Design HUB
Design HUB creates a mindset different from all.
Dior Spring-Summer #2025
20/08/2024
Սկանդինավյան դիզայնի հավերժական հմայքը..․ 🤎
🗺 20-րդ դարի սկզբին սկանդինավյան երկրներում ծագած այս դիզայներական շարժումը ազդել է ամբողջ աշխարհի ինտերիերի դիզայնի անհամար ասպեկտների վրա:
⚪️ Սկանդինավյան դիզայնը բնութագրվում է ուղիղ գծերով և անխռով էսթետիկայով: Այս մինիմալիստական մոտեցումը ստեղծում է հանգստության և կարգուկանոնի զգացում: Ամեն ինչ պարզության և ֆունկցիոնալության մասին է։
⚪️ Բնության հետ ամուր կապը սկանդինավյան դիզայնի առանձնահատկությունն է: Փայտը սովորաբար օգտագործվում են կահույքի մեջ: Բնական տեքստիլները, ինչպիսիք են բուրդը, սպիտակեղենը և կաշին, ավելացնում են ջերմություն՝ ստեղծելով հարմարավետ և գրավիչ մթնոլորտ:
⚪️ Սկանդինավյան դիզայնի գունային գունապնակը հիմնականում չեզոք է, որտեղ հիմնական տեղ են զբաղեցնում սպիտակը, մոխրագույնը և երկրային գույները։
16/08/2024
3 հետաքրքիր փաստ Cartier բրենդի մասին։
💎 «Թագավորների ոսկերիչ և ոսկերիչների թագավոր»․ այսպես է բնորոշել Cartier-ի տունը էդվարդ VII-ը։ Cartier բրենդը հանդիսանում է բրիտանական թագավորական ընտանիքի մշտական ընտրությունը։
💎 Cartier-ի հայտնի Love ապարանջանները այքան տարածված են Նյու Յորքում, որ տեղի հիվանդանոցները ունեն հատուկ պտուտակահան, որի միջոցով, ըստ անհրաժեշտության, կարող են արձակել ապարանջանը հիվանդի ձեռքից։
💎 Նյու Յորքի կենտրոնում գտնվող 6 հարկանի ցուցասրահը Cartier-ի հիմնադիրը ձեռք է բերել բարտերի միջոցով։ Կառույցի նախկին տիրոջ կինը այնքան էր հավանել Cartier-ի մարգարտե վզնոցը, որ համոզել է ամուսնուն փոխանակել կառույցը վզնոցի հետ։
13/08/2024
❕Հարսանյաց զգեստները միշտ չէ, որ սպիտակ էին:
Բազմաթիվ երկրներում սպիտակը համարվում էր սգի գույն:
Ամեն ինչ փոխվեց 1840 թվականին, երբ թագուհի Վիկտորյան արքայազն Ալբերտի հետ պսակադրությանը ընտրեց սպիտակ զգեստ: Հենց նա սկզբնավորեց հարսանիքի ժամանակ սպիտակ զգեստ հագնելու ավանդույթը: 👰🏻♀️
11/08/2024
🧐 Բացահայտենք -ի հայտնի կերպարի պատմությունը:
▪️ Օուդրի Հեփբըրնի սև զգեստով կերպարը, որով նա հանդես է գալիս 20-րդ դարի «Նախաճաշ Թիֆանիի մոտ» ֆիլմում ամենահայտնիներից է, որը քննարկվում և վերստեղծվում է մինչ օրս։
Էլեգանտ սև զգեստը ունի ստեղծման շատ հետաքրքիր պատմություն։
Զգեստի նախնական տարբերակի հեղինակը հայտնի դիզայներ Hubert De Givenchy-ն էր։ Այն ոչ թե երկար այլ կարճ զգեստ էր՝ ոգեշնչված Կոկո Շանելի փոքրիկ սև զգեստը կոնցեպտից։ 🖤
⚡ Սակայն այն այդպես էլ չօգտագործվեց ֆիլմում, քանի որ ֆիլմի ղեկավարությունը այն համարեց չափից դուրս համարձակ։
Որպես լուծում՝ ստեղծվեց այդ զգեստի երկար տարբերակը դիզայներ Էդիտ Հեդի կողմից։
11/08/2024
😯 Իսկ դուք գիտեի՞ք, որ Nike-ի խորհրդանշական swoosh լոգոտիպը՝ աշխարհի ամենահայտնի լոգոներից մեկը, նախագծվել է ընդամենը 35 դոլարով:
1971 թվականին Պորտլենդի պետական համալսարանի գրաֆիկ դիզայնի ուսանող Քերոլին Դևիդսոնը ստեղծեց Nike-ի լոգոտիպը։ Դեյվիդսոնին իր աշխատանքի համար վճարել են 35 դոլար, ինչը այսօր կազմում է մոտ 240 դոլար: 💵
👟 Չնայած իր համեստ սկզբնավորմանը, «swoosh»-ը դարձել է սպորտային գերազանցության և նորարարության համաշխարհային խորհրդանիշ:
Տարիներ անց, ի նշան երախտագիտության, Nike-ը Դեյվիդսոնին տվեց ընկերության բաժնետոմսերի զգալի քանակություն և ադամանդե մատանի՝ փորագրված Nike-ի խորհրդանշանով։
11/08/2024
🔥 Ավելի լավ է այրել, քան զեղչել՝ վաճառելու նպատակով:
Ահա այսպիսի մտածելակերպ ունեն բազմաթիվ լյուքս դասի բրենդներ:
Չվաճառվող ապրանքների այրումը վերջիններիս համար բացառիկությունը պաշտպանելու և իրենց իմիջը արժեզրկելուց խուսափելու ամենաարդյունավետ միջոցն է:
⚡ Լյուքս դասի նորաձևությունը կարգավիճակի խորհրդանիշ է, ուստի չվաճառվող ապրանքների այրումը, ի տարբերություն դրանք զեղչով վաճառելու, պահպանում է ապրանքանիշի արժեքը և բացառիկության զգացումը:
09/08/2024
Իսկ դուք ի՞նչ փուլերի կբաժանեիք ձեր կյանքը: 😅
07/08/2024
💍 Tiffany ամերիկյան շքեղ ոսկերչական և դիզայներական հայտնի տունը այն եզակի բրենդներից է, երբ ոչ թե գույնն է ասոցացվում բրենդի հետ, այլ բրենդը՝ գույնի։
🔍 Tiffany-ի բրենդի գույնի ստեղծումը շատ հետաքրքիր պատմություն ունի։
💎 19-րդ դարում հարսնացուները որպես հուշ իրենց հարսնաքույրերին նվիրում էին փիրուզ քարերով բրոշներ, և Չարլզ Լուի Թիֆֆանին որոշեց ընտրել այդ ավանդույթի շնորհիվ հայտնի դարձած փիրուզագույնը` որպես իր բրենդի գույն, ինչն էր դարձավ բրենդի հաջողության գրավականներից մեկը։
05/08/2024
‼️ Կենդանի լեգենդ, որը հեղաշրջեց նորաձևության մեդիա ոլորտը։
🕶 Այս ազդեցիկ կինը արդեն 40 տարի է, ինչ չի դավաճանում իր կարճ սանրվածքով ու Շանելի ակնոցներով կերպարին։
😬 Իր խստապահանջության պատճառով ստացել է մականունը։
Քչերը գիտեն, որ ամերիկյան Vogue ամսագրի գլխավոր խմբագրի՝ Աննա Վինտուրի հաջողությունների նախորդել են մի շարք ձախողումներ բրիտանական և ամերիկյան այլ հայտնի ամսագրերում իր ոչ ստանդարտ մոտեցումների և ծանր բնավորությունից բխող կոնֆլիկտների պատճառով։
Vogue-ի նախկին գլխավոր խմբագրի այն հարցին, թե որտեղ եք ձեզ պատկերացնում այս ամսագրում, նա վստահորեն պատասխանել է՝ ձեր տեղում։ Եվ այդպես էլ եղավ։😎
🗞 Նրա առաջին շապիկը ցնցեց ամբողջ աշխարհը, քանի որ նա բոլորին հայտնի դեմքերը փոխարինեց նոր դեմքերով, ստուդիայի փոխարեն նկարահանումը կազմակերպեց փողոցում, ինչպես նաև համադրեց հասարակ և շքեղ հագուստները։
01/08/2024
⌚️ Հետաքրքիր փաստեր Rolex ժամացույցների մասին.
🔹️ Rolex-ի բոլոր ժամացույցները ձեռագործ են, և ընդամենը մեկ Rolex ստեղծելու համար պահանջվում է մոտավորապես 1 տարի ժամանակ։
🔹️ Rolex-ը միակ ժամագործական ընկերությունն է, որն արտադրում է սեփական ոսկին և ունի ամբողջական ներքին արտադրական գործարան։
🔹️ Rolex-ն օգտագործում է աշխարհի ամենաթանկ չժանգոտվող պողպատը, ինչն էլ հանդիսանում է նրա կարևոր մրցակցային առավելությունը։
🔹️ Rolex-ի գրասենյակների անվտանգության համակարգը ավելի հզոր է, քան շատ բանկերինը։
🔹️ Նախքան վաճառքի հանելը բոլոր ժամացույցները փորձարկվում են բարձր ճնշման տակ։ (2012 թվականին Rolex-ն առանց որևէ խափանման օգտագործվել է 12 կիլոմետր խորությամբ ջրասուզման ժամանակ)։
🤔 Ի՞նչ եք կարծում․ արդյո՞ք արդարացված է Rolex բրենդի ժամացույցների բարձր գինը։
Click here to claim your Sponsored Listing.
Website
Address
Yerevan
Opening Hours
| Monday | 10:00 - 18:00 |
| Tuesday | 10:00 - 18:00 |
| Wednesday | 10:00 - 18:00 |
| Thursday | 10:00 - 18:00 |
| Friday | 10:00 - 18:00 |
Alerts
Be the first to know and let us send you an email when Design HUB posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.