StudyOn
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from StudyOn, School, Arshakunyats 5, Yerevan.
�StudyOn is a language center where you can study English effectively.
�If you want to study effectively and fast then come and join us.
�Everything is possible with us!
12/04/2025
Շատ վաղուց հաջողակ ուսանող չեմ ներկայացրել)))Դե եկեք պատմեմ))🥹🥹
Եկեք ծանոթանանք իմ ուսանողներից Լուսինի հետ։ Լուսինը իմ ամենամեծ հպարտություններից է, քանի որ սկսել է լեզուն սովորել ինձ հետ անմիջապես զրոյից։ Իր ինտենսիվ հաճախելիության ու ներդրված ջանքերի շնորհիվ էլ ընդամենը մեկ տարի անց մենք նրա հետ ունեցանք իմացության B1 մակարդակ, որի շնորհիվ էլ Լուսինը կարողացավ աշխատանք գտնել ու որտեղ էլ օգտագործում է անգլերենի իր գիտելիքները❤️❤️ Շնորհակալ եմ վստահության համար
04/11/2024
Այսօր որոշել եմ ձեզ հերթական անգամ ծանոթացնել իմ հաջողակ ուսանողների ու իմ դասընթխցներից հետո նրանց կյանքում տեղի ունեցած փոփոխությունների հետ։ 😍😍😍
Եվ այսպես ծանոթացեք իմ ուսանողուհիներից Հասմիկի եվ Տաթեվի հետ։ Այս երկու հրաշք գեղեցկուհիները ինձ հետ անցել են խոսակցական ընդհանուր անգլերենի մեկամյա կուրս, որից հետո, զարգացնելով իրենց հաղորդակցական հմտությունները, օգտագործում են դրանք աշխատանքում եվ միայնակ ճամփորդելիս։ Քույրերը մասնագիտությամբ հաշվապահ են. նրանցից Հասմիկն այժմ աշխատում է համաշխարհային ընկերություններից մեկում, իսկ մյուսն ունի իր սեփական բիզնեսը։ Դե, իհարկե երկուսն էլ օգտագործում են անգլերենի իրենց հմտությունները աշխատանքում եվ հաճախ միայնակ ճամփորդելիս։😍😍
Լավագույն գովազդն իրական արդյունքն է🥹
29/06/2024
Այսօր որոշել եմ ձեզ ծանոթացնել իմ հաջողակ ուսանողներից եվս մեկի հետ🎈🎈🎈Ծանոթացեք իմ ուսանողներից Էրիկի հետ։ Մասնագիտությամբ ծրագրավորող Էրիկն ինձ հետ անցել է անգլերենի եռամսյա խոսակցական կուրս ՝ բարելավելով խոսակցական մակարդակը A2- ից մինչեվ B1 մակարդակ։ Իմ բազմաթիվ ուսանողների նման իր խոսակցական հմտությունները նա կիրառում է աշխատանքում՝ համագործակցելով արտասահմանյան ընկերության հետ։ Նման արդյունքի մենք հասել ենք անդադար պրակտիկայի ու սխալների շտկման արդյունքում։ Դե իսկ արդյունքի մասին խոսում են հենց իրենք՝ ուսանողները եվ իրենց աշխատանքային հաջողությունները։🥳🥳🥳
23/03/2024
Եկեք ծանոթանանք իմ հաջողակ ուսանողներից մեկի հետ։ 😊Լեզվի կուրսեր անցնելիս ամենակարեվորը նկատելի փոփոխություններն ու արդյունքներն են, որոնց հասել ենք իմ այս ուսանողի հետ։ Ծանոթացեք Գոռի հետ։ Նա ինձ մոտ եկել է A2 մակարդակով եվ մոտ մեկ եվ ավել տարվա ինտենսիվ աշխատանքից հետո ստացել B2 մակարդակ։
Բարեբախտաբար, նա կորողանում է կիրառել իր ստացած գիտելիքը աշխատանքում, քանի որ շախմատի դասընթացներ է անցկանում ոչ միայն հայ, այլեվ օտարազգի երեխաների հետ՝ դե իհարկե անգլերենով։
Գոռն իմ ամենապարտաճանաչ ու շնորհակալ ուսանողներից է, նրան կարող եք դիմել, եթե ուզում եք շախմատ խաղալ սովորել❤️❤️
Շնորհակալ եմ, Գոռ ջան, ջանասիրության եվ ցուցաբերած արդյունքի համար💓💓
09/04/2023
Վերջին մեկ տարում ,ավելի քան երբևէ,շատ մեծ թվով ուսանողների հոսք եմ ունեցել ինձ մոտ։ Այնքան մեծ, որ նույնիսկ չեմ հասցրել նրանցից շատերի գրանցած արդյունքները հրապարակել, բայց հենց այսօրվանից կուղղեմ սխալս։ Չնայած նրան, որ հսկայական քանակով մարդիկ այդպես էլ չեն ավարտում կուրսը, կիսատ են թողնում, գալիս են մեկ ամսով կամ լուրջ չեն վերաբերում դասերին, կան մարդիկ, ում արդյունքերը ինձ նույնիսկ հուզում են։ Իմ ուսանողներից Լիլիթը առաջիններից էր ինձ մոտ, ով ավարտեց ընդհանուր անգլերենի կուրսը B2+ մակարդակով՝ սկսելով այն B1 մակարդակից։ Ովքեր ծանոթ են լեզու սովորելու դժվարություններին կարող են փաստել, թե որքան երկարատև ու բարդ գործընթաց է դա։ Սակայն համբերատար ու պարտաճանաչ վերաբերմունքի շնորհիվ մենք Լիլիթի հետ հասանք դրան։ Լիլիթն իր լեզվի հմտություններն օգտագործում է աշխատանքում՝ շփվելով օտարերկրացիների հետ։
31/10/2022
Հաջողակ ուսանող շարքից․👇
Ծանոթացեք այս երկու հրաշալիքների հետ։ 😍Անահիտը և Հակոբը իմ տեսած ամենաներդաշնակ ու համով զույգն են, դրա համար իրենց մասին մի փոքր երկար կխոսեմ։ Նրանք ճանաչել ու սիրել են միմյանց, կարելի է ասել, դպրոցական տարիներից, որից հետո Հակոբը ծառայել է Հայոց բանակում և մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Բանակից վերադառնալուց հետո նրանք նշանադրվել են և շուտով ընտանիք են կազմելու։ ❤️Բայց մինչ այդ կարևոր քայլը, նրանք երկուսով անցել են մեկ այլ կարոր փուլ․ զարգացրել են իրենց անգլերենի ունակությունները՝ անցնելով երկամսա խոսակցական կուրս ինձ հետ։ 😇Իրենց հմտութունները նրանք կիրառում են աշխատելով Ամերկյան բեռնափոխադրման ընկերությունում, իսկ այսուհետ ունենալու են իրենց սեփական բեռնափոխադրման ընկերությունը❤️🎈
25/08/2022
Աշխատանքի անցած հերթական ուսանողիս հետ ծանոթացեք❤️
Լեվոնի հետ անցել ենք 3-ամսյա խոսակցական անգլերենի կուրս։ Սկսելով առաջին՝ A1 մակարդակից հասել ենք խոսակցական 3րդ՝ B1 մակարդակ։ Իսկ այժմ նա աշխատում է ամերիկյան լոգիստիկ ընկերությունում՝ խոսելով միայն անգլերեն👑🛑
01/08/2022
Շատ մարդկանց մոտ տպավորությունա ստեղծվել, որ ես կենտրոնացած եմ պարապում, որովհետև հաճախ են տեսնում, որ ուսանողներիս մեծ մասը լոգիստիկ ընկերություններում են աշխատում: Հիմա սկսելու եմ պատմել նաև այլ մասնագիտություն ունեցող ու տարբեր ոլորտներում աշխատանքի անցած ուսանողներիս մասին:❤️
Դրա համար ծանոթացեք Հայկուհու հետ: Նրա հետ մենք անցել ենք մեկ -ամսյա խոսակցական անգլերենի կուրս, որից հետո նա անցել է աշխատանքի QuestLine ընկերությունում՝ որպես IT Project manager։Այնտեղ նա իր աշխատանքը իհարկե կատարում է անգլերենով՝ զրուցելով ամերիկաբնակների հետ:
25/06/2022
Եկել եմ էլի իմ պոստերով, բայց այս անգամ լրիվ այլ բանի ու այլ մարդու մասին: Վերջապես որոշել եմ պատմել այս հրաշք մարդու՝ Արփիի մասին, ով ինձ հետ հավասար արդյունք է տալիս արդեն մեկ տարուց ավել: 🥰
Երևի կհիշեք, որ մասնագետ էի փնտրում ինձ հետ համատեղ աշխատելու նպատակով: Միգուցե նաև հիշեք, թե ինչքան էին ինձ տխրեցնում իմ փնտրտուքները, քանի որ, ամեն նոր դիմող մասնագետի հետ բացահայտում էի հայաստանյան համալսարանների թերացումները կրթության հարցում, ինչպես նաև բացահայտում երտասարդների աշխատելու ցանկության ու ամբիցիաների բացակայությունը:
Մի անգամ, արդեն լրիվ հոգնած ու սպառված, մի ՙՙերեխայի՚՚ նամակ եմ բացում. Ասեցի.
—Լավ բալիկ ջան, արի տեսնեմ ինչ գիտես։ 🤣
Արի ու տես՝ այս ,«բալիկ ջանը» ընդունվել էր Ամերիկյան համալսարան ու էնքան լավ էր տիրապետում լեզվին, որ իր գալուց մի որոշ ժամանակ անց ես հասկացա, թե ինչ քիչ ու թույլ են գիտելիքներս ու որոշեցի նույնպես դիմել համալսարան։ 🥰Կարճ ասած Արփին ինձ ՙՙ պրինցիպի գցեց՚՚ զարգանալ որպես մասնագետ։ Ես անդադար սովորում եմ իրենից ու մեկ-մեկ թաքուն ամաչում, որ նա որոշ բաներ շատ ավելի լավ գիտի:
Հիմա ուզում եմ հպարտորեն ասել, որ ուսանողներից բացի կադրեր եմ կարողանում պատրաստել, ու այս մարդուկը այսուհետ ինձ հետ միասին հավասար դասավանդելու է կենտրոնում, ունենալու է սեփական ուսանողները ու ավարտողները:
Հ. Գ. Միակ թերությունն էնա, որ արդեն իրան էլ են շատ քաղցր բերում😭🤣
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the school
Telephone
Website
Address
Arshakunyats 5
Yerevan