BioVita
BioVita-ի էջում ներկայացվում է օգտակար ինֆորմացիա մթերքի ?
18/12/2020
Կենդանական ծագում ունեցող սննդից հրաժարման պատճառներ
🥛Կաթ
Վեգանները կովի կաթ չեն օգտագործում, նաև կաթնեղեն՝ կապված այն բանի հետ, որ ժամանակակաից կենդանաբուծության մեջ կովերը իրենց ողջ կյանքում պահվում են անազատության մեջ: Բացի այդ, անդադար կթելը, վեգանների կարծիքով, կովի համար նորմալ ռեժիմ չի հանդիսանում, որը բերում է տարբեր վարակների:
🥚 Ձու
Վեգանների տեսանկյունից ձուն չի օգտագործվում առաջին հերթին թռչնաբուծարաններում թխսկան հավերին անընդունելի ձևով պահելուց: Մյուս կարևոր պատճառ է հանդիսանում այն փաստը, որ ձվի մի մասը այնտեղ օգտագործվում է թխսկանների գլխաքանակն ավելացնելու համար. արական սեռի ճուտիկներին ոչնչացնում են:
🍯 Մեղր
Վեգաններից շատերը մեղր չեն օգտագործում, քանի որ մեղվաբուծությունը բացի մեղուների խնամքից, նրանցից խլում է իրենց պատրաստածը,նաև երբեմն ոչնչացնում են առանձին մեղուների և բոռերի:
01/11/2020
Այսօր վեգանների միջազգային օրն է 🎉🎉
11/09/2020
🤩ՀԱՄԵՂ ՆՈՐՈՒՅԹ BIOVITA-ԻՑ♥️
🍆 Սմբուկ «AROMA»
-Որո՞նք են այս սմբուկի առավելությունները👇👇
😋 Յուրահատուկ համ եւ բույր
😋 Ունի յուղալի հատկություն
😉 Եփվում է շատ արագ
😉 Կեղեւը առանձնանում է շատ հեշտ
☎ 055055455
04/09/2020
🥑🥑🥑 Ամեն օր ավոկադո ուտելու 10 պատճառ 🙃😋
🥑 Առողջ ճարպերի մեծ քանակի պարունակություն։
Այս ճարպերը չափազանց կարևոր են սրտի կաթվածի ու ինսուլտի ռիսկը, ինչպես նաև վատ խոլեստերինի մակարդակն արյան մեջ նվազեցնելու համար։
🥑 Օգնում է քաշը կորցնել։
Ավոկադոն քաշը կորցնելուն միտված բոլոր սննդակարգերի գերազանց հավելում է։
🥑 Արյան ճնշման վերահսկողություն։
Ավոկադոն հարուստ է կալիումով՝ օրգանիզմի վրա նատրիումի ազդեցությունը չեզոքացնող այս կարևոր հանքանյութով։ Կալիումի բնական աղբյուրը շատ օգտակար է արյան ճնշումը վերահսկողության ներքո պահելու համար։
🥑 Նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների բուժմանը։
Առողջապահության ոլորտի փորձագետները խորհուրդ են տալիս սննդի մեջ կանոնավոր կերպով ավոկադո օգտագործել, ինչը կօգնի իջեցնել արյան մեջ վատ խոլեստերինի մակարդակն ու բարելավել սրտի առողջությունը։
🥑 Նվազեցնում է արյան տրիգլիցերիդները։
🥑 Նվազեցնում է ընդհանուր խոլեստերինի մակարդակը։
🥑 Նվազեցնում է վատ խոլեստերինի մակարդակը։
🥑 Ավելացնում է լավ խոլեստերինի մակարդակն արյան մեջ։
🥑 Հարուստ է սննդարար նյութերով։
Ավոկադոն սննդարար նյութերի լայն սպեկտր է պարունակում, այդ թվում՝ ավելի քան 20 տեսակի հանքանյութեր ու վիտամիններ։
• Վիտամին C – 33%
• Վիտամին E – 21%
• Վիտամին B6 – 26%
• Վիտամին K – 53%
• Պղինձ – 19%
• Ֆոլաթթու – 41%
• Կալիում – 28%
• Պանտոտենաթթու – 28%
🥑 Բարելավում է սննդարար նյութերի ներծծումը։
31/08/2020
🗣 Աշնան ամենասիրելի մրգերից է սալորը 😍🥰
📌 Սալորը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ A, C, B, PP, միկրոտարրեր (կալիում, մագնեզիում, երկաթ): Մուգ կապույտ գույն սալորին հաորդում են անտոցիանինները՝ օգտակար նյութեր, որոնք օժտված են հակաօքսիդային ազդեցությամբ, այսինքն՝ պաշտպանում են օրգանիզմը քաղցկեղից և արագ ծերացումից:
📌 Հատկապես մեծ քանակությամբ բջջանյութ պարունակվում է կճեպի մեջ, իսկ պեկտիններ՝ մսալի հատվածում: Սալորը հոյակապ միջոց է կանխարգելելու համար աների քաղցկեղը, բորբոքային գործընթացները, թութքը, քանի որ այս միրգն օժտված է հակաբորբոքային էֆեկտով:
📌 Սալորն ունի ցածր կալորիականություն՝ 35-40 կկալ 100 գրամում: Բացի այդ, այն պարունակում է մրգաթթուներ և պարզ շաքար (գլյուկոզա, ֆրուկտոզա և սախարոզա): Միանգամից մեծ քանակությամբ սալոր ուտելու դեպքում՝ 4-5 պտուղ, շաքարի ավելցուկը բջջանյութի հետ միասին կարող է հանգեցնել խմորման, գազերի առաջացման և փորլուծության:
Սալորը կարող է գրգռել ԱՍՏ-ը, չափազանց շատ ակտիվացնել մարսողական գեղձերը, ուստի խորհուրդ չի տրվում այն օգտագործել մարսողական համակարգի հիվանդությունների սրման դեպքում:
🗣🗣 BioVita ընկերությանն անհրաժեշտ են գյուղատնտեսության ոլորտում աշխատող բանվորներ 👨🏻🌾
📌 Տարիք՝ 20-45
📌 Աշխատավարձ՝ 180.000 դրամ💰
Հետաքրքրված անձիք կարող են գրել մեր ֆեյսբուքյան էջին📩 կամ զանգահարել՝
☎️ 055055455
24/08/2020
🍇🍇 Խաղողը հարուստ է ֆլավոնոիդներով, հակաօքսիդանտներով, որոնք պաշտպանում են սիրտ-անոթային համակարգը։
🍇🍇 Խաղողը պարունակում է կվերցետին, որն օգնում է կարգավորել խոլեստերինի մակարդակը, կանխարգելել վատ խոլեստերինի մակարդակի բարձրացումը: Խաղողը նաև կալիումի աղբյուր է. հանքանյութ, որը դրական ազդեցություն ունի սիրտ-անոթային համակարգի վրա:
🍇🍇 Խաղողն էներգիա է հաղորդում, քանի որ հեշտ յուրացվող շաքար է պարունակում, ինչպես նաև՝ B, C վիտամիններ, հանքային աղեր, միկրոէլեմենտներ, այդ թվում կալցիում, կալիում, երկաթ, մագնիում:
🍇🍇 Խաղողը դրական ազդեցություն է ունենում նյարդային և մկանային համակարգերի վրա: Այս միրգը կօգնի նաև խուսափել հիվանդություններից, որոնք կապված են մրսածության հետ։
🍇🍇 Խաղողը հարուստ է պոլիֆենոլներով, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ, թույլ չեն տալիս մաշկի կեղտոտում և ծերացում: Այս միրգը նաև միկրոէլեմենտներ է պարունակում՝ կալիում և կալցիում, որոնք չափազանց կարևոր են մաշկի և մազերի առողջության համար:
23/08/2020
23/08/2020
🍈🍈 ՍԵԽ «ԱՆՈՒՇ»
📌 Մեծածախ վաճառք
📌 Հարցերի դեպքում զանգահարել՝
☎️ 055055455
23/08/2020
🍅 Հայկական լոլիկ «Երազ» 🍅
📌 Մեծածախ վաճառք
📌 Հարցերի դեպքում զանգահարել՝
☎️ 055055455
22/08/2020
🔆🔅 ԼՈԲԱԶԳԻՆԵՐ 🔅🔆
📌 Ամերիկացի գիտնականները պարզել են, որ սննդում լոբազգիների` լոբու, ոսպի, ոլոռի օգտագործումն ամրապնդում է մկանները եւ բարելավում ինքնազգացողությունը:
📌 Բժիշկներն ուսումնասիրել են ոլոռի, լոբու, ոսպի եւ այլ լոբազգիների հիմքով սննդակարգի ազդեցությունը մարդկանց առողջության վրա, եւ արդյունքում մի քանի բարենպաստ միտում են հայտնաբերել:
📌 Այսպես, պարզվել է, որ լոբազգիները, որպես շատ ցածր գլիկեմիկ ինդեքսով մթերքներ, նպաստում են ճնշման նվազմանը եւ դրանով կրճատում սրտի հիվանդության զարգացման վտանգները:
📌 Գիտնականները նաեւ նշել են, որ լոբազգիներով հարուստ սննդակարգը դիաբետով հիվանդներին օգնում է ավելի լավ վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:
👨🏼🔬 Մասնագետների կարծիքով, օրական անհրաժեշտ է գոնե 190 գրամ լոբազգիներ օգտագործել. այդ դեպքում լոբին, ոսպը եւ ոլոռը սիրտ-անոթային հիվանդության համար «դեղերի» դեր կխաղան:
22/08/2020
🔖🔖 ՆՈՐՈՒՅԹ ՇՈՒԿԱՅՈՒՄ 🤩
✅ Համեղ և անչափ օգտակար սպիտակ սմբուկ😋
✅ Մսալի, հյութեղ, առանց դառնության☺️
✅ Իդեալական է և՛ տապակելու, և՛ խորովելու համար🥘
❌ Չի արտազատվում մեծ քանակությամբ ջուր
📌 Հարցրեք բոլոր խանութներում
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Раффу Улица , 70/1а дом
Yerevan