ցանկացած տարիքի մարդու մոտ բացակայող ատամի խնդիրը բարեհաջող լուծվում է ստոմատոլոգիայի առաջատար ուղղության՝ իմպլանտոլոգիայի միջոցով:
Ատամնային իմպլանտ, վիրաբուժական բաղադրիչ, արհեստական պատրաստված, հիմնականում բազմակոմպոնենտ կոնստրուկցիա, որը ներդրվում է ծնոտի ոսկրային հյուսվածքի մեջ` հետագա սերտաճումից հետո (օստիոինտեգրացիա) պրոթեզավորման նպատակով։ Իմպլանտները փոխարինում են կորցրած ատամների արմատներին, որոնք հետագայում թույլ են տալիս վերականգնել ատամնաշարը:

X- Mind Trium-ի պանորամային պատկերները աջակցում են արագ և հեշտ ախտորոշմանը: Պատկերը կարող է ազատորեն վերակառուցվել կարգավորելի ֆիլտրի մակարդակներով `հիմնված տեղեկատվության թիրախային մակարդակի  անհրաժեշտության վրա: 18/10/2019

X- Mind Trium-ի պանորամային պատկերները աջակցում են արագ և հեշտ ախտորոշմանը: Պատկերը կարող է ազատորեն վերակառուցվել կարգավորելի ֆիլտրի մակարդակներով `հիմնված տեղեկատվության թիրախային մակարդակի անհրաժեշտության վրա:

X- Mind Trium-ի պանորամային պատկերները աջակցում են արագ և հեշտ ախտորոշմանը: Պատկերը կարող է ազատորեն վերակառուցվել կարգավորելի ֆիլտրի մակարդակներով `հիմնված տեղեկատվության թիրախային մակարդակի անհրաժեշտության վրա:

18/10/2019

X Mind Trium

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Arshakunyats 44
Yerevan
5252

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00