Pastor Varazdat
Մենք քարոզում ենք հավատքի, շնորհքի և արդարության խոսք...
Աստծու սիրտը բաբախում է մարդկանց փրկրկության համար.
Համեցեք ամեն կիրակի 11:00 Թումանյան 23 Վան բիզնես կենտրոն, կոնֆերանս դահլիճ,
Էլ Բեթել ավետարանական եկեղեցի
Եկեղեցին բավականին թանկ է Աստծու համար.
"Ամենից ավելի քո սի՛րտը պահիր զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։"
Առկ. 4:23
Այն, ինչ պահում ես քո սրտում, ժամանակի ընթացքում ձևավորում է քո կյանքը։
«Ամենից ավելի քո սի՛րտը պահիր զգուշությամբ…»
Սա նշանակում է՝
պահիր սիրտդ նեղությունից ու վիրավորանքից,
պահիր դառնությունից ու ատելությունից,
պահիր սխալ ցանկություններից ու հպարտությունից,
պահիր այն մտքերից, որոնք հակասում են Աստծո Խոսքին։
Որովհետև Աստվածաշնչյան իմաստով սիրտը միայն զգացմունքների տեղը չէ․ այն մարդու մտքերի, ցանկությունների, որոշումների և ներքին ուղղության կենտրոնն է։
«Որովհետև նրանից է կյանքի աղբյուրը» — այն, ինչ կա ներսում, ի վերջո արտահայտվում է դրսում։
Պահիր սիրտդ, որովհետև քո կյանքի ուղղությունը սկսվում է քո ներսից։
Սիրտդ մի թող պատահական մարդկանց, խոսքերի ու վիրավորանքների ազդեցության տակ։
Թող միայն Աստծո Խոսքը լինի այն, ինչը ղեկավարում է քո սիրտը։
Աստվածաշնչյան մի քանի խոսք ևս, որ վերաբերվում են սրտին`
Եբր. 12:15: "Զգո՛ւյշ եղեք՝ որևէ մեկն Աստծու շնորհից չզրկվի. դառնության արմատ թող չաճի ու ոչ ոքի թող նեղություն չտա, և դրանով շատերը չպղծվե."
Հկբ. 3:13-16: "Ձեր մեջ ո՞վ է իմաստուն և խելացի. թող իր բարի վարքով ցույց տա հեզությամբ կատարված գործերը, որ իմաստություն է տալիս։ Բայց եթե ձեր սրտերում դառը նախանձ ու հակառակություն ունեք, մի՛ պարծեցեք և ճշմարտության դեմ մի՛ ստեք։ Այս իմաստությունը վերևից չի իջել, այլ երկրավոր է, մարմնավոր ու դիվական, որովհետև որտեղ նախանձ ու եսասիրություն կա, այնտեղ անկարգություն և ամեն չար բան կա։"
Փլպ. 2:3: "Ոչինչ մի՛ արեք հակառակությամբ և ոչ էլ սնապարծությամբ, այլ խոնարհությամբ մեկը մյուսին թող իր անձից ավելի լավ համարի։"
Բ Կրնթ. 12:20: "Վախենում եմ, որ իմ գալու ժամանակ միգուցե ձեզ այնպիսին չգտնեմ, ինչպիսին կամենում եմ, և ես ձեզ համար այնպիսին չլինեմ, ինչպիսին որ դուք էլ չեք կամենում. որպեսզի չլինեն վեճ, նախանձ, զայրույթ, գրգռություններ, չարախոսություններ, քսություններ, ամբարտավանություններ, խռովություններ։"
Հիսուսի հետ համդիպումը արմատական հետք է թողում.
Համեցեք ամեն կիրակի 11:00 Թումանյան 23 Վան բիզնես կենտրոն, կոնֆերանս դահլիճ,
Էլ Բեթել ավետարանական եկեղեցի
19/09/2026
Դուք չեք կարող մի ձեռքով փնտրել Աստծու կամքը, իսկ մյուսով ամուր բռնել այն, ինչը Աստծու կամքին հակառակ է.
Համեցեք ամեն կիրակի 11:00 Թումանյան 23 Վան բիզնես կենտրոն, կոնֆերանս դահլիճ,
Էլ Բեթել ավետարանական եկեղեցի
Քո կարծիքը և Աստծու Խոսքը.
Համեցեք ամեն կիրակի 11:00 Թումանյան 23 Վան բիզնես կենտրոն, կոնֆերանս դահլիճ,
Էլ Բեթել ավետարանական եկեղեցի
17/09/2026
Դուք պարտադիր չէ թաղվեք մեղքի մեջ որ երևա, թե բացահայտ ապստամբել էք Աստծո դեմ։ Երբեմն պարզապես հավատալ սատանայի ասած ստերին բավարար է։
Եթե բժիշկն ասում է, որ դուք մահանալու եք, և նրա խոսքերն ավելի իրական են ձեզ համար, քան այն, ինչ Հիսուսն ասել է Իր Խոսքում ձեր բժշկության մասին և այն մասին, թե ինչպես է Նա կապել բոլոր հիվանդություններն ու տկարությունները, ապա այն, ինչին դուք հավատում եք, զորություն կունենա ձեր կյանքում։
— Էնդրյու Վոմակ
💡 Ահա թե ինչու է այդքան կարևոր իմանալ Աստծո Խոսքը և հասկանալ, թե ինչ է Աստված ասում ձեր, ձեր առողջության և ձեր հանգամանքների մասին։ Աստծո Խոսքի ճշմարտությանը հավատալը փոխում է, թե ինչպես ենք մենք նայում իրերին և ինչպես ենք հաղթահարում փորձությունները։
16/09/2026
Աստծո շնորհքը մեղքը չի արդարացնում։
Աստծո շնորհքը մեզ զորություն է տալիս ապաշխարելու և նորից սկսելու։
Շնորհքը թույլտվություն չէ մեղքի մեջ մնալու համար․
շնորհքը Աստծո զորությունն է՝ մեղքից դուրս գալու և նոր կյանքով ապրելու համար։
Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, անկարգներին խրատե՛ք, երկչոտներին քաջալերե՛ք, տկարներին օգնակա՛ն եղեք, բոլորի հանդեպ համբերատա՛ր եղեք։
Ա Թսղ. 5:14
💥Համեցեք💥
Թումանյան 23:
Ամեն կիրակի ժամը 11:00
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the public figure
Telephone
Address
Նոր Արեշ 22 փողոց 117/7
Yerevan
Alerts
Be the first to know and let us send you an email when Pastor Varazdat posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.