SAGA Polygraph School

SAGA Polygraph School

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from SAGA Polygraph School, Graphic designer, Yerevan.

30/01/2023

💙💝💛🖤 CMYK թե RGB ❤️💚💙

‼️Գրեթե բոլոր դիզայներները բախվել են այս «չարաբաստիկ» հակամարտությանը, բայց ի վերջո.

🧐Ինչու՞ պետք է տպագրական ֆայլը հանձնել հենց CMYK գույներով

😇Ինչու՞ են նկարները էկրանին RGB-ով ավելի վառ երևում քան CMYK-ով

⁉️Ո՞րն է նրանց հավերժական պայքարի գաղտնիքը և ի վերջո ո՞վ կհաղթի

✅Այս և տպագրական աշխարհի այլ մարտահրավերներին ծանոթանալու համար բաժանորդագրվեք մեր էջին 👇կամ հավանեք👍 այն ու դարձեք այս պայքարի հաղթողներից մեկը։


#Տպարան #Դիզայն

21/01/2023

✅Ցանկանու՞մ ես ձեռք բերել տպագրական ֆայլ պատրաստելու հմտություններ

✅Ուզու՞մ ես դառնալ պրոֆեսիոնալ պոլիգրաֆ-դիզայներ

💚Շփվե՛լ և փորձ փոխանակել ոլորտի առաջատար մասնագետների հետ

😍Շտապի՛ր գրանցվել ՍԱԳԱ ՊՈԼԻԳՐԱՖԻԱՅԻ ԴՊՐՈՑԻ հերթական խմբում

😎Դարձի՛ր պոլիգրաֆիայի համայնքի մի մասնիկը

📩Գրի՛ր մեր էջին կամ զանգահարիր՝ 099-444-143:

#տպագրություն #դիզայն
#գրաֆիկդիզայն

31/12/2022

ՍԱԳԱ դպրոցի սիրելի ուսանողներ, ընկերներ, բարեկամներ,

😍Անցնող դժվարին տարում մեր կողմից հիմնադրվեց պոլիգրաֆիայի ոլորտի դիզայներների վերապատրաստման միակ դպրոցը` իր յուրատեսակ կրթական ծրագրով։

✅Մենք հասցրեցինք ավարտել աշխատանքները մեր առաջին խմբի հետ և վերապատրաստել ոլորտի հայտնի ու սկսնակ դիզայներների, որոնք այսօր էլ ավելի կայացած ու հավակնոտ ծրագրերով են ներկայանում իրենց գործատուներին։

🥰Ցանկանում ենք, որ 2023թ լինի բոլորիս համար լինի խաղաղության, աշխատասիրության, գիտելիքի ու դրա կիրառմամբ ձեռք բերված նոր նվաճումների տարի։

❣️Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

14/12/2022

✅Ահա և վերջ...

📗ՍԱԳԱ ՊՈԼԻԳՐԱՖԻԱՅԻ ԴՊՐՈՑԻ Առաջին խումբն ավարտեց իր դասընթացը։

🥰Զգացողությունները անբացատրելի են, ստացված գիտելիքներն` անփոխարինելի, ձեռք բերած փորձը` աննախադեպ։

⁉️Ցանկանում ես դառնալ այս շնորհալի ու տաղանդավոր համայնքից մեկը և ստանալ կրթություն պոլիգրաֆիայի դիզայներների վերապատրաստման միակ կրթական ծրագրով, գրիր մեզ կամ զանգահարիր 099444143:
Tatiko Tatiko Ara Javakhyan Vahag Bolorchyan Лиана Мазманян Armen Muradyan Գևորգ Աբրահամյան Armen Sargsyan

Photos from SAGA Polygraph School's post 24/11/2022

📗Մեր հերթական դասն անցավ բուռն քննարկումներով ու առարկայական օրինակներով։

✅Խոսեցինք, այն մասին, որ դիզայնի պատրաստման առաջին փուլում անհրաժեշտ է կենտրոնանալ դիզայնի չափերի ու կոնֆիգուրացիաների վրա։

✅Քննարկեցինք դանակի գծագրերի ճիշտ պատրաստման մեթոդիկան, դրանց ֆայլային արտահայտությունը, խոսեցինք դանակների պատրաստման եղանակներից ու դրանց կիրառման ոլորտներից։

🎁Դասի վերջում մասնակիցները ՍԱԳԱ-ի կողմից ստացան նվերներ, որոնք հետագայում կօգտագործեն իրենց աշխատանքային առօրյայում։

😍Եթե ցանկանում ես իմանալ ավելին պոլիգրաֆիական դիզայնի պատրաստման մասին, ապա շտապիր գրանցվել մեր հաջորդ խմբում, գրիր մեկնաբանություն կամ զանգահարիր 099444143։

Photos from SAGA Polygraph School's post 14/11/2022

📗Ողջույն,
մենք շարունակում ենք մեր դասընթացները և կիսվում ձեզ հետ նորություններով։

👉Այսօր խոսեցինք էմբոս-դեբոսից, դանակի գծագրերից, PPI, LPI, DPI հասկացություններից, տարբերակեցինք վեկտորային ու ռաստերային պատկերներն ու դրանց առանձնահատկությունները, պարզեցինք cdr և pdf ֆայլերի փոխկապակցվածության նրբությունները։

Մասնակիցների խոսքերով դասերը գնալով բարդանում են, բայց և նույնքան հետաքրքրանում են։

😉Իսկ մենք խոստանում ենք, որ ամենահետաքրքիրը դեռ առջևում է։

ՍԱ-ԳԱ պոլիգրաֆիայի դպրոց. իմացիր ավելին խնայիր ժամանակ։

📩Հաջորդ խմբում նախագրանցվելու համար գրիր մեր էջին կամ զանգահարիր 099444143.
#Տպագրություն #Դիզայն

Photos from SAGA Polygraph School's post 10/11/2022

📗Այսօր խոսեցինք տպագրության փուլերից, քննարկեցինք, թե ինչպիսի ճանապարհ պետք է անցնի դիզայներական միտքը մինչև վերջնական արտադրանք դառնալը։

✅️Ուսումնասիրեցինք լաքապատման ու լամինացիայի տեսակները, տարբերությունները, դրանց ֆայլային տարբերակումը։

✅️ Սովորեցինք թե ինչ է դաջումը, դաջման ինչպիսի տեսակներ կան, ինչպիսի առանձնահատկություներ հաշվի առնել դաջման տեսակն ընտրելիս։

👉Ամեն ինչ դեռ առջևում է։
Իմացիր ավելի, խնայիր ժամանակ։

➡️Եթե քեզ էլ հետաքրքրեց նշված թեմաները, ապա բաց մի թող հնարավորությունը նախագրանցվելու Սա-Գա պոլիգրաֆիայի դպրոցի երկրորդ խմբում
Դիր + ավելին իմանալու համար։




#Դիզայն
#Տպագրություն

Photos from SAGA Polygraph School's post 07/11/2022

📗Տեղի ունեցավ պոլիգրաֆիայի ոլորտի դիզայներների վերապատրաստման աննախադեպ ծրագրի մեկնարկը։

📍Այսօր խոսեցինք տպագրության պատմության, տպագրական տեխնոլոգիաների զարգացման, տեսակների, դրանց առավելությունների և առանձնահատկությունների մասին։

👉Ամեն ինչ դեռ առջևում է։

‼️Եթե ցանկանում ես դու էլ մասնակից դառնալ այս ամենին, գրիր մեջ էջին կամ զանգահարիր +374 99 444 143։

Հաջորդ դասընթացների նախագրանցումը ընթացքի մեջ է։




#Դիզայն
#Տպագրություն

06/11/2022

‼️Ուշադրություն

⚠️Առաջին խմբում ընտրվելու հայտերը փակված են։

📗Սիրելի ուսանողներ, տեղեկացնում ենք, որ մեր առաջին խմբի մասնակիցների թիվը լրացած է և մենք վաղվանից սկսում ենք պոլիգրաֆիայի ոլորտի մասնագետների վերապատրաստման մեր աննախադեպ ծրագիրը։

Սակայն դուք հնարավորություն ունեք ընդգրկվելու հաջորդ խմբերում։

👉 Նախագրանցվելու համար գրեք մեր էջին կամ մեկնաբանությունում դրեք +։

02/11/2022

📗ՕՖՍԵԹ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ

‼️Օֆսեթ տպագրություն, օֆսեթ (անգլ.՝ off set - բառացի՝ անհպում, հարթ տպագրության եղանակ, որի դեպքում ներկը տպագրական տպաձևից թղթի վրա փոխադրվում է միջանկյալ Էլաստիկ (ռետինե) շերտի շնորհիվ՝ խոնավեցնող հանգույցի միջոցով:

▫️Օֆսեթ տպագրական եղանակի դեպքում տպագրվող դետալները գտնվում են բացարկների հետ միևնույն հարթության վրա:

▫️Օֆսեթ տպագրությունը համարվում է ամետարածված տպագրական եղանակներից մեկն աշխարհում:

🇦🇲Հայաստանում օֆսեթ տպագրությունը ներդրվել է 1950 թվականին Հակոբ Մեղապարտի անվան պոլիգրաֆկոմբինատում։




#Դիզայն
#Տպագրություն

03/10/2022

🔴🟢🔵 RGB թե CMYK 🔵🔴🟡⚫️

📗Հաճախ է հանդիպում, երբ դիզայնի պատրաստի ֆայլում գույները դրված են լինում RGB գունային համակարգում։

🧑‍💻Սա դիզայներների մոտ ամենատարածված սխալներից մեկն է, քանի որ RGB գունային համակարգը համարվում է հավելումային կամ ադիտիվ գունային մոդել` նախատեսված էկրանային գույների ներկայացման համար, այն չի համարվում տպագրական:

RGB -ով լույսի աղբյուր հանդիսացող կրիչները (էկրանները🖥), իսկ CMYK-ով լուսանդրադարձնող կրիչները (📄թուղթ և այլ մատերիալ, որի վրա տպագրված է նյութը).։

👉Եթե ցանկանում ես իմանալ ավելին գունային համակարգերի մասին և ստեղծել քո ֆայլը ճիշտ գունային համակարգում` գրանցվիր ՍԱԳԱ դպրոցում, դիր + մանրամասներն իմանալու համար։




#Դիզայն
#Տպագրություն

07/09/2022

🏢Տպարան - Ձեր ֆայլում խնդիրներ կան։
👨‍💻Դիզայներ -Ի՞նչ խնդիր պետք է լինի, ֆայլն արդեն հաստատված է։
🏢Տպարան - Մենք չենք կարող այս տեսքով պատվերն ընդունել ։
👨‍💻Դիզայներ - Ես արդեն չորրորդ անգամ եմ ֆայլը փոփոխում, ի՞նչը այն չէ։

❓️Հոգնե՞լ եք լսել տպարանների քննադատություններն ու պատվիրատուի հեգնանքը։

❓️Ստիպվա՞ծ եք անընդհատ փոփոխել տպագրական փաթեթն ու Ձեզ թվում է, թե այդ գործընթացը վերջ չունի՞։

❓️Ուզու՞մ եք տպագրական փաթեթը հանձնել մեկ անգամից ու մոռանալ խնդիրների մասին։

✅️Ուրեմն Դուք ճիշտ տեղում եք։

📗ՍԱ-ԳԱ պոլիգրաֆիայի դպրոցը ոչ միայն կօգնի Ձեզ խուսափել նմանատիպ խնդիրներից, այլև կբացահայտի Ձեզ համար պոլիգրաֆիայի նոր աշխարհը։

👉Շտապեք գրանցվել առաջին խմբում, տեղերը սահմանափակ են։

Գրանցվելու համար
📩գրեք մեր էջին
կամ
📲 զանգահարեք 099-444-143



#Դիզայն
#Տպագրություն

Want your business to be the top-listed Advertising & Marketing Company in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Website

Address


Yerevan