Libra Psychological Support
«Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոն
Libra Psychological Support Center Founded by Anna Velitsyan, [email protected]
20/04/2026
Վշտի մեջ գտնվող այցելուների հետ աշխատանքը հաճախ հեշտ չէ:
Այն հոգեբանից պահանջում է ոչ միայն ոլորտի խորքային տեսական գիտելիքներ, այլև կիրառական հմտությունների հարուստ գործիքակազմ, ինչպես նաև ներքին պատրաստակամություն՝ առերեսվելու թեմային:
📌 «Հոգեբանի աշխատանքը վշտի մեջ գտնվող այցելուների հետ» դասընթացը նախատեսված է հոգեբանների և հոգեբանության ուսանողների համար, ովքեր ցանկանում են ավելի վստահ և գրագետ աշխատել կորստի, սգի և վշտի տարբեր դրսևորումների հետ։
Դասընթացի ընթացքում մասնակիցները՝
✔️ կծանոթանան «վիշտ» հասկացությանը, դրա տեսակներին, ապրման փուլերին
✔️ կուսումնասիրեն վշտի հետ գրագետ աշխատանքի կարևորագույն սկզբունքները (ինչ անել և ինչ չանել վշտի մեջ գտնվող այցելուի հետ աշխատանքում)
✔️ կտարբերակեն վշտի հետ աշխատանքի մեթոդաբանությունը երեխաների և մեծերի դեպքում
✔️ 1 հանդիպում – 1 նոր մեթոդ․յուրաքանչյուր հանդիպման ընթացքում կուսումնասիրեն նոր տեխնիկաներ
✔️ դասընթացի ընթացքում կծանոթանան 10-ից ավելի տեխնիկաների հետ
կունենան դեպքերի քննարկում, կհղեն իրենց հարցերը մասնագետին
Դասընթացը նախատեսված է թե՛ երեխաների և թե՛ մեծահասակների հետ աշխատող հոգեբանների, հոգեթերապևտների, ինչպես նաև հոգեբանության բաժնի ուսանողների համար։
📆 Մեկնարկ՝ մայիսի 20
⚡️ 6 հանդիպում 2-ական ժամով
🔗 Ձևաչափը՝ առկա
📕 Դասընթացի ամբողջական ծրագրին, մանրամասներին և արժեքներին ծանոթանալ, ինչպես նաև գրանցվել կարող եք՝ անցնելով հղմամբ՝
🌐 https://librapsy.am/course/for-psychologists/
13/04/2026
Այն, ինչ կարևոր է իմանալ «Հոգեբանի աշխատանքը դեռահաս այցելուների հետ» դասընթացի մասին 🤗
Գրանցում`
https://librapsy.am/course/workint-with-teens/
📆 ԱՊՐԻԼԻ 16-ԻՆ սկսում ենք «Հոգեբանի աշխատանքը դեռահասների հետ» մասնագիտական դասընթացի 1-ին մոդուլը
❗️Մասնակիցների քանակը սահմանափակ է
Շտապեք ամրագրել Ձեր մասնակցությունը` անցնելով հղմամբ`
🌐 https://librapsy.am/course/workint-with-teens/
23/03/2026
📌 Մասնագիտական սխալներ, որոնք հանդիպում են դեռահասների հետ հոգեթերապևտիկ աշխատանքում.
⚡️ Լսելու փոխարեն՝ խորհուրդ տալ.
երբ թերապևտը շտապում է խորհուրդ տալ՝ առանց մինչև վերջ լսելու և հասկանալու դեռահասին, նա իրեն չի զգում ընդունված։ Արդյունքում՝ փակվում է և հեռանում գործընթացից։
⚡️ Չափազանց «ուսուցչական» դիրք.
երբ թերապևտը փորձում է բացատրել ու «կյանք սովորեցնել», դեռահասի ապահովության զգացումը թուլանում է։ Դեռահասը սկսում է պաշտպանվել և հեռանալ։
⚡️ Ավտորիտար մոտեցում.
երբ հարաբերությունը կառուցվում է «ես գիտեմ՝ դու ոչ» սկզբունքով, դեռահասը իրեն անօգնական է զգում։ Սա նվազեցնում է վստահությունը թերապևտի և թերապիայի հանդեպ։
⚡️ Ծնողների հանդեպ կողմնակալություն.
երբ թերապևտը ակնհայտորեն պահում է ծնողի կողմը, դեռահասը կորցնում է անվտանգ տարածքի զգացումը։ Նա այլևս չի ցանկանում լինել բաց ու անկեղծ։
⚡️ Արագ արդյունքներ սպասելը.
դեռահասի վստահությունը չի ձևավորվում արագ։ Այն պահանջում է ժամանակ, համբերություն և կայունություն։
Հույզերը արագ «կարգավորելու» փորձ
առանց հույզերի վավերացման փուլը անցնելու՝ կարգավորումը դառնում է մակերեսային և ոչ կայուն։ Դեռահասը չի սովորում իրական ինքնակարգավորում։
⚡️ Դեռահասի լեզվով չխոսելը.
չափազանց ակադեմիական կամ «հեռու» լեզուն դժվարացնում է կապը։ Դեռահասը կորցնում է հետաքրքրությունն ու ներգրավվածությունը։
⚡️ Շատ արագ խորանալը
առանց վստահության՝ խորը թեմաներին անցնելը կարող է ընկալվել որպես ճնշում։
Սա հաճախ բերում է փակվածության։
⚡️ Պիտակավորելը.
«դժվար», «պրոբլեմատիկ», «մոտիվացիա չունեցող» ձևակերպումները սահմանափակում են դեռահսի կողմիվ թերապևտիկ գործընթացի ընկալումը և ազդում աշխատանքի արդյունավետության վրա։
⚡️ Հումորի բացակայություն.
չափազանց պարտադրող և ծանր միջավայրը խանգարում է կապի ստեղծմանը։
Անվտանգ հումորը հաճախ օգնում է կոնտակտի հաստատմանը։
———
👉🏻 «Հոգեբանի աշխատանքը դեռահաս այցելուների հետ» դասընթացի մեկնարկը 16.04-ին է:
Ծրագիր և գրանցում`
https://librapsy.am/course/workint-with-teens/
⚡️ Դեռահասների հետ աշխատանքի բոլոր դժվարություններին ծանոթանալու ենք «Հոգեբանի աշխատանքը դեռահաս այցելուի հետ» մասնագիտական դասընթացի ընթացքում:
Նոր, թարմացված ծրագիր, տեսական, ավելի շատ գործնական աշխատանքներ և ոչ միայն...
Ծանոթացեք ծրագրին և ամրագրեք Ձեր մասնակցությունը 👇🏻
👉🏻 https://librapsy.am/course/workint-with-teens/
(ակտիվ հղումը` էջի bio-ում)
11/03/2026
🔈 ՀՈԳԵԲԱՆԻ աշխատանքը դեռահաս այցելուների հետ
Դասընթաց ՆՈՐ, թարմացված ծրագրով
👉 Դասընթացը նախատեսված է դեռահասների հետ աշխատող պրակտիկ հոգեբանների, հոգեբանության ոլորտի սկսնակ մասնագետների, 4-րդ կուրսի ուսանողների և մագիստրոսների համար։
🔗 Բաղկացած է 2 մոդուլներից, 30 + 20 ժ
🗓 Տեսական նյութեր, մեծածավալ գործնական աշխատանքներ
🗓 Մեկնարկը՝ ԱՊՐԻԼԻ 16-ին
📌 Ամբողջական ծրագիրը և գրանցումը՝
https://librapsy.am/course/workint-with-teens/
❗Մասնակիցների քանակը ՍԱՀՄԱՆԱՓԱԿ Է
2-րդ մոդուլին կարող են մասնակցել միայն այն մասնագետները, ովքեր հաջողությամբ ավարտել են 1-ին մոդուլը
ԴԱՍԸՆԹԱՑԸ ԿՎԱՐԻ
💁♀️ Ծնողի դպրոցի հոգեբան Տաթևիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
Զարգացման հոգեբան, դասախոս, դասընթացավար, 15 տարվա աշխատանքային փորձ երեխաների, դեռահասների, ծնողների, մանկավարժների հետ, EADP (European Association of Developmental Psychologists) անդամ
—
«Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոն
💚 Առողջ հոգին կարևոր է
📍Կոմիտաս 12, 1-ին մուտք
📲 (094) 224 223
Հարցեր մանկական հոգեբան Նանոր Մինասյանին, մաս 2
----
Խորհրդատվություն ամրագրելու համար`
📱 (094) 224 223
🌐 librapsy.am
#մանկականհոգեբան
📌 Պատասխանում ենք վերջերս հաճախ տրվող հարցերից մի քանիսին:
1. Գրանցում` librapsy.am կայքով կամ հեռախոսազանգի միջոցով` 094 224 223
2. «Լիբրա» կենտրոնում գաղտնիության սկզբունքը մշտապես ՊԱՀՊԱՆՎՈւՄ Է
3. «Լիբրա» կենտրոնում իրականացվում են թե´ ԱՌԿԱ, թե´ ԱՌՑԱՆՑ ձևաչափով հանդիպումներ
-------
📱 (094) 224 223
📍 Կոմիտաս 12
06/02/2026
Ես հոգեթերապևտ եմ
և ես ՉԵՄ 👇🏻
🙅♀️ Չեմ տալիս խորհուրդներ ու պատրաստի լուծումներ, քանի որ ամեն այցելու ինքն է գտնում իր պատասխաններն ու տարբերակները:
🙅♀️ Չեմ գնահատում, դատում, «ճիշտ» կամ «սխալ» չեմ որոշում. որքան մարդ, այնքան կարծիք ու մոտեցում:
🙅♀️ Չեմ խոստանում արագ արդյունք, քանի որ կախարդական փայտիկ չունեմ: 🙃
🙅♀️ Չեմ տրամադրում խորհրդատվություն իմ աշխատասենյակից դուրս՝ ընկերական, բարեկամական հավաքույթների ժամանակ, քանի որ այդ վայրերում ես հոգեթերապևտի դերում չեմ:
🙅♀️ Չեմ ընկերականում կամ այլ անձնական/գործնական հարաբերություններ չեմ ստեղծում այցելուներիս հետ, քանի որ թերապևտիկ հարաբերությունների սահմաններն առանցքային են հոգեթերապիայի արդյունավետության համար:
🙅♀️ Չեմ փորձում դադարեցնել այցելուիս հուզմունքը, քանի որ գիտեմ, թե որքան ամոքիչ կարող են լինել արցունքները:
🙅♀️ Չեմ համոզում այցելուին սկսել կամ շարունակել աշխատանքը, քանի որ հոգեթերապիան արդյունավետ է միայն, երբ այցելուն մոտիվացված է ու պատրաստ ներքին աշխատանք կատարելու:
🙅♀️ Չեմ ձևացնում, թե ես չեմ ունենում սթրեսներ, հոգեբանական խնդիրներ կամ դժվարություններ երեխաներիս հետ. ես սովորական մարդ եմ՝ սովորական խնդիրներով...
-----
«Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոն
📱 (094) 224 223
📍 Կոմիտաս 12
🌐 librapsy.am
26/01/2026
Ամուսինների, զուգընկերների բաժանման առավել հաճախ հանդիպող պատճառներից մեկը դավաճանությունն է։
⚡️ Հոգեթերապիայի տեսանկյունից մենք դիտարկում ենք դավաճանությունը որպես ախտանիշ, որը ցույց է տալիս, որ հարաբերություններում զուգընկերներից մեկի կամ երկուսի մոտ միաժամանակ առկա են չբավարարված ֆիզիոլոգիական և հոգեբանական պահանջմունքներ։
Կարող ենք առանձնացնել մի քանի կարևոր գործոններ.
▫️ Հուզական մեկուսացում. երբ անհետանում է զուգընկերոջ հետ մտերմության զգացումը, անձը կարող է փնտրել իրեն պակասող հույզերը հարաբերություններից դուրս։
▫️ Ինքնագնահատական և արժևորման պակաս. երբեմն դավաճանությունը ինչ–որ մեկի համար կրկին հետաքրքիր, ցանկալի, կարևոր զգալու միջոց է։
▫️ Վախ հարաբերություններում փոփոխություններից, դրանց զարգացումից. երբ հարաբերությունները տեղափոխվում են նոր մակարդակ, /օրինակ՝ զույգը սկսում է միասին ապրել, երեխաներ են ծնվում/ հուզական ոչ հասունությունը կարող է բերել նոր, թեթև, առանց պարտականությունների հարաբերությունների որոնման։
👉🏻 Այն, թե դավաճանության փաստը ինչպես կազդի զույգի հետագա հարաբերութունների վրա, կախված է նրանց մոտիվացիայից, արժեհամակարգից, ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու ունակություններից։
Գլխավոր խնդիրն այս պարագայում հասկանալն է, թե երբ և ինչ պատճառներով են զուգընկերները կորցրել մտերմությունը, կապվածությունը, ինչ պահանջմունքներ չեն բավարարվել և ինչ հմտություններ բնականոն կերպով չեն զարգացել հարաբերություններում։
Նյութը պատրաստեց .mesropyan_psychologist -ը
«Լիբրա» հոգեբանական աջակցության կենտրոն
📱 (094) 224 223
📍 Կոմիտաս 12
🌐 librapsy.am
#զույգայինթերապիա #հոգեբան #լիբրա
🌐 librapsy.am
Եթե արդեն որոշել եք դիմել հոգեբանի աջակցությանը, ապա անպայման այցելեք librapsy.am կայքը:
Հարցերի դեպքում կապ հաստատեք մեզ հետ` գրելով նամակ` 📩 կամ`
📱 (094) 224 223
Viber | WhatsApp
Կայքի ակտիվ հղումը` էջի bio հատվածում
Ամանորյա հրաշք ✨❄️
— Մաաա՛մ, ձյուն ա գալիս… Ես գնացի դուրս։
Ու հենց այդպես էր սկսվում մանկության Նոր տարին։ Խաղում էիր այնքան, մինչև մամայի հայտնի խոսքերը լսես՝ «մինչև վերջին մայկադ թրջվել ես»։
Կարմիր քիթ, այրվող թուշիկներ, շնչակտուր ծիծաղ… մրսած, բայց անսահման երջանիկ 🧣☃️
Ժամանակի հետ թվում է՝ մեծանալով կորցնում ենք այդ հրաշքը զգալու կարողությունը։
Բայց իրականում՝ ոչ։
Պարզապես պետք է մի վայրկյան կանգ առնել ու թույլ տալ, որ մեր ներսի մանուկը արթնանա։
Ու հենց այդ պահին է սկսվում կախարդանքը.
ձնագնդիների անվերջ պատերազմ, սառը ձյան ճռճռոցը ձեռքերի մեջ, լեզվով փաթիլ բռնելու փորձերը, և ամեն գնով թարթիչների վրա նստած փաթիլը պահելը ❄️🤍
Նոր տարվա հրաշքը միշտ այստեղ է։ ❤️
Պարզապես երբեմն պետք է հիշել՝ ինչպես նայել ձյանը մանկական աչքերով...
Click here to claim your Sponsored Listing.
Category
Telephone
Website
Address
Komitas 12
Yerevan
0033
Opening Hours
| Monday | 09:00 - 19:00 |
| Tuesday | 09:00 - 19:00 |
| Wednesday | 09:00 - 19:00 |
| Thursday | 09:00 - 19:00 |
| Friday | 09:00 - 19:00 |
| Saturday | 09:00 - 19:00 |