The point

The point

Share

Հաջողության հասնելու համար պետք է սովորել, շփվել և լավ ժամանակ անցկացնել։ the point-ը այն միջոցառումն է, որը կտա այդ հնարավորությունը։

Միջոցառումը բաղկացած է 3 հիմնական մասերից՝
· Կրթություն՝ թեմատիկ ելույթներ նորարարական բիզնեսի ներկայացուցիչներից, որոնք կներկայացնեն իրենց փորձը, կտան արժեքավոր խորհուրդներ և կպատասխանեն ձեր հարցերին:
· Network՝ ինտերակտիվ գոտիներ միջոցառման հյուրերի հետ ծանոթնալու, շփվելու և բիզնես գաղափարներ ստեղծելու համար։
· Ժամանց՝ միջոցառման համար ստեղծված թեմատիկ խաղեր, DJ, հյուրասիրություն և մրցանակներ ստանալու հնարավորություն։

Photos from The point's post 30/11/2021

Նոյեմբերի 27-ին Հայ-Ռուսական համալսարանի նոր մասնաշենքում տեղի ունեցավ the point: innovation and creative միջոցառումը։

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան Earlyone ընկերության հիմնադիր և տնօրեն Գևորգ Սաֆարյանը, Arloopa ըկներության համահիմնադիր և տնօրեն Արման Աթոյանը, SSB Academy առցանց համալսարանի հիմնադիր Տարոն Պապիկյանը և Doping creative agency-ի կրեատիվ տնօրեն Հովհաննես Մարգարյանը։

25/11/2021

🤝Միջոցառման նախապատրաստական աշխատանքները եռում են և այս ընթացքում չենք մոռանում այն մասին, որ միջոցառման իրականացումը շատ բարդ կլիներ առանց մեր գլխավոր գործընկերոջ՝ Հայ-Ռուսական համալսարանի:
🙌Շնորհակալ ե~նք:

23/11/2021

🤪 Հագեցած օրվա կարեվոր մասն է կազմում լավ կազմակերպված ընդմիջումը։
👉🏻Իսկ մեր մոտ այն լինելու է գժական, որովհետև սովորական Coffee break-ը մենք Dargett-ի հետ փոխարինել ենք Beer break-ի։
🍻 Լավ DJ-ը և գարեջուրը հենց այն է ինչ լինելու է մեր ընդմիջման ժամանակ։
Մասնակիցների տեղերը սահմանափակ են։
Տոմսերի համար զանգիր՝ 055764680

Photos from The point's post 23/11/2021

🎁 Էլ ինչ խաղեր առանց մրցանակների:
👉🏻 Zeal Socks-ը ձեզ համար պատրաստել է տրամադրություն բարձրացնող, տաքուկ ու գժոտ գուլպաներ։
📚 Antares-ը հաղթողների համար ունի անձնական աճին նպաստող մի քանի թույն գիրք:
📖 Davinci-ն պատրաստել է տարբերվող նվեր սեթեր` գեղեցիկ բլոկնոտներ ու էկոգրիչներ։
🍻 Ւսկ Dargett-ն իր հերթին կնվիրի տարբեր համերով թարմ շշալցված քռաֆթ գարեջուր:
Այլ նվերների մասին կպատմենք միջոցառման ժամանակ 🤫
Կտեսնվենք 4 օրից:
Մասնակցելու համար զանգիր՝ 055764680

20/11/2021

❕Միջոցառման ժամանակ դուք ունեք հիանալի հնարավորություն ծանոթանալու հյուրերի և մասնակիցների հետ,
❕սակայն եթե ցանկանում եք ավելի հետաքրքիր նեթվորքինգ` սպասում ենք ձեզ Earlyone-ի նորարարական տերմինալի մոտ,
❕որտեղ կարող եք ոչ միայն նոր ծանոթություններ ձեռք բերել, այլ հենց տեղում գեներացնել բիզնես գաղափար և իհարկե ստանալ նվերներ։
🥰Մեր ամենայուրահատուկ գոտու մասին կպատմենք հենց միջոցառման ընթացքում։ The point-ի նախասրահում ձեզ դեռ շատ անակնկալներ են սպասվում :

20/11/2021

❗Պատմենք մեկ այլ գոտու մասին:
Այս անգամ խելք-խելքի ենք տվել մեր գործընկեր Doping-ի հետ և այս գոտում առաջարկում ենք ստուգել՝
💡Ձեր հնարամտությունը
📚Մարքեթինքնի մասին գիտելիքները
🤯 Եվ այս ամենը կրեատիվ քուիզի միջոցով։
Արդյունքում կստանաք և՛ նոր գիտելիքներ, և՛ մոտիվացիայի մեծ պաշար, իսկ հարցերին ճիշտ պատասխանելու դեպքում նաև մրցանակներ։

19/11/2021

🔹Եվ այպես ևս մի հետաքրքիր ինֆորմացիա, որը հաստատ պետք կգա։
🔍The point-ի նախասրահում կարող եք գտնել երեք գանձարկղ, որի պարունակությունը կարող է դառնալ ձերը, եթե ճիշտ կռահեք գաղտնի կոդերը:
💡Մեր թիմի անդամներից մեկը կփորձի ձեզ օգնել հուշումներով,բայց ամեն ինչ կախված է ձեզանից։
🔹Նոր գիտելիքներով լի և հետաքրքիր խաղերով լի օր է սպասվում։
Դե ինչ, կհանդիպենք միջոցառման ամենաանկանխատեսելի գոտում :)

19/11/2021

🧩 Իսկ այ հիմա անդրադառնանք միջոցառման ինտերակտիվ խաղերի և նեթվորկինգի գոտիներին։
📚Ինֆորմատիվ մասից հետո լիցքաթափվելու և նոր ծանոթություններ ձեռք բերելու հետաքրքիր տարբերակ ենք պատրաստել մեր գործընկեր ARLOOPA-ի հետ: Նրանք հատուկ the point-ի համար ստեղծել են վիրտուալ խորհրդավոր սենյակ, որտեղ հայտնվելով մասնակիցները պետք է կատարեն առաջադրանքներ, իսկ հաջողությամբ բոլոր առաջադրանքները կատարելու դեպքում կստանան նաև մրցանակներ։
🤩Այնպես որ, եթե դուք էլ եք սիրում քվեստ-խաղեր և վիրտուալ իրականություն, կհանդիպենք ARLOOPA-ի ինտերակտիվ զոնայում :)

17/11/2021

🔹Մեր հաջորդ խոսնակն է՝ Doping Creative Agency-ի կրեատիվ տնօրեն Հովհաննես Մարգարյանը։
☑️Doping-ը արդեն յոթ տարվա փորձ ունի տեղական և միջազգային շուկաներում՝ գովազդային արշավների, բրենդինգի՝ կրեատիվ հայեցակարգից մինչև անվանում, վիզուալ ինքնության և փաթեթավորման, անիմացիայի, հեռուստատեսային և ռադիո գովազդի գործունեությամբ:
☑️Հովհաննեսին և իր թիմին վստահում են խոշոր, միջին և փոքր բիզնեսի, պետական գերատեսչությունների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

17/11/2021

🔺Դիմավորեք մեր հաջորդ խոսնակին՝
Արման Աթոյան՝ AR/VR Evangelist, X-Tech Creative Studios ընկերության տնօրեն, ARLOOPA ընկերության համահիմնադիր։
▫️2008 թվականին Արմանը հիմնեց իր առաջին տեխնոլոգիական ընկերությունը՝ X-TECH-ը, որը մասնագիտացված լինելով նորագույն տեխնոլոգիական լուծումների ոլորտում ստեղծել է այնպիսի ▫️հաջողված ապրանքներ, ինչպիսիք են CityBugs, ARLOOPA, AR-Watches, interiAR, Jarit պրոյեկտները:
▫️2014 թվականից ARLOOPA-ն սկսեց AR & VR ապրանքների մատակարարումը տեղական շուկա և կարճ ժամանակում դարձավ է AR & VR առաջատարը տարածաշրջանում:

17/11/2021

🔹Մեր հաջորդ խոսնակն է Տարոն Պապիկյանը՝ SSB COMPANY, SSB ACADEMY և ZERO DIGITAL ընկերությունների հիմնադիրը:
❕12 տարուց ավելի գործունեություն է ծավալում մարքեթինգի ոլորտում, ինչի ընթացքում հասցրել է աշխատել ավելի քան 300 ընկերությունների հետ, բազմաթիվ նախագծերի շրջանակներում:
❕Նրա հիմնած SSB Academy-ին գոյության 3 տարիների ընթացքում իրականացնել է 340 կրթական նախագիծ և ունեցել է ավելի քան 2600 ուսանող:

17/11/2021

😊Բարև՜: Ժամանակն է ներկայացնելու մեր խոսնակներին, որոնք կպատմեն իրենց անցած ճանապարհի և ունեցած փորձությունների մասին, ինչպես նաև կօգնեն արժեքավոր խորհուրդներով՝ պատասխանելով հետաքրքրող հարցերին: 📚
🔺Մեր առաջին խոսնակն է Գևորգ Սաֆարյանը՝ Earlyone ընկերության հիմնադիրը և ղեկավարը:
▫️Ավելի քան 12 տարի աշխատելով բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ Գևորգի հիմնական ուշադրությունը եղել է հաճախորդների սպասարկման որակի բարելավումը և նրանց խնդիրներին նորարարական լուծում տալը:
▫️Արդյունքում, Գևորգի թիմն այժմ ունի աշխատանքային հսկայական փորձ՝ բանկերի, հեռահաղորդակցության, առողջապահական հաստատությունների, պետական կազմակերպությունների հետ ավելի քան 20 երկրներում:

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Овсепа Эмина, 123
Yerevan