Cross RO

Cross RO

Share

Նորություններ Հայաստանից և Սփյուռքից,
տարածաշրջանի կարևորագույն իրադարձությունների լուսաբանում

14/04/2026

🇹🇷🇦🇲🇦🇿Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար

Այս մասին Անկարայում «Անադոլու» գործակալության լրագրողների հետ կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։

Հաքան Ֆիդանը նշել է, որ տարածաշրջանում լարվածությունը կանխելու Անկարայի ակտիվ քայլերը ակնհայտ են նաև դիվանագիտական ​​ոլորտում, այդ թվում՝ տարածաշրջանային և համաշխարհային խաղացողների միջև ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով։

«Տարածաշրջանում իրավիճակի ցանկացած փոփոխություն և անկայունություն այս կամ այն ​​կերպ ազդում է Թուրքիայի վրա, ուստի Անկարան պետք է ազգային տեսակետ ունենա աշխարհի տարբեր մասերում, այդ թվում՝ Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։»

14/04/2026

🇦🇲🇨🇳 ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Շանհայում հանդիպել է Չինաստանի Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազ Յինգ Յոնգին:

Կողմերն ընդգծել են Հայաստանի և Չինաստանի դատախազությունների միջև համագործակցության զարգացման ներուժի առկայությունը։

13/04/2026

🇦🇲 Հայաստանի սամբոյի հավաքականի անդամները 1 ոսկե և 11 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում․ ԿԳՄՍՆ

13/04/2026

🇦🇲🇳🇴 ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը Նորվեգիայի կլիմայի և շրջակա միջավայրի նախարար Անդրեաս Բյելանդ Էրիկսենի հրավերով ապրիլի 13-15-ը կգտնվի Օսլոյում։

Այցի շրջանակում նախատեսվում են բարձրաստիճան նախարարական հանդիպումներ և մասնագիտական քննարկումներ, որոնք կկենտրոնանան ՄԱԿ-ի COP17 նախապատրաստական աշխատանքների վրա։

13/04/2026

🇦🇲🇪🇪 ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալը մասնակցել է Արտահանման դյուրացման ծրագրի պաշտոնական բացմանը։

Անուշիկ Ավետյանը կարևորել է Հայաստանի և Էստոնիայի միջև գործակցության շարունակական զարգացումը՝ այն բնորոշելով որպես փոխադարձ վստահության, բարեփոխումների նկատմամբ համատեղ հանձնառության և մրցունակության ու նորարարության վրա հիմնված գործընկերություն։

Միջոցառմանը բացման խոսքով է հանդես եկել նաև Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնան։

13/04/2026

🇦🇲🇦🇿 Քաղհասարակության ներկայացուցիչներն Ադրբեջանում խոսել են գերիների և պահվող անձանց խնդիրների մասին:

«Հերթական անգամ շեշտել ենք, որ չի տեղավորվում այս հարցը խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, որ խաղաղության գործընթացը շատ ավելի առաջ է անցել, և պիտի այս հարցերը լուծվեն, որ ավելի երաշխավորված լինի պրոցեսի առաջընթացը:

Բարձրացրել ենք նաև անհետ կորածների խնդիրը: Հայտնել ենք մտահոգություն, որ հանձնաժողվի աշխատանքները ցանկալի արագությամբ չեն գնում»,- ասուլիսի ժամանակ հայտնել է Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նաիրա Սուլթանյանը:

Photos from Cross RO's post 13/04/2026

🚌 Այսուհետ Գավառի տարածաշրջանը և Գավառ-Երևան երթուղին կսպասարկվի այս նոր տրանսպորտային միջոցներով։

Ինչպես հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից, միկրոավտոբուսները հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց համար։

Photos from Cross RO's post 13/04/2026

🔻 Հայաստանի Եվրոպական կուսակցությունը մասնակցելու է ԱԺ ընտրություններին «Բոլորին դեմ եմ» շարժման ցուցակով։

Ավելի վաղ «Բոլորին դեմ եմ» շարժումը հայտարարել է Նժար սահմանադրական շարժման հետ միավորման մասին։

13/04/2026

🇦🇲🇨🇳 Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Չինաստանի Շանհայ քաղաքում հանդիպել է Դատախազների միջազգային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռոյլ Դոնային:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասոցիացիայի շրջանակում համագործակցության հեռանկարները:

11/04/2026

🍷🇦🇲🇧🇪 Բրյուսելի հնագույն և հեղինակավոր «Cercle Gaulois» ակումբում Բելգիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ առաջին անգամ տեղի է ունեցել հայկական ընթրիք և գինու համտես

Միջոցառումը համախմբել է դիվանագիտական, մշակութային և գործարար շրջանակների հարյուրավոր ներկայացուցիչներին՝ բացահայտելու Հայաստանի խոհարարական և գինեգործական հարուստ ժառանգությունը։

Երեկոն եզրափակվել է մշակութային ծրագրով՝ հայկական ավանդական պարի ներկայացմամբ՝ «Նարեկ» պարային խմբի և քանոնահար Նարե Խորենու կատարումներով։

11/04/2026

🇦🇲🇺🇸 ԱՄՆ-ում ՀՀ Դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանությունում հյուրընկալել է Ջորջթաունի համալսարանի մագիստրոսական ծրագրի մի խումբ ուսանողների

Ուսանողները «Nexus» ծրագրի շրջանակում շաբաթներ առաջ եղել են Հայաստանում, ծանոթացել և ուսումնասիրել են ՀՀ–ԱՄՆ հարաբերությունները։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է մանրամասներ՝ ԱՄՆ–Հայաստան օրակարգի, Վաշինգտոնյան հուշագրերի, ինչպես նաև երկկողմ համագործակցության ընթացիկ նախաձեռնությունների վերաբերյալ։

11/04/2026

🇦🇲🔹 ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մայիսի 29-ից հունիսի 1-ը կայցելի Լիտվա՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին։

Want your business to be the top-listed Media Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


Yerevan