EduNetwork

EduNetwork

Share

Մենք համագործակցում ենք լավագույն համալսարանների հետ և տրամադրում կրթական խորհրդատվություն և ոչ միայն

15/06/2026

Ամերիկյան կրթություն Եվրոպայի սրտում. Webster University 🇦🇹🇬🇷✨

Երազու՞մ ես ստանալ ամերիկյան դիպլոմ, բայց սովորել Եվրոպայում։ Webster University-ն առաջարկում է բարձրակարգ համալսարանական կրթություն՝ լիովին անգլերեն լեզվով, իր եվրոպական թոփ կամպուսներում.

🎼 Webster Vienna (Ավստրիա). Գտնվում է Վիեննայի սրտում՝ պատմական Palais Wenkheim պալատում։ Առաջարկում է ԱՄՆ և Ավստրիայի կողմից երկակի ակրեդիտացված ծրագրեր՝ Բիզնեսի, Միջազգային հարաբերությունների, Հոգեբանության և Մեդիայի ուղղություններով։

🏛️ Webster Athens (Հունաստան). Կամպուսը գտնվում է Աթենքի հնագույն ու էսթետիկ Պլակա թաղամասում՝ Ակրոպոլիսի ստորոտում։ Սա ամերիկյան կրթական չափանիշների և հունական մշակույթի ու մատչելի կյանքի ծախսերի կատարյալ սինթեզն է։

🔄 Գլխավոր առավելությունը. Որպես Webster-ի ուսանող, դու կարող ես ուսումդ սկսել Աթենքում, իսկ հաջորդ կիսամյակը «Mobility» ծրագրով տեղափոխվել Վիեննա (կամ հակառակը)։ Ավարտելիս ստանում ես ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԻՊԼՈՄ։

🇺🇸 Ուսանողներն ունեն նաև Միացյալ Նահանգներ մեկնելու և ուսումը հենց ԱՄՆ կամպուսում շարունակելու հրաշալի հնարավորություն։ Միակ պայմանն այն է, որ առաջին կիսամյակը պարտադիր պետք է ավարտած լինեն Վիեննայի կամ Աթենքի կամպուսներից մեկում։

📩 Գրի՛ր մեզ Direct-ում, ու Edunetwork-ի թիմը կօգնի քեզ հեշտությամբ ընդունվել քո երազանքի կամպուս։

10/06/2026

-ի մասին՝ առաջին ձեռքից 💡։
🎙️Դիտի'ր մեր զրույցը Բրիտանական խորհրդի քննական ծրագրերի ղեկավարի հետ և տեղեկացիր քննության բոլոր կարևոր մանրամասներին։

06/06/2026

Իտալիան սպասում է քեզ. Ամառային լեզվական ճամբար! 🇮🇹✨

Ուզո՞ւմ ես ամառդ անցկացնել Եվրոպայի ամենահավես երկրում, գտնել նոր ընկերներ ու կտրուկ բարելավել լեզվի գիտելիքներդ։
Edunetwork-ը հրավիրում է քեզ բացահայտումների ամառվա։
🍕 Ի՞նչ է ներառում ծրագիրը.

🎓 12 ժամ լեզվի դասեր (իտալերեն/անգլերեն) + շփում տեղացիների հետ։

🎭 Վարպետաց դասեր և ինտերակտիվ խաղային ակտիվություններ։

🏨 Կացություն հյուրանոցում և երկանգամյա համեղ սնունդ (նախաճաշ, ընթրիք)։

🚍 Ամբողջովին կազմակերպված և անվտանգ տեղաշարժ ու տրանսֆերներ։

🔥 Տեղերը սահմանափակ են։
📩 Գրի՛ր մեզ Direct-ում կամ թող «+» մեկնաբանություններում, և մեր թիմը քեզ կուղարկի ծրագրի ամբողջական ժամանակացույցն ու արժեքը։

03/06/2026

Ինչպե՞ս սովորել ԱՄՆ-ում $43,300-ի փոխարեն ընդամենը $17,500-ով. Բացառիկ առաջարկ Bethany Lutheran College-ից 🇺🇸🎓

Ամերիկյան որակյալ կրթությունը կարող է լինել հասանելի, եթե գիտեք ճիշտ ուղղությունն ու ունեք հուսալի գործընկեր։
Այսօր ցանկանում ենք ձեզ ներկայացնել Մինեսոտա նահանգում գտնվող հայտնի Bethany Lutheran College (BLC)-ն, որն ունի հատուկ առաջարկ մեր դիմորդների համար։

✨ Ինչո՞վ է յուրահատուկ քոլեջը.
Անհատական մոտեցում.Մասնավոր բուհ է՝ փոքր ու հարմարավետ համայնքով:
Գործնական պրակտիկա.Ուսանողները հենց 1-ին կուրսից ներգրավվում են իրական աշխատանքներում (field experience)։
🔥 Բացառիկ ֆինանսական առաջարկ.
Միջազգային ուսանողների համար քոլեջի պաշտոնական տարեկան արժեքը (ուսում, կացարան, սնունդ) կազմում է $43,300:

Սակայն Edunetwork-ի հետ գործընկերության ու ներքին կրթաթոշակների շնորհիվ՝ մեր դիմորդների համար վերջնական գինը դառնում է ընդամենը $17,500/տարի (ավելի քան 55% զեղչ)։

Բաց մի՛ թող ԱՄՆ-ում սովորելու և ապրելու այս անհավանական շանսը։ 📩
Գրի՛ր մեզ անձնական նամակով, և մեր թիմը կօգնի քեզ ապահովել քո տեղը Bethany Lutheran College-ում։

31/05/2026

🎬 SKEMA Business School-ի ներկայացուցիչը պատասխանում է մասնագիտական հարցերին՝ յուրահատուկ դիտանկյունից։ &A 📋 💛

25/05/2026

📝Արտերկրի համալսարան ընդունվելը միայն
թղթեր հանձնելը չէ։ Դա մեծ ռազմավարություն է, որտեղ մեկ փոքր սխալը կարող է արժենալ մեկ կորցրած տարի։
Տեսնենք, թե ինչ իրական խնդիրների են բախվում դիմորդները, երբ անցնում են այս ճանապարհն ինքնուրույն.

❌ Ծրագրի սխալ ընտրություն. Գրավիչ վերնագրով ծրագիրը հաճախ չի համապատասխանում ձեր սպասելիքներին կամ ապագա կարիերային։
• Լեզվական խոչընդոտներ. Ծրագիրը կարող է հայտարարված լինել անգլերենով, բայց ընդունվելուց հետո պարզվի, որ կարևոր առարկաները կամ պրակտիկան տվյալ երկրի լեզվով են (օրինակ՝ իտալերեն կամ գերմաներեն)։
• Բաց թողնված ժամկետներ (Deadlines). Յուրաքանչյուր բուհ ունի ընդունելության և վիզայի իր խիստ ժամկետները, որոնք բաց թողնելու դեպքում ամբողջ գործը չեղարկվում է։
• Վիզայի մերժման ռիսկ. Ֆինանսական կամ մոտիվացիոն փաստաթղթերի սխալ ձևակերպումը դեսպանատանը բերում է արագ մերժման։

✅ Edunetwork-ի հետ՝
• Ճիշտ ծրագրի ընտրություն. Մենք վերլուծում ենք ձեր բազան և ընտրում հենց ձեզ համապատասխան ուղղությունը։
• Աջակցություն թղթաբանության մեջ:
• Վիզայի աջակցություն։
• Բացառիկ կրթաթոշակներ. Որպես թոփ բուհերի գործընկեր՝ առաջարկում ենք մինչև 50-65% զեղչեր, որոնք հասանելի չեն անհատական դիմորդին։

👉🏼📩 Գրի՛ր մեզ անձնական նամակով, և եկ միասին սկսենք քո հաջողության պատմությունը։

20/05/2026

Ու՞ր են մեկնում սովորելու հայ ուսանողները. ԹՈՓ-5 ամենապահանջված ուղղությունները 🌍🎓

Արտերկրում կրթություն ստանալու աշխարհագրությունն տարեցտարի ընդլայնվում է, բայց կան երկրներ, որոնք տարիներ շարունակ մնում են հայ դիմորդների ու նրանց ծնողների «ֆավորիտները»։
Ահա թե ինչու են ընտրվում հենց այս ուղղությունները.

📍 1. 🇮🇹Իտալիա. Մատչելիություն և կրթաթոշակներ
Ուսման ցածր վարձեր (սկսած 900€-ից) և ապրուստը հոգացող DSU կրթաթոշակներ։ Թոփ ուղղություններն են՝ բժշկություն, տնտեսագիտություն և ճարտարապետություն։

📍 2. 🇩🇪Գերմանիա. Անվճար կրթություն և հզոր IT
Պետական բուհերում ուսումն լիովին անվճար է։ Իդեալական է IT-ի, ինժեներիայի ու բնական գիտությունների համար՝ Եվրոպայի խոշորագույն տնտեսությունում կարիերա սկսելու հեռանկարով։

📍 3. 🇨🇿Չեխիա. Անվտանգություն և «ոսկե միջին»-ը կրթական ոլորտում
Մատչելի կյանքի ծախսեր և բարձր որակ։ Չեխերենով ուսուցումն անվճար է, իսկ անգլալեզու բիզնես և մարքեթինգային ծրագրերը շատ ավելի հասանելի են, քան Արևմուտքում։

📍 4. 🇦🇹Ավստրիա. Ակադեմիական էլիտարություն
Խորը ակադեմիական կրթություն աշխարհի ամենահարմարավետ քաղաքում՝ Վիեննայում։

📍 5. 🇦🇪ԱՄԷ (Դուբայ). Ապագայի բիզնես հաբ
Դինամիկ միջավայր, հեշտ վիզա և հայտնի բրիտանական ու ամերիկյան բուհերի կամպուսներ։

Գրի՛ր մեզ անձնական նամակով, և եկ միասին սկսենք քո հաջողության պատմությունը։ 📩

18/05/2026

Միջազգային համալսարաններ դիմելու ճանապարհին IELTS-ի բարձր միավորն այն կարևորագույն «բանալին» է, որը դռներ է բացում քո երազանքների բուհերում:
Edunetwork-ը՝ British Council Armenia-ի պաշտոնական գործընկերը (Affiliate Partner), հրավիրում է ձեզ մասնակցելու հատուկ վեբինարի, որտեղ կքննարկվեն քննության բոլոր նրբությունները:

Ինչպե՞ս արդյունավետ պատրաստվել, խուսափել հաճախակի հանդիպող սխալներից և բարձրացնել յուրաքանչյուր բաժնի գնահատականը:

⏳Մայիսի 19-ին, ժամը 16:00-ին:

💡 Մասնակցությունն անվճար է, սակայն նախնական գրանցումը պարտադիր է:
📩 Գրանցման հղումը story դաշտում է:

15/05/2026

🇩🇪Երազո՞ւմ եք սովորել Եվրոպայի բիզնես և ինովացիոն կենտրոնում։ Edunetwork-ը ներկայացնում է բացառիկ հնարավորություն ICN Business School-ի կողմից՝ Բեռլինի կամպուսում սովորելու համար։

Ինչու՞ ընտրել ICN Berlin-ը.
🔹 Triple Accredited. Աշխարհի բիզնես դպրոցների միայն 1%-ն ունի այս «եռակի թագը» (AMBA, AACSB, EQUIS)։
🔹 ATM Approach. Ուսուցման նորարարական մեթոդ, որը միավորում է Արվեստը, Տեխնոլոգիան և Մենեջմենթը։
🔹 Կարիերայի աջակցություն. Ակտիվ շրջանավարտների ցանց և մենթորություն՝ Գերմանիայում աշխատանք գտնելու համար։

💰 Կրթաթոշակային հնարավորություն. Ստացեք մինչև €2,000 կրթաթոշակ (տարեկան մինչև €1,000) հետևյալ ծրագրերի համար.
✅ International Bachelor of Business Administration
✅ Master in Management
✅ MSc in Brand and Marketing Management
✅ MSc in Finance, Risk, and Markets

⚠️ Կարևոր ժամկետ. Կրթաթոշակից օգտվելու համար անհրաժեշտ է հաստատել գրանցումը մինչև մայիսի 31-ը։

Մի՛ բաց թողեք հնարավորությունը ստանալու համաշխարհային կարգի կրթություն աշխարհի ամենադինամիկ քաղաքներից մեկում։

📩 Գրեք մեզ հիմա՝ մանրամասն պայմաններին ծանոթանալու և դիմումի գործընթացը սկսելու համար։

Photos from EduNetwork's post 13/05/2026

🏛️ Գերմանական կրթության հսկաները Շանհայի վարկանիշային աղյուսակի Top 50-ում
Երբ խոսում ենք գերմանական կրթության որակի մասին, դրանք պարզապես խոսքեր չեն, այլ հստակ փաստեր, որոնք արձանագրված են աշխարհի ամենախիստ վարկանիշային աղյուսակներից մեկում՝ Շանհայի ռեյտինգում (ARWU)։

Ինչու՞ է սա կարևոր
🎓 Technical University of Munich (TUM).
Այս համալսարանը տեխնոլոգիաների և նորարարության կենտրոնն է։ Լինելով Top 50-ում՝ TUM-ը ուսանողներին առաջարկում է բացառիկ կապեր աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ և հնարավորություն՝ աշխատելու լաբորատորիաներում, որտեղ ստեղծվում է ապագան։
🎓 Ludwig Maximilian University of Munich (LMU).
Գերմանիայի հնագույն և ամենահեղինակավոր բուհերից մեկը, որը հայտնի է իր հզոր գիտական հիմքով։ Այստեղ սովորելը նշանակում է լինել մի միջավայրում, որը տվել է տասնյակ Նոբելյան մրցանակակիրներ։

👉🏼Ի դեպ, առկա են որոշ ծրագրեր որոնք անգլերեն են և նախատեսված են անգլալեզու ուսանողների համար։

Գերմանիայում սովորելը ոչ միայն հեղինակավոր է, այլև ռազմավարական ճիշտ որոշում ձեր ապագայի համար։ Իսկ Edunetwork-ը ձեր հուսալի ուղեկիցն է այս հեղինակավոր բուհեր ընդունվելու ճանապարհին։

Want your school to be the top-listed School/college in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Category

Telephone

Address


Վարդանանց 7
Yerevan