Ego Sum

Ego Sum

Share

Ego sum (Ես եմ)
Հոգեկան առողջության և հոգե?

Photos from Ego Sum's post 13/08/2024

Էգո Սումը ներկայացնում է «Հօգուտ Հոգուդ» հրապարակումների շարքը:

«Ինչու և ինչպես աշխատել հարաբերությունների վրա» կամ պարզապես «Սիրելու արվեստը»… ✨

Այն մասին, թե ինչու են #հարաբերությունները ճահճանում և հետզհետե մարում:
——————————————————

“Why and how to work on Relationships” or simply “The Art of Loving”… ✨

Understanding why falter and fade away.

#հարաբերություններ #հոգեբանություն #առողջհարաբերություններ #սիրելուարվեստը

31/12/2021
20/06/2021

Ի՞նչ է հոգեբանությունը

13/06/2021

19-րդ դարավերջին հոգեբանությունն աստիճանաբար ուրվագծում էր իր կիրառական և տեսական սահմաններն ու արդեն 20-րդ դարի սկզբներին ձևավորվեցին մի շարք հոգեբանական ուղղություններ, որոնք կազմում են ժամանակակից հոգեբանության հիմքը։ Անցյալ դարի հոգեբանությունը ներկայանում է որպես խայտաբղետ, երբեմն նույնիսկ իրարամերժ ուսմունքների ամբողջություն, և արդեն իսկ 20-րդ դարասկզբին սկսեցին խոսել հոգեբանության ճգնաժամի մասին։ Մյուս կողմից, սակայն, անցած դարի հոգեբանությունը պետք է ունենար ինչ-որ ընդհանուր առանցք, որը կկապեր այդքան խայտաբղետ տեսությունները, կմիավորեր դրանք մի ընդհանուր ոլորտում, ինչն էլ թույլ կտար խոսել հոգեբանության և դրա ճգնաժամի մասին․ չէ՞ որ եթե հոգեբանութունը չունենար միասնականության որևէ դրսևորում՝ հնարավոր չէր լինի խոսել անգամ հոգեբանության ճգնաժամի մասին։ Թերևս առանձին հոգեբանական ուղղության տեսանկյունից մյուս ուղղություններում ներկայացվող հայեցակարգերը կարող են և անիմաստ թվալ, սակայն եթե փորձենք հոգեբանական հայեցակարգերը դիտարկել առանց որևէ նախապաշարմունքի, դրանցից դուրս գտնվող տեսակետից, ապա, ըստ ամենայնի, կկարողանանք բացահայտել այն կենտրոնական առանցքը, որն էլ հենց կազմում է հոգեբանության՝ որպես հոգու, հոգեկան դրսևորումնեի մասին գիտության միջուկը։ Էգո Սում հոգեկան առողջության և հոգեբանական կրթության կենտորնը նախաձեռնում է «20-րդ դարի հոգեբանական ուղղություններն ու հայեցակարգերը» խորագրով դասընթացների շարք, որի նպատակը միասնական հոգեբանական դիրքորոշման ձևավորումն է։ Առաջիկայում նախատեսվում են շարքի հետևյալ դասընթացները՝

▫️Զիգմունդ Ֆրոյդ․ հոգեվերլուծություն և մետահոգեբանություն
▫️Կարլ Յունգ․ վերլուծական հոգեբանություն
▫️Ջոն Ուոթսոն, Ֆրեդերիք Սքիներ․ բիհեվիորիզմ
▫️Կարլ Յասպերս․ ֆենոմենոլոգիական հոգեախտաբանություն
▫️Լյուդվիգ Բինսվանգեր, Մեդարդ Բոս․ դազայն-վերլուծություն
▫️Ալֆրեդ Ադլեր․ անհատական հոգեբանություն
▫️Ստանիսլավ Գրոֆ, Քեն Ուիլբեր․ տրանսպերսոնալ հոգեբանություն
▫️Մաքս Վերթհայմեր, Կուրտ Կոֆկա,Վոլֆգանգ Քյոլեր․ գեշտալտ հոգեբանություն
▫️Ջեյմս Բյուջենթալ, Կառլ Ռոջերս, Ռոլո Մեյ․ էքզիստենցիալ – հումանիստական հոգեբանություն
▫️Ուլրիկ Նայսեր, Ջերի Ֆոդոր, Սթիվեն Փինքեր․ կոգնիտիվ հոգեբանություն
․․․․․․․․
Շարքի դասընթացներն իրականացվելու են առցանց տարբերակով, յուրաքանչյուր դասընթացի տևողությունը՝ 2 ամիս։

31/08/2020

‼️‼️Մանիպուլյացիա‼️‼️

«- Հասկանում եմ, որ հիմա Դուք արձակուրդի մեջ եք, բայց մենք նոր նախագիծ ենք սկսում, եթե այսօր Դուք չմոտենաք գրասենյակ գրանցվելու համար այս նախագծին, մենք ստիպված կլինենք ազատել Ձեզ աշխատանքից»։

Սա բացահայտ մանիպուլյացիա է։ 🚫

📍Ընդհանրապես հոգեբանական մանիպուլյացիան սոցիալական ներազդման ձև է, որը իրենից ներկայացնում է այլ մարդկանց ընկալման կամ վարքի փոփոխության ձգտումը թաքնված և խաբեության մարտավարության միջոցով ի օգուտ մանիպուլյատորի։

Քանի որ նման մեթոդները առաջ են տանում մանիպուլյատորի հետաքրքրությունները ուրիշ մարդկանց հաշվին, դրանք կարող են համարվել շահագործող, ոչ անկեղծ։

Մանիպուլյացիայի շատ տարբեր տեսակներ կան։

11/08/2020

Էկզիստենցիալիզմի մասին

05/08/2020

❓ Ե՞րբ դիմել հոգեբանին ❓

Շատ մարդիկ, առնչվելով կյանքի դժվարություններին և չկարողանալով լուծում տալ դրանց, դիմում են իրենց հարազատներին, ընկերներին օգնության համար։

📍Առաջացած դժվարությունը լուծվում է, սակայն մարդու ինքնազգացողությունը չի փոխվում։ Նա, ինչպես և դժվարության ժամանակ, զգում է անհանգստություն, տագնապ, անելանելիություն: Շատ դեպքերում բացի հոգեկան անհարմարավետությունից լինում են ֆիզիկական արտահայտումներ, օրինակ գլխացավ, մարսողության խանգարումներ, սրտխառնոց, սակայն տվյալ ինքնազգացողությունների համար չկան ֆիզիկական պատճառներ, այսինքն մարդը ֆիզիկապես առողջ է։ Այս դեպքում նա հասկանում է, որ նրան օգնություն է հարկավոր, բայց քանի որ իր հարազատների հետ խոսելուց չի կարողանում ստանալ համապատասխան օգնությունը, մտածում է հոգեբանին այցելելու մասին։

🤔Այստեղ առաջ է գալիս հաջորդ հարցը․ իսկ ո՞վ է հոգեբանը և արդյոք կարո՞ղ է նա ինձ օգնել։

Հոգեբանը մասնագետ է, որը օգնում է մարդուն նախ և առաջ հասկանալ, թե որն է իր դժվարությունը, դրա պատճառները, բացի դրանից օգնում է հասկանալ ինքն իրեն, ներհոգեկան հույզերը, մտքերը, մոտիվները, վարքի ձևերը և դրանց դրդապատճառները։

😥Հաջորդ քայլը որոշում կայացնելն է․ գնա՞լ, թե չգնալ։

Այստեղ արդեն մարդու մոտ կարող են առաջանալ տարբեր իրար հակասող զգացողություններ։ Կարող է լինել օրինակ վախ՝ կապված չհասկացված լինելու հետ, կամ օրինակ տագնապ, քանի որ պատրաստ չէ կիսելու ինչ-որ անծանոթ մեկի հետ իր հոգեկան խորը ապրումները կամ մտքերը։

Այս ամենը հաղթահարելուց հետո հարց է առաջանում, թե որ հոգեբանին դիմել։ Գտնելով համապատասխան մասնագետին, դիմելով նրան և ստանալով համապատասխան օգնությունը՝ մարդը անձնապես աճում է։

📍Եթե Ձեզ մոտ առաջանում է հարց՝ ե՞րբ դիմել հոգեբանին, նշանակում է Դուք ունեք հոգեբանին դիմելու անհրաժեշտություն։ ‼️

03/08/2020

ՄԱՆԿԱԿԱՆ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈՒՆ😡 (ցածր ինքնագնահատական)

Ծնողները իրենց մտքերում սովորաբար իրենց երեխային պատկերացնում են ամենախելացին, ամենաենթարկվողը և ամենահաջողակը, որը արժանի է միայն գովասանքի։ Երբ իրականությունը չի համապատասխանում նրանց պատկերացումներին, միշտ չէ որ հասկանալի է պատճառը։

❗️Վերջին տարիներին մանկական ագրեսիվության խնդիրը շատ ակտուալ է։ Շատ ծնողներ են բախվում այս խնդրի հետ։ Երեխան դառնում է կարծես «չարացած» ծնողների, հասակակիցների և նույնիսկ խաղալիքների հանդեպ։ Նման պահվածքի պատճառները կարող են շատ բազմազան լինել։ Օրինակ պատճառ կարող է հանդիսանալ ցածր ինքնագնահատականը։

Երբ երեխան վստահ չի իր ուժերի վրա, արտաքին աշխարհը նա ընկալում է որպես ագրեսոր, որը անընդհատ ցանկություն ունի նրան վնասելու։ Երեխայի համար «վտանգ» կարող են ներկայացնել ինչպես ծնողները, այդպես էլ նրա հասակակիցները։ Նրան թվում է, որ նա անընդհատ հարձակումների օբյեկտ է հանդիսանում։ Այդ պատճառով նա գերադասում է հարձակվել առաջինը։

📍Ագրեսիվ պահվածքը կարող է արտահայտվել օրինակ պատուհաններ, սեղան, աթոռ կոտրելով կամ ծեծկռտուքի մեջ ընկնելով՝ ուշադրություն չդարձնելով սպասվող պատժին։ Երբ երեխային հարցնում են, թե ինչու է նա դա արել, սովորաբար հնչում է հետևյալ պատասխանը․ «Ես չգիտեմ, թե ինչու եմ դա արել»։ Այս պատասխանը խոսում է այն մասին, որ երեխան չի ստանում բավականաչափ սեր և ուշադրություն մեծահասակների կողմից։😞

Երեխայի իքնագնահատականը կարող է ընկնել նաև ծնողների ամուսնալուծության դեպքում։ Սովորաբար այս դեպքում երեխան «պատահածի» համար մեղադրում է ինքն իրեն՝ «Ես պետք չեմ հայրիկին, այդ պատճառով նա գնում է» կամ «Մայրիկը ինձ չի սիրում, դրա համար վիճում է հայրիկի հետ»։ Ագրեսիվ պահվածքը առաջանում է ի պատասխան բոլոր այս մտքերին և ստեղծված իրավիճակին։ Ծնողները այս դեպքում սովորաբար սկսում են ձևացնել, որ հարաբերությունները լավ են, միայն այն պատճառով, որ երեխայի վարքը ուղղվի, սակայն դա նպաստում է նրան, որ վարքը ամրապնդվում է․ երեխան սկսում է մտածել, որ ծնողներին միասին պահելու համար պետք է շարունակել վատ վարքը։

✊Ամուր ընտանեկան հարաբերությունները երեխային տալիս են վստահություն ինքն իր հանդեպ։ Սակայն եթե ծնողների համար ընտանիքի պահպանումը խնդիր է, ապա նրանց պարտքն է բացատրել երեխային, որ նա մեղավոր չէ, որ նրան ոչ ոք չի թողնում, որ նրանց հարաբերությունները չեն փոխվելու, որ մայրիկը և հայրիկը միշտ ❤️սիրելու են նրան, անկախ նրանից որտեղ են ապրելու, լինելու և առհասարակ անկախ ամեն ինչից։

20/07/2020

💭«Դեպրեսիան ընդամենը վատ տրամադրություն է, շուտ կանցնի»։

Եթե դուք ունեցել եք կլինիկական դեպրեսիա և հիմա կարդում եք այս արտահայտությունը, ապա այն ձեզ շատ կբարկացնի։

❗️ Ի տարբերություն տրամադրության անկման և ընկճվածության, դեպրեսիան դիտարկում են որպես հոգեկան խանգարում, որը տևական է և ընդգրկում է այնպիսի ախտանշաններ, որոնցից են ոչ միայն տրամադրության անկումը, ընկճվածությունը, այլ նաև ոչ ադեկվատ մեղքի զգացումը, ինքնագնահատականի անկումը, վատատեսությունը, ուշադրության կենտրոնացման խանգարումը, հոգնածությունը, ապատիան, ախորժակի կտրուկ անկումը կամ բարձրացումը, քնի խանգարումները, սուիցիդալ մտքերը։

Դեպրեսիայի ծանր ձևը արտահայտվում է այսպես կոչված «դեպրեսիվ տրիադայով»՝ տրամադրության անկում, մտածողության հապաղումներ, շարժողական դանդաղում։

❌Շատ դեպքերում դեպրեսիա ունեցող մարդկանց ասում են․ «շուտ կանցնի», «բոլորի հետ էլ պատահում ա» «դա նրանից ա, որ զբաղմունք չունես», «բոլորն էլ խնդիրներ ունեն, շատ ես բարդացնում», «հանգստացնող հաբեր խմի կանցնի», «ես էլ էի երեկ դեպրեսիայի մեջ, տես այսօր լավ եմ»։ Այս բոլոր արտահայտությունները անտեղի են և օգնելու տեղը կարող են նույնիսկ վնասել մարդուն, քանի որ դեպրեսիան հոգեկան խանգարում է, այլ ոչ ուղղակի վատ տրամադրություն։

Չնայած, որ դեպրեսիան համարվում է ամենատարածված հոգեկան խանգարումը, այն կարելի է հաղթահարել հոգեբուժական և հոգեթերապիական միջամտությամբ։

Շատերը մտածում են, որ դեպրեսիան ժամանակակից հիվանդություն է, սակայն այն հայտնի է դեռ հին ժամանակներից։ Հիպոկրատը «մելանխոլիա» անվան տակ մանրակրկիտ նկարագրում էր այն վիճակը, որը հիշեցնում է այսօրվա դեպրեսիան։

Դեպրեսիան կարող է լինել դրամատիկ ապրումների արդյունք՝ հարազատ մարդու կորուստ, աշխատանքի կամ հասարակական կարգավիճակի կորուստ։ Լիմում են դեպքեր, երբ մարդը ինքը չի գիտակցում, թե որն է պատճառը, բայց նրա մոտ նկատվում է դեպրեսիվ խանգարումը։

❗️❗️Եթե Դուք նկատում եք Ձեր կամ Ձեր հարազատի մոտ դեպրեսիայի ախտանշաններ, ապա անհապաղ պետք է դիմել հոգեթերապևտի օգնությանը։

Ֆրոյդի գաղափարներն ընդհանրացնող «Ես-ը եւ Այն-ը» 11/07/2020

Ֆրոյդի գաղափարներն ընդհանրացնող «Ես-ը եւ Այն-ը» Ֆրոյդի գաղափարներն ընդհանրացնող «Ես-ը եւ Այն-ը»

08/06/2020

հոգեբան Գագիկ Պետրոսյանը խոսում է հոգեվերլուծության մասին․․․

Want your practice to be the top-listed Clinic in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Moskovyan 31/4
Yerevan
0002

Opening Hours

Monday 10:00 - 21:00
Tuesday 10:00 - 21:00
Wednesday 10:00 - 21:00
Thursday 10:00 - 21:00
Friday 10:00 - 21:00
Saturday 10:00 - 21:00
Sunday 10:00 - 21:00