TS-school

TS-school

Share

Միանգամայն նոր որակի ուսումնական մշակույթ, դեղատնային պրակտիկա, իսկ լավագույն առաջադիմություն ցուցաբերած անձանց աշխատանքի առաջարկ:

03/01/2022

Պարացետամոլով թունավորման ժամանակ որպես անտիդոտ կիրառվում է ացետիլցիստեինը հետեւյալ դեղաչափերով.

• IV infusion: 150 mg/kg in 200 ml glucose 5% over 60 minutes, followed by 50 mg/kg in 500 ml glucose 5% over 4 hours, then 100 mg/kg in 1 l glucose 5% over the next 16 hours

23/01/2021

Բետա-լակտամազի պաշարիչներ

03/01/2021

Ողջույն սիրելի խմբի անդամներ: Նոր տարին սկսում ենք նոր գիտելիքների պաշարով: Այսի խմբի նպատակն է նպաստել դեղագետների/դեղագործների, բժիշկների, բուժքույրների մասնագիտական հմտությունների կատարելագործմանը ճիշտ դեղաբուժման հետ կապված: Ուստի սկսում ենք տարին երեխաներին խորհուրդ տրվող դեղաչափավորման սկզբունքներից: Եթե կա դեղ, որի դեղաչափավորման սկզբունքի մասին տեղեկատվություն եք ցանկանում ճշտել կամ իմանալ մեկնաբանությունների մեջ գրեք դեղի անվանումը (INN) և էջում կտեղադրվի տեղեկատվությունը:
Հ.Գ. հիմք ենք ընդունում վերջին բրիտանական ուղեցույցը:

03/01/2021

Լոպերամիդի դեղաչափավորման սկզբունքը երեխաների մոտ (2020-2021թթ.-ի ուղեցույցի համաձայն):

02/10/2020

Հարգելի խմբի անդամներ խնդրում եմ տարածել այս դեղերի ցանկը, որպեսզի մեր օգնությունը բանակին լինի ավելի արդյունավետ #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

25/09/2020

Այսօր դեղագետների միջազգային օրն է🍾🍾🍾 Շնորհավորում եմ հարգելի դեղագետներ/դեղագործներ 🎉🎊💜

25/08/2020

Հակագերճնշումային դեղերի անվան վերջավորությունները ըստ խմբերի։

15/07/2020

Ողջույն սիրելի TS-school խմբի անդամներ: Ուրախ եմ, որ միացել եք մեր խմբին: Մեր նպատակն է կրթության խրախուսումը և Հայաստանում հմուտ դեղագետների/դեղագործների պատրաստման աջակցությունը: Մեր դպրոցը ունի վճարովի դասընթացներ տարբեր ուսումնական ծրագրերով արդեն իսկ կայացած դեղագետների/դեղագործների հմտությունները էլ ավելի զարգացնելու, ինչպես նաև սկսնակների համար՝ դեղատանը աշխատելու հմտությունները և մասնագիտական գիտելիքները զարգացնելու համար: Բացի այդ մեր էջում պարբերաբար կտեղադրվեն տարբեր ուսուցողական պոստեր Ձեր հմտությունները զարգացնելու նպատակով: Եթե ցանկություն ունեք, որպեսզի մենք անդրադառնանք ֆարմացիայի կոնկրետ թեմաների կամ բաժնի հաղորդագրությամբ կամ մեկնաբանության դաշտում կարող եք գրել և հետագա մեր պոստերում սիրով կանդրադառնանք այդ թեմաներին: Հ.Գ. մեր դպրոցի ստեղծման հիմքում ընկած է ապացուցողական բժշկության վրա հիմնված կրթության խրախուսումը, ուստի գովազդային նյութերի տեղադրումը կամ կոնկրետ դեղի/բրենդի պրոմոցիան ՛կրթության տակ քողարկելը՛ մեր դպրոցում խստիվ քննադատվում է և արգելվում: Կսպասենք Ձեր առաջարկներին :)

04/07/2020

#ԿՐԹՈՒԹՅՈՒՆ Դեղային անհամատեղելիությունը ֆարմացիայի ամենակարևոր բաժիններից է և դեղագետները/դեղագործները պատրավոր են հմուտ լինել և ստուգել դեղատոմսը նախքան բաց թողնելը՝ դեղային փոխազդեցություննեը բացառելու և կանխարգելելու համար: 🙂 Մեր էջում պարբերաբար կանդրադառնանք ֆարմացիայի կարևորագույն բաժիններին, որոնք կօգնեն Ձեզ լինել տեղեկացված և բարելավել Ձեր որակավորումը: Մեր նպատակն է խթանել մասնագիտական կրթությունը և պատրաստել բարձր որակավորում ունեցող դեղագետներ/ դեղագործներ, քանզի սպիտակ խալաթ կրելը և Հիպոկրատի երդումը պարտավորեզնում է բոլորիս անընդհատ ինքնակատարելագործվել հանուն հասարակության առողջության:

04/07/2020

Դեղագետների/դեղագործների, բժիշների և բուժքույրների համար շատ կարևոր է իմանալ դեղային անհամատեղելիության մասին՝ հատկապես ֆարմակոցևտիկ: Այսուհետև պարբերաբար կանրադառնանք նաև ֆարմացիայի այդ բաժնին: ԵՂԵՔ ՏԵՂԵԿԱՑՎԱԾ 😉

03/07/2020

Պարացետամոլը/Ացետամինոֆենը հանդիսանում է ամենահաճախ կիրառվող դեղերից մեկը: Մի քանի կարևոր տեղեկատվություն պարացետամոլի մասին:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 18:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 10:00 - 21:00
Sunday 09:00 - 21:00