Deep Parenting
Սրտին և մտքին դիպչող զրույցներ
🎙️Ամեն չորեքշաբթի, ժամը՝ 20։00
YouTube | Spotify | ApplePodcasts
05/08/2026
Ամբողջական թողարկումը դիտեք մեր յութուբյան ալիքում։
Ի՞նչ է իրականում մայրությունը. սեր և սահմաններ | Անի Զաքարյան | Deep Parenting Աջակցեք մեզ Պատրեոնում՝ https://www.patreon.com/c/DeepParenting«...
Deep Parenting-ի այս թողարկման հյուրն է հաղորդավարուհի և 9-ամյա Դանիելի մայր Անի Զաքարյանը։
Զրույցի ընթացքում խոսում ենք մոր ձայնի, մայրության գիտելիքների, երեխաների դերի և տան՝ ապահով անկյուն լինելու մասին։
🔗 Ամբողջական հաղորդումը կարող եք դիտել վաղը՝ մեր YouTube-յան ալիքում։
Հանգիստ եղե՜ք, թուլացե՜ք, վայելե՜ք, մի՜ շտապեք։
Դուք ոչինչ չունեք ապացուցելու։ Դուք իդեալական չեք ու չեք էլ լինելու, երեխան էլ իդեալական չի, տիկնիկ չի ու չի էլ լինելու։ Ուղղակի փորձեք ամեն պահը վայելել․ ամեն ինչ լավ է լինելու, նրանք մեծանալու են, հասնելու են ամեն ինչի, իսկ դուք այդ սերմերը տալու եք նրանց ընտանիքում։
Ամբողջական հաղորդումը դիտեք մեր YouTube ալիքում։
Մայրիկների փոքր երջանկությունները կապված են իրենց երեխաների հետ, բայց մայրիկը պետք է լինի նաև անհատ, ով ունի իր սեփական հոբբիները։
Ամբողջական հաղորդումը դիտեք մեր YouTube ալիքում։
23/07/2026
Խրախուսանքը պետք է լինի անկեղծ, արտացոլի ծնողի իրական զգացմունքները։ Եթե երեխայի արարքը ծնողի համար խրախուսման արժանի չէ, հավելյալ ջանքեր գործադրելու և երեխային արհեստականորեն խրախուսելու կարիք չկա, որպես կանոն դա երեխայի կողմից չի ընկալվում որպես խրախուսանք։
Մեջբերում «Հաղորդակցման նոր լեզու երեխաների հետ» գրքից։
Գիրքը կարող եք ձեռք բերել publishing.parenting.am կայքից
22/07/2026
Ամբողջական թողարկումը դիտեք մեր յութուբյան ալիքում
Երբ ծնողն ապրում է միայն երեխայի համար. որտե՞ղ է սահմանը | Աննա Ավետիսյան | Deep Parenting Աջակցեք մեզ Պատրեոնում՝ https://www.patreon.com/c/DeepParentingD...
Deep Parenting-ի այս թողարկման հյուրը Սոնեի, Նոյի, Նանեի ու Վանի մայրիկ Աննա Ավետիսյանն է։
Զրույցի ընթացքում խոսում ենք մայրության, ավելի լավը դառնալու, երեխաների հետ հաղորդակցման, իրենց նախասիրությունների մասին։ Քննարկում ենք, թե ինչպես է փոխվում կյանքը մայրությունից հետո։
Եվ ի վերջո, զրուցում ենք պարզապես մամա լինելու մասին․․․
🔗 Ամբողջական հաղորդումը կարող եք դիտել վաղը՝ մեր YouTube-յան ալիքում։
Բառեր, որոնք մայրիկը գուցե երբեք քեզ բարձրաձայն չի ասել․․․
16/07/2026
Ծնող լինելու համար սովորաբար հատուկ կրթություն չի պահանջվում, ոչ էլ կան համալսարաններ, որտեղ կարելի է սովորել լինել «լավ» ծնող։ Ծնող դառնալը որոշում է, որը մարդիկ կայացնում են կյանքի ինչ-որ փուլում և առերեսվում բազմաթիվ խնդիրների, մարտահրավերների ու դժվարությունների հետ։ Դրանց բախվելիս ծնողները հաճախ հենվում են իրենց ծնողական բնազդի, դաստիարակության մոդելի, շրջապատի խորհուրդների վրա, սակայն երբեմն այդ ամենը բավարար չի լինում երեխաների հետ հարաբերություններում առկա դժվարությունները լուծելու համար։
Մեջբերում «Հաղորդակցման նոր լեզու երեխաների հետ» գրքից։
Գիրքը կարող եք Ձեռք բերել publishing.parenting.am կայքից
Ծնող լինելը պատրաստի պատասխաններ ունենալու մասին չէ։
Դա ճանապարհ է, որտեղ ամեն օր սովորում ես՝ ճանաչել ոչ միայն երեխայիդ, այլ նաև քեզ։
Ամբողջական հաղորդումը դիտեք մեր YouTube ալիքում։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
12 Komitas Avenue
Yerevan
0033
Opening Hours
| Tuesday | 10:00 - 20:00 |
| Wednesday | 10:00 - 20:00 |
| Thursday | 10:00 - 20:00 |
| Friday | 10:00 - 20:00 |
| Saturday | 10:00 - 20:00 |