vini.am

vini.am

Share

Armenian Wine Guide

28/09/2022

Հայաստանում գինեգործության ոլորտն այսօր ներկայացնում է ժամանակակից և հաջողակ ընկերությունների մի ամբողջ համաստեղություն, որոնցից յուրաքանչյուրը բացառիկ է և յուրովի գեղեցիկ:

Խաղողագործների և գինեգործների երկարամյա և քրտնաջան աշխատանքն ուղղված է գինու որակի բարելավմանը, սպառողների շրջանում համի զարգացմանն ու երկրում գինու մշակույթի հանրահռչակմանը: Ամեն տարի յուրաքանչյուր ընկերություն, սիրո և համառության շնորհիվ, իր լուման է ներդնում այս ընդհանուր կարևոր գործում:

Մեր կայքում կարող եք գտնել Հայաստանի բոլոր գինեգործարանները, նրանց պատմություններն ու առաջարկվող գինիները՝ www.vini.am

26/09/2022

Արդեն Երևանի եղանակը թույլ է տալիս երեկոյան վայելել մի բաժակ կարմիր գինի

10/09/2022

քանի եղանակը թույլ է տալիս 🌸

30/08/2022

armenian wines 🌿

20/08/2022

Հանգստյան օրերը սկսենք մի բաժակ գինով

Photos from vini.am's post 23/07/2022

Հուլիսի 18-19 ՌԴ-ի մայրաքաղաք Մոսկվայում տեղի ունեցավ .pro հայկական գինու ցուցահանդեսը, որի մասնակիցներն էին հայկական գինեգործության գրեթե բոլոր լավագույն գործարանները:

Ցուցահանդեսի ընթացքում գինու սիրահարներն ու մասնագետները ոչ միայն համտեսեցին մի շարք հայկական գինեգործության նորանուն, ինչպես նաև շատ հայտնի ու սիրելի գինիներ, այլև վայելեցին հագեցած ծրագիրը:

Ցուցահանդեսի ընթացքում մեր համահիմնադիր, սոմելիե անցկացրեց դասախոսություններ հայկական գինեգործության ու խաղողագործության մասին, համտեսներ, ինչպես նաև ոլորտի մասնագետներին ներկայացրեց «ԴՈՒՌ» գինիներն ու «ԴՈՒՌ»-ի նոր նախագիծը՝ “Wine Door” հավելվածը:

Ցուցահանդեսի համակազմակերպիչն է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը:

17/07/2022

Մի բաժակ սառը՜ ռոզե՝ ամառվա այս տապին դիմանալու համար

16/07/2022

Վինին՝ Հայաստանի առաջին ու դեռևս միակ, գինու էլեկտրոնային ուղեցույցն է:

Հետևելով Վինիին՝ դուք կստանաք գինու ոլորտին վերաբերող ձեր բոլոր հարցերի պատասխանները, ինչպես նաև ամեն ինչ՝ Հայաստանի սահմաններում արտադրվող գինիների, դրանց ստեղծման, պատմության, տեսակների, արտադրման ու նույնիսկ՝ համ/գին/որակ համադրության մասին:

🍇

06/07/2022

Գինու օրացույցում հուլիս ամսին նորաստեղծ մի ավանդույթ կա. «Dry July»:
Չոր հուլիսն առաջարկում է անցկացնել 31 օր առանց ալկոհոլի, փոխարենը գումարը նվիրաբերել բարեգործությանը, մասնավորապես քաղցկեղով հիվանդ մարդկանց:

Եթե որոշեք միանալ միջազգային նախձեռնությանը, այս մեկ ամսվա ընթացքում կարող եք ալկոհոլ պարունակող գինին փոխարինել առանց ալկոհոլ տարբերակի:
Հինգ առանց ալկոհոլի գինի, որ առաջարկում ենք Ձեզ 🫗

1. Plus & Minus Non Alcoholic Rosé 2021

2. Thomson & Scott ‘Noughty’ Alcohol-Free Sparkling Chardonnay

3. Giesen 0% Pinot Gris

4. Ariel 2020 Cabernet Sauvignon – Non Alcoholic Red Wine

5. Lindemans Alcohol Free Semillon Chardonnay

20/06/2022

Գինու շուրջ հավաքույթները երբեք չեն մոռացվում, հատկապես եթե դրանք մասնագիտական են 🙃

17/06/2022

Այսօրվա օրացույցում գինեսերները առանձնացնում ու նշում են Chenin Blanc սպիտակ գինու համար նախատեսված խաղողի օրը:

Chenin Blanc-ը ծագումով Ֆրանսիայից է: Հաճախ այն օգտագործվում է թեթև կամ փրփրուն գինիների պատրաստման մեջ, երբեմն էլ աղանդերային գինիներն են զարդարվում այս տեսակի խաղողի յուրահատուկ թթվայնություն ունեցող համով:

Ուրբաթ օրվա համար առաջարկում ենք փորձել սառը՜ սպիտակ գինին՝ պատրաստված Chenin Blanc-ով և իհարկե, վայելել սպասվող weekend-ը 🍷 չխկ-չխկ ՜

Want your establishment to be the top-listed Bar/pub in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Address


11 Sayat Nova
Yerevan