Learn English
💖 Երկար տարիներ է, ինչ դասավանդում եմ անգլերեն
🏫 ԲՈՒՀ ընդունելության քննությունների նախապատրաստում📚
15/09/2020
Тo wake(up), to awake, to waken, to awaken – ի՞նչ ընդհանրություններ և տարբերություններ ունեն այս բայերը:
⠀
Սկսենք to wake(up) բայից, որը թարգմանվում է որպես արթնանալ, արթնացնել: Սա անկանոն բայ է (wake, woke, woken):
⠀
Երբ այն արտահայտում է հրաման կամ խնդրանք, ապա պարտադիր կիրառվում է up–ի հետ.
🔹 Wake up! It's 11 o'clock.
⠀
Այլ դեպքերում up–ը կարող է կամ կիրառվել, կամ ՝ ոչ.
🔹 I always wake (up) late on Sunday.
⠀
Անցնենք to awake բային, որը թարգմանաբար նշանակում է արթնանալ, արթնացնել: Այն նույնպես անկանոն բայ է (awake, awoke, awoken) և հաճախ կիրառվում է գրավոր խոսքում և անցյալ ժամանակով:
🔹 Her voice awoke the sleeping baby.
🔹 She awoke and found herself in an empty room.
⠀
Բացի այս, to awake բայը կիրառվում է նաև այն դեպքերում, երբ խոսքը գնում է մարդկային որևէ հույզ արթնացնելու մասին (օրինակ՝ արթնացնել հետաքրքրություն, ցանկություն, կասկած, հուշ):
🔹 His words awoke old memories.
⠀
To waken և to awaken բայերը կանոնավոր են (wakened, awakened): Նրանք ունեն to wake և to awake բայերի նշանակությունը. թարգմանվում են նույնությամբ:
🔹 He had just wakened (awakened) when I phoned him.
🔹 The results wakened (awakened) hopes.
#անգլերեն
#անգլերենլեզու
#անգլերենիդասընթացներ
#անգլերենդասընթացներ
#անգլերեներևանում
#ընդունելությանքննություններ
#բուհ
#բառապաշար
#անգլերենբոլորիհամար
#անգլերենիմասնագետ
#անգլերենուսուցում
#անգլերենբառեր
07/09/2020
Ծերունին երեք որդի ուներ, ովքեր անընդհատ վիճաբանում էին, ինչը հորը մեծ ցավ ու տխրություն էր պատճառում: Եվ նա գտավ հնարը, թե ինչպես բացատրել իր որդիներին, որ իրենց ուժը միասնության մեջ է: Նա տղաներին խնդրեց կոտրել մի ցախավել, սակայն դա վեր էր նրանց ուժերից և, իհարկե, չկարողացան անել: Այդ ժամանակ հայրը ցախավելը բաժանեց առանձին ցողունների, և որդիները հեշտությամբ դրանք կոտրեցին:
⠀
Իսկ մենք հակառակ ճանապարհով կգնանք 🙃:
⠀
Լեզվի ուսումնասիրության մեր ուղին կբաժանենք առանձին ցողունների, որոնցից յուրաքանչյուրը մեր գրանցած հերթական հաղթանակը կլինի՝ փոքր, բայց կարևոր ու ամենօրյա հաղթանակը: Այս փոքր նվաճումներից շատ շուտով կձևավորվի մի մեծ նվաճում՝ անգլերենի լիակատար իմացությունը:
⠀
Ամենօրյա հաղթանակները կուրախացնեն և առաջ շարժվելու խթան կդառնան: Չէ՞որ, երբ ամեն ինչ ստացվում է, առաջ գնալու ցանկություն է առաջանում:
⠀
Կարող ենք նաև ինքներս մեզ պարգևատրվել զանազան հաճելի մանրուքներով, ինչը ևս մեկ խթան կլինի մեզ համար:
#անգլերեն
#անգլերենլեզու
#անգլերենիդասընթացներ
#անգլերենդասընթացներ
#անգլերեներևանում
#ընդունելությանքննություններ
#բուհ
#բառապաշար
#անգլերենբոլորիհամար
#անգլերենիմասնագետ
#անգլերենուսուցում
#անգլերենբառեր
30/08/2020
I'm going to cut to the chase. ԵՎ ուրեմն, եկեք խոսենք ամենագլխավորի, գործի էության մասին🧐:
⠀
“Cut to the chase” դարձվածքը ծնունդ է առել Հոլիվուդում, համր կինոյի ժամանակներում: Մոնտաժի ժամանակ /cut/ մասնագետը հեռացնում էր ավելորդ կադրերը՝ թողնելով գլխավորը (ռոմանտիկ տեսարանները, հետապնդումների դրվագները), որպեսզի հանդիսատեսը սեանսը չավարտված չհեռանար🎥:
⠀
Աստիճանաբար այս արտահայտությունը կինոյից տեղափոխվեց առօրյա կյանք: Այն կիրառվում է այն ժամանակ, երբ ցանկություն կա բառերի կույտի միջից ընտրել և հասկանալ գործի էությունը, ինչպես նաև այն դեպքերում, երբ զրուցակցին զգուշացնում են, որ շաղակրատելու ժամանակը չէ և կարևոր զրույց է սպասվում:
⠀
Այնպես որ, let’s cut to the chase!
⠀
Հ. Գ. Հետևյալ նախադասությունն ինձ անչափ զվարճացրեց😍.
🔹We've been going out for five years. Let's cut to the chase. Just tell me: Are you going to marry me?
Պատասխանը՝ հաջորդ սերիայում😉:
#անգլերեն
#անգլերենլեզու
#անգլերենիդասընթացներ
#անգլերենդասընթացներ
#անգլերեներևանում
#ընդունելությանքննություններ
#բուհ
#բառապաշար
#անգլերենբոլորիհամար
#անգլերենիմասնագետ
#անգլերենուսուցում
#անգլերենբառեր @ Yerevan, Armenia
26/08/2020
2021-2022 թթ.-ին պատրաստվու՞մ եք ԲՈՒՀ ընդունվել: Փորձառու ուսուցի՞չ եք փնտրում: ՈՒրեմն, եկեք ծանոթանանք☺️. ես Մարինա Հայրումյանն եմ, ունեմ անգլերեն լեզվի դասավանդման ավելի քան 30 տարվա փորձ, և իմ՝ հազարից ավելի աշակերտները հաջողությամբ հանձնել են անգլերենի ընդունելության քննությունը 🇬🇧:
⠀
Մենք ապրում ենք անկայուն ժամանակներում և այսօր չենք կարող վստահ լինել, որ անգլերենի ընդունելության քննությունը չի չեղարկվի այնպես, ինչպես արվեց որոշ ԲՈՒՀ-երում այս տարի:
⠀
Այնուամենայնիվ, կարող եմ երաշխավորել, որ ինձ հետ դուք կստանաք չափազանց խորը ու մնայուն գիտելիքներ: Դուք կկարողանաք ազատորեն շփվել անգլիախոս զրուցակցի հետ, ինչպես նաև՝ անգլերեն գրականություն և հոդվածներ կարդալ, մասնակցել վեբինարների և այլն: Անգլերեն լեզվի Ձեր գիտելիքների բարձր մակարդակը մեծագույն առավելություն կլինի ուսման, կարիերայի, ճամփորդությունների ժամանակ:
⠀
Եվ ուրեմն, սիրով սպասում եմ Ձեզ 🤗:
#անգլերեն
#անգլերենլեզու
#անգլերենիդասընթացներ
#անգլերենդասընթացներ
#անգլերեներևանում
#ընդունելությանքննություններ
#բուհ
#բառապաշար
#անգլերենբոլորիհամար
#անգլերենիմասնագետ
#անգլերենուսուցում
#անգլերենբառեր
Հիշու՞մ եք, թե որն էր ձեր կյանքի ամենահրաշալի օրը👰, երբ ձեր տրամադրությունն անսահման բարձր էր💃, երբ ծիծաղելու և ձեր երջանկությամբ բոլորի հետ կիսվելու մեծ ցանկություն ունեիք🤗, երբ կյանքը քաղցրաբույր պաղապաղակի համ ուներ😋: Նման օրեր եղել են և դեռ շատ կլինեն բոլորիս մոտ:
⠀
Երբ դուք ցանկություն ունենաք անգլերենով պատմել ձեր ուրախ ու երջանիկ օրերից որևէ մեկի մասին, ապա այնպայման կիրառեք հետևյալ արտահայտություններից որևէ մեկը.
🔹all day
🔹all day long
🔹the whole day, քանի որ երջանիկ օրը ամբողջական է և ոչ՝ մաս-մաս😉:
#անգլերեն
#անգլերենլեզու
#անգլերենիդասընթացներ
#անգլերենդասընթացներ
#անգլերեներևանում
#ընդունելությանքննություններ
#բուհ
#բառապաշար
#անգլերենբոլորիհամար
#անգլերենիմասնագետ
#անգլերենուսուցում
#անգլերենբառեր
15/08/2020
frightening - frightened
interesting - interested
surprising - surprised
exciting - excited
boring - bored
frightening - frightened
interesting - interested
surprising - surprised
exciting - excited
boring - bored
⠀
Ի՞նչ են այս բառերն իրենցից ներկայացնում և ինչպե՞ս են կիրառվում խոսքում:
⠀
Ձախ սյունակում ներառված են Participle I, իսկ աջ սյունակում ՝ Participle II խմբերին պատկանող բառեր: Participle I խմբի բառերը ձևավորվում են՝ բային ավելացնելով —ing վերջավորությունը, իսկ Participle II-ը կազմվում է՝ բային ավելացնելով –ed վերջավորություն:
⠀
Participle I-ը՝ -ing վերջավորություն ունեցող բայը, կիրառվում է այն ժամանակ, երբ պետք է բնութագրել որևէ անձ կամ իր:
🔹 He is a boring man. – Նա ձանձրալի մարդ է:
🔹 The show was very interesting. – Ներկայացումը շատ հետաքրքիր էր:
🔹 Tom has some annoying habits.- Թոմն ունի նյարդայնացնող սովորություններ:
⠀
Participle II-ը՝ -ed վերջավորությամբ բայը, կիրառվում է այն ժամանակ, երբ ցանկանում ենք նկարագրել մեր վիճակը կամ որևէ բանի/ինչ-որ մեկի նկատմամբ մեր վերաբերմունքը.
🔹 She was surprised when I told her the truth. – Նա զարմացած էր, երբ պատմեցի նրան ճշմարտությունը.
🔹 They are interested in our project. – Նրանք հետաքրքրված են մեր նախագծով:
🔹 Ann got excited by that exciting film. – Աննան հոզված էր՝ այդ հուզիչ/հետաքրքրշարժ/ ֆիլմը դիտելով:
#անգլերեն
#անգլերենլեզու
#անգլերենիդասընթացներ
#անգլերենդասընթացներ
#անգլերեներևանում
#ընդունելությանքննություններ
#բուհ
#բառապաշար
#անգլերենբոլորիհամար
#անգլերենիմասնագետ
#անգլերենուսուցում
#անգլերենբառեր
15/08/2020
Առօրյա կյանքում մենք կարող ենք ամբողջ գիշերը սերիալ նայել, հետաքրքիր գիրք կարդալ կամ ընկերների հետ ժամերով շաղակրատել, որովհետև այդ պահերին մենք հանգստանում ենք, մեր ուղեղը չի ծանրաբեռնվում տեղեկատվությամբ, այլ ուղղակի հանգստանում է՝ վայելելով կյանքը🤩:
⠀
Լեզուն ուսումնասիրելիս այդպես չի կարող լինել🤓:
⠀
Նոր գիտելիքներ յուրացնելու համար չափազանց կարևոր են դասի առաջին քսան րոպեները, երբ ուղեղը մարտական պատրաստականության մեջ է, իսկ ուշադրությունը կենտրոնացնելու ունակությունը՝ բարձր մակարդակի վրա: Այդ է պատճառը, որ այս ժամանակը պետք է օգտագործել նոր նյութի ուսումնասիրման համար, իսկ անցած նյութի ստուգումը թողնել դասի ավարտին:
⠀
Հակառակ դեպքում դասը ձանձրալի և անհետաքրքիր կլինի, և դուք շատ շուտով անգլերենի քերականությունից մտքով չափազանց կհեռանաք😌:
#անգլերեն
#անգլերենլեզու
#անգլերենիդասընթացներ
#անգլերենդասընթացներ
#անգլերեներևանում
#ընդունելությանքննություններ
#բուհ
#բառապաշար
#անգլերենբոլորիհամար
#անգլերենիմասնագետ
#անգլերենուսուցում
#անգլերենբառեր
Ենթադրենք՝ դուք մեկնել եք ծովափ հանգստի և հայտնաբերել, որ ծովի ջուրն անսահման սառն է...
⠀..կամ սրճարանի աշխատողը մոռացել է մի կտոր շաքար ավելացնել ձեր առավոտյան սուրճի մեջ...
⠀..կամ էլ՝ դուք ծանր տոպրակներով վերադառնում եք խանութից, իսկ մուտքի դուռը շրխկոցով փակվում է հենց ձեր առջև...
⠀
Նման դեպքերում դուք սարսափելի տրամադրություն եք ունենում, չէ՞ որ ձեր օրն այնքան էլ լավ չի անցել: Եվ եթե այդ պահերին որևէ մեկը ձեզ հարցներ. «Ի՞նչ է պատահել...», «Ինչպե՞ս ես...», «Ի՞նչ է կատարվում քեզ հետ...», դուք կկիսվեիք ձեր մտահոգություններով, կժպտայիք և կրկին կնկատեիք կյանքի լավագույն կողմերը🌈:
⠀
Եվ կարևոր չէ, թե հետևյալ արտահայտություններից որը կկիրառվեր ձեր նկատմամբ սրտացավ ուշադրություն դրսևորելիս.
🔹 What’s the matter with you?
🔹 What has happened to you?
🔹 What’s wrong with you?
⠀
Արդյունքը երկար սպասեցնել հաստատ չէր տա☺️:
#անգլերեն
#անգլերենլեզու
#անգլերենիդասընթացներ
#անգլերեներևանում
#ընդունելությանքննություններ
#բուհ
07/08/2020
Used to-ն հայերեն թարգմանվում է որպես եղել է... նախկինում.... սովոր է եղել: Ուրեմն, եթե պետք է նշել, որ որևէ գործողություն կամ վիճակ պարբերականորեն կրկնվել է անցյալում, իսկ ներկայում՝ ոչ, ապա կիրառվում է used to կապակցությունը: Այն դրվում է ենթակայից հետո:
🔸 I used to meet him very often (but now I don't).
🔸 He used to be my friend (now he isn't).
⠀
Այս կապակցությունն օգտագործվում է միայն անցյալ ժամանակում: Հետևաբար, հարցական և ժխտական նախադասությունները կազմվում են՝ կիրառելով անցյալ ժամանակում այս նախադասությունների կազմման կանոնները, այսինքն օգտագործելով did օժանդական բայը:
🔸 Did you use to meet him very often?
🔸 He didn't use to smoke.
⠀
Այն դեպքերում, երբ հստակ չի նշվում, որ անցյալում կատարվող գործողությունը ներկայում պարբերաբար չի կրկնվում, կարելի է կիրառել would.
🔸 We would see each other very often when we went to the same school.
⠀
Շատ հաճախ used to-ն շփոթում են to be used to (սովոր լինել ինչ-որ բանի) կապակցության հետ: Պետք է հիշել, որ վերոնշյալ կապակցությունից հետո դրվում է գոյական կամ -ing վերջավորություն ունեցող բայ:
🔸 They were used to such a climate.
🔸 I’am used to living alone.
⠀
Հաճախ կիրառվում են to get used to կամ to become used to արտահայտությունները, որոնց նշանակությունն է՝ ընտելանալ որևէ բանի:
🔸 She has always lived with her family, but now she is getting used to living alone.
🔸 The dog will need a few days to become used to its new home.
⠀
🔖 Ստուգեք ինքներդ ձեզ' կատարելով սթորիների բաժնում տեղադրված վարժությունները:
#անգլերեն
#անգլերենլեզու
#անգլերենիդասընթացներ
#անգլերեներևանում
#ընդունելությանքննություններ
#բուհ
07/08/2020
Կարո՞ղ եք ասել՝ որևէ ընդհանրություն ունե՞ն բիլիարդի գունդն ու բադիկը... 😏
⠀
Ո՞չ...
⠀
Պարզվում է՝ նրանց միջև կա որոշակի ընդհանրություն:
⠀
Այս դարձվածքի առաջացման վերաբերյալ լեզվաբաններն ընդհանուր հայտարարի չեն գալիս: Կա դրա առաջացման երկու տարբերակ.
⠀
Առաջին. բիլիարդ խաղալիս թիրախի /duck/ դիմաց մեկ գծով շարված գնդերը տվյալ խաղափուլը հաղթելու մեծ հնարավորթյուն են տալիս:
⠀
Երկրորդ. բադիկները /ducks/շարքով ու շորորալով գնում են դեպի առվակը:
⠀
Այնպես որ, կարգի բերեք ձեր գործերն ու առաջ շարժվեք դեպի հաղթանակ ✌️:
#անգլերեն
#անգլերենլեզու
#անգլերենիդասընթացներ
#անգլերեներևանում
#ընդունելությանքննություններ
#բուհ @ Yerevan, Armenia
07/08/2020
Տան շինարարությունը ոչ ոք կտուրից չի սկսում, այնպես չէ՞🤔: Սկզբում հիմքն է դրվում, այնուհետև անհրաժեշտ քանակի հարկերն են բարձրացվում, և միայն վերջում՝ կտուրը:
⠀
Այդպես է նաև որևէ լեզու ուսումնասիրելիս: Անգլերենը յուրացնելու ընթացքում մենք անում ենք մի շարք քայլեր և անցնում որոշակի փուլերով՝ կանգ առնելով դրանցից որևէ մեկում (սա կախված է նրանից, թե ինչ նպատակներ ենք մեր առջև դրել լեզուն ուսումնասիրել սկսելիս), կամ էլ՝ կանգ չենք առնում:
⠀
Եթե դուք ուզում եք առանց բառարանի օգնության անշտապ զբոսնել Դիքենսի սիրած Օքսվորդ Սթրիթում, զգալ տուրիստական Լոնդոնի տրամադրությունը, հուշանվերներ գնել, մեկ բաժակ բուրավետ թեյ վայելել Լոնդոնի հյուրընկալ սրճարաններից մեկում, ապա ձեզ համար բավարար կլինի անգլերենի բազային /հիմնական/ մակարդակի իմացությունը:
⠀
Եթե լեզուն ուսումնասիրելիս դուք էլ ավելի առաջ գնալու ցանկություն ունենաք, ապա ոչ մի դեպքում կանգ մի՛ առեք և քայլ կատարեք դեպի հաջորդ՝ ավելի բարձր մակարդակը: Այստեղ ձեր առջև իր դռները կբացի անգլիախոս հսկայական աշխարհը. դուք կկարողանաք հաղորդումներ դիտել, հարցազրույցներ լսել, թերթեր կարդալ, հաղորդակցվել արտասահմանյան ինտերնետային հանրույթներում:
⠀
Եթե այս ամենն էլ քիչ թվա, ապա ձեզ է սպասում հաջորդ փուլը՝ անգլերենի կատարյալ իմացությունը: Այստեղ արդեն ձեր առջև չի լինի լեզուն հասկանալու որևէ խոչընդոտ, ամեն ինչ կլինի ձեր լիակատար տիրապետության ներքո: Ձեր միակ խնդիրը կլինի էլ ավելի կատարելագործվելը:
⠀
Գիտելիքն ունի սկիզբ, սակայն այն չունի որևէ վերջնական հանգրվան, քանզի գիտելիքների աշխարհն անեզր է: Թող դա ձեզ ամենևին չվախեցնի: Ձեր առջև դրեք նպատակ և ընտրեք գիտելիքի այն մակարդակը, որտեղ դուք կհասնեք ձեր նպատակին:
⠀
Իսկ ես ձեզ կօգնեմ🤗:
06/08/2020
Ինչու՞ է մի դեպքում կիրառվում so, իսկ մյուս դեպքում՝ such:
⠀
Ամեն ինչ այնքան էլ բարդ չէ: Սկսենք so-ից:
⠀
So-ն կիրառվում է այն մակբայից կամ ածականից առաջ, որոնցից հետո ՉԿԱ գոյական.
🔹 He speaks English so well.
🔹 She is so attractive.
⠀
Such դերանունը կիրառվում է գոյականից, ինչպես նաև ածական+ գոյական բառակապակցություններից առաջ:
⠀
❗️Ուշադրություն.
ա) such-ից հետո ԵՐԲԵՔ չի կիրառվում the որոշիչ հոդը
⠀
բ) եթե նախադասության մեջ գոյականը հաշվելի է և կիրառված է եզակի թվով, ապա such-ից հետո դրվում են a/an անորոշ հոդերը.
🔹 He is such a good boy.
⠀
գ) եթե հաշվելի գոյականը դրված է հոգնակի թվով, ապա such-ից հետո որևէ հոդ չի կիրառվում.
🔹 They are such good boys.
⠀
դ) եթե գոյականն անհաշվելի է, ապա such-ից հետո կրկին որևէ հոդ չի կիրառվում.
🔹 I have never had such tasty tea.
⠀
📝 Ստուգեք ինքներդ ձեզ' կատարելով սթորիների բաժնում տեղադրված վարժությունները։
#անգլերեն
#անգլերենլեզու
#անգլերենիդասընթացներ
#անգլերեներևանում
#ընդունելությանքննություններ
#բուհ
Click here to claim your Sponsored Listing.
Category
Website
Address
Avet Avetisyan Street
Yerevan