Dalan Technopark

Dalan Technopark

Share

Dalan Technopark is designed to foster creativity, innovation, and growth.

Դալան Տեխնոպարկը (Դալան Թեքնոլոջիս ՍՊԸ) լինելու է տարածաշրջանում եզակի բազմաֆունկցիոնալ տեխնոլոգիական կենտրոն, որի նպատակը Հայաստանի և աշխարհի առաջատար ՏՏ ընկերություններին մեկ հարկի տակ միավորելն ու արգասաբեր աշխատանքի համար բացառիկ միջավայր ապահովելն է։

“BOMA A Class” շինարարական ստանդարտով և “LEED Certificate”-ի չափորոշիչներով կառուցվող բիզնես կենտրոնն իր գաղափարախոսությամբ և տեխնիկական հագե

20/05/2026

🎙️ «Dalan Dialogues»

🏢 Դալան Տեխնոպարկի բացառիկությունը կայանում է նաև նրանում, որ այն ձևավորում է արդյունավետ և հավասարակշռված միջավայր թե՛ ներդրողների՝ տարածքների սեփականատերերի, թե՛ վարձակալների համար։

📈 Ներդրողները հնարավորություն ունեն իրենց տարածքների վարձակալության կառավարման գործառույթը փոխանցել մեկ միասնական օպերատորի՝ ապահովելով կայուն և կանխատեսելի եկամուտ։

🤝 Միաժամանակ, վարձակալները համագործակցում են մեկ կառավարող կազմակերպության հետ, որը համակարգում է բոլոր գործընթացները, ապահովում հավասար և թափանցիկ պայմաններ բոլորի համար և ամբողջ կառավարումն իրականացնում միջազգային ստանդարտներին համապատասխան։

🌍 Արդյունքում ձևավորվում է միասնական, պրոֆեսիոնալ և միջազգային չափանիշներին համապատասխան բիզնես միջավայր։

Photos from Dalan Technopark's post 18/05/2026

⚡️ Դալան Տեխնոպարկը համագործակցում է ոլորտի առաջատար միջազգային գործընկերների հետ։

🏗️ Մեր գործընկեր Energy Project ընկերության հրավերով Դալան Տեխնոպարկի շինհրապարակ էր այցելել Lucian Enaru-ն՝ Schneider Electric-ի տարածաշրջանային տնօրենը։ Energy Project-ը Schneider Electric-ի պաշտոնական ներկայացուցիչն ու գործընկերն է Հայաստանում։

🌍 Schneider Electric-ը համաշխարհային առաջատարներից է էլեկտրամատակարարման, շենքերի կառավարման ավտոմատացված համակարգերի և էներգաարդյունավետ լուծումների ոլորտում։

🚀 Շրջայցի ժամանակ ներկայացվել են շինարարության ընթացքը, կիրառվող ինժեներական լուծումները և Դալան Տեխնոպարկում ներդրվող ժամանակակից տեխնոլոգիական ենթակառուցվածքները։ Ընդամենը մի քանի ամիս անց Տեխնոպարկը կունենա ամբողջությամբ Schneider Electric-ի համակարգերով կահավորած հոսանքի մատակարարման ամբողջական համակարգ։

18/05/2026

Ինչ է LEED-ը և ինչու է այն կարևոր

🎙️ «Dalan Dialogues»-ի այս թողարկման ընթացքում օպերացիոն տնօրեն Հայկ Տեր-Տաճատյանը և էներջի Սիսթմս ընկերության ծրագրերի ղեկավար Մարինե Պետրոսյանը ներկայացնում են LEED ստանդարտները, դրանց պահանջները և տարբերությունը սովորական շինարարությունից՝ ցույց տալով, թե ինչպես է Dalan Technopark-ը դրանք կիրառում իրական նախագծում։

06/05/2026

🎙️ «Dalan Dialogues»-ի հերթական թողարկումը

Դալան Տեխնոպարկի կառուցապատման կառավարումն իրականացնող 1SQ ընկերության համահիմնադիր Արմեն Սաքապետոյանը խոսում է նախագծի ռազմավարության, միջազգային տեխնոհսկաներին ներգրավելու և մեկ վայրում անհրաժեշտ ենթակառուցվածքները համախմբելու առավելությունների մասին։

01/05/2026

Դալան Տեխնոպարկի ֆինանսավորման մոդելը ի սկզբանե ներառել է պարտատոմսերի միջոցով ռեսուրսների ներգրավումը։

Այս մոտեցումը թույլ է տալիս
✔ դիվերսիֆիկացնել ռիսկերը
✔ կախված չլինել մեկ ֆինանսական գործընկերոջից
✔ ապահովել ֆինանսական կայունություն

30/04/2026

Նախագծի հաջող կայացման հիմքերից է ճիշտ մշակված ֆինանսական ռազմավարությունը 💫

29/04/2026

🎙️ «Dalan Dialogues»-ի նոր թողարկումը

Դալան Տեխնոպարկի համահիմնադիր Արտակ Անդրեասյանը, ով նաև 1SQ ընկերության համահիմնադիրներից է, ներկայացնում է, թե ինչպես ձևավորվեց 1SQ-ի և Դալան Տեխնոպարկի համագործակցությունը, պատվիրատու և կառավարող ընկերության փոխհարաբերություններն ու պատասխանատվության շրջանակները։ 🤝

Զրուցում են ծրագրի ֆինանսավորման աղբյուրների, կառուցապատման ոլորտում առկա ռիսկերի և այն մասին, թե ինչպես են ֆինանսական ռազմավարությունն ու կառավարման մոդելը ձևավորում նման մասշտաբի նախագծի կայուն հիմքը։

28/04/2026

Արևի խաղը Դալանում 🤗

28/04/2026

✨Դալան Տեխնոպարկը համախմբելու է արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր պայմաններն ու ենթակառուցվածքները։

Այն իր կառուցվածքով ստեղծելու է այնպիսի միջավայր, որը լավագույնս կապահովի աշխատանքի և առօրյա կյանքի բալանսը։ ⚖️

27/04/2026

Դալան Տեխնոպարկում ձևավորվում է 3000 օֆիսային աշխատատեղ։

Բացի այդ, կանխատեսվում է շուրջ 1500 սպասարկող անձնակազմ, 2800 անձի համար նախատեսված սպորտային դահլիճ, ինչպես նաև ֆուդկորտ, որը միաժամանակ կարող է սպասարկել մինչև 1600 մարդ։

Այս ամենի արդյունքում, Տեխնոպարկի օրական ընդհանուր մարդկային շարժը կանխատեսվում է շուրջ 8000–9000 հոգի։

25/04/2026

Դալան Տեխնոպարկը ձևավորվում է որպես կարևորագույն բիզնես հանգույց։

Այն ունենալու է 154․500 քմ. ընդհանուր տարածք, առաջարկելու է 3000 օֆիսային աշխատատեղ, բաղկացած է լինելու 22 հարկից և ներառելու է

📌գրեթե 50,000 քմ գրասենյակային տարածք,
📌 ցուցահանդեսների սրահ,
📌 կոնֆերանս դահլիճներ,
📌 միջոցառումների դահլիճ,
📌 1000-ից ավելի ավտոկայանատեղի
📌 սպորտ կենտրոն ու լողավազան,
📌 ապարտ հյուրանոց,
📌 ռեստորան, ֆուդ կորտ և այլ սննդի կետեր,
📌 Ֆինանսական կառույցներ և հասարակական նշանակության այլ տարածքներ։

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


9/1 Tsitsernakaberd Highway
Yerevan
0082