Fin.Co Accounting
Fin.Co provides high-quality and affordable accounting services for small, medium, and large businesses.
Happy Birthday Finco💚🤍💚
Ինչպե՞ս դառնալ անհատ ձեռնարկատեր մեկ օրում։ Պահպանիր, որ չկորցնես։
#ԱնհատՁեռնարկատեր #ԻԵ #Գործարարություն #ԲիզնեսՀայաստանում #ՀարկայինԽորհրդատվություն #ԲիզնեսՍկիզբ #ԳրանցումՄեկՕրում #Հայաստան #Ֆինանսներ
06/11/2025
💼 Փոփոխություն ֆիզիկական անձանց եկամուտների տարեկան հայտարարագրերում
❗️Վարչական տուգանքները հանվել են, սակայն հարկային պատասխանատվությունը շարունակում է գործել։
📅 ՀՀ օրենք ՀՕ-327-Ն (ընդունված՝ 24․10․2025)–ով փոփոխվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169․1 և 169․33 հոդվածները։
Այսուհետ՝
ֆիզիկական անձանց կողմից եկամտային հարկի տարեկան հայտարարագրի չներկայացումը կամ ոչ էական սխալ լրացումը այլևս վարչական տուգանքի չի ենթարկվում։
💡 Ի՞նչ է սա նշանակում գործնականում
Վարչական տույժերը հանվել են, բայց հարկային պարտավորությունները շարունակում են գործել նույն ձևով․
📍 ՀՕ 401-րդ հոդված — ուշ վճարման դեպքում հաշվարկվում է 0․075% տույժ յուրաքանչյուր օրվա համար (մինչև 730 օր)։
📍 ՀՕ 403-րդ հոդված — հարկը պակաս ցույց տալու դեպքում գանձվում է պակասված գումարը + 50% տուգանք։
🧾 Այսինքն՝ վարչական տուգանք չկա, բայց հարկային պատասխանատվությունը մնում է նույն ուժով։
21/09/2025
28/08/2025
FIN.CO հաշվապահական ընկերությունը ընդլայնում է թիմը և հրավիրում է ավագ Հաշվապահի։ Մենք ապահովում ենք մրցունակ վարձատրություն, կայուն կարիերայի ուղի և մասնագիտական զարգացման հնարավորություն։
🔹 Հիմնական պարտականություններ
Տնտեսվարող սուբյեկտների հաշվապահական հաշվառման վարում՝ ՀՀ օրենսդրությանը համապատասխան
Ֆինանսական և հարկային հաշվետվությունների կազմում և ներկայացում
Աշխատանք միջազգային և տեղական գործընկերների հետ
Տվյալների մշակում, վերլուծություն և հաշվետվությունների պատրաստում
Տարբեր ոլորտներում հաշվապահական հաշվառման վարում (նախընտրելի)
🔹 Պահանջներ
Հաշվապահի աշխատանքային փորձ (պարտադիր)
Տարբեր ոլորտներում փորձ (նախընտրելի)
Անգլերենի և ռուսերենի հաղորդակցական իմացություն
ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության գերազանց գիտելիքներ
Ճշգրտություն, պատասխանատվություն և վերլուծական մտածողություն
Համակարգչային ծրագրերի իմացություն (ՀԾ, MS Excel)
🔹 Մենք առաջարկում ենք
✔ Մրցակցային աշխատավարձ
✔ Կայուն և երկարաժամկետ համագործակցություն
✔ Մասնագիտական աճի և վերապատրաստման հնարավորություն
✔ Հարմարավետ աշխատանքային միջավայր Երևանի կենտրոնում
✔ Աշխատանք միջազգային գործընկերների հետ
📩 Ցանկացողները կարող են ուղարկել ինքնակենսագրականը [email protected]
էլ․ հասցեին կամ զանգահարել՝ +374 43 33 44 50։
📌 Դիմումների վերջնաժամկետ – 30.09.2025
#գործկա #հաշվապահություն
20/02/2025
📢Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց
յուրաքանչյուր օրվա համար վճարվող տույժը 2025 թվականի հունվարի 1-ից
0.075% է 0.04%-ի փոխարեն, այդ թվում` նաև այն դեպքում, եթե տույժերի
հաշվարկն սկսվել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը:
Տույժը կիրառվում է չվճարված հարկերի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից
անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար:
16/02/2025
📢ՇՐՋԱՆԱՌՈւԹՅԱՆ ՀԱՐԿԻ ԴՐՈւՅՔԱՉԱՓԵՐԻ ՓՈՓՈԽՈւԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ 01․01․2025 ԹՎԱԿԱՆԻՑ
Հաշվետու ժամանակաշրջանի համար ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏՈՒՄ իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով 12% դրուքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է Օրենսգրքով
սահմանված ծախսերի հանրագումարի 9% կազմող գումարի չափով: Եթե նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3.5%-ից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 3.5%-ը:
ՍԱԿԱՅՆ
❗ԲԱՑԱՌԱՊԵՍ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԴՈՒՐՍ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ
ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ՝
1) Երևան քաղաքի վարչական տարածքից դուրս հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով սույն օրենքի դրույթները տարածվում են 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագող հարաբերությունների վրա։
2) Մինչև 2026 թվականի հունվարի 1-ը Երևան քաղաքի վարչական տարածքից դուրս հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով կիրառվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը
գործող խմբագրությամբ Օրենսգրքով սահմանված կարգավորումները:
_____________
📍Ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 26/3
🌐 www.finco.am
📱 +374 43 33 44 50
✉️ [email protected]
15/02/2025
💵💵Մինչև 300 հազար դրամ ստացված եկամուտները կարող են չհայտարարագրվել հայտարարատուի կողմից։
❗Այս շեմը վերաբերում է ՆՎԻՐԱՏՎՈւԹՅԱՄԲ, ԱՆՀԱՏՈւՅՑ, ՓՈԽԱՌՈւԹՅԱՄԲ, ԳՈւՅՔԻ ՕՏԱՐՈւՄԻՑ ՄԻԱՆՎԱԳ ՍՏԱՑՎԱԾ ՉՀԱՐԿՎՈՂ ԵԿԱՄՈւՏՆԵՐԻՆ։
_____________
📍 Ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 26/3
🌐 www.finco.am
📱 +374 43 33 44 50
✉️ [email protected]
Հաշվապահ – Fin. co հաշվապահական գրասենյակ
Fin. co հաշվապահական ընկերությունը ընդլայնում է թիմը և փնտրում է փորձառու հաշվապահի, ով պատրաստ է աշխատել միջազգային գործընկերների հետ։ Մենք առաջարկում ենք մրցունակ աշխատավարձ, կայուն կարիերայի հնարավորություն և մասնագիտական աճի հեռանկարներ։
Հիմնական պարտականություններ
Տնտեսվարող սուբյեկտների հաշվապահական հաշվառման վարում՝ ՀՀ օրենսդրության համաձայն
Ֆինանսական և հարկային հաշվետվությունների պատրաստում և ներկայացում
Աշխատանք արտաքին գործընկերների, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հետ
Տարբեր ոլորտների հաշվապահական հաշվառման վարում (նախընտրելի)
Տվյալների մշակում, վերլուծություն և հաշվետվությունների կազմում
Հիմնական պահանջներ
Հաշվապահի աշխատանքային փորձ (պարտադիր)
Տարբեր ոլորտներում հաշվապահական գործունեության փորձ (նախընտրելի)
Անգլերեն և ռուսերեն՝ խոսակցական մակարդակով (միջազգային գործընկերների հետ հաղորդակցության համար)
ՀՀ հարկային և հաշվապահական օրենսդրության գերազանց իմացություն
Ճշգրտություն, պատասխանատվության բարձր զգացում և վերլուծական մտածողություն
Համակարգչային ծրագրերի (ՀԾ և MS Excel ) հմտություն
Մենք առաջարկում ենք
✔ Բարձր և մրցակցային աշխատավարձ
✔ Կայուն և երկարաժամկետ համագործակցություն
✔ Մասնագիտական աճի և վերապատրաստման հնարավորություն
✔ Հարմարավետ աշխատանքային միջավայր Երևանի կենտրոնում
✔ Աշխատանք միջազգային գործընկերների հետ
📩 Եթե համապատասխանում եք վերը նշված պահանջներին, խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականը [email protected] էլ. հասցեին, կամ զանգահարել՝ +374 99580851 հեռախոսահամարով։
📌 Դիմումների վերջնաժամկետ – 25.02.2025
Միացեք Fin. co թիմին և զարգացեք մեզ հետ միասին։
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Room 206, 26/3 Vazgen Sargsyan Str, 0010
Yerevan
Opening Hours
| Monday | 10:00 - 19:00 |
| Tuesday | 10:00 - 19:00 |
| Wednesday | 10:00 - 19:00 |
| Thursday | 10:00 - 19:00 |
| Friday | 10:00 - 19:00 |