Բարի գալուստ ArmNet նախագծի պաշտոնական էջ/Welcome to ArmNet official page
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ArmNet նախագիծը, որն առաջին անգամ անցկացվել է 2010թ.-ին: Այն բաղկացած է ՀՀ-ում Ինտերնետի և նոր տեխնոլոգիաների առաջխաղացմանը նվիրված 3 միջոցառումներից: Դրանք են`
- Հայկական ինտերնետ-կայքերի մրցանակաբաշխություն` Armnet Awards
- Ինտերնետի և բարձր տեխնոլոգիաներին նվիրված կոնֆերանս` ArmNet Conference
- Start-Up Weekend/ArmNet Workshop
Նախագծի կազմակերպիչներ`Maeutic
a բրենդինգային ընկերություն, Ինտերնետ Ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղ և Orange-Armenia ընկերություն:
ArmNet Awards
Ինտերնետ կայքերի համահայկական ամենամյա մրցանակաբաշխություն, որն ամփոփում է նախագծի շրջանակներում տեղի ունեցած միջոցառումների շարքը: Մրցանակաբաշխությունը կոչված է` ընտրելու և պարգևատրելու հայկական լավագույն ինտերնետ-ռեսուրսները:
ArmNet Conference
Ինտերնետ տեխնոլոգիաների հանրահռչակմանն ու զարգացմանը նվիրված ամենամյա կոնֆերանս, որին մասնակցում են ոլորտի հրավիրված մասնագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Կոնֆերանսի հյուրերի թվում են եղել այնպիսի հանրաճանաչ ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպիսքն են Opera Software, Twitter, France Telecom, Begun, Rutube և այլն:
Start-Up Weekend
2011թ. Հայաստանում առաջին անգամ անցկացվեց մի յուրօրինակ միջոցառում, որի նպատակն է ուղղակիորեն խթանել նոր տեխնոլոգիական ընկերությունների ստեղծումը:
ArmNet Startup Day
Այս տարի առաջին անգամ Հայաստանում ArmNet 2013 նախագծի շրջանակներում կանցկացվի Startup Day միջոցառումը: Միջոցառման շրջանակներում ՍԿՈԼԿՈՎՈ Ստարտափ Ակադեմիայի փորձագետներն ու խոսնակները կվարեն սեմինարներ և կկազմակերպեն Startup Battle մրցույթը, որտեղ հաղթող ճանաչված ստարտափ ընկերությունը կստանա հատուկ մրցանակ միջոցառման կազմակերպիչների կողմից:
ArmNet 2013-ի մեկնարկման աշխատանքերը արդեն սկվել են:
ArmNet Awards 2013 - Նոյեմբերի 30
ArmNet Conference 2013: Total mobilization - This changing mobile world - Նոյեմբերի 30
ArmNet Startup Day: Մասնագիտական քննարկումներ / Startup Battle - Նոյեմբերի 29