Citizenship.am

Citizenship.am

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Citizenship.am, Lawyer & Law Firm, Դավթաշեն 1-ին թղմ. 11/2, Yerevan.

14/04/2025

✅Արական սեռի զինապարտ ՀՀ քաղաքացիների ID քարտի փոխանակման համար զինվորական գրքույկ կամ զինհաշվառումը հավաստող այլ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա:
✅Անձը կարող է դիմել ոչ միայն հաշվառման վայրի, այլ ցանկացած անձնագրային ծառայություն:
✅Օտարերկրյա պետությունում գտնվելու դեպքում ID քարտ ստանալու համար անձը չի կարող դիմել հյուպատոսական ծառայություն. նշված փաստաթղթի համար պետք է դիմել միայն ՀՀ անձնագրային ծառայություններ:

06/04/2025

ԱՌԱՋԱՐԿ ԱԳՆ-ին
ID քարտով սահմանը հատելու վերաբերյալ

Ըստ Վրաստանի հետ ստորագրված համաձայնագրի անձը ID քարտով կարող է մեկնել Վրաստան, եթե ունի վավերական անձնագիր:
Եթե անձնագրի ժամկետը լրացել է, ըստ համաձայնագրի, վավերական ID քարտով անձը չի կարող մեկնել Վրաստան, այն դեպքում, երբ նույնականացման քարտն առավել պաշտպանված փաստաթուղթ է, քան ներկայումս շրջանառության մեջ գտնվող սովորական անձնագիրը: Բացի այդ, չկան այնպիսի տվյալներ, որ անձնագիրն ունի, իսկ ID քարտը՝ ոչ: Հակառակը, քարտի վրա ամրագրվում է ՀԾ համարանիշը, իսկ անձնագրում՝ ոչ:
ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է վերանայել համաձայնագրի նշված դրույթը և միայն վավերական ID քարտի առկայությունը բավարար լինի Վրաստան մեկնելու համար: Եթե ռիսկային է զինապարտների հարցը, նրանց համար սահմանել այլ կարգավորումներ:

19/03/2025

Օտարերկրացիների կողմից ՀՀ-ում առանց վավերական արտոնագրի( մուտքի վիզա) կամ կացության կարգավիճակի բնակվելը առաջացնում է վարչական պատասխանատվություն՝ տուգանք 50.000-100.000 դրամ:
Նշված նորմը կիրառվում է 18 տարին լրացած անձանց վրա:
Հիշեցում, եթե տվյալ պետության հետ սահմանված է առանց մուտքի վիզայի ռեժիմ, քաղաքացիները կարող են մեկ տարվա ընթացքում ՀՀ-ում մնալ 180 օր (Չինաստանի և Իրանի դեպում՝ 180 օրվա ընթացքում՝ 90 օր): Եթե ցանկանում են նշված ժամկետից ավել բնակվել ՀՀ-ում, պետք է դիմեն և ստանան կացության կարգավիճակը:

19/03/2025

Անձնագիրը կամ նույնականացման քարտը դիտավորությամբ փչացնելու համար սահմանված է վարչական պատասխանատվություն՝ տուգանք 20.000 դրամի չափով:

18/03/2025

✈️ԱԿՏՈՒԱԼ

Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին ամենաշատ հուզող հարցերից է, արդյոք ՀՀ քաղաքացին այլ պետության անձնագրով կարող է մուտք գործել Հայաստան և դուրս գալ Հայաստանից այլ պետության աձնագրով, եթե նույնիսկ ունի վավերական կամ ժամկետը լրացած ՀՀ անձնագիր:
✅ՀՀ որևէ իրավական ակտով ՀՀ քաղաքացիների համար նախատսված չէ սահմանափակում այլ պետության անձնագրով ՀՀ մուտք գործելու և ՀՀ-ից դուրս գալու համար, նույնիսկ եթե անձը ունի ՀՀ անձնագիր կամ արական սեռի զինապարտության տարիքի ՀՀ քաղաքացի է (իհարկե եթե անձը չի գտնվում հետախուզման մեջ (ելքի դեպքում):
Միայն ռազմական և արտակարգ դրությունների դեպքում, տվյալ պահին ընդունված իրավական ակտով կարող են կիրառվել սահմանափակումներ:

18/03/2025

👉👉Մինչև 2011 թ. ՀՀ քաղաքացիների համար սահմանված էր վարչական պատասխանատվություն առանց անձնագրի բնակվուլու համար, այն դեպքում, երբ անձը պարտավոր էր ունենալ անձնագիր: 16 տարեկանը լրացած անձը պարտավոր էր ստանալ անձնագիր:
❌Ներկայումս անձնագիր ստանալը կամավոր է և անկախ տարիքից, անձնագիր չունենալը չի առաջացնում որևէ տեսակի պատասխանատվություն:

18/03/2025

👉👉Մինչև 2011թ. քաղաքացիների համար սահմանված էր վարչական պատասխանատվություն իրենց բնակելի տարածություններում անձին առանց անձնագրի բնակության թույլատրելու համար:
❌Ներկայումս նման պատասխանատվություն սահմանող նորմ չի գործում:

18/03/2025

Ուրիշի անձնագիրը կամ նույնականացման քարտն ապօրինի վերցնելու, ինչպես նաև դրանք գրավ ընդունելու համար սահմանված է վարչական պատասխնատվություն՝ տուգանք 20.000 դրամի չափով:

17/03/2025

❌ Մինչև 2017թ. ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու դեպքում սահմանված էր գրավոր տեղեկացնելու պարտականություն, որի չկատարումն առաջացնում էր 50.000 դրամ տուգանք:
‼️ Ներկայումս նման նորմ չի գործում: ‼️
👉👉Տեղեկացնելու պարտականություն ունեն միայն այն անձինք, ովքեր պաշտոնատար անձինք են կամ նոր են ստանձնելու պաշտոն և այլ պետության քաղաքացիություն ունենալը Սահմանադրությամբ կամ օրենքով խոչընդոտ է հանդիսանում: Նշված անձանց համար չտեղեկացնելը կամ թաքցնելը առաջացնում է քրեական պատասխանատվություն:

15/03/2025

❌Եթե լրացել է ՀՀ քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի վավերականության ժամկետը և անձը ներկայացրել է դրանք փոխանակման համար, անկախ նրանից քանի տարի է անցել փաստաթղթի ժամկետը լրանալուց, անձը ենթակա չէ որևէ տեսակի պատասխանատվության:
Ընդ որում, նույնիսկ եթե անձն ունի այլ պետության քաղաքացիություն և ՀՀ քաղաքացիությունը դադարցված չէ ՀՀ նախագահի հրամանագրով, նա կարող է փոխանակել իր փաստաթղթերը, այսինք այլ պետության քաղաքացիություն ունենալը և փաստաթղթի ժամկետը լրանալը խոչընդոտ չեն կարող հանդիսանալ:

12/03/2025

ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու հրամանագիրն ուժի մեջ մտնելուց հետո անձը եթե բնակվում է ՀՀ-ում, պարտավոր է մեկամսյա ժամկետում որպես օտարերկրացի դիմել իր բնակությունն օրինականացնելու համար կամ դուրս գալ ՀՀ-ից:
Պահանջի խախտումը կառաջացնի վարչական պատասխանատվություն՝ տուգանք 50.000-100.000 դրամ:
Վարչական պատասխանատվությունը տվյալ դեպքում ծագում է 18 տարեկանը լրացած անձանց նկատմամբ:

11/03/2025

Եթե անձը այլ պետության քաղաքացիությունից բացի ունի նաև ՀՀ քաղաքացիություն (նույնիսկ եթե ՀՀ անձնագիր չունի, սակայն օրենքի ուժով ՀՀ քաղաքացի է), որպես օտարերկրացի չի կարող ստանալ կացության կարգավիճակ, հաշվառվել ըստ բնակության վայրի, ստանալ ՀԾՀ:
Տվյալ դեպքում ՀԾՀ ստանալու և հաշվառվելու համար պետք է ներկայացնի ՀՀ անձնագիր:

Want your practice to be the top-listed Law Practice in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Culinary Team

Attire

Telephone

Website

Address


Դավթաշեն 1-ին թղմ. 11/2
Yerevan
0054