Zen Pharm LLC

Zen Pharm LLC

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Zen Pharm LLC, Pharmacy / Drugstore, Yerevan.

15/07/2021

Լինեքս ֆորտե

Նախատեսված է աղիքների միկրոֆլորան բարելավելու համար

Ակտիվ նյութը՝

Լիոֆիլացված կենդանի կաթնաթթվային մանրէներ (Lactobacillus acidophilus, Bifidobacterium animalis subsp. lactis)

Օգտագործման եղանակ՝

Նախատեսված է ներքին ընդունման համար, անհրաժեշտ է ընդունել ուտելուց հետո կամ ուտելու ընթացքում

Դեղաչափը ՝

Կախված է տարիքից և ախտանիշների ծանրությունից

Հակացուցումներ ՝

Բարձր զգայնություն դեղամիջոցի նկատմամբ

23/06/2021

Դեմի Ֆարմ D-Մանոզա
Ցուցումներ՝
• այրոցի կամ ցավի առկայություն միզելու ընթացքում
• նորմայից դուրս միզարձակման հաճախակիություն
• պղտոր կամ սուր հոտի առկայություն
• ցավեր կոնքի և վերցայլքային շրջանում
Բաղադրությունը՝
Ակտիվ բաղադրիչը D-Mannose-ն է, որը կառուցվածքային առումով գլյուկոզային նման պարզ շաքար է: Այն առկա է մի շարք մրգերում և արտադրվում է նաև մարմնում: D-mannose- ն, նույնիսկ մեծ քանակությամբ, չի առաջացնում որևէ բացասական կողմնակի ազդեցություն և չի կարող փոխարինվել այլ շաքարների, ինչը նշանակում է, որ “Դեմի Ֆարմ D-Մանոզան” ապահով է շաքարախտի և այլ անձանց համար, ովքեր շաքարավազից խուսափում են ցանկացած պատճառով:
Այն հեռացնում է միզուղային խանգարումներ առաջացնող բակտերիաները միզուղիներից՝ ապահովելով դրանց կանոնակարգված գործունեությունը:
Դեղաչափումը և օգտագործման եղանակը՝
• օգտագործման փուլի տևողությունը-30 օր
• բուժման վերսկսումը՝ նախորդ փուլի ավարտից 4 օր անց
Փաթեթավորումը՝
Պարկուճների տուփ-500մլ
Օգտագործումը՝ Միայն Բժշկի դեղատոմսով

18/06/2021

VENOLEN PLUS

Բաղադրությունը
• Տրոկսեռուտին - 300 մգ
• Միկրոնիզացված դիոսմին - 300 մգ
• Ձիու շագանակի չոր էքստրակտ - 100 մգ
• Վիտամին C - 25,00 մգ
Ցուցումները․
VENOLEN plus-ը պարունակում է միկրոնիզացված դիոսմին, տրոկսեռուտին, ձիու շագանակի չոր էքստրակտ, վիտամին C: Դիոսմինը և տրոկսեռուտինը բուսական ծագման ֆլավոնոիդներ են, ձիու շագանակի չոր էքստրակտը աջակցում է միկրո շրջանառությանը, վիտամին C-ն կատարում է հակաօքսիդանտ գործունեություն և աջակցում է արյունատար անոթների բնականոն գործունեության համար անհրաժեշտ ֆիզիոլոգիական կոլագենի կազմավորմանը:
• Խորհուրդ տրվող դեղաչափը վարիկոզ լայնացման ժամանակ. 1 դեղահաբից օրը 1 անգամ
• Խորհուրդ տրվող դեղաչափը թութքի բուժման ժամանակ. 3հաբ առաջին օրը, 2 հաբ երկրորդ օրը, մեկական հաբ 10 օր

16/06/2021

Նիկսար

Միջազգային անվանումը: բիլաստին (bilastin)
Պատկանում է հակահիստամինային խմբին, որը թիրախային արգելափակում է ծայրամասային H1- ռեցեպտորները
Նիկսար 20մգ դեղահաբը ցուցված է ալերգիկ ռինիտի, քթի փակվածության, մաշկային ցանավորումների և եղնջացանի ժամանակ
Մեծահասակներին և 12 տ-ից բարձր երեխաներին անհրաժեշտ է ընդունել օրական 1 հաբ
Թերապևտիկ ազդեցություն նկատվում է դեղորայքի ընդունումից մեկ ժամ անց, ազդեցությունը տևում է 24 ժամ

10/06/2021

ԲՐԵՅՆԻԼԸ նպաստում է նյարդային համակարգի նորմալ գործունեությանը, ֆիզիոլոգիական միկրոշրջանառությանը, նեյրոպատիաների բուժմանը, հիշողության լավացմանը, ինչպես նաև ունի հակաօքսիդանտ ազդեցություն:
Պարունակում է
• L-ացետիլկարնետին
• Գինգկոսելեկտ ֆիտոսոմա
• Վիտամին B12
Չի պարունակում գլուտեն
Ցուցումներ
• Դիաբետիկ նեյրոպատիա
• Կարպալ թունելի համախտանիշ
• Գոտկային նյարդի սեղմում
• Ֆիբրոմիալգիա
• Վեստիբուլյար նեվրիտ
Ընդունման ձևը` մեծահասակներին օրը 1-2 հաբ

07/06/2021

Սիրելի ընկերներ, էջը ստեղծվել է նոր և հետաքրքիր ինֆորմացիայի հետ ծանոթանալու, միասին քննարկումներ կատարելու և զարգանալու նպատակով։
Բարի գալուստ Zen Pharm :)

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 20:00
Tuesday 09:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 09:00 - 20:00
Saturday 10:00 - 19:00
Sunday 10:00 - 19:00