EU-R2DSyunik

EU-R2DSyunik

Share

R2DSyunik is co-funded by the European Union and the Austrian Development Cooperation.

07/08/2026

Բոլոր նրանց համար, ովքեր բաց են թողել մեր տեղեկատվական հանդիպումը և դեռ հարցեր ունեն «Շուկայի զարգացող ՓՄՁ դերակատարների» հայտադիմումների հետ կապված, առաջարկում ենք դիտել առցանց հանդիպման տեսաձայնագրությունը՝ https://drive.google.com/file/d/1MaUf8fNAZpF0h2G2L3Z03AmhrwIw4mDC/view?usp=sharing

27/07/2026

📢 Հայտերի ընդունում Սյունիքում Շուկայի զարգացող ՓՄՁ դերակատարների համար

Ուրախ ենք հայտարարել «Շուկայի զարգացող ՓՄՁ դերակատարների» աջակցության մրցութային հայտադիմումների ընդունման մեկնարկը։

Ովքե՞ր կարող են դիմել

Սյունիքում գրանցված և գործող ՓՄՁ-ներ, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին

• Առնվազն 2 տարվա գործունեության փորձ հետևյալ ոլորտներից մեկում՝
- Գյուղատնտեսություն / գյուղմթերքի վերամշակում (բացառությամբ առաջնայինից),
- արդյունաբերություն,
- զբոսաշրջություն և հյուրընկալություն։
• Նախորդ տարի ունեցել են 15-ից մինչև 115 մլն ՀՀ դրամ շրջանառություն
• Ունեն կամ վարձակալության պայմանագրով տնօրինում են բիզնես գործունեության համար նախատեսված գույք կամ տարածք Սյունիքի մարզում
• Ունեն առնվազն 2 մշտական աշխատակից
• Ունեն առնվազն 5 մատակարար Սյունիքի մարզից, որոնք մատակարարում են հումք կամ ծառայություններ (օրինակ՝ ֆերմերներ, փոքր բիզնեսներ և այլն) ։

Դրամաշնորհային աջակցություն՝ €10,000-ից մինչև €18,000-ին համարժեք ներդրում

Հարցերի և մանրամասների համար միացեք մեր տեղեկատվական հանդիպումներին, որոնք տեղի կունենան՝
💻 օգոստոսի 6-ին՝ առցանց

Տեղեկատվական հանդիպումներին մասնակցելու համար գրանցվեք հետևյալ հղումով՝ https://forms.cloud.microsoft/e/wL4JirzTgr

Միայն գրանցված մասնակիցները կստանան առցանց հանդիպման հղումը։

Ձեր հարցերը կարող եք ուղղել նաև էլեկտրոնային փոստի միջոցով [email protected] հասցեին մինչև օգոստոսի 10-ը։

Բոլոր հարցերի պատասխանները կհրապարակվեն օգոստոսի 14-ին մեր կայքում և ֆեյսբուքյան էջում։

📅 Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետը ս․թ․օգոստոսի 17-ն է։

Հաղթողներն ընտրվելու են գնահատող հանձնաժողովի կողմից։

🔗 Մանրամասների և դիմումի ձևանշումի համար այցելեք՝ https://r2dsyunik.am/hy/news/publications-2

#ԴիմակայունՍյունիք #ԹիմԵվրոպա

R2D Սյունիք ծրագիրն իրականացվում է «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակում՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ և համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից։

15/07/2026
Photos from Սիսիանի համայնքապետարան/ Sisian Municipality's post 03/07/2026
Photos from ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ/Staff of Syunik Marzpet of the RA's post 02/07/2026
Photos from European Union in Armenia's post 01/07/2026
20/06/2026

🌱🇦🇲 Սյունիքից Սինգապուր. նոր հաջողություն հայկական գյուղատնտեսության համար

Ուրախ ենք կիսվել, որ Սյունիքի մարզում գործող Davtyan Farms ընկերությունը սկսել է օրգանական ծնեբեկի արտահանումը Սինգապուր՝ դառնալով առաջին ընկերությունը, որը հայկական թարմ մրգեր և բանջարեղեն է արտահանել ավելի քան 8,000 կմ հեռավորությամբ գտնվող այս շուկա։ 🚚✈️🌏

Մոտ երկու տարվա նախապատրաստական աշխատանքներից, միջազգային սերտիֆիկացումից, բանակցություններից և արտադրության գործընթացների համապատասխանեցումից հետո ընկերությունը հաջողությամբ մուտք է գործում նոր շուկա։ Ավելին՝ առաջին պատվերի ծավալն արդեն եռապատկվել է։ 📈

R2D Սյունիք ծրագրի աջակցությամբ Davtyan Farms-ը ապրիլին մասնակցել է Սինգապուրում անցկացված միջազգային սննդի ցուցահանդեսին, որտեղ ձեռք են բերվել կարևոր գործարար կապեր և քննարկվել համագործակցության հնարավորություններ, որոնք նպաստել են այս արտահանման համաձայնագրի կայացմանը։ 🤝🌍

Այս հաջողությունը վկայում է, որ միջազգային շուկաներ դուրս գալու հնարավորությունները իրական են, երբ տեղական բիզնեսները համատեղում են որակը, նպատակասլացությունը և ճիշտ աջակցությունը։ 💚

👏 Շնորհավորում ենք Davtyan Farms-ին այս կարևոր ձեռքբերման կապակցությամբ և մաղթում նոր հաջողություններ միջազգային շուկաներում։

#ԴիմակայունՍյունիք #ԹիմԵվրոպա

🌱🇦🇲 From Syunik to Singapore: A new milestone for Armenian agriculture!

We are proud to share that Davtyan Farms, based in Armenia’s Syunik region, has begun exporting organic asparagus to Singapore, becoming the first company to ship fresh Armenian fruit and vegetable produce to a market more than 8,000 km away. 🚚✈️🌏

After nearly two years of preparation, including international certification, negotiations, and adapting production processes to meet international standards, the company has successfully entered a new export market. Even more impressively, the initial order has already been tripled. 📈

With the support of the R2D Syunik Project, Davtyan Farms participated in an international food exhibition in Singapore, where valuable business connections were established and partnership opportunities explored, helping pave the way for this export agreement. 🤝🌍

This achievement demonstrates that access to international markets is within reach when local businesses combine quality, determination, and the right support. 💚

👏 Congratulations to Davtyan Farms on this remarkable achievement, and we wish them continued success in global markets!

Davtyan Farms, based in Armenia’s Syunik region, is beginning to export organic asparagus to Singapore, marking the first time fresh Armenian fruit and vegetable produce has been shipped over 8,000 kilometers.

According to company founder David Davtyan, preparations for entering the Singapore market took approximately two years and included negotiations, certification, and adapting production to international standards.

The initial order has already been tripled.

Photos from Winnet Goris Development Foundation's post 19/06/2026
Want your organization to be the top-listed Non Profit Organization in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


26/1 Vazgen Sargsyan Street
Yerevan
0001

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00