Hasmik

Hasmik

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Hasmik, Art, Yerevan.

Photos from Hasmik's post 31/12/2025

2025-ը գնում է՝ իր հետ տանելով չկատարվածը, չհասցրածը։
Կգա 2026-ը ու կասի՝
քթներս չկախենք չիրականացվածի համար,
քանի որ ոչ բոլոր չարված քայլերն են պարտություն,
և ոչ բոլոր ուշացումները՝ սխալ։
Տարին սկսվում է նոր էջից,
և կարևորը՝ գրենք այն մաքուր խղճով, մտածողությամբ ու արժանապատվությամբ։

Նույն ու ամեն տարի կրկնվող մաղթանքները թող չմնան լոկ մաղթանք։
Ապրենք մեր մաղթածի ու ցուցադրած ջերմությանը համարժեք։
Այն բարությունն ու ժպիտները, որ երևում ու դրսևորվում են այս մի քանի օրվա ընթացքում, անկեղծորեն ու լիաթոք թող բխեն մեզանից և մեզ շրջապատեն ամբողջ տարվա ընթացքում։
Բոլորիս օջախներում ու սրտերում թող այս գիշերը դառնա առիթ՝ նորովի արժևորելու, գնահատելու և անդրադառնալու մեր ապրած կյանքին ու սկզբունքներին։

Թող գալիք նոր տարում լինեն միայն առաջընթացներ՝ հետևում թողնելով ոչ մնայուն ու թույլ հարաբերություններն ու արժեքները։
Ավելանա միայն սերն ու ազնվությունը։
Պինդ պահեք նրանց, ովքեր ձեր կողքին են, ձեզ հետ, ում սրտում եք, ում սիրում եք։
Առողջ եղեք, որ ձեր վաստակածը կարողանաք օգտագործել իմաստալից ու ուրախ բաների վրա։
Ով չունի, թող հանդիպի, ով ունի, թող միշտ առաջ գնա։

Միշտ պատրաստ եղեք սովորելու, փոխվելու և հզորանալու, բայց միայն դրական առումով։
Եվ ամենակարևորը՝ սեր՝ ընկերոջ, մերձավորի, անգամ անծանոթի ու երկրի հանդեպ։
Թող 2026-ը լինի մաքուր մտքի, պատասխանատու սիրո և արժանապատիվ կյանքի տարի։

Photos from Hasmik's post 31/12/2025

Շնորհակալ եմ ,պարզապես Շնորհակալ եմ 📝 Շնորհակալ եմ քեզանից,իմ սի՛րտ,
Որ կարողացար դու այսքան տարի
Բարուն հավատալ ու մնալ բարի,
Չարի դեմ լինել անողոք ու բիրտ...
Շնորհակալ եմ քեզանից, իմ սի՛րտ:
Հ. Սահյան

Photos from Hasmik's post 31/12/2025

Աշխարհի ամենալավ և ամենագեղեցիկ բաները հնարավոր չէ տեսնել կամ նույնիսկ շոշափել: Դրանք պետք է զգալ սրտով»։ – Հելեն Քելլեր 🌲🥂

Photos from Hasmik's post 22/12/2025

Պարզապես……այս երգը լսելուց ……

Photos from Hasmik's post 21/12/2025
Photos from Hasmik's post 02/12/2025

📚Հավատա կյանքին, քանի որ այն ավելի լավ է սովորեցնում, քան ցանկացած գիրք📝Անպայման պետք է սկսել օրը ժպիտով և այդ ժամանակ մեր կյանքից կբացակայեն այն արտահայտությունները, ինչպիսիք են՝ «վրաս բաց եմ քնել» կամ «տրամադրություն չունեմ»: Ինչո՞ւ , երբ մարդ ժպտում է, նա մեզ ավելի հաճելի և գեղեցիկ է թվում։ Կարծես, ինչ -որ յուրահատուկ կախարդանք լինի թաքնված այդ ամենի մեջ։ Երբեմն լինում են պահեր, երբ ուզում ես տխրել, լաց լինել, բայց եթե այդ պահին կարողանաս քեզ կառավարել, թախիծդ փոխել ժպիտով, միանգամից տրամադրությունդ էլ կփոխվի, խնդիրներն էլ չեն լինի այդքան ահավոր։
Իմ կարծիքով, բոլորս էլ հասկանում ենք, թե ինչ կարևոր է շրջապատում ունենալ դրական և ժպտերես մարդկանց։ Այդ ժամանակ, անգամ մանրուքներին սովորում ես ժպտալ և ուրախանալ անգամ ամենաաննշան պահերին։

30/11/2025
Want your establishment to be the top-listed Arts & Entertainment in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Art

Website

Address


Yerevan