ALFA Fan Club
«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի պաշտոնական ֆան ակումբ ՝ «ԱԼՖԱ»
01/09/2026
🎨 Նախաչեմպիոնական դիմակայություններով մեկնարկած և եվրագավաթային խաղերով հագեցած եռամսյակը ԱԼՖԱ-ում ստեղծագործական էր. Թիմի հայաստանյան 7 սկզբունքային դիմակայություններից 6-ում հանդես եկանք տիֆոներով/պաստառներով, այդ թվում` Ռիգայի դեմ տնային խաղում եղանակի բերումով թերի բացված պաստառը (նկար 3)։
Կյանքի կոչված պաստառներից շատերը իրագործման տեսանկյունից եզակի էին հայկական ակումբային ֆուտբոլում։ Շարունակում ենք աշխատանքը և պատրաստվում իրադարձություններով և դիմակայություններով լի աշնանը
29/08/2026
Միշտ ամուր պահեք և փայփայեք անցյալի ձեր երազանքները, վստահեցնում ենք` թեկուզ ուշացած, թեկուզ ցավալի դասերով և խոչընդոտներով, բայց դրանք իրականանալու հատկություն ունեն
Կախարդական երեկո Հանրապետականում։ Առաջինը հայկական` Արարատ-Արմենիան Եվրոպա Լիգայի հիմնական փուլում է։
Անսահման հպարտությամբ և բերկրանքով` շնորհավորում ենք թիմի հետ փոխկապակցված և թիմին աջակցած բոլոր մարդկանց։ Աջակցած, երբ ամեն ինչ թվացել է անհույս, երբ տարեցտարի փշրվել են երազանքներ և այս նվաճումը թվացել է անիրական հեքիաթ։ Շնորհակալ ենք մեր ֆուտբոլիստներին, մարզիչներին և բոլոր-բոլորին` այս իրադարձությունը ի կատար ածելու համար։
Սև֊սպիտակներինն է Եվրոպան, մերն է Եվրոպան, մերն է Եվրոպան
Կհանդիպենք աշնանը` Հանրապետականում
11/08/2026
Եկել ենք պատմական նվաճման հետևից, հավատում ենք թիմին մինչև վերջ: Առաջ Սև ու Սպիտակներ ⚫️⚪️🇦🇲
05/08/2026
Մաս 3, Գործողություն առաջին. Դեպի անսահմանություն և անդին✨️
Հայկական ֆուտբոլի պատմության առաջին հաղթանակը ՉԼ որակավորման 3րդ փուլում, հեղինակ` Արարատ-Արմենիա։ Մերոնք արեցին ամեն բան` պատրաստված պաստառը արդարացնելու լինելու համար. Գնում ենք անսահմանության 3րդ քարի հետևից։ 🔥
Շնորհակալ ենք ֆուտբոլիստներին և թիմի բոլոր ներկայացուցիչներին` մինչև վերջին վայրկյանը նվիրման և մեզ պարգևած էմոցիաների համար, ստադիոնում գտնվող բոլոր ֆուտբոլասերներին և FAF ultras ու red_eagles_fan_club ֆան ակումբներին` մեզ հետ միասին թիմին աջակցելու և առաջ բրդելու համար
Յուրաքանչյուր տրիումֆալ հաղթանակ սկսվում է խենթության աստիճանի հասնող հավատից։ Ունենք բոլոր նախադրյալները սկսված գործը ավարտին հասցնելու համար։
Առաջ, Արարատ-Արմենիա🤍
Առաջ` դեպի բոլորիս երազանքներ
31/07/2026
Արի` երկրպագենք🧨
Արարատ-Արմենիան ՉԼ որակավորման 3րդ փուլում է, պատմությունը կերտված է, իսկ մրցակիցը Սլովենիայի չեմպիոն Ցելյեն է🔜
《ԱԼՖԱ》ֆան ակումբը հրավիրում է միասին երկրպագելու սև-սպիտակներին` գերկարևոր տնային խաղում։ Նախորդ խաղում ևս մեկ անգամ ապացուցեցինք որ կարող ենք միասնական ուժերով լինել թիմի կողքին ու նպաստել հաղթանակին ⚫️⚪️
📅| Օգոստոսի 4
🕗| 20:00
🏟| Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ
🟠 Լինելու ենք արևելյան` ծիրանագույն տրիբունայի կենտրոնում։ Ֆանատական սեկցիայի տոմսերի համար կարող եք գրել ֆան շարժման էջին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով - 098 774875 (Դավիթ)
Թեժ է լինելու 🙌⚪️🧨⚫️🙌
29/07/2026
Թեկուզ խաղադաշտից հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա` երեկվա պատմական, գերէմոցիոնալ երեկոն բոլորս վերապրեցինք մեկ մարդու պես
Բարդ է նկարագրել հույզերի ելևէջները, գոլի բերկրանքը և հետխաղյա ցնծությունը։ Պարզապես պետք էր այնտեղ լինել։ 2֊խաղյա դիմակայության արդյունքում հաղթահարում ենք 2րդ փուլի արգելքը և գրանցում թիմի և հայկական ֆուտբոլի համար շատ նշանակալի արդյունք. Մենք ՉԼ որակավորման 3րդ փուլում ենք
Շնորհակալ ենք Viking Smoke House ին մեզ համատեղ դիտման ձևաչափով հյուրընկալելու համար🤝
Եվրոաշունը ապահովված է, բայց նպատակները սրանով չեն սահմանափակվում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ` Հանրապետականում:
Երազանքներն իրականացնելու ճանապարհին մեր կողքին լինել ցանկացողները կարող են անդամագրվել մեր էջի նկարագրության դաշտում տեղադրված հղմամբ 🧨
Առաջ, Արարատ-Արմենիա։ Առաջ, սև ու սպիտակներ💪🖤🤍
H-I-S-T-O-R-Y ⚪️⚫️⚪️🔥⚫️⚪️🔥⚫️⚪️🔥⚫️⚪️🔥⚫️⚪️🔥⚫️⚪️🔥 Անմոռանալի, աննկարագրելի … 🇦🇲🖤🤍
25/07/2026
Համատեղ դիտում 🤩
⚫️⚪️ «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը և ԱԼՖԱ ֆան ակումբը կազմակերպում են Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլի՝ իռլանդական «Շեմրոք Ռովերսի» դեմ պատասխան խաղի համատեղ դիտում:
Տնային խաղում 2️⃣:0️⃣ հաշվով վստահ հաղթանակից հետո առավել քան երբեք կարևորելով միասնականությունը՝ հրավիրում ենք թիմի համար գերկարևոր այս հանդիպումը միասին դիտելու:
Մասնակցել ցանկացողները կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝
📞+374 98 77 48 75 (Դավիթ)
❕Տեղերը խիստ սահմանափակ են, տարիքային սահմանափակումը՝ 18+:
📆 2️⃣8️⃣.0️⃣7️⃣.2️⃣6️⃣
📍Viking Smoke House,Վարդանանց 15/3
Հանդիպում ենք 22։00-ին 😉
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Celje
Alerts
Be the first to know and let us send you an email when ALFA Fan Club posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.