FaMa

FaMa

Share

FaMa Art Corner

06/10/2023

🖼️1889 թ. «Նոյն իջնում է Արարատից» կտավը ներկայացնում է աստվածաշնչյան հայտնի պատումը, ըստ որի քառասունօրյա անձրևից առաջացած ջրհեղեղից հետո Նոյան տապանը նստում է Արարատ լեռան վրա, և աղավնու ավետումը ստանալով` Նոյն իր որդիների և կենդանիների հետ ոտք է դնում ցամաք (Գիրք Ծննդոց 6-9)։
Տեսարանը ողողված է բիբլիական լույսով, որը խորհրդանշում է կյանքի նոր սկիզբ։ Փարիզում ցուցադրելուց հետո Այվազովսկին կտավը նվիրել է Նոր Նախիջևանի հայկական դպրոցին։ Ռուսաստանում բռնկված քաղաքացիական պատերազմի տարիներին նկարը փրկվել է Մարտիրոս Սարյանի ջանքերով և 1921 թվականին տեղափոխվել Երևան։

04/05/2023

🔹Շատերը Ֆրիդա Կալոյի աշխատանքները սյուռեալիստական են կոչում, բայց հենց ինքը՝ Ֆրիդան, ասում էր. «Նրանք կարծում են, որ ես սյուռեալիստ նկարիչ եմ, բայց այդպես չէ, քանի որ ես երբեք երազներ ու անիրական բաներ չեմ նկարել, ես նկարել եմ միմիայն իմ իրականությունը»:
🔹 Ընդհանուր առմամբ Ֆրիդա Կալոն արել է 143 նկար, որոնցից 55-ը ինքնանկարներ են: «Ինքս ինձ շատ եմ նկարում, քանի որ միայն ինձ եմ ամենալավը ճանաչում»

03/05/2023

Ֆրիդա Կալո🌹
«Չկա ծիծաղից ավելի թանկ բան: Դրա օգնությամբ կարելի է կտրվել ինքդ քեզանից, դառնալ անկշիռ»
Այս շաբաթ կգնանք Ֆրիդայի հեքերով…

Photos from FaMa's post 30/04/2023

📌Հուշարձանը նվիրված է զոհված հրեաների հիշատակին, որոնց ֆաշիստները գնդակահարել են համաշխարհային պատերազմի ընթացքում:
📌Հրեաներին բերել են բեռնատար մեքենաներով, ապա շղթայել 50-60 հրեա միաժամանակ և հրամայել են հանել կոշիկները։
📌Փամփուշտները խնայելու նպատակով գնդակահարել են միայն առաջինին՝ վերջինս էլ ընկնելով գետը իր հետ տարել է մյուսներին։
📌Չուգունից ձուլված այս քանդակների կոմպոզիցիան բաղկացած էր 60 զույգից։ Տարիների ընթացքում որոշ մաս գողացվել է, մնացել է 53 զույգ։

30/04/2023

🔹Քանդակը տեղադրված է ի պատիվ ռումինացիների և մոլդովացիների կողմից սուրբ համարվող բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Միհայ Էմինեսկուի:
🔹Էմինեսկուին վերագրվում է հայկական ծագում։
🔹Քանդակը գտնվում է Ռումինիայում։

28/04/2023

🔹«Անցում »քանդակը գտնվում է Լեհաստանի Վրոցլավ քաղաքում:
🔹Փողոցի մի կողմից գետնի տակ մտնող մարդիկ են պատկերված, իսկ փողոցի մյուս կողմում անցորդները կարծես դուրս են գալիս գետնի տակից:
🔹 Լեհաստանը անցել է բազմաթիվ դժվարություններով և տանջանքներով: Պատերազմներ, ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներ, դիկտատուրա՝ այդ ամենը երկիրը դարձրել են այդքան կայուն և ուժեղ: Այն միշտ ոտքի էր կանգնում, իսկ նրա ոգին մնում էր անպարտելի:
🔹Հենց այդ պայքարին է նվիրված այս քանդակների խումբը:

27/04/2023

🔹«Ճանապարհորդը» արձանը տեղադրված է Ֆրանսիայում՝ Մարսել քաղաքում:
🔹Այս հավերժ «ճանապարհորդը» ստիպում է մտորել կյանքի էության, նպատակների և երազանքների մասին: Յուրաքանչյուր մարդու մոտ պակասում է մարմնի մի մասը:
🔹Հեղինակը լռում է մարդկային էության այդպիսի պատկերման պատճառների մասին: Կարելի է միայն ենթադրել, որ այդպիսով նա ուզում էր ցույց տալ յուրաքանչյուր մարդուն հատուկ դատարկության զգացումը, որը նա անպայման պետք է լցնի՝ գնալով ճանապարհորդության դեպի իր ներսը:
,

26/04/2023

📌Փեյջ Բրեդլիի քանդակը իրենից ներկայացնում է լուսարձակող տակդիրի վրա լոտոսի դիրքով նստած մերկ կնոջ 2 մետրանոց կոմպոզիցիա:
📌Քանդակի մարմինը ճաքած է և այդ ճաքերից դուրս է ժայթքում լույսը:
📌Բրեդլին վստահ է, որ յուրաքանչյուրիս մեջ էլ կա այդպիսի լույս: Միայն պետք է այն դուրս թողնելու տարբերակ գտնել:

Photos from FaMa's post 18/04/2023

🧑‍🎨Թոմաս Քոուլ
🖼️ «Կյանքի ճանապարհորդություն» կտավների շարքը ցույց է տալիս մարդու կյանքի ընթացքը, թե ինչ խոչընդոտներ պետք է հաղթահարի նա հավերժության ճանապարհին։
🔹Յուրաքանչյուր նկար ունի կրկնվող տարրեր և մոտիվներ, ինչպիսիք են նավը, գետը և հրեշտակը: 🔹Մարդկային կյանքի չորս փուլերն արտացոլվում են եղանակների փոփոխության մեջ, բնությունը ծառայում է որպես մարդու հուզական վիճակի հայելի։
1.«Մանկություն»
2«Երիտասարդութուն»
3.«Հասունություն»
4.«Ծերություն»

17/04/2023

🔹Միքելանջելոն քայլում էր շուկայով և այնտեղ տեսավ մի գեղեցիկ մարմարյա քար:
- Եթե ուզում եք այս քարը, վերցրեք այն անվճար: Տասներկու տարի է ոչ ոքի չի հետաքրքրում այդ քարը։
🔹Միքելանջելոն վերցրեց այն , սկսեց աշխատել դրա վրա։
Մեկ տարի անց, երբ ավարտեց աշխատանքը, խանութի տիրոջը հրավիրեց իր մոտ։ Սեփականատերը չէր հավատում իր աչքերին։Նրա առջև մի հոյակապ մարմարյա արձան էր:
-Որտեղի՞ց ես գտել այս գեղեցիկ մարմարը:
-Սա այն նույն տգեղ քարն է, որը տասներկու տարի ձեր խանութի դիմաց էր։
🔹Միքելանջելոյի «Քրիստոսի ողբը»
քանդակը գտնվում է Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում։ Արձանի վրա Մարիամը ծնկների վրա է պահում որդու մարմինը։

14/04/2023

Նկարիչ 🧑‍🎨Յան Ստենը եղել է նաև պանդոկպան, և նրան հաջողվել է համատեղել նկարչի և գարեջրագործի աշխատանքը։
🔹Նա հաճախ էր ինքն իրեն պատկերում իր կտավներում ոչ սթափ վիճակում։
🔹Սկզբում թվում է, թե սա պարզապես տոն է երեխայի ծննդյան կապակցությամբ։
🔹Բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։Ստենը մեզ շատ խորհրդանիշներ է թողել, որոնք թույլ են տալիս կարդալ «սյուժեի երկրորդ իմաստը»։
🔹Այս նկարի վերականգնման ժամանակ երեխայի գլխին «եղջյուրներ» են հայտնաբերվել, որոնք անհետացել էին 19-րդ դարում, քանի որ այս դետալը նկարներում համարվում էր անպարկեշտություն: Նա մատնանշում էր, որ հայրը երեխային գրկած տղամարդը չէ։Երեխայի գլխավերեւում «եղջյուրները» բռնած ու չարամտորեն քմծիծաղող տղամարդը, ըստ երեւույթին, իրական հայրն է։
🔹Կոտրված ձվի կճեպը անպտղության խորհրդանիշ է, այս դեպքում՝ ակնարկ, որ երեխային գրկած հայրը կապ չունի որդու կետ։
🔹Հատակի ձախ անկյունում մենք տեսնում ենք ջեռակ(грелка), 17-րդ դարում ամուսնուն դավաճանող կնոջը այդպես էին անվանում։

Want your establishment to be the top-listed Arts & Entertainment in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Website

Address


Ayghedzor 23
Yerevan