Master Agency
𝐒𝐌𝐌,որը վաճառում է, ոչ թե լայք հավաքում🔥
🎥 Պրոֆեսիոնալ Profuction| Մոնտաժ . ոչ AI
🎯 Թիրախային գովազդ
SMM Course բիզնեսի համար
Ամրաագրման համար💌
Երբ մեկ մասնագետից փորձում են ստանալ միանգամից ամեն ինչ, առաջինը տուժում է աշխատանքի որակը ❗️
🎞️ Պրոֆեսիոնալ նկարահանումը, մոնտաժն ու մարքեթինգը տարբեր մասնագիտություններ են։
Յուրաքանչյուրն իր արժեքն ունի։
16/05/2026
Ձեր Bio-ն ուղղակի տեքստ չէ, այն ձեր էջի «վաճառողն» է ❗️
Շատ հաճախ էջ մտնելիս այդպես էլ չեմ գտնում պատասխանը՝ «իսկ ինչո՞ւ ձեզ հետևեմ»
Եթե Bio-ն լրացված է ձևական, դուք կորցնում եք հաճախորդին հենց առաջին 3 վայրկյանում։
😇 Որպես SMM մասնագետ՝ վստահ եմ. իրական աշխատանքը սկսվում է ճիշտ դիրքավորումից, ոչ թե սիրուն բառերից: Այստեղ պետք է երևա ձեր ռազմավարությունը։
🔖 Պահպանեք սլայդները, որպեսզի վերանայեք ձեր էջի նկարագրությունը
😊 Իմ դասընթացը կառուցել եմ այն մեխանիզմների վրա, որոնք ես կիրառում եմ հենց այսօր՝ աշխատեցնելով իրական բիզնես նախագծեր։ Ես քեզ չեմ սովորեցնելու «տեսական SMM»․ դասընթացի ընթացքում դու աշխատելու ես ռեալ պրոեկտի վրա՝ կիրառելով սովորածդ
⚠️ Որակն ու անհատական մոտեցումն ապահովելու համար տեղերը խիստ սահմանափակ են։
Պասիվ էջը միշտ չէ, որ նշանակում է պասիվ մասնագետ 😎
Ինձ համար կարևորն այն չէ, թե որքան հաճախ եմ երևում, այլ այն, թե ինչ արդյունք եմ ստեղծում մարդկանց համար ❤️
10 ԴԱՍՈՒՄ SMM ՄԱՍՆԱԳԵՏ ՉԵՔ ԴԱՌՆԱ ❗️
Եթե փնտրում եք կուրս, որտեղ 10 դասում ձեզ խոստանում են դարձնել էքսպերտ, ես ձեզ պետք է հիասթափեցնեմ։ Իրական SMM-ը մարքեթինգային մտածողություն է, թվեր ու հոգեբանություն։
Իմ դասընթացը նրանց համար է, ովքեր ուզում են 👇
✅ Ստանալ անհատական ուշադրություն (մաքսիմում 3-4 հոգի խմբում)
✅ Սովորելուն զուգահեռ աշխատել իրական պրոյեկտի վրա, որովհետև տեսությունը առանց պրակտիկայի արդյունք չի տալիս։
✅ Հասկանալ SMM-ի տեղը մարքեթինգային մեծ համակարգում և սովորել կառուցել վաճառող օղակներ։
Սա պարզապես բիզնես չէ, սա տարիների փորձի փոխանակում է նրանց հետ, ովքեր գնահատում են որակն ու պրոֆեսիոնալիզմը։
Գրանցման համար 📞099507727
07/04/2026
Instagram-ի ալգորիթմները նորից փոխվել են, բայց սա լավ նորություն է նրանց համար, ովքեր ուզում են վաճառել, այլ ոչ թե ուղղակի «դիտում» հավաքել😉
Հիմա հարթակը գնահատում է ոչ թե պատահական սվայփը, այլ գիտակցված ուշադրությունը։
Այսօրվա կառուսելում բացատրել եմ.
✔️ Ինչպե՞ս է ալգորիթմը «կարդում» ձեր էջը (և ինչ թիրախի մեջ է դասում)
✔️ Ինչո՞ւ դիտումների քանակը այլևս առաջնային չէ
✔️ Ո՞ր ֆորմատներն են իրականում բիզնեսը դարձնում ճանաչելի և բերում հաճախորդին մինչև գնում։
Մանրամասները թերթիր սլայդներում ↪️
Ինչու՞ ձեզնից չեն գնում 🤔
Միգուցե այն պատճառով, որ ձեր էջը վերածվել է անդեմ խանութի՞ 🙄
Մարդիկ հոգնել են միայն «ապրանք-գին» տեսնելուց։ Նրանք փնտրում են էմոցիա և վստահություն։
✅ Ցույց տվեք պրոցեսը
✅ Խոսեք ձեր սխալների մասին
✅ Եղեք անկեղծ
Էջին «շունչ» տվեք, և արդյունքը չի ուշանա 😉
Իսկ ձեր էջում ո՞րն է ավելի շատ՝ ապրա՞նքը, թե՞ պրոցեսը: Կիսվեք մեկնաբանություններում 👇
19/03/2026
Երբ մարդիկ նայում են պատրաստի արդյունքին, թվում է՝ ամեն ինչ հեշտ է ստացվել։
Տեսնում են արդյունքը,տեսնում են հաջողությունը։
Բայց չեն տեսնում՝ինչպես է դա ստացվել 😇
Չեն տեսնում այն ժամերը, երբ մնում ես քո մտքերի հետ,կասկածում, վերանայում, փոխում 👐
Չեն տեսնում այն պահերը,երբ սխալվում ես,
փորձում նորից,ու նորից սկսում։
Չեն տեսնում, թե քանի գիշեր ես առանց քնի անցկացնում:
Չեն տեսնում՝ քանի անգամ ես նույն բանը անում,
ուղղում,մինչև վերջապես ստացվի։
Դժվարությունները հաղթահարելով ես դառնում մասնագետ🤌
Տարիների աշխատանքով,քրտնաջան փորձով,
սխալներով ու դասերով։
Դա չի տրվում հեշտ։
Ու հենց դրա համար է,որ արդյունքը արժեք ունի։
Որովհետև դրա հետևում միշտ կա մի ճանապարհ,
որը մարդիկ չեն տեսնում 🫥
17/03/2026
Շատ գործատուներ ասում են՝ «SMM-ը չի աշխատում» 😒
Բայց եկեք անկեղծ լինենք․ շատ դեպքերում խնդիրը հենց մոտեցման մեջ է։
Էջից սպասում են վաճառք,
բայց
❎ չկա հստակ առաջարկ,
❎ կոնտենտը արվում է ուղղակի «լինելու համար»,
❎ անհասկանալի է ՝ ով է լսարանը։
Ու ամբողջ պատասխանատվությունը
դնում են SMM մասնագետի վրա 🤨
Էդպես չի աշխատում։
SMM-ը համակարգ է, ոչ թե կախարդական լուծում 🙃
Գովազդի նպատակը ուշադրություն հավաքելը չէ։
Նպատակը այն է, որ մարդը կատարի գործողություն։
✔️ մտնի էջ
✔️ գրի հաղորդագրություն
✔️ հետաքրքրվի ծառայությամբ կամ ապրանքով
Եթե այդ քայլերը չկան, ապա խնդիրը պետք է փնտրել ոչ միայն գովազդի մեջ, այլ ամբողջ վաճառքի համակարգում 😇
Լավ գովազդը պարզապես բերում է ճիշտ մարդկանց։
Իսկ վաճառքը սկսվում է այնտեղ, որտեղ բիզնեսը կարողանում է նրանց վստահություն տալ։
Հետևիր էջիս . հաջորդ ռիլում խոսելու եմ՝ ինչ բյուջեից է ճիշտ սկսել գովազդը։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Կոմիտաս(մետրո բարեկամության հարևանությամբ)
Yerevan
012