ML Partners

ML Partners

Share

Իրավաբանական և փաստաբանական ծառայություններ⚖️

"էմ ընդ Էլ փարթներս" ընկերությունը մատուցում է բարձրորակ իրավաբանական, փաստաբանական, խորհրդատվական, թարգմանչական ծառայություններ։

Մեր ընկերության մասնագետների` իրավաբանների, փաստաբանների, լեզվաբանների գիտելիքները, փորձը և պատասխանատվության բարձր զգացումը կօգնեն Ձեզ գտնել լավագույն լուծումը և պաշտպանել ձեր իրավունքները։

Մեզ հետ արդյունավետ է
Մեզ հետ ապահով է
Մեզ հետ արագ և հեշտ է

17/08/2021

⚖️📜 ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄ

➡️Եթե ունեք կտակի, ժառանգության, դրա ձևակերպման հետ կապված հարցեր և փնտրում եք դրանց պատասխաննեըը, ինչպես նաև ցանկանում եք խուսափել հավելյալ քաշքշուքներից ու հեշտորեն կազմակերպել Ձեր ժառանգական իրավուքնների ձևակերպումը, ապա դիմեք մեզ:

➡️Մենք կօգնենք Ձեզ փաստաթղթերի ձեռքբերման, կազմման, և ժառանգության վերջնական ձևակերպման, գրանցման ենթակա իրավունքների պետական գրանցման ամբողջ ժամանակահատվածում մատուցելով հետևյալ ծառայությունները՝

✔️Կտակի վերաբերյալ խորրդատվություն,
✔️ Կտակի նախագծի կազմում, կտակը վերացնելու վերաբերյալ դիմումների նախագծերի կազմում,
✔️ Ըստ կտակի և ըստ օրենքի ժառանգության հարցերով խորհրդատվություն,
✔️ ժառանգության ընդունման, ձևակերպման աջակցություն,
✔️ Ժառանգության ձևակերպման համար անհրաժեշտ հարցումների կատարում, փաստաթղթերի, տեղեկանքների, հարցման պատասխանների ստացում, սխալների, վրիպակների ուղղում, անհրաժեշտ ապացույցների ձեռք բերում,
✔️ Ժառանգության իրավունքի վկայագրերի ստացում, ծագող իրավունքների պետական գրանցում,
✔️ Նոտարի, պետական մարմինների գործողությունների բողոքարկում,
✔️ Կտակի անվավերության, ժառանգության ընդունման ժամկետների վերականգնման և ժառանգության ձևակերպման հետ կապված այլ հարցերով Ձեր շահերի ներկայացուցչություն դատարանում և այլ պետական մարմիններում,
✔️ Ժառանգության ձևակերպման համար անհրաժեշտ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման կազմակերպում և այլն:

🗣️Մեր ընկերության մասնագետների` իրավաբանների, փաստաբանների գիտելիքները, փորձը և պատասխանատվության բարձր զգացումը կօգնեն Ձեզ գտնել լավագույն լուծումը և պաշտպանել ու ձևակերպել ձեր իրավունքները։

⚖️Մեզ հետ արդյունավետ է
⚖️Մեզ հետ ապահով է
⚖️Մեզ հետ արագ և հեշտ է

17/08/2021

📝👩‍🎓⚖️ML Partners գրասենյակը Ձեր կազմակերպությանը առաջարկում է համալիր իրավական սպասարկման ծառայություններ

🗣️ Ծառայությունները մատուցվում են ինչպես հեռահար եղանակով, այնպես էլ առկա եղանակով։

Մեր փորձառու իրավաբաններն 👩‍💼 ու փաստաբանները 👨‍💼 կօգնեն ձեր կազմակերպությանը գտնել իրավական խնդիրների լավագույն լուծումները, պաշտպանել և ներկայացնել ձեր օրինական շահերն ու իրավունքները ինչպես անհատների և կազմակերպությունների, այնպես էլ պետական մարմինների և դատարանի առջև։

Մազ հետ կարող եք կապ հաստատել զանգահարելով 📞 +374 94 846084 կամ 📞 +374 55 993336 հեռախոսահամարներով, ինչպես նաև նամակ գրելով ✉️[email protected] էլեկտրոնային հասցեին։

22/07/2021

👩‍🎓Դուք իրավաբանական ֆակուլտետի ուսանո˚ղ եք կամ այն ավարտե˚լ եք, ուրեմն այս դասընթացը հենց Ձեզ համար է

🗣️ Համալսարանում ուսումնառությունը շատ կարևոր տեսական գիտելիքներ է տալիս, սակայն աշխատաշուկայում պահանջարկ կա այնպիսի իրավաբանների, որոնք ոչ միայն որակյալ, այլ նաև արագ են կատարում իրենց աշխատանքը, ինչպես նաև տիրապետում են իրավական էլեկտրոնային ռեսուրսներին և կարողանում հեշտությամբ ձեռք բերել անհրաժեշտ տեղեկություններ:

📝Դուք մեզ հետ կսովորեք

➡️օգտագործել իրավաբանի կողմից առավել հաճախ կիրառվող թվով 15 էլեկտրոնային աղբյուրները,
➡️կատարել էլեկտրոնային հարցումներ և ստանալ տեղեկատվություն պետական մարմինների պաշտոնական կայէջերից:

🗓️Դասընթացը երկօրյա է՝ անցկացվելու է սույն թվականի օգոստոսի 5-ին և 7-ին, առցանց՝ ZOOM հավելվածի միջոցով:

❗📝Դասընթացի ավարտին Դուք կստանաք ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ:

‼️ Մասնակցությունը կարժենա 10.000 /տասը հազար/ ՀՀ դրամ, որը պետք է վճարել «ԷՄ ԸՆԴ ԷԼ ՓԱՐԹՆԵՐՍ» ՍՊԸ-ի անվամբ «ՅՈՒՆԻԲԱՆԿ» ԲԲԸ-ում բացված թիվ 24104039094000 հաշվին կամ Իդրամի ID 445172919 հաշվին փոխանցում կատարելու միջոցով:

📝 Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել անցում կատարելով հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/pwwvnapiFZoc6Xpg6

📝Հայտը ստանալուց հետո մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ:

🗣️☎️Եթե ունեք հարցեր, խնդրում ենք կապ հաստատել մեր ֆեյսբուքյան էջին կամ [email protected] էլ. հասցեին նամակ գրելու միջոցով կամ զանգահարել +374 94 846084
+374 93 242377 հեռախոսահամարներին:

29/06/2021

🗒️✍️ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ

📌Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

📌Ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել միայն տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ:

❌ Այ կանոնը չի կիրառվում ինքնակամ կառույց հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ:

23/06/2021

🗒️✍️ԿԱՏԱՐՈՒՄ ԵՆՔ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

📌 ընկերությունը մատուցում է բարձորակ թարգմանչական ծառայություններ հետևյալ լեզուներով՝

✔️հայերեն
✔️ռուսերեն
✔️գերմաներեն
✔️ֆրանսերեն
✔️անգլերեն
✔️արաբերեն
✔️եբրայերեն
✔️ուկրաիներերն
✔️վրացերեն
✔️իսպաներեն
✔️իտալերեն
✔️բուլղարերեն
✔️թուրքերեն
✔️պարսկերեն
✔️չեխերեն
✔️հունարեն
✔️լեհերեն
✔️հոլանդերեն
✔️պորտուգալերեն

📌 Անհրաժեշտության դեպքում թարգմանություն ը իրականցվում է թարգմանչի ստորագրությամբ, թարգմանչական գրասենյակի կնիքով, նոտարական վավերացմամբ կամ առանց դրա:

📌 Ընկերությունն իրականացնում է նաև լեգալիզացիա կամ ապոստիլավորում:

📌Մեզ հետ արագ է, հարմար, իսկ և արագությունը երաշխավորված։

22/06/2021

🗒️✍️ ԱԼԻՄԵՆՏ

📌 ընկերությունը տրամադրում է խորհրդատվություն Ալիմենտային վճարումների վերաբերյալ և անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացնել Ձեր և ձեր երեխաների շահերը Հհ դատարաններում

📌 Նշենք, որ երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու կարգն ու պայմանները ծնողները որոշում են ինքնուրույն

📌Ծնողները կարող են համաձայնություն կնքել իրենց երեխաներին պահելու մասին

📌 Եթե ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները (ալիմենտը) ծնողներից բռնագանձվում են դատական կարգով։

22/06/2021

🗒️✍️ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ

📌 ընկերությունը կազմում է ցանկացած տեսակի պայմանագրեր։

📌 Անհրաժեշտության դեպքում պայմանագրերը կարող են կազմվել ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով։

📌 Տրամադրում ենք նաև բանավոր և գրավոր խորհրդատվություն պայմանագրի յուրաքանչյուր դրույթի վերաբերյալ։

21/06/2021

⚖️📑 ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ

📌Սնանկության դիմում կարելի է ներկայացնել ինչպես իրավաբանական անձի, այնպես էլ ֆիզիկական անձի դեմ: Սնանկության մասին ՀՀ օրենքը սահմանում է այն հիմքերը, որոնց դեպքերում հնարավոր է դիմել դատարան պարտապանին սնանկ ճանաչելու նպատակով

📌Պարտապանին սնանկ ճանաչում է դատարանը կամ պարտատիրոջ կողմից տրված դիմումի հիման վրա, կամ երբ պարտապանն ինքն է կամավոր կերպով դիմում դատարան իրեն սնանկ ճանաչելու պահանջով:

📌 Սնանկության համար խորհրդատվության, ինչպես նաև ներկայացուցչություն իրականացնելու համար կարող եք դիմել մեր գրասենյակին։

21/06/2021

🗒️✍️ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆԻ ԳՐԱՆՑՈՒՄ

ML Partners ընկերությունը մատուցում է ապրանքային նշանի գրանցման ծառայություններ

📌ապրանքային նշանը դա նիշ է, որն օգտագործվում է մեկ անձի ապրանքները և (կամ) ծառայություններն այլ անձի ապրանքներից և (կամ) ծառայություններից տարբերելու համար

📌 ապրանքային նշանի գրանցումը իրավատիրոջը տալիս է ապրանքային նշանն օգտագործելու բացառիկ իրավունք։

📌 Ապրանքային նշանի գրանցման ծառայությունը իր մեջ ներառում է խորհրդատվություն, ապրանքային նշանի վերաբերյալ ազգային և միջազգային ուսումնասիրություն, հայտի կազմում, գրանցում (վկայագրի ստացում)

20/06/2021

🗒️✍️❗ Քվեարկության գաղտնիությունը խախտելը

📌 Քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողին քվեարկության արդյունքը հայտնելուն հարկադրելը, քվեարկության արդյունքը բացահայտելու նպատակով քվեարկած քվեաթերթիկը ստուգելը, քվեարկության խցիկ (սենյակ) մուտք գործելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիությունն այլ կերպ խախտելը՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

📌 Քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց (բացառությամբ քվեարկողին օգնող անձի) համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը` պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Want your practice to be the top-listed Law Practice in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Website

Address


Yerevan
0049