NextGen Academy

NextGen Academy

Share

Ակադեմիան իրականացվում է Ռեստարտ Գիտակրթական հիմնադրամի և Հանրային Քաղաքականության Ինստիտուտի կողմից

Photos from Restart Civic-Youth Foundation's post 22/12/2025

🙌Օրեր առաջ կայացավ LevelUP ակադեմիայի երկրորդ եռօրյա ճամբարը։

🔹Ճամբարային երեք օրերի ընթացքում NextGen ակադեմիայի շրջանավարտները ներկայացրին իրենց կողմից իրականացված հանրային արշավներն ու դրանց արդյունքները։ Արդյունքների ներկայացումից հետո խմբային աշխատանքների միջոցով նախանշվեցին արշավների հետագա ընթացքն ու դրանից բխող առաջիկա գործողությունները։

🔹Կարևորելով ակադեմիայի շրջանավարտների կարողությունների զարգացման բաղադրիչը, ճամբարի ընթացքում տեղի ունեցան ֆոնդհայթայթման և սոցիալական մեդիայում կարճ հոլովակների նկարահանման և մոնտաժման վերաբերյալ դասընթացներ։

🔹LevelUP ակադեմիայի մասնակիցները շարունակում են հանրային կարևորության հիմնախնդիրների շուրջ իրենց նախաձեռնած արշավները։ Արշավները թիրախավորել են Սևանի էկոհամակարգի, ներառական կրթության, ՏԻՄ մասնակցության հետ կապված հիմնահարցերը։

📍Հետևե'ք NextGen ակադեմիայի սոցիալական մեդիա էջերին՝ արշավների հետագա ընթացքին հետևելու համար։

15/12/2025

Մարտունու գետը բավականին աղտոտված է #մաքուրպահենքգետերը #մաքուրգետեր #ռեստարտգավառ

26/11/2025

🌊Գավառագետը պարզապես գետ չէ

#ՄաքուրՍևան #ՄաքուրԳետեր

18/11/2025

#մաքուրՍևան #մաքուրգետեր
#ՄաքուրԳետեր #ՊահպանենքԲնությունը

Photos from Restart Civic-Youth Foundation's post 18/11/2025

🔥 NextGen քաղաքական առաջնորդության ակադեմիայում տեղի ունեցան հերթական հանդիպումները։

🔹Ակադեմիայում «2026 ընտրություններ. այլընտրանքային ուժեր, այլընտրանքային օրակարգեր» խորագրի ներքո տեղի ունեցան հանդիպումներ «Նժար» սահմանադրական շարժման առաջնորդ Նինա Կարապետյանցի և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանի հետ։

🤝 Հանդիպումներն անցան ակտիվ հարց ու պատասխանի և քննարկումների ձևաչափով։

🗣️ Հանդիպումներից զատ, ակադեմիայի մասնակիցները նաև ունեցան հնարավորություն Surrounded Debate ձևաչափով բանավիճել արդի քաղաքական հիմնահարցերի շուրջ։

🔹Շուտով ակադեմիայի մասնակիցները կմեկնարկեն տարբեր հանրային հարցերի շուրջ մեդիաարշավներով, որի մասին կտեղեկացնենք առաջիկայում։

Photos from Restart Civic-Youth Foundation's post 05/11/2025

🤩Նախորդ շաբաթ NextGen քաղաքական առաջնորդության ակադեմիայում տեղի ունեցան հերթական հանդիպումները։

🔷 Շաբաթ օրը մեր առաջին հանդիպումը կայացավ «Բի-Դի-Օ» խորհրդատվական ընկերության Հանրային հատվածի և զարգացման համագործակցության գծով տնօրեն Մանե Ադամյանի հետ։ Բանախոսությունը նվիրված էր ՀՀ–ԵՄ հարաբերությունների ներկայիս դինամիկային, փոխգործակցության ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև ՀՀ-ի ներգրավվածության ձևաչափերին ԵՄ ինտեգրացիոն գործընթացներում և մի շարք հարակից թեմաներին։

🔷 Օրվա երկրորդ հանդիպման բանախոսը Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանն էր։ Քննարկման առանցքում էին ՀՀ արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման գործընթացը, դրա հիմնական մարտահրավերներն ու խոչընդոտները։

🔷 Հաջորդ օրը ծրագրի մասնակիցները ունեին սեմինար-բանախոսություն՝ նվիրված քաղաքական բանավեճի հիմունքներին։ Քննարկվեցին բանավեճի հիմնական ձևաչափերը, պնդման կառուցման սկզբունքները և բանավեճի արդյունավետ հնարքները։ Սեմինարը վարեց Յուրի Մովսեսյանը։

🔷 Օրվա վերջին հանդիպման բանախոսն էր ԹԻՀԿ ընտրական ծրագրերի համակարգող Մարիամ Հովեյանը։ Քննարկումը վերաբերում էր ՀՀ-ում ընտրական ընդհանուր միջավայրին, տարածված ընտրախախտումների տեսակներին, կուսակցությունների ֆինանսավորմանը և արդար մրցակցության ապահովման մարտահրավերներին։

🔥 Բոլոր հանդիպումները անցան բաց և ինտերակտիվ մթնոլորտում՝ ուղեկցվելով հարցուպատասխաններով և քննարկումներով։

💛 Շնորհակալություն ենք հայտնում մեր բանախոսներին՝ հրավերն ընդունելու և իրենց փորձով ու գիտելիքներով կիսվելու համար։

Photos from Restart Civic-Youth Foundation's post 17/09/2025

🚀 Մեկնարկեց «NextGen - 7» քաղաքական առաջնորդության ակադեմիան։

🔹 Առաջին օրը ակադեմիայի կազմակերպիչ թիմը մասնակիցներին ներկայացրեց ծրագրի նախապատմությունը, շրջանավարտների ցանցի գործունեությունը, ինչպես նաև «NextGen 7»-ի հիմնական նպատակներն ու ակնկալիքները։

🔹 Այնուհետև կայացավ առաջին բանախոսությունը, որի ընթացքում Յուրի Մովսեսյանը անդրադարձավ հանրային հիմնախնդիրների ձևակերպման և դրանց ուսումնասիրության հիմնական գործիքներին։ Բանախոսությանը զուգահեռ անցկացվեցին գործնական առաջադրանքներ, և խմբային քննարկումների միջոցով մասնակիցները զարգացրին հիմնախնդիրների սահմանման ու ուսումնասիրության հմտությունները։

📍Դասընթացի հաջորդ օրը հյուրընկալեցինք Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի նախագահ Տիգրան Գրիգորյանին, ով մասնակիցների հետ անցկացրեց երկու բանախոսություն։

🔹 Առաջին բանախոսության ընթացքում նա ներկայացրեց ժողովրդավարության վերաբերյալ առկա տեսական շրջանակները, դրանց տարբերություններն ու առանձնահատկությունները։

🔹 Երկրորդ բանախոսության ընթացքում մասնակիցների հետ քննարկվեցին Հայաստանում ժողովրդավարության հիմնական մարտահրավերները։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում պարոն Գրիգորյանին մեր հրավերն ընդունելու և արդյունավետ բանախոսության համար

Photos from Restart Civic-Youth Foundation's post 03/09/2025

👇English text below

🚀Օրեր առաջ տեղի ունեցավ NextGen ակադեմիայի շրջանավարտներին միավորող Level UP ակադեմիայի եռօրյա ճամբարը։

Երեք օրերի ընթացքում ակադեմիայի շրջանավարտները
🔹մասնակցային ձևաչափում մշակեցին NextGen ցանցի ռազմավարությունը,
🔹պլանավորեցին ցանցի ռազմավարությունից բխող հանրային արշավները,
🔹քննարկումների և երկխոսության միջոցով ձևավորեցին NextGen ցանցի օրակարգը հանրային-քաղաքական արդի հարցերի շուրջ։

🔷 Առաջիկա ամիսներին եռօրյա ճամբարի մասնակիցները կիրականացնեն հանրային նշանակության արշավներ՝ անդրադառնալով տարբեր բնույթի համայնքային, բնապահպանական, կրթական խնդիրների։



🚀 A few days ago, the Level UP Academy hosted a three-day camp that brought together the NextGen Academy's alumni.

During the three days of the camp participants:
🔹 collaboratively crafted the NextGen Network’s strategy,
🔹 designed public campaigns inspired by that strategy,
🔹 and engaged in thoughtful discussions to shape the Network’s agenda on key public and political issues.

🔷 In the following months, these alumni will launch impactful public campaigns tackling community, environmental, and educational challenges.

21/08/2025

👋 Ողջույն ես Լիլիա Բեգլարյանն եմ , հանդիսանում եմ NextGen Academy-ի 6-րդ հոսքի շրջանավարտ։😊

📌 Այժմ սովորում եմ մագիստրատուրայում՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում։ Բացի ուսանողական կյանքից, ակտիվորեն ներգրավված եմ մի շարք հասարակական կազմակերպությունների գործունեության մեջ, իրականացնում եմ կամավորական ծրագրեր և փորձում եմ իմ փորձով ու գիտելիքներով աջակցել երիտասարդներին՝ օգնելով նրանց կողմնորոշվել մասնագիտական ընտրության հարցում ։

💡 NextGen Academy-ին միանալը դարձավ բացառիկ հնարավորություն՝ զարգացնելու ոչ միայն մասնագիտական, այլև առաջնորդության և հաղորդակցման հմտություններս։ 🔹Դասընթացերի ընթացքում տարբեր մենթորների հետ համագործակցության շնորհիվ ձեռք բերեցի նոր գիտելիքներ, մասնակցեցի հետաքրքիր քննարկումների և նախաձեռնությունների , ձեռք բերեցի արժեքավոր կապեր:

🌍 Ծրագիրը հատկապես մեծ նշանակություն ունի մարզաբնակ երիտասարդների համար ՝ ստեղծելով հարթակ նոր համագործակցությունների և զարգացման համար:

📌 Այս պահին աշխատում եմ իմ անհատական նախագծի վրա, որը բավական մեծ աջակցություն է կրթական ոլորտում։

🌟 Այս ճանապարհին ձեռք բերած փորձը, նոր ընկերները և մասնագիտական աճը ծրագրի ամենամեծ նվերներն են ։ NextGen Academy-ն ինձ հնարավորություն տվեց ոչ միայն իրականացնել սեփական գաղափարները, այլև անցնել պրակտիկ փորձի՝ փորձառու մասնագետների աջակցությամբ:

🔗Ակադեմիայի նոր հոսքին մանրամասն ծանոթանալու և դիմելու համար անցե'ք այս հղումով ՝ https://forms.gle/WdNKV4hfjFeeLq3YA

📍Ծրագիրն իրականացվում է «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի կողմից։

20/08/2025

🔥Շարունակում ենք ծանոթանալ NextGen առաջնորդության ակադեմիայի շրջանավարտների հետ։

Վահագն Զաքարյանը NextGen Ակադեմիայի 6-րդ սերնդի շրջանավարտ է։

🎓 Բակալավրի աստիճանի հայցորդ է միաժամանակ երկու բարձրագույն ուսումնական հաստատություններում․
• Երևանի պետական համալսարան – Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
• Հայ-ռուսական համալսարան – Բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտ

🧩 Ունի մասնագիտական և պրակտիկ փորձառություն․
• Soft Construct – թարգմանիչ և հաճախորդների սպասարկման մասնագետ (անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով)
• Five Star Limo Service Armenia – օդաչուների փոխադրման շարժի համակարգող, հաճախորդների սպասարկման մասնագետ (անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով)
• ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոն – հետազոտական գործունեություն

🏅 Պարգևատրվել է ՀՀ վարչապետի, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Երևանի պետական համալսարանի ՈՒԳԸ նախագահի, ՀՌՀ Իրավունքի ինստիտուտի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի վարիչի, ինչպես նաև ԳՊՀ ռեկտորի կողմից։

📜 Մասնակցել է ավելի քան հինգ տասնյակի հասնող կրթական ծրագրերի, գիտաժողովների, կոնֆերանսների և սեմինարների, այդ թվում՝ մասնագիտական վերապատրաստումների Հայաստանի Ամերիկյան համալսարանում՝ Օքսֆորդի համալսարանից ժամանած պրոֆեսորների մասնակցությամբ։ Ունի 40-ից ավելի մասնագիտական հավաստագիր։

🖋 Գիտական գործունեություն․
• Հեղինակ և համահեղինակ է շուրջ մեկ տասնյակի հասնող գիտական աշխատությունների։ 2025 թ․ լույս է տեսել նաև նրա «Սիլվա Բրաուն․ Թագավորական հարճի ճակատագիրը» վերնագրով 43 էջանոց հեղինակային անդրանիկ գիրքը։

🔍 Գիտական հետաքրքրություններ․
• Քաղաքական և իրավունքի փիլիսոփայություն
• Բեմականացված և անցումային հասարակություն
• Եվրոպագիտություն
• Միջմշակութային գործարար հաղորդակցման լեզվամշակույթ
• Վարչագործարարական թարգմանություններ

📣 Ներկա պահին Վահագն Զաքարյանը մեր շրջանավարտների ցանցի ակտիվ անդամ է։ Իրականացնում է պետականամետ և համայնքահեն նախաձեռնություններ։ Լինելով նոր սերնդի շրջանավարտների ցանցի անդամ՝ Վահագն Զաքարյանը խորհուրդ է տալիս մասնակցել մեր կրթական ծրագրին, ինչպես ժամանակին իրեն էին խորհուրդ տվել նախորդ սերունդների շրջանավարտները։

🔗Ակադեմիայի նոր հոսքին մանրամասն ծանոթանալու և դիմելու համար անցե'ք այս հղումով ՝ https://forms.gle/WdNKV4hfjFeeLq3YA

📍Ծրագիրն իրականացվում է «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի կողմից։

18/08/2025

👋 Բարև, ես Եղսիկ Մելիքյանն եմ՝ NextGen ակադեմիայի 6-րդ հոսքի շրջանավարտ։ ✨

🎓 Սովորում եմ Շիրակի պետական համալսարանում՝ Անգլերեն լեզու և գրականություն մասնագիտացմամբ։ Իմ ուսումը միշտ փորձել եմ համադրել իրական փորձի հետ՝ մասնակցելով ծրագրերի, որոնք բացում են նոր հորիզոններ, նոր մարդկանց և նոր գաղափարների աշխարհ։

🌍 Սիրում եմ բացահայտել մշակույթներ, լսել մարդկանց պատմությունները և գտնել կամ ստեղծել կամուրջներ այնտեղ, որտեղ դրանք դեռ չկան։

💡 NextGen-ը իմ կյանք մտավ ոչ թե որպես սովորական ուսուցողական ծրագիր, այլ որպես մի ամբողջ ճանապարհորդություն, որը փոխեց իմ մտածելակերպը։ Այստեղ ես գտա ոչ միայն գիտելիքներ ու կապեր, այլև ներշնչանք՝ շարժվելու, երազելու և գործելու։

💪 Ամենամեծ դասը, որ վերցրի՝ եթե ուզում ես իրական ազդեցություն թողնել, պետք է պատրաստ լինես ներդնելու քո սիրտը, ժամանակը և ուժը։ Երբ հասկանում ես քո նպատակը և դերը համայնքում, նույնիսկ ամենամեծ մարտահրավերները դառնում են աճի հնարավորություն։

🤝 Այսօր արդեն ակտիվորեն համագործակցում եմ շրջանավարտների ցանցի հետ, պատրաստվում եմ իրականացնել իմ համայնքային նախագիծը և ամեն օր համոզվում եմ, որ այս ճանապարհին միայնակ չկամ։

🌟 Իսկ եթե դու հիմա կարդում ես այս տողերը և մտածում՝ «գուցե արժե՞ դիմել 7-րդ հոսքին»… ես կասեմ՝ Այո՛, և հենց հիմա։
NextGen-ը պարզապես կրթական հարթակ չէ։ Այն մի վայր է, որտեղ՝

Քո երազանքները ստանում են հստակ ուղղություն,

Գաղափարներդ ձեռք են բերում թևեր,

Իսկ դու ինքդ դառնում ես փոփոխության շարժիչ ուժ։ 🚀

💬 Այստեղ դու կհանդիպես մարդկանց, ովքեր կտեսնեն քո ներուժը նույնիսկ այն օրերին, երբ ինքդ չես հավատում քեզ։ Քո կողքին կլինեն մենթորներ, ովքեր անկեղծորեն կուղեկցեն և կկիսվեն իրենց փորձով։

📢 Մի մոռացիր՝ բացառիկ հնարավորությունները չեն սպասում։ Դրանք սպասում են քո «Այո»-ին։

🔗Ակադեմիայի նոր հոսքին մանրամասն ծանոթանալու և դիմելու համար անցե'ք այս հղումով ՝ https://forms.gle/WdNKV4hfjFeeLq3YA

📍Ծրագիրն իրականացվում է «Ռեստարտ» քաղաքացիական-երիտասարդական հիմնադրամի կողմից։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address

Yerevan