SMM
Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from SMM, Copywriter, Yerevan.
05/04/2024
Առանց ֆիլտրերի ու մշակումներով նկարներս ավելի եմ սիրում☺️✨
Եկել եմ շնորհակալություն հայտնել ձեզանից յուրաքանչյուրին ինձ հետևելու համար
5000 հետևորդին վաղուց էի սպասում❤️🔥☺️
27/03/2024
Հաճախորդի մոտ վստահություն ձևավորելու և գնելու ցանկություն առաջացնելու համար դուք պետք է սովորեք, թե ինչպես արդյունավետ վաճառել տեքստերի միջոցով: Վաճառող գրառումներ գրելու կանոնները վերաբերում են ոչ միայն copywriter-ներին, այլև համացանցում աշխատող բոլոր մասնագետներին։
1️⃣Ուշադրություն առաջացրեք վերնագրում և պահեք այն մինչև վերջ:
Ձևակերպեք «դիպչող» վերնագիր, որը համառոտ արտացոլում է գրառման էությունն ու առավելությունները: Ընթերցողը պետք է ցանկանա կարդալ մինչև վերջ, հետևաբար առանձնացրեք կարևորը ենթավերնագրերով, որպեսզի ավելի հեշտ կարդացվի: Տեքստից պետք է պարզ լինի, թե ինչ եք առաջարկելու և ինչ կտա ձեր պրոդուկտը հաճախորդին։
2️⃣Տեքստը պետք է լինի հասկանալի:
Խուսափեք երկիմաստությունից և բարդ կոնստրուկցիաներից, մի օգտագործեք բարդ և անհասկանալի տերմիններ, փոխարինեք դրանք ավելի պարզ ու հասկանալի բառերով: Խոսեք ընթերցողի հետ նույն լեզվով:
3️⃣Նկարագրեք ձեր պրոդուկտի առավելությունները:
Նկարագրությունը պետք է լինի այնպիսին, որ գնորդը չունենա ոչ մի կասկած։ Օգտագործեք կոնկրետ փաստեր և թվեր, ցույց տվեք այն արդյունքը, որին կհասնի հաճախորդը՝ օգտագործելով ձեր պրոդուկտը:
4️⃣Ձևակերպե՛ք Ձեր առաջարկը։
Նկարագրեք ձեր ամբողջական առաջարկի արժեքը, այլ ոչ թե նշեք միայն պրոդուկտի գինը: Դրանք կարող են լինել զեղչեր, պրոմոկոդեր, հատուկ առաջարկներ, առաքման պայմաններ, երաշխիքներ, ապառիկ վաճառքի հնարավորություն և այլն:
5️⃣Օգտագործեք հստակ գործողության կոչ:
Ընթերցողը չպետք է կռահի, թե որտեղ պետք է սեղմել կամ ինչպես գնել ձեր պրոդուկտը: Տեքստի վերջում ասեք նրան, թե ինչ պետք է անի՝ հետևի հղմանը, գրանցվի, պատվիրի, ներբեռնի և այլն։
20/03/2024
3 պատճառ ինչու՞ Instagram-ում չեն գրում պրոդուկտի արժեքը
1. Քանի որ բոլորն են այդպես անում:
Յուրաքանչյուր նոր բիզնես,երբ մուտ է գործում շուկա, շուկան արդեն որոշ չափով ձևավորված է լինում: Եվ քանի որ մրցակիցներին ուսումնասիրելիս մարդիկ տեսնում են, որ նրանք չեն նշում իրենց պրոդուկտի արժեքը, որոշում են վարվել նույն կերպ: Չգիտես ինչու, մրցակիցների ուսումնասիրությունը մարդկանց ստիպում է մտածել, որ նրանք ավելի խելացի են քան իրենք, և այդպիսով սկսում են նույնությամբ կրկնել մրցակիցների քայլերը և շատ հաճախ նաև նրանց սխալները:
2. Քանի որ ցանկանում են վաճառել direct-ում:
Որոշ բիզնեսմեններ մտածում են, որ այս կերպով կկարողանան ավելացնել իրենց վաճառքները: Սակայն այս մեթոդը իրականում բոլոր ոլորտներին չի համապատասխանում: Այս դեպքում դուք պետք է հասկանաք, որ ձեզ պետք է իսկապես պրոֆեսիոնալ վաճառքի մասնագետ, ով գիտի, թե ինչ է օրինակ՝ SPIN տեխնիկան, ինչ որ մի բան կարդացել է կամ գիտի վաճառքներից: Եվ քանի որ շուկայում որակյալ կադրերը այնքան էլ շատ չեն, շատերը այսպես կարող են կորցնել իրենց պոտենցիալ հաճախորդներին, քանի որ չեն գրել արժեքը և մարդիկ իրենց հարցի պատասխանը ստանում են ժամեր և նույնիսկ երբեմն օրեր հետո:
3. Քանի որ գները անդադար փոխվում են կամ գինը լինում է տարբեր:
Ժամանակների, երկրում եղած իրավիճակով պայմանավորված պրոդուկտի արժեքները կարող են փոխվել՝ կախված շատ հանգամանքներից: Շատերը մտածում են, որ իրենց հավատարիմ հաճախորդներին այդ գնային փոփոխությունը կվախեցնի, սակայն նրանք կարող են պարզապես բացատրել հաճախորդներին, որ օրինակ՝ եղել է դոլարի կուրսի տատանում, կամ հարկային դաշտում փոխվել են օրենքները:
Մարդկանց մի մասն էլ չի տեղադրում գինը, քանի որ այն տարբեր է լինում տարբեր հաճախորդների համար: Կա վաճառողների մի տեսակ, ով գինը նշելուց հիմնվում է իր հաճախորդի հագուկապի, վարած մեքենայի մակնիշի կամ ստատուսի վրա:
Իսկ դուք գրու՞մ եք Ձեր պրոդուկտի արժեքը instagram-ում 🤔
29/02/2024
Ուզեցի թողնել այստեղ🤍
Գնահատիր տեսքս 👇🏻🔥
27/02/2024
Միջինում, մարդը տեսնում է մոտ 1300 վերնագիր մեկ օրվա ընթացքում և 99%-ի «կողքով անցնում է» ուղղակի։ Վերնագրի հիմնական նպատակը՝ հնարավորություն տալ գնահատել պոստը մինչև կարդալը։
Չենք ցանկանում պատմել համացանցում հեշտ գտնվող վերնագրերի մասին։
Խոսենք վերնագիր գրելու տեխնիկաների մասին։
• Լսարանին հարց տալ․ «Դուք երբևէ փորձել ե՞ք հագնել երկարաճիթ կոշիկներ շորտերի հետ»։
• Խնդիր բարձրացնել․ «Ոչ ոք ապահովագրված չէ վատ հաճախորդից»։
• Առաջարկել լուծում․ «Կա միջոց 20 րոպեում գլխացավից ազատվելու»։
• Գայթակղել․ «10 պատճառ մտածելակերպը փոխելու համար»։
• Համոզել․ «Գտել եմ կնճիռներից ազատվելու եղանակ»։
Հեղինակը պետք է խուսափի նմուշներից՝ «Հասցրեք գնել», «Միայն այսօր» և այլն, սրանք արդեն ընկալվում են որպես տեղեկատվական աղմուկ։
Ոչ ոք չի սիրում նյարդայնացնող վաճառք, այդպես չէ՞։ Այդ պատճառով եղեք կրեատիվ, մտածեք լսարանի խնդիրների և ցանկությունների մասին։
16/02/2024
Բոլորը ասում են, որ փոխվել եմ😊
Իրականում մի քանի բան եմ փոխել արտաքինիս մեջ, բայց բնավորությունս չի փոխվել ես բոլորի շատ սիրելի ՍՄՄ Աննան եմ, ով միշտ պատրաստ է օգնել յուրաքանչյուրին անշահախնդիր🤍🌟
29/01/2024
Այսօր անդրադառնում ենք Վիզուալներին։
Save-իր
🤫 🔽 Որո՞նք են արդեն հնացել
⭐️ «հարուստ-թանկարժեք» ոճի վիզուալ։
Ծաղիկներով, փայլիկներով վիզուալները արդեն շա՜տ են հնացել։ Փորձեք ավելի սահուն գույների մեջ ստեղծել այն։
«Կտրտված նկարներ»։
🤯 Փաստեք, որ նյարդայնացնող է news feed-ը scroll անելիս անընդհատ կտրված կերպարներ տեսնելը։
🥱 Շատ տեքստերով «լցված» վիզուալներ։
Փորձեք տեքստերը տեղադրել կարուսելներում։
😶 Տառատեսակների ոչ ստանդարտ դասավորություն։
Աշխատեք նույն կամ նման շրիֆտներով։ Մի ծանրաբեռնեք վիզուալը։
🤗 Այսպիսով, դուք արդեն գիտեք, թե որ տեսակի վիզուալներն են հնացել։ Օրինակներն էլ կարող եք ուսումնասիրել՝ թրենդային վիզուալ ուսումնասիրելու համար
13/12/2023
Ամանոր է ու ես դատարկաձեռն չեմ իմ հետևորդների նկատմամբ🤗
Նվիրում եմ ԱՆՎՃԱՐ դասընթացի մասնակցություններ և ՄԵԾ ԶԵՂՉԵՐ 👇🏻
Ամանորյա Ռիլզ դասընթացը այս անգամ մեկնարկում եմ ՄԵԾ ԶԵՂՉՈՎ💖
ԻՆՉՈՒ՞ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԴԱՍԸՆԹԱՑԻՆ👇🏻
🌟 Ռիլզ գործիքը այն ամենաուժեղ և անվճար գործիքն է, որը բերում է միլիոնի հասնող եկամուտ։
Ռիլզ գործիքի շնորհիվ կունենաս`
✨️ Նոր անվճար հետևորդներ
✨️ Բարձր դիտելիություն և հայտնիություն
✨️ Եկամուտ միլիոնի հասնող
❣️ Սակայն այս ամենին հեշտ չէ հասնելը ու ամեն մեկը չի, որ հաջողվում է այս գործում։
❗️Ռիլզ գործիքին տիրապետելը մասնագիտություն է և պետք է սովորել հնարավորինս բոլոր գործիքները։
💫 Դե ինչպես միշտ ես պատրաստ եմ օգնել քեզ և սովորեցնել այն բոլոր գործիքները, որը ձեռք եմ բերել այս 2 տարիների ընթացքում։
❣️ Շտապի'ր գրանցվել և ձեռք բերել ամենապահանջված մասնագիտությունը։
#սմմ #ռիլդասընթաց #սմմդասընթաց #ռիլզ #վաճառք
20/11/2023
Պատվիրատուի հետ աշխատանքի մասին 👥
-Իսկ Դուք երաշխավորու՞մ եք վաճառք
-Իսկ ի՞նչ կլինի, եթե ոչինչ չլինի
-Իսկ ինչու՞ եք Դուք այդքան գումար վերցնում. արդյո՞ք դա դժվար աշխատանք է
Ծանո՞թ իրավիճակ է:🙄
Նմանատիպ հարցերը պատվիրատուների կողմից շատ ՆՈՐՄԱԼ են: Նրանք Ձեր ծառայությունների համար վճարում են գումար և ցանկանում են հասկանալ՝ ինչ են ստանալու: Կամ գուցե նրանք արդեն վճարել են այլ մարդկանց և չեն ունեցել արդյունք, այդ պատճառով կասկածում են:
Մասնագետի պրոֆեսիոնալիզմը կախված է ոչ միայն ճիշտ գովազդ միացնելուց կամ կոնտենտ կազմելուց, այլ նաև պատվիրատուի հետ ճիշտ շփման եզրեր գտնելուց:
😎 Այս մանագիտության մեջ հատկապես կարևոր են մարդկային հարաբերությունները:
🥰 Այսպիսով, պատվիրատուների կողմից ՛՛միամիտ՛՛ հարցերը շատ նորմալ են. պետք չէ այդ պատճառով նրանց վրա զայրանալ, այլ պետք է փորձել բացատրել ամեն բան ճիշտ, ներկայացնել՝ ինչու է այս կամ այն բանը այդ կեպ արվում և լինել պրոֆեսիոնալ:
11/11/2023
Այո՜-այո՜ նորից երկար դադարից հետո մեկնարկում եմ իմ ամենալավագույն դասընթացը։
Նոյեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 28-ը դասընթացին կարող եք գրանցվել նախավաճառքի արժեքով ընդհամենը` 39.500֏-ով։ Գործում է նաև մաս-մաս վճարման տարբերակ մինչև դասընթացի ավարտը։
🚩 Նման շահավետ առաջարկով և Անհատական հետադարձ կապով, տնայինների ստուգմամբ, հարցերի քննարկմամբ դասընթաց դուք վստահաբար չեք տեսել։
Եվ հենց դա է պատճառը, որ շուրջ մեկ տարի է ինչ դասընթացը սիրվում և գնահատվում է բոլոր մասնակիցների կողմից։
🌟 Պետք չէ բաց թողնել շանսը և հետաձգել տարբեր օրերի, այլ պետք է գործել այսօրվանից և հիմա։
Ի՞նչ կտա Ձեզ այս դասընթացը👇🏻
💥Կկարողանաք ստեղծել Ձեր գրագետ բիզնես էջը ինստագրամում և ինքնուրույն միացնել գովազդ
💥Կկարողանաք բացահայտել Ձեր հաճախորդի խնդիրները և նրան դրդել գնման ունենալով վաճառքի հերթ
💥Կկարողանաք գրել վաճառող տեքստեր, որը հաճախորդի մոտ կառաջացնի գնման ցանկություն
💥Կկարողանաք ի օգուտ Ձեզ աշխատեցնել Reel/Story գործիքները և գովազդել անվճար Ձեր պրոդուկտը
💥Կսովորեք մոնտաժել ամենաթրենդային Reels-երը և ստեղծել տարբերվող սթորիներ
Եվ սա թեմաների շատ քիչ մասն է կազմում🤍
✨️ Դասընթացի տեղերը լինելու են խիստ սահմանափակ քանի որ յուրաքանչյուրիդ ցուցաբերել եմ անհատական մոտեցում։
🎗Դե ինչ գրանցվելու համար գրի'ր ինձ անձնական նամակ։
Քեզ ես սպասում եմ իմ դասընթացում։
#սմմ #սմմդասընթացներ
#սմմծառայություններ
#սմմաննա #վաճառք #մարքեթոլոգ
27/10/2023
Ինչու՞ գովազդը արդյուք չի տալիս❣️
Պատճառները կարող են տարբեր լինել՝
⏩Սխալ ընտրված թիրախ
Սա ամենագլխավոր սխալներից մեկն է, երբ գովազդի կարգավորումներն անում ենք ոչ թե հենց մեր թիրախային լսարանի համար, այլ սխալ ընտրված լսարանի։
⏩Շատ տեքստ նկարի վրա
Այս դեպքում meta-ն նույնիսկ չի թողնում ակտիվացնել գովազդը, բայց եթե այնուամենայնիվ ստացվել է ակտիվացնել, ապա սա կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի գովազդը արդյունք չտա։
⏩Փոփոխված հրապարակում
Երբ հրապարակումն անելուց հետո փոփոխում ենք (edit) այն ապա կարող եք այդ գովազդից մեծ արդյունքներ չսպասել։
⏩Հրապարակում անելուց անմիջապես հետո գովազդ միացնել
Պետք է թողնել, որպեսզի հրապարակումը օրգանիկ engagement ունենա, այնուհետև առնվազն մեկ օր հետո միացնել գովազդը:
Click here to claim your Sponsored Listing.
Category
Culinary Team
Attire
Website
Address
Yerevan