Proton Diagnostics
▪︎ Միջազգային չափորոշիչներին համապատասխան ախտորոշիչ կենտրոն
▪︎ՄՌՏ-3 տեսլա
▪︎AMBIENT համակարգ
▪︎Աշխատանքային ամենօրյա գրաֆիկ
«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի անձնակազմը սիրով շնորհավորում է բոլոր փոքրիկներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, խաղաղություն և երջանիկ մանկություն։ ✨
Երեխաների առողջությունը մշտապես պետք է լինի ուշադրության կենտրոնում, իսկ ժամանակակից ախտորոշիչ հետազոտությունները, այդ թվում՝ ՄՌՏ-ն, հնարավորություն են տալիս վաղ փուլերում հայտնաբերել բազմաթիվ խնդիրներ՝ ապահովելով առավել արդյունավետ և անվտանգ բուժում։ 🌿
Թող յուրաքանչյուր երեխա մեծանա առողջ, սիրով ու հոգատարությամբ շրջապատված միջավայրում։
«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնը վերջերս մասնակցեց «Ներքին և ընտանեկան բժշկության ժամանակակից մարտահրավերներն ու նորարարությունները» խորագրով միջազգային գիտաժողովին, որտեղ ելույթ ունեցավ բժիշկ-ռադիոլոգ Նարեկ Շալունցը։
Գիտաժողովի շրջանակում Նարեկ Շալունցը հանդես եկավ մասնագիտական զեկույցով՝ անդրադառնալով ՄՌՏ-ի դերին առողջության առաջնային պահպանման օղակում, ժամանակակից ախտորոշիչ մեթոդների կարևորությանը, ինչպես նաև վաղ և ճշգրիտ ախտորոշման հնարավորություններին։
Քննարկվեցին նաև տարբեր բժշկական ուղղություններում ՄՌՏ-ի կիրառման հիմնական ցուցումները, մասնավորապես ուռոլոգիայի, գիեկոլոգիայի, վիրաբուժության, վնասվածքաբանութան և նյարդաբանության մեջ ՄՌՏ-ի ախտորոշիչ դերի կարևորության մասին:
Մասնագիտական նման հարթակները կարևոր հնարավորություն են փորձի փոխանակման, գիտելիքների ընդլայնման և միջազգային մասնագիտական համագործակցության զարգացման համար։
«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն
📍 Երևան, Մանանդյան
📍 Երևան, Մամիկոնյանց 30/1
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42
☎️ 011 400 500
🌐 protonmc.am
ՄՌՏ-ի դերը գլխուղեղի ուռուցքների ախտորոշման մեջ
Նարեկ Մատինյանն ու Սևակ Բադալյանը «Առողջության ճանապարհին» հաղորդաշարի այս հատվածում խոսում են ժամանակակից ՄՌՏ հետազոտության հնարավորությունների և նյարդավիրաբույժ–ռադիոլոգ համագործակցության կարևորության մասին։
💡 Ժամանակակից ռադիոլոգիան զարգանում է արագ տեմպերով՝ հնարավորություն տալով առավել վաղ հայտնաբերել ուռուցքային պրոցեսները և իրականացնել առավել ճշգրիտ մոնիտորինգ։
🔗 Դիտեք ամբողջական հոլովակը bio-ի հղումով։
«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն
📍 Երևան, Մանանդյան 9
📍 Երևան, Մամիկոնյանց 30/1
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42
☎️ 011 400 500
🌐 protonmc.am
«Հարց բժշկին» շարքում այս անգամ խոսում ենք ՄՌՏ հետազոտության ընթացքում մետաղական իրերի ազդեցության մասին։
Հագուստի վրա առկա մետաղական իրերը խանգարո՞ւմ են ՄՌՏ հետազոտությանը։
- Այո՛, մետաղական ցանկացած իր կարող է խանգարել ՄՌՏ հետազոտությանը և ազդել ստացվող պատկերների որակի վրա։
«ՄՌՏ հետազոտությունից առաջ բուժառուներին խնդրում ենք հեռացնել բոլոր մետաղական իրերը և տրամադրվում է առանց մետաղական իրերի հանդերձանք հետազոտության լիարժեք անվտանգությունն ապահովելու համար»։
Գրի՛ր քեզ հետաքրքրող հարցը մեկնաբանությունում, և մեր բժիշկները կպատասխանեն «Հարց բժշկին» շարքի հաջորդ տեսանյութերում։
«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն
📍 Երևան, Մանանդյան 9
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42
☎️ 011 400 500
🌐 protonmc.am
«Առողջության ճանապարհին» հաղորդաշարի հերթական ուղևորն է՝ նյարդավիրաբույժ Սևակ Բադալյանը, ում հետ զրուցել ենք նյարդավիրաբուժության, գլխուղեղի ուռուցքների և ոլորտի զարգացման հետ կապված կարևոր թեմաների շուրջ։ 🎙✨
🔹 Ինչպե՞ս է ընտրվել նյարդավիրաբույժի մասնագիտական ուղին
🔹 Առաջին վիրահատության փորձն ու հիշարժան պահերը
🔹 Ինչպիսի՞ ախտանիշների դեպքում է անհրաժեշտ դիմել մասնագետի
🔹 Ախտորոշման ժամանակակից հնարավորություններն ու հետվիրահատական հսկողության կարևորությունը
🔹ՄՌՏ-ի դերը գլխուղեղի ուռուցքների ախտորոշման հարցում
🔹 Ի՞նչ փոփոխություններ են անհրաժեշտ՝ ավելի զարգացած և որակյալ նյարդավիրաբուժություն ունենալու համար
🔹 Ո՞րն է Սևակ Բադալյանի հաջողության բաղադրատոմսը
Ինչպես նաև քննարկել ենք բազմաթիվ այլ հետաքրքիր հարցեր, որոնք օգտակար և տեղեկատվական կարող են լինել յուրաքանչյուրի համար։
Միացե՛ք մեզ և կիսվեք տեսահոլովակով, որպեսզի ավելի շատ մարդիկ ստանան օգտակար և վստահելի տեղեկատվություն։
🔗 Դիտեք ամբողջական հոլովակը՝ անցնելով այս https://youtube.com/playlist?list=PLyl7sH7sSZzsHXZ--XcpZR9NsU86Hq5qy&si=1nly9b-Zre29X0Ig հղումով։
🦴 Եթե հաճախ զգում եք մեջքի կամ պարանոցի ցավ, վերջույթների թմրածություն կամ շարժումների սահմանափակում, կարևոր է հասկանալ պատճառը և չհետաձգել հետազոտությունը։
🔍 ՄՌՏ-ն թույլ է տալիս մանրամասն ուսումնասիրել ողնաշարը, միջողնային սկավառակները, նյարդային կառուցվածքները և հայտնաբերել այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք են պրոտրուզիաները, ճողվածքները կամ նյարդային արմատների սեղմումները։
💡 Կարևոր է իմանալ, որ ողնաշարի որոշ խնդիրներ կարող են երկար ժամանակ չարտահայտվել ակնհայտ ախտանշաններով, սակայն արդեն իսկ առաջացնել փոփոխություններ, որոնք հնարավոր է հայտնաբերել ՄՌՏ հետազոտությամբ։
✔️ Հետազոտությունն անվտանգ է, անցնում է առանց ցավի և վիրահատական միջամտության
✔️ Օգնում է ճշգրիտ ախտորոշել խնդիրը
✔️ Նպաստում է ճիշտ բուժման մարտավարության ընտրությանը
❤️ Եթե ձեր ողնաշարը «ազդանշաններ» է ուղարկում, մի՛ անտեսեք դրանք։ Ժամանակին իրականացված ՄՌՏ հետազոտությունը կարևոր քայլ է ձեր առողջության պահպանման համար։
«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն
📍Երևան, Մանանդյան 9
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42
☎️ 011 400 500
🌐 protonmc.am
Պրոտոն ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնը համատեղում է ժամանակակից բժշկությունը, ճշգրիտ ախտորոշումն ու մասնագիտական գիտելիքը՝ ապահովելով բարձրակարգ ծառայություններ յուրաքանչյուր բուժառուի համար։
Մեզ համար առաջնային են՝ Ձեր առողջությունը, հարմարավետությունն ու վստահությունը։
Մեր մասնագետները պատրաստ են սիրով պատասխանել Ձեր հարցերին, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն և ձեզ ուղեկցել հետազոտության յուրաքանչյուր փուլում✨
«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն
📍 Երևան, Մանանդյան 9
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42
☎️ 011 400 500
🌐 protonmc.am
«Հարց բժշկին» շարքում այս անգամ խոսում ենք ՄՌՏ հետազոտության տևողության մասին։
Որքա՞ն է տևում ՄՌՏ հետազոտությունը։
- ՄՌՏ հետազոտության տևողությունը կախված է հետազոտվող հատվածից և հետազոտվող սեգմենտների քանակից։
3 տեսլա հզորությամբ սարքով մեկ սեգմենտի ստանդարտ ՄՌՏ հետազոտությունը կարող է տևել միջինում մոտ 15 րոպե։
Հետազոտության ընթացքում կարևոր է պահպանել անշարժ դիրք, որպեսզի ստացված պատկերները լինեն հնարավորինս ճշգրիտ և որակյալ։
Գրի՛ր քեզ հետաքրքրող հարցը մեկնաբանությունում, և մեր բժիշկները կպատասխանեն «Հարց բժշկին» շարքի հաջորդ տեսանյութերում։
«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն
📍 Երևան, Մանանդյան 9
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42
☎️ 011 400 500
🌐 protonmc.am
12/05/2026
Այսօր նշվում է բուժքույրերի միջազգային օրը 💚👩⚕️
Շնորհավորում ենք բոլոր այն նվիրված մասնագետներին, ովքեր ամեն օր հոգատարությամբ, համբերությամբ և պատասխանատվությամբ կանգնած են յուրաքանչյուր բուժառուի կողքին։ Բուժքույրերը այն կարևոր մասնագետներն են, ովքեր ոչ միայն աջակցում են բուժման ընթացքին, այլև վստահություն, հոգատարություն և ուժ են փոխանցում մարդկանց ամենաբարդ պահերին։
Նրանց աշխատանքը հաճախ անտեսանելի է մնում, բայց անգնահատելի է յուրաքանչյուր կյանքի համար։
Շնորհակալություն բոլոր բուժքույրերին իրենց նվիրումի, մարդկային վերաբերմունքի և անսահման համբերության համար 🤍
Սիրով շնորհավորում ենք «Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոնի բոլոր բուժքույրերին մասնագիտական տոնի առթիվ և մաղթում առողջություն, ուժ ու խաղաղ աշխատանքային օրեր 🌿
«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն
📍 Երևան, Մանանդյան 9
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42
☎️ 011 400 500
🌐 protonmc.am
📢 «Հարց բժշկին» շարքում այս անգամ պատասխանում ենք հաճախ տրվող հետևյալ հարցերին 👇
❓ ՄՌՏ-ն վտանգավո՞ր է առողջության համար։
- Ո՛չ, քանի որ ՄՌՏ հետազոտության ընթացքում չեն կիրառվում ռենտգենյան ճառագայթներ, և պատկերները ստացվում են մագնիսական դաշտի ազդեցության ներքո։
❓ Կարելի՞ է շարժվել ՄՌՏ հետազոտության ընթացքում ։ - Ո՛չ, հետազոտության ընթացքում անհրաժեշտ է հնարավորինս անշարժ մնալ, քանի որ շարժումները կարող են ազդել պատկերների որակի վրա։
Գրի՛ր քեզ հետաքրքրող հարցը մեկնաբանությունում, և մեր բժիշկները կպատասխանեն «Հարց բժշկին» շարքի հաջորդ տեսանյութերում 👇
«Պրոտոն» ախտորոշիչ և գիտակրթական կենտրոն
📍 Երևան, Մանանդյան 9
📍 Վանաձոր, Գ. Նժդեհ 2/42
☎️ 011 400 500
🌐 protonmc.am
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
9 Manandian Street
Yerevan
0006
Opening Hours
| Monday | 07:00 - 00:00 |
| Tuesday | 07:00 - 00:00 |
| Wednesday | 07:00 - 00:00 |
| Thursday | 07:00 - 00:00 |
| Friday | 07:00 - 00:00 |
| Saturday | 07:00 - 00:00 |
| Sunday | 07:00 - 00:00 |