MemoCartes
Բացահայտի՛ր ֆրանսերենի աշխարհը պատկերազարդ քարտերով և խաղ-վարժություններով
15/01/2026
✨📚
Մեր ուսուցողական քարտերը ներկայացվել են նաև Phoenix գրախանութի էջում։
Ուրախ ենք, որ մեր աշխատանքը վստահություն է ներշնչում և հասնում է ավելի շատ ֆրանկոֆոնների։
Մինչև հիմա դեռ չե՞ք փորձել։
Տեսեք, ընտրեք և բացահայտե'ք սովորելու նոր եղանակը։ 😉
#մեմոքարտեր
#ուսուցողականքարտեր
“Վայրի և ընտանի կենդանիներ “ ուսուցողական քարտերը ոչ միայն գեղեցիկ են, այլև արդյունավետ ուսուցման գործիք՝
համատեղելու տեսողական, լսողական և գործնական մեթոդները
Պատկերազարդ քարտեր
Քարտերն առանձնանում են վառ գույներով և երեխայամետ պատկերներով, որոնք գրավում են ուշադրությունը և դարձնում ուսուցումը ավելի հետաքրքիր, զվարճալի ու դյուրին:
Երկլեզու բառեր
Յուրաքանչյուր քարտում բառը ներկայացված է ֆրանսերեն֊հայերեն տարբերակով, հետևաբար, անհրաժեշտ է ընդամենը մեկ հայացք` միաժամանակ երկու լեզվով մտածելու և ընկալելու համար:
Ձայնային ուղեցույց QR կոդով
Յուրաքանչյուր քարտի QR կոդ տանում է ձայնային ուղեցույցի, որտեղ բառը հնչում է ֆրանսերեն՝ արտասանությունն ընկալելու և ավելի արագ հիշելու համար:
Առցանց և թղթային վարժություններ
Տուփում ներառված են թղթային և QR հղումով ինտերակտիվ առցանց վարժություններ, որոնք կօգնեն խորացնել գիտելիքը և ուսուցումը դարձնել դինամիկ ու խաղարկային:
17/04/2025
Ուրախ ենք հայտնել, որ մեր ուսուցողական քարտերի առաջին հավաքածուն՝ «Վայրի և ընտանի կենդանիներ» թեմայով, արդեն հասանելի է։ Քարտերն արտադրվել են բարձր որակով, նախատեսված են ֆրանսերեն սովորողների լեզվական ու ճանաչողական զարգացումը խթանելու համար՝ կրթական գործընթացը դարձնելով հետաքրքիր և հիշվող։
Ձեռք բերելու համար՝
📚 Այցելեք Զանգակ, Բուկինիստ կամ Ֆենիքս գրախանութներ
🌎 Կամ պատվիրեք առցանց՝ memocartes.am կայքի միջոցով
📩 Հնարավոր է նաև պատվեր կատարել ֆեյսբուքյան էջին ուղարկված անձնական նամակով
#մեմոքարտեր
#ուսուցողականքարտեր
16/04/2025
Ուսուցողական քարտեր, որոնք ստեղծվել են ֆրանսերենի սիրահարների համար։ Սա պարզապես քարտերի հավաքածու չէ։ Սա մի աշխարհ է՝ լի գույներով, բառերով ու խաղերով, որտեղ յուրաքանչյուրը կարող է սովորել առանց որևէ պարտադրանքի։
Մենք ստեղծել ենք մեմոքարտերը, որպեսզի սովորելը լինի
✅Հեշտ
💡Հետաքրքիր
📌Եվ ամենակարևորը՝ հիշվող։
Քարտերը հարմար են ֆրանսերենն ուսումնասիրող յուրաքանչյուր անձի համար և հատկապես՝ ուսուցիչների, ծնողների և բոլոր նրանց համար, ովքեր սիրում են կրթությունը մատուցել սիրով։
#մեմոքարտեր
#ուսուցողականքարտեր
#սովորեքխաղալով
#ուսուցումսիրով
Սովորիր ֆրանսերեն քարտերով Բացահայտիր ֆրանսերենի աշխարհը՝ պատկերազարդ քարտերով և խաղ-վարժություններով
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the school
Telephone
Website
Address
Yerevan
09111