Be My Nanny
▫️Դայակների ծառայություն
▫️Կարևորելով դայակի մարդկային արժեքները
▫️3 + տարի ոլորտում
▫️1000 + գոհ հաճախորդ
📞 099 19 01 07
18/06/2026
💛 Շնորհակալ ենք հոգեբան Լուսինե Աղաբեկյան ին՝ իր արժեքավոր փորձով ու մասնագիտական գիտելիքներով մեզ հետ կիսվելու, մեր դայակներին նոր հմտություններով և օգտակար գործիքներով զինելու համար։
Շնորհակալ ենք այս ջերմ, տպավորիչ և անչափ հետաքրքիր հանդիպման համար, որը լի էր կարևոր բացահայտումներով, ակտիվ քննարկումներով և փոխադարձ ուսուցմամբ։ Վստահ ենք, որ նման հանդիպումները շարունակական բնույթ են կրելու, քանի որ սովորելն ու զարգանալը մեր աշխատանքի կարևորագույն արժեքներից են։ 📚
16/06/2026
Օրեր առաջ ունեցանք մեր հերթական վերապատրաստման սեմինարը՝ նախատեսված դայակների և մայրիկների համար։ 💛
Այս անգամ միասին անդրադարձանք երեխաների հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններին, խոսեցինք այն կարևոր մոտեցումների մասին, որոնք օգնում են ավելի լավ հասկանալ երեխաների զգացմունքներն ու կարիքները, ստեղծել վստահության և փոխըմբռնման մթնոլորտ։
📚Սեմինարը վարում էր Լուսինե Աղաբեկյան ը, ով հանդիպումն անցկացրեց հետաքրքիր ու ինտերակտիվ ձևաչափով՝ հարցուպատասխանի, քննարկումների և փորձի փոխանակման միջոցով։ Մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն ստանալ օգտակար գիտելիքներ, այլև կիսվել իրենց փորձով, հնչեցնել հուզող հարցերը և գտնել դրանց պատասխանները։
😊Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ակտիվ ներգրավվածության, ջերմ մթնոլորտի և հետաքրքիր քննարկումների համար։
10/06/2026
✨ Ժպիտներ, վառ էմոցիաներ, երեխաների ուրախ ու փայլող աչքեր․․․ հենց այսպիսին էր մեր հունիսի 1-ը։ 🎈💛
Օրը լի էր ուրախությամբ, խաղերով, բարձր տրամադրությամբ և ամենաթանկ զգացողությամբ՝ երեխաների անկեղծ երջանկությամբ։ 🧸🎉
🎯 Մարդկային ռեսուրսների ոլորտում հաջողությունը սկսվում է շարունակական զարգացումից։
Be My Nanny-ում մենք կարևորում ենք ոչ միայն արդյունքը, այլև այն մարդկանց աճը, ովքեր ստեղծում են այդ արդյունքը։ Հենց այդ պատճառով մեր թիմի համար կազմակերպեցինք անհատական վերապատրաստում, որի ընթացքում ձեռք բերեցինք նոր գիտելիքներ, վերանայեցինք աշխատանքային մոտեցումները և քննարկեցինք ոլորտի արդիական մարտահրավերները։
😊Շնորհակալ ենք արդյունավետ և բովանդակալից հանդիպման համար։
07/06/2026
📚 Be My Nanny թիմի համար կազմակերպվել էր անհատական վերապատրաստում՝ ի հետ։
🔗Վերապատրաստումը հատուկ մշակվել էր մեր թիմի կարիքներին համապատասխան՝ նպատակ ունենալով խորացնել հավաքագրման ոլորտում մեր գիտելիքներն ու հմտությունները։
👉🏻Դասընթացի ընթացքում ունեցանք բովանդակալից քննարկումներ, փորձի փոխանակում և ձեռք բերեցինք նոր գիտելիքներ ու գործնական մոտեցումներ, որոնք վստահաբար կկիրառենք մեր ամենօրյա աշխատանքում։📌
😊Շնորհակալություն Լանա Հովհաննիսյանին հետաքրքիր և արդյունավետ վերապատրաստման համար։ Վստահ ենք, որ ստացած գիտելիքներն ու փորձը կարևոր ներդրում կունենան մեր մասնագիտական աճի և հետագա հաջողությունների ճանապարհին։
💛 Հունիսի 1-ը մեզ համար պարզապես տոն չէ․ այն ևս մեկ գեղեցիկ առիթ է ժպիտներ պարգևելու և փոքրիկներին ուրախացնելու։
Այս օրը կրկին համոզվեցինք, որ երեխաների անկեղծ ծիծաղն ու ուրախությունը ամենամեծ պարգևն են։ 🌈
Շնորհակալություն ենք հայտնում մեր բոլոր գործընկերներին, ովքեր իրենց ներդրումն ունեցան այս գեղեցիկ օրվա իրականացման գործում, ինչպես նաև բոլոր փոքրիկներին և նրանց ծնողներին, ովքեր տոնը կիսեցին մեզ հետ։ 💛
Ձեր ժպիտներն ու ջերմությունը դարձրին այս օրը իսկապես հիշարժան և առանձնահատուկ։ ✨👧👦🎈
03/06/2026
📌Սիրով հրավիրում ենք ծնողներին մասնակցելու օգտակար և հետաքրքիր սեմինարի:
📅 Հունիսի 13
🕒 12:00-14:00
📍 Վան բիզնես կենտրոն
Սեմինարը կվարի հոգեբան Լուսինե Աղաբեկյան։
📚 Սեմինարի թեմաները՝
🔹 Ինչպես հասկանալ երեխային և նրա վարքի հիմքում ընկած դրդապատճառները
🔹 Ակտիվ լսողություն․ ինչ, ինչու և ինչպես
🔹 Արդյունավետ արձագանք անցանկալի վարքին
Սեմինարի ընթացքում կքննարկվեն ծնողներին հուզող կարևոր հարցեր, կստանաք գործնական խորհուրդներ և կիրառելի գործիքներ՝ երեխայի հետ ավելի արդյունավետ հաղորդակցություն կառուցելու համար։ 💛
💰 Մուտքավճար՝ 4000 դրամ
📩 Մասնակցության համար նախապես գրանցվելը պարտադիր է։
🔗Գրանցման հղում՝ https://docs.google.com/forms/d/1pIo6wCzcctWIDJKvYq3Me_huVX1dd0ZSEX3oEb6hwZs/preview
01/06/2026
🎈 Շնորհավորում ենք Հունիսի 1-ը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը։ 💛
Թող ձեր կյանքը լցված լինի ժպիտներով, ուրախ խաղերով, գեղեցիկ երազանքներով և անմոռանալի պահերով։ ✨ Մաղթում ենք անհոգ մանկություն, առողջություն և անսահման երջանկություն։ 🌈👧👦
Շնորհավոր տոնդ, փոքրիկ աշխարհ։ 🎉💫
Հունիսի 1-ին կազմակերպել էինք առանձնահատուկ և հետաքրքիր միջոցառում երեխաների համար։ 💛
Մեր թիմը ներդրեց ողջ սերն ու ջանքերը, որպեսզի փոքրիկների օրը լինի ուրախ, գունեղ և իսկապես անմոռանալի։ ✨
Շնորհակալ ենք բոլոր երեխաներին և ծնողներին մեզ հետ այս գեղեցիկ օրը կիսելու համար։ Ձեր ժպիտներն ու դրական էմոցիաները մեր ամենամեծ գնահատականն են։ 🌈👧👦
Մինչ նոր հանդիպումներ ու նոր հրաշալի միջոցառումներ։ 🎉🤍
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the school
Telephone
Website
Address
Vazgen Sargsyan 10
Yerevan
Opening Hours
| Monday | 09:00 - 19:00 |
| Tuesday | 09:00 - 19:00 |
| Wednesday | 09:00 - 19:00 |
| Thursday | 09:00 - 19:00 |
| Friday | 09:00 - 19:00 |
| Saturday | 09:00 - 19:00 |