Yerevan - Child Development Center

Yerevan - Child Development Center

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Yerevan - Child Development Center, Davit Bek Street, 50, Yerevan.

04/08/2017
04/08/2017

Վլադիմիրը մեր շատ սիրելի մանկավարժների՝ ընկեր Աիդայի և ընկեր Վիկայի հետ:

Ամառային դպրոցի ավարտական միջոցառում 04/08/2017

Ահա և ավատրվեց Երևան ուսումնական կենտրոնի ամառային դպրոցը: Ուրախությամբ, չարաճճիություններով, արկածներով, նոր բացահայտումներով լի ամառային այս 2 ամիսները: Մենք շատ կկարոտենք մեր երեխաներին՝ անսպառ էներգիայով լի մեր սաներին: Այնքան հաժելի հիշողություններ կան այս ամառային դպրոցի հետ կապված, քանի որ մեր սաները բացառիկ ընդունակությունների տեր վառ անհատականություններ էին, որոնցից մենք շատ բան սովորեցինք: Այս հիանալի 2 ամիսներն ամփոփելու նպատակով և մեր մանկավարժների մեծ աշխատանքի շնորհիվ մենք կազմակերպել էինք միջոցառում՝ ավարտական հանդես: ՛՛Կիկոսի մահը՛՛ ներկայացումը, ազգային երգ և պար, բանաստեղծություններ, ինչպես նաև կավագործության դասի ընթացքում պատրաստված իրերի ցուցադրություն: Շնորհակալություն երեխաներին և մանկավարժներին բարձր տրամադրության և լավ հիշողությունների համար:
Շնորհակալություն Ձեզ՝ փոքրիկներ, որ թույլ տվեցիք մուտք գործել ձեր մանկական աշխարհ: Կհանդիպենք նոր ուսումնական տարում:

Photos from Yerevan - Child Development Center's post 03/07/2017

Ծանոթացանք աստղերի, արևի և Երկիր մոլորակի հետ։ Իմացանք թե ինչ է իրանից ներկայացնում աստղագիտություն առարկան։
խաղ գնդակով՝ սովորում ենք ամեն գնով հաղթել։

Photos from Yerevan - Child Development Center's post 22/06/2017

Արձակուրդները շարունակվում են, իսկ մեզ մոտ երեխաների օրը անցնում է շատ հետաքրքիր և ուրախ: Նրանք ձեռք են բերել նոր ընկերներ, պատրաստում են իրենց ամառային հանձնարարությունները և շատ մեծ տպավորություններով են տուն գնում:

Photos from Yerevan - Child Development Center's post 14/06/2017

Զարգացնում ենք մանր մոտորիկան

Photos from Yerevan - Child Development Center's post 14/06/2017
Photos 12/06/2017
Ամառային դպրոց 2017 08/06/2017
28/05/2017

Արդյոք գիտե՞ք, որ աշխարհի բոլոր դպրոցականներն ամառային արձակուրդների ժամանակ ունենում են մոտավորապես 30% գիտելիքի կորուստ, իսկ հաջորդ ուսումնական տարվա ծրագրում սովորաբար այդ կորստի վերականգնումը նախատեսված չէ:
Երևան ուսումնական կենտրոնը, մշտապես լսելով ծնողների առաջարկները, առաջարկում է ինտերակտիվ, ուսուցողական, զարգացնող խաղերով լի ամառային ծրագիր տարրական դասարանների երեխաների համար: Առաջարկում ենք հետևյալ ծրագրերը՝
1. "Ամառային դպրոց" ծրագիրն իր մեջ ներառում է ամառային հանձնարարությունների կատարում, պար, խեցեգործություն, երգ, կարդացած գրականության քննարկում, զարգացնող տրամաբանական խաղեր, ֆինանսական և սոցիալական կրթություն, այցելություն թանգարաններ և թատրոններ:
2. Ռուսաց լեզու տարրական դասարանների երեխաների համար: Պարապմունքները կլինեն շաբաթական 2 անգամ, խմբակային: Ամեն մի պարապմունքը ներառելու է լեզվի տիրապետման 4 կոմպոնենտների զարգացումը՝ կարդալ, գրել, լսել, խոսել:
3. Անգլերեն լեզու տարրական դասարանների երեխաների համար: Պարապմունքները կլինեն շաբաթական 2 անգամ, խմբակային: Ուսուցումը լինելու է “Բրիտանական խորհուրդների” կողմից մշակված ծրագրով:
4. Նախապատրաստում առաջին դասարանին: Տարրական դասարանների երեխաների հետ աշխատելու տասնամյակների փորձ ունեցող մանկավարժները մշակել են զվարճալի, զարգացնող ծրագիր այն փոքրիկների համար, ովքեր այս տարի գնալու են առաջին դասարան: Պարապմունքները կլինեն շաբաթական 2 անգամ, խմբակային:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Davit Bek Street, 50
Yerevan
0092

Opening Hours

Monday 11:30 - 18:30
Tuesday 11:30 - 18:30
Wednesday 11:30 - 18:30
Thursday 11:30 - 18:30
Friday 11:30 - 18:30

Alerts

Be the first to know and let us send you an email when Yerevan - Child Development Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Subscribe

We will notify you when anything happens in Yerevan.