Parakar Travel Guide
Located in Armavir, Armenia, Parakar is home to an impressive selection of attractions and experience
01/12/2023
ՆՈՐԱԿԵՐՏ ԲՆԱԿԱՎԱՅՐ
Հիմնադրվել է 1946 թվականին
Բնակչություն
Ըստ ՀՀ 2011 թ. մարդահամարի արդյունքների` Նորակերտի մշտական բնակչությունը կազմել է 2739, առկա բնակչությունը` 2690 մարդ։Գյուղի բնակիչները Վաղարշապատի և ՀՀ այլ շրջաններից տեղափոխված հայեր են, բնակչության փոփոխությունը ժամանակի։
2005 թվականին համայնքն ունեցել է 3136 առկա բնակիչ։ Սեռային կազմում տղամարդիկ և կանայք ունեն նույն համամասնությունը՝ 50-ական տոկոս։ Գյուղն ունի 578 առկա տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Գյուղատնտեսական հողահանդակներում մեծ բաժին ունեն վարելահողերը կան պտղատու և խաղողի այգիներ։Զբաղվում են պտղաբուծությամբ, դաշտավարությամբ, հարավային բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։
Նորակերտ համայնք
07/08/2023
Համեղ Հյուրատուն – Tasty Guest House
«Համեղ Հյուրատունը» գտնվում է Արմավիրի մարզում ՝ Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Թումանյան փող., տուն 3 հասցեում: Էջմիածնից Երևան ձգվող ճանապարհին
«Համեղ հյուրատուն»-ն առաջին կանգառն է, որտեղ ծանոթանում են հայկական խոհանոցի ճաշացանկին, ավանդույթներին և համեղ սնվելուն:
2019 թ.-ին «Ինտեգրված Գյուղական Զբոսածրջության Զարգացում » ծրագրի աջակցությամբ դարձավ հայկական խոհանոցի ավանդույթները ներկայացնող Գաստրո բակերից մեկը։
Ծրագիրը ֆինանսավորվել է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվել ` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ` ՀՀ Տարածքային Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ: Հյուրատունը գործում է արդեն 5 տարի, ընդունում` բացառապես արտասահմանցի հյուրերի ամբողջ աշխարհից։
Հյուրատան հիմնադիր-տնօրենը՝ գաստրոտուրզմի կազմակերպիչ,թրավել գաստրովլոգգեր, հեռուստահաղորդավար Զառա Կարապետյանն է ։ Այստեղ այցելուները կարող են համտեսել հայկական ուտեստներ, ինչպես նաև բացահայտել համեղ սնվելու գաղտիքը ։ Ճաշացանկը բազմազան է և համեղ, առաջարկում են Ձեզ հայկական խոհանոցի լավագույն և ավանդական ուտեստները։
Համեղ Հյուրատանը կազմակերպվում է նաև «Համեղ շոու Զառայի հետ » ծրագիրը, որտեղ այցելուներն են պատրասում իրենց նախընտրած ավանդական ուտեստները ։
Համեղ Հյուրատունը» գտնվում է Արմավիրի մարզում ՝ Փարաքար համայնքի Փարաքար բնակավայրի Թումանյան փող., տուն 3 հասցեում: Էջմիածնից Երևան ձգվող ճանապարհին
«Համեղ հյուրատուն»-ն առաջին կանգառն է, որտեղ ծանոթանում են հայկական խոհանոցի ճաշացանկին, ավանդույթներին և համեղ սնվելուն:
2019 թ.-ին «Ինտեգրված Գյուղական Զբոսաշրջության Զարգացում » ծրագրի աջակցությամբ դարձավ հայկական խոհանոցի ավանդույթները ներկայացնող Գաստրո բակերից մեկը։
Ծրագիրը ֆինանսավորվել է Ռուսաստանի Դաշնության կողմից, իրականացվել ` ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից ` ՀՀ Տարածքային Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ : Հյուրատունը գործում է արդեն 5 տարի, ընդունում` բացառապես արտասահմանցի հյուրերի ամբողջ աշխարհից։
Հյուրատան հիմնադիր-տնօրենը՝ գաստրոտուրզմի կազմակերպիչ,թրավել գաստրովլոգգեր, հեռուստահաղորդավար Զառա Կարապետյանն է ։ Այստեղ այցելուները կարող են համտեսել հայկական ուտեստներ, ինչպես նաև բացահայտել համեղ սնվելու գաղտիքը ։ Ճաշացանկը բազմազան է և համեղ, առաջարկում են Ձեզ հայկական խոհանոցի լավագույն և ավանդական ուտեստները։
Համեղ Հյուրատանը կազմակերպվում է նաև «Համեղ շոու Զառայի հետ » ծրագիրը, որտեղ այցելուներն են պատրասում իրենց նախընտրած ավանդական ուտեստները ։
02/05/2023
Ուշադրություն բոլորին! Եթե Փնտրում եք խաղաղ և գեղատեսիլ վայր, եկեք և բացահայտեք Փարաքար համայնքի թաքնված գոհարները: Կովկասյան լեռների ստորոտում գտնվող մեր համայնքը շրջապատված է շունչ կտրող տեսարաններով, հարուստ պատմությամբ և մշակույթով: Դուք կարող եք ուսումնասիրել հնագույն եկեղեցիները, ճաշակել հայկական ավանդական խոհանոցը և շփվել տեղացիների հետ: Փարաքարը կատարյալ վայր է նրանց համար, ովքեր փնտրում են անմոռանալի ճանապարհորդություն: Բաց մի թողեք այս հնարավորությունը՝ բացահայտելու Հայաստանի լավագույն գաղտնիքներից մեկը:
10/03/2023
ԱՅԳԵԿ բնակավայր
1947 թվականին կոմունիստական կուսակցության և սովետական կառավարության որոշմամբ Արարատյան դաշտի անմարդաբնակ, քարքարոտ, անջրդի հողերի վրա հիմնադրվել է #բնակավայր, որը կոչվել է #Նուշի սովխոզ: Հետագայում #համայնքը վերանվանվել է 15-րդ սովխոզ, Կարմիր դրոշ սովխոզ, իսկ 1970-ական թվականներից կոչվում է #Այգեկ:
Բնակավայրը բնակեցվել է Հայաստանի տարբեր շրջաններից եկած, Արևմտյան Հայաստանից ներգաղթած մարդկանցով, ովքեր շենացրել են երբեմնի պապակ հողերը :
#Փարաքար #Այգեկ #Բնակավայր
10/03/2023
Մերձավան բնակավայրում է գտնվում Երևանի ագրոօդերևութաբանական #կայանը
։ #Փարաքար #Մերձավան #կայան
10/03/2023
#Հուշաղբյուր Մերձավանում , նվիրված 44-օրյա #պատերազմի մասնակից ,անմահ հերոս՝ Գևորգ Քարտաշյանի հիշատակին/1984-2020/։
#Մերձավան #Փարաքար #Հուշաղբյուր
02/03/2023
Մերձավան բնակավայր
#Փարաքար #Մերձավան #խաչքար
24/02/2023
Մերձավան բնակավայրի #գերեզմանատանն են հանգչում 1945
թվականի երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գերի ընկած եւ Հայաստան տեղափոխված #գերմանացիները։Նրանք մասնակցել են Երեւանի Հաղթանակի կամրջի կառուցման աշխատանքներին ։
#Մերձավան #Գերմանացի #գերիներ #1945թ
24/02/2023
#Մերձավան #բնակավայր
ՄԵՐՁԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐ Նախկինում ունեցել է #Ակադեմիա, Խաղողագործության և գինեգործության ինստիտուտի փորձառական բազային կից ավան անվանումները։ Մերձավան է վերանվանվել 1965 թ-ին։ Հիմնադրվել է 1947 թ-ին #Ղռերի տեղում, որտեղից #շինաքար են արդյունահանել որպես փորձառական բազային կից ավան, այդ պատճառով էլ այն կոչվել է #Ակադեմիա։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Parakar
Yerevan
1149