PROFAL Group

PROFAL Group

Share

PROFAL GROUP -ն իր մեջ ներառում է PROFAL, PROFAL Home, O₂ Gardens, ELECTRIX, ARGO ընկերությունները։

Այսուհետ PROFAL-ը ներկայանալու է նոր կարգավիճակով՝ PROFAL GROUP։ PROFAL, PROFAL Home, ELECTRIX, ARGO, Օ₂ Gardens․ կոնկրետ ուղղություններ, որոնք միավորվում են մեկ մայր բրենդի ներքո։

Photos from PROFAL's post 11/08/2023
Photos from PROFAL Group's post 28/06/2023

Բարձրորակ պատուհանների, դռների և ֆասադային համակարգերի գերմանական առաջատար մատակարար Schüco (Շուկո) ընկերության հրավերով՝ PROFAL GROUP-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանն ու գլխավոր ինժեներ Ասատուր Աղախանյանն այցելել են Գերմանիայի Բիլեֆելդ քաղաքում տեղեկայված ընկերության գլխամաս: Նրանք հանդիպել են Schüco-ի ղեկավար կազմի հետ, շրջել ընկերությունում, քննարկել համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու ծրագրերը:
Ինչպես փաստել են նաև գերմանական ընկերությունից, PROFAL-ը Schüco -ի ամենահին գործընկերն է Հայաստանում. այդ համագործակցությունն արդեն 15 տարվա պատմություն ունի: Schüco -ի ամենամասշտաբային նախագիծը Հայաստանում Քաղաքաշինական և ներդրումային RENSHIN ընկերության «Արտլայֆ» (Artlife) նախագիծն է, որն իրականացնում ենք միասին: «Արտլայֆ»-ը Հայաստանում լյուքս դասի համալիրներից է, որի նպատակն է ներդնել բարձրաշխարհիկ ապրելակերպի փորձառություն ու կառուցել ապագայի ճարտարապետական ժառանգություն:

̈co

10/06/2023

Արդեն տասը տարի է մեր արտադրանքն արտահանվում է միջազգային տարբեր շուկաներ։ Մուտքը ֆրանսիական շուկա երկար էր ու բարդ, բայց մենք հաղթահարեցինք ու, ի պատիվ մեր թիմի, խոշոր նախագծեր ենք իրականացնում եվրոպացի մեր գործընկերների հետ։ Ֆրանսիայում մեր գործունեության մանրամասները՝ Առաջին ալիքի «Լուրեր»-ի ռեպորտաժում։

PROFAL GROUP-ը TOON EXPO-ին մասնակցել է իր նոր Օ₂ Gardens մեգանախագծով 04/04/2023

«Արմենպրես»-ի անդրադարձը անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի TOON EXPO/Տուն էքսպո ցուցահանդեսին PROFAL GROUP-ի իր կանաչապատման և լանդշաֆտային դիզայնի ուղղությունը ներկայացնող Օ₂ Gardens մեգանախագծով մասնակցությանը։
«Հայաստանում շինարարության ու կառուցապատման ոլորտի ավելի քան քսանամյա փորձը մեզ դարձրել է շուկայի լիարժեք առաջատար։ Ամենակարևոր ու ոգևորիչ փաստը նաև դա է, որ հենց տեղական շուկայում է PROFAL -ն անփոխարինելի: Մենք գործընկերային ամուր կապեր ունենք ոլորտի տարբեր խաղացողների հետ ու ներգրավված ենք Հայաստանում բնակարանաշինական ամենախոշոր նախագծերում՝ ապահովելով համալիր ծառայություններ»,-ասել է PROFAL GROUP-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանը։

PROFAL GROUP-ը TOON EXPO-ին մասնակցել է իր նոր Օ₂ Gardens մեգանախագծով ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ PROFAL GROUP-ն անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի TOON EXPO ցուցահանդեսին մասնակցում էր կանաչապատման և լանդշաֆտային դիզայնի ուղղությունը ն....

Photos from PROFAL Group's post 11/03/2023

Օ₂ Gardens-ում հյուրընկալել էինք UFAR - Université française en Arménie #ՀՖՀՀ -ի Մարքեթինգ ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողներին։ PROFAL Group-ի Մարքեթինգի գծով փոխտնօրեն Սոսի Դեմիրճյանը ներկայացրեց կանաչապատման ոլորտի մեգանախագծի՝ Օ₂ Gardens-ի ստեղծման պատմությունը, բրենդի ինքնության ու ընթացիկ գործունեության մանրամասները, կիսվեց ընկերության մարքեթինգի թիմի կատարած աշխատանքներով։ Հաջորդիվ՝ արդեն ուսանողները կներկայացնեն «Մարքեթինգ միքս» և «Ստրատեգիկ մարքեթինգ» առարկաների շրջանակում կատարված պրակտիկ աշխատանքների արդյունքները։ PROFAL GROUP-ը մեծ կարևորություն է տալիս կրթական հաստատությունների հետ համագործակցությանը մի կողմից տարիների իր կուտակած փորձով ու գիտելիքով կիսվելու, մյուս կողմից՝ նոր տաղանդներ ներգրավելու նպատակով։ Դպրոցականների ու ուսանողների կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները շարունակական են լինելու։

Photos from PROFAL Group's post 09/03/2023

Մարտի 8-ի առիթով PROFAL Group-ի կանանց ու աղջիկների համար թեյախմություն էր կազմակերպվել: Ջերմ ու տաքուկ միջավայրում քննարկման թեմաներն այնքա՜ն շատ էին, չէ՞ որ աշխատանքը մեզ մտերմացրել ու մի մեծ ընտանիք է դարձրել:

Արտադրողականության ավելի քան 250 տոկոսի աճ, խոշոր նախագծեր արտերկրում․ PROFAL GROUP-ի՝ 2023-ի հավակնոտ ծրագրերը 01/02/2023

PROFAL GROUP-ն անում է հնարավորը հայկական լավագույն փորձն ու որակյալ արտադրանքն աշխարհում ճանաչելի դարձնելու համար։ Մենք տարեցտարի ընդլայնում ենք մեր գործունեության աշխարհագրությունն ու իրականացնում խոշոր նախագծեր ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհի տարբեր անկյուններում։ Ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի հարցազրույցն՝ «Արմենպրես»-ին։

Արտադրողականության ավելի քան 250 տոկոսի աճ, խոշոր նախագծեր արտերկրում․ PROFAL GROUP-ի՝ 2023-ի հավակնոտ ծրագրերը ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալյումինե դռների ու պատուհանների, ապակե կոնստրուկցիաների հայկական առաջատար արտադրող PROFAL GROUP-ն անում է հնարավորը հայկական լավագույն փ....

CEO TALK PROFAL GROUP-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԷԴԳԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՀԵՏ - StaffMedia. 28/12/2022

staff.am-ը CEO Talk-ի շրջանակում զրուցել է PROFAL Group-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի հետ, բացահայտել հաջողակ բիզնես վարելու նրա բանաձևն ու առաջընթացի գաղտնիքը։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ👇

CEO TALK PROFAL GROUP-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԷԴԳԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՀԵՏ - StaffMedia. staff.am հարցազրույցը PROFAL GROUP գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի հետ: Ձեզ հետ ենք կիսվում հաջողակ բիզնես վարելու նրա բանաձևով։

ՏՈՆաԾԱՌաՏՈՆ նախագծով PROFAL GROUP-ի Օ₂ Gardens-ը ներկայացավ ամանորյա ձևաչափով 12/12/2022

PROFAL Group-ը ներկայացրեց յուրօրինակ ամանորյա նախագիծ Օ₂ Gardens-ում 🎄🎅

Դեկտեմբերի 4-ին Օ₂ Gardens-ում տեղի ունեցավ ամանորյա միջոցառում, որի ընթացքում ներկայացվեցին հարյուրավոր զարդարված եղևնիներ, ինչպես նաև հայկական 15 ընկերությունների կողմից ստեղծված բացառիկ և կրեատիվ տոնածառեր։ Սա O₂ Gardens-ի ձմեռային նոր ձևաչափն է, որի նպատակն է ստեղծել տոնածառերի և եղևնիների տոն մեր քաղաքի բնակիչների և հյուրերի համար ❄😍
⬇ Միջոցառման այլ մանրամասների մասին կարող եք կարդալ Արմենպրեսի հոդվածում՝

ՏՈՆաԾԱՌաՏՈՆ նախագծով PROFAL GROUP-ի Օ₂ Gardens-ը ներկայացավ ամանորյա ձևաչափով ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 4-ին թթվածնաշատ Օ₂ Gardens-ում կայացավ աննախադեպ ամենատոնածառառաշատ միջոցառումը՝ ՏՈՆաԾԱՌաՏՈՆ-ը, որի ընթացքում ներկայացված ...

Photos from Yerevan Yerevanciner / Երևան Երևանցիներ's post 12/12/2022
Photos from Kamo Tovmasyan's post 12/12/2022
Առաջին ՏՈՆաԾԱՌաՏՈՆը Օ₂ Gardens-ում 12/12/2022

Առաջին ՏՈՆաԾԱՌաՏՈՆը Օ₂ Gardens-ում Յուրօրինակ ու կրեատիվ տոնածառերի ցուցադրության էինք հրավիրված՝ Տոնածառատոնին: Առաջին անգամ Հայաստանում, ալյումինե դռներ և պատուհաններ արտադրող առաջատար PROFAL GROUP ը...

Want your business to be the top-listed Business in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Telephone

Address


Silikyan New Highway, 1 Building Ереван, Армения
Yerevan
0088

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00
Sunday 10:00 - 17:00