Adit
Ad Your Business With It.
Ձեզ ենք ներկայացնում մեր նոր՝ գովազդային հարթակը:
ADIT-ը միակն է Հայաստանում, որտեղ դուք կարող եք ունենալ Ձեր ցանկացած իրի կամ ծառայության գովազդը՝ Ձեր իսկ նախընտրած մակնիշի մեքենաների վրա,որոնք կշրջեն Հայաստանի տարբեր տարածքներով, և տեսանելի կլինեն բոլորին:
Իսկ այն վարորդները, ովքեր կվստահեն մեքենաները ՝ հենց դրանց վրա էլ կփակցվեն վերոնշյալ գովազդները:
Մենք ստեղծում ենք եռակողմ շղթա՝ վարորդ-ADIT-հաճախորդ:
02/11/2021
🙂 Ինֆլյուենսերների տեսակի բազմազանութան մասին խոսում ենք դեռ նախորդ հրապարակումից։ Կարող ես կարդալ առաջին մասը հեշթեգովև հետ վերադառնալ` շարունակելու։
👉🏻 Էքսպերտները հինականում փոքր, բայց ներգրավված լսարանով ինֆլյուենսերներ են: Լիովին ասոցացվում են իրենց մասնագիության հետ և հազվադպ են կապ ունենում կոնկրետ մեկ կազմակերպության հետ:
Էքսպերտի կարծիքը ամենաարժեքավորն է տվյալ ոլորտում: Վերջինս կարող է իր կարծիքն արտահայտել այլ թեմաների հետ կապված, բայց այդ դեպքում այն չի լինի նույնքան հիմնավորված, որքան սեփական մասնագիտությանն առնչվող թեմային անդրադարձը:
👉🏻 Անձնական բրենդը հասարակական կերպար է, որը կարող է ձևավորել գրեթե յուրաքանչյուր ոք: Հիմնականում դա կարևոր է այնպիսի կազմակերպությունների սեփականատերերի համար, որոնք հանդես են գալիս թե կազմակերպության դեմքի, թե խոսնակի դերում:
Այն կարևոր է նաև այնպիսի մասնագետների համար, ովքեր ձևավորում են իմիջ: Նրանք նպատակաուղղված չեն լսարան հավաքում. ուղղակի գրում են իրենց աշխատանքի մասին, շփվում կոլլեգաների հետ:
👉🏻 Անալիտիկները իրենց կարևորությունը ձեռք են բերում այն կազմակերպության շնորհիվ, որը ներկայացնում են: Կարող է լինել թե կազմակերպության ղեկավարը, թե ուղղակի վստահելի մասնագետ, որը հանդես է գալիս որպես ներկայացուցիչ:
👉🏻 Միջնորդներին հաճախ անվանում են նաև մարդ-սարդոստայններ: Վերջիններիս առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ունեն շատ ծանոթներ և կապող օղակ են հանդիսանում հետևորդների միջև:
Պարտադիր չէ, որ ինֆլյուենսերը պատկանի այս տիպերից միայն մեկին. շատ հաճախ դրանք միաձուլվում են և ապահովում ավելի լավ արդյունք:
#ինֆլյուենսեր #ինֆլյուենսերՄարքեթինգ #ինֆլուենսեր #ինֆլյուենսերներ
30/10/2021
Forbes-ը ինֆլյուենսերների տարբերակման իր մեթոդն է առաջարկել` կախված վերջիններիս ծավալած գործունեությունից:
🤩 Առաջին խումբն աստղերն են` դերասաններ, մոդելներ, ֆուտբոլիստներ: Այս խմբի ինֆլյուենսերներն ունեն ամենամեծ լսարանը, իսկ հետևորդները թիվը պայմանավորված է ոչ թե իրենց ստեղծած քոնթենթով, այլ հայտնիությամբ:
Աստղերը կարող են գրել գրեթե ամեն ինչի մասին, գովազդել ցանկացած պրոդուկտ, ի տարբերություն, օրինակ, make up բլոգերների:
📰 Լրագրողները քոնթենթ ստեղծողներն են: Այս խմբի ինֆլյուենսերներն իրենց հայտնիությունը և վստահությունը վաստակում են ի շնորհիվ մշակված, որակյալ և հետաքրքիր քոնթենթի, որում պատմում են աշխարհում կատարվելիքի մասին: Լրագրող-ինֆլուենսերներ հիմնականում դառնում են ԶԼՄ-ների հետ առնչվողները` հրատարակչությունների հեղինակներ, հաղորդավարներ, ֆրիլանս լրագրողներ:
Ինֆլյուենսերների տեսակներն այսքանով չեն սահմանափակվում։ Հետևիր մեզ` նորությունները բաց չթողնելու համար👆🏻
#ինֆլյուենսեր #ինֆլյուենսերՄարքեթինգ #ինֆլուենսեր #ինֆլյուենսերներ
25/10/2021
🤔 Ինչու՞ ընտրել ինֆլյուենս գովազդ
Եկեք համեմատենք գովազդը ինստագրամում և ինֆլյուենսերների մոտ:
Ինստագրամը գովազդը հաստատելուց առաջ չի դիարկում վաճառվող ապրանքի կամ ծառայության որակը: Եվ չի էլ կարող:
👉🏻 Իսկ ինֆլյուենսերների դեպքում այլ է. սովորաբար ինֆլյուենսերները առաջարկում են այն, ինչ հենց իրենք փորձել են և հավանել:
Այսինքն` սպառողի տեսանկյունից նախընտրելի է այն ապրանքը, որի մասին պատմում է վստահելի մեկը:
✔️ Դրանից բացի` դուք կարող եք անկեղծ հետադարձ կապ ստանալ ձեր պրոդուկդի մասին և հասկանալ, թե հատկապես ինչը ունի կատարելագործման կարիք:
#ինֆլյուենսեր #ինֆլյուենսերՄարքեթինգ #ինֆլուենսեր #ինֆլյուենսերներ
22/10/2021
🤔 Շատերը ինֆլյուենսերի հետ համագործակցությունից հետո չեն կարողանում չափել իրական արդյունքները և հասկանալ, թե որքանով դա ազդեց բիզնեսի առաջխաղացման վրա։
Իրավիճակը հատկապես բարդանում է, երբ կազմակերպությունը միաժամանակ օգտագործած է լինում առաջխաղացման այլ մեթոդներ, օրինակ՝ ֆեյբուքյան գովազդ կամ միանգամից մի քանի ինֆլուենսերի ներգրավում։
Նրանք, իհարկե, կարող են տեսնել, որ շատացել են նամակները, մեկնաբանությունները, հետևորդները, բայց չափել, թե որ առաջխաղացման մեթոդն է ունեցել ամենամեծ ազդեցությունը, մի փոքր բարդ է։
Adit-ը խորհուրդ է տալիս օգտագործել հետևյալ մեթոդը՝
✔️ Պատրաստվում է պրոմոկոդ ինֆլուենսերի անունով։ Վերջինս պրոդուկտը գովազդելիս տալիս է իր հետևորդներին պրոմոկոդը` ասելով, որ պատվեր կատարելիս այն օգտագործելու դեպքում նրանք կստանան որոշակի զեղչ։ Եթե չեք նախատեսել զեղչել ապրանքները, ապա կարող եք տրամադրել փոքրիկ նվեր։
Սա հնարավորություն կտա հասկանալ ինֆլյուենսերի գովազդի արդյունավետության չափը և որոշել արդյո՞ք նպատակահարմար է շարունակել նրա հետ համագործակցությունը, թե՞ ոչ։
#ինֆլյուենսեր #ինֆլյուենսերՄարքեթինգ #ինֆլուենսեր #ինֆլյուենսերներ
20/10/2021
Ոմանք ինստագրամն ուղղակի թերթում են և ժամանակ սպանում, ոմանք էլ ինստագրամում գումար աշխատում:
😶 Դու ես որոշում` որ խմբին պատկանել:
🤫 Բլոգ վարելու համար շատ բան հարկավոր չէ`
Ցանկություն
Ասելիք
Եվ լսարանի հետ շփման ցանկություն:
Ու այդ ամենն ունենալուց հետո կարող ես քեզ ինֆլյուենսեր համարել և գրանցվել մեր կայքում:
#ինֆլյուենսեր #ինֆլյուենսերՄարքեթինգ #ինֆլուենսեր #ինֆլյուենսերներ
19/10/2021
Լեգենդներ են պտտվում, որ ինստագրամով կարելի է գումար աշխատել:
Իսկ ի՞նչ է հարկավոր ինստագրամով գումար աշխատելու համար.
💁 Ակտիվ և կենդանի լսարան. միայն հետևորդների թիվը բավական չէ,
Հետաքրքիր քոնթենթ և ասելիք. գովազդի համար հարկավոր կլինի վաճառող պոստ գրել ու տեքստերի հետ աշխատանքը առավելություն կհանդիսանա:
🙆 Վստահություն. ինֆլյուենս բառը անգլերենից թարգմանաբար նշանակում է ազդեցություն, հետևաբար ինֆլուենսերը պետք է լինի վստահելի և ազդեցություն ունեցող մեկը:
Եվ իհարկե` մեծ ցանկություն:
👉🏻 Շտապիր գրանցվել Adit կայքում ու սկսիր վաստակել հենց այսօր:
#ինֆլյուենսեր #ինֆլյուենսերՄարքեթինգ #ինֆլուենսեր #ինֆլյուենսերներ
18/10/2021
Ինստագրամ մտնելիս ակամայից փնտրում ենք մեր սիրելի բլոգերին՝ տեսնելու նրա նոր հրապարակումները։
🙂Կան բլոգերներ, ովքեր ճիշտ ներկայացնելով կոնտենը, տալիս են մոտիվացիա և ցանկութուն ու մենք հետաքրքրվում ենք ներկայացվող կոնտենտով։
Ոչ շատ մեծ լսարան ունեցող ինֆլուենսերների հետ աշխատանքի դեպքում հաճախ կարող է ներգրավվածությունն ավելի մեծ լինել, քանի որ մեծ լսարանի կազմում կարող են լինել տարբեր հետաքրքրություններ ունեցող մարդիկ, և հաղորդագրությունը թիրախային չի լինի։
✅Adit-ը՝ ստեղծելով օնլայն հարթակ, միավորել է բլոգերներին և գովազդով զբաղվող մարդանց, որի օգնությամբ դուք կխնայեք ժամանակը ինֆլուենսեր գտնելու հարցում։
#ինֆլյուենսեր #ինֆլյուենսերՄարքեթինգ #ինֆլուենսեր #ինֆլյուենսերներ
16/10/2021
💁Մեծ լսարան ունեցող մարդկանց կարծիքը միշտ էլ ուղղորդում է իրենց լսարանին։
Ինֆլուենսերի կարծիքը կարող է նաև ազդեցություն ունենալ ընկերությունների մարքեթինգային նպատակների իրականացման գործում՝ մեծացնելով ճանաչելիությունը և վաճառքների աճը։
Նախքան ինֆլուենսերի դիմելը անհրաժեշտ է՝
👉🏻Ունենալ պատրաստի պրոդուկտ
👉🏻Հստակեցնել, թե ինչ եք ակնկալում գովազդային հրապարակումից
👉🏻Պարզել, թե ինչպիսի տեսք է ունենալու գովազդը։
❗️Խուսափե՛ք վերջերս ձեր մրցակցի պրոդուկտը գովազդած ինֆլյուենսերի հետ համագործակցությունից։
✔️ Adit - ձեր ինֆլուենսերը մեզ մոտ է։
#ինֆլյուենսեր #ինֆլյուենսերՄարքեթինգ #ինֆլուենսեր #ինֆլյուենսերներ
15/10/2021
Քանի որ ժամանակակից աշխարհում ամեն ինչ տեղափոխվել է օնլայն հարթակ, այդ պատճառով շատ կարևոր է ինֆորմացիան ներկայացնել լսարանին հստակ ձևով՝ գտնելով ճիշտ ինֆլուենսեր։
🧏 Ինֆլուենսեր գտնելուց առաջ նախ պետք է ուսումնասիրել նրա լսարանը և ծավալած կոնտենտը, արդյոք այն հեռանկարային է, թե՞ ոչ, և արդյո՞ք կարող է հասնել սպասված արդյունքին։
✔️ Adit-ը հնարավորություն է տալիս գտնելու ձեզ համապատասխան ինֆլուենսերին՝ նշելով ոլորտը, արժեքը և հետևորդների քանակը։
✔️ Նախքան ընտրություն կատարելը նաև հնարավորություն կունենաք ուսումնասիրել էջի վիճակագրությունը։
✔️ Adit- մեզ հետ հետ պարզ է և շահավետ։
14/10/2021
🤔 Ինստագրամը ակտիվության համար գումա՞ր է վճարում:
Ցավոք սրտի` ոչ: Ինստագրամում գումար աշխատելն ամենևին չի նշանակում, որ հենց ինստագրամն է գումար վճարում:
🤫 Գումար աշխատում են գովազդից. ինչ-որ կազմակերպության մասին քո էջում պատելով կարող ես գումար աշխատել:
Ու բոլորովին հարկավոր չէ միլիոնավոր հետևորդներ ունենալ: Ընդհակառակը` որքան քիչ են հետևորդները, այդքան հստակ է թիրախային լսարանը:
Գոյություն ունեն`
👉🏻 Մեգաինֆլյուենսերներ կամ աստղեր` 1 միլիոնից ավել հետևորդ,
👉🏻 Մակրոինֆլյուենսերներ` 100 հազարից 1 միլիոն հետևորդ,
👉🏻 Միկրոինֆլյուենսերներ` 1000-ից 10.000 հետևորդ,
👉🏻 Եվ նանոինֆլյուենսերներ` մինչև 1000 հետևորդ:
Համոզվեցի՞ր, որ ինֆլյունեսեր դառնալու համար շատ բան հարակվոր չէ: Դե գրանցվիր կայքում և սկսիր մոնետիզացնել բլոգդ:
#ինֆլյուենսեր #ինֆլյուենսերՄարքեթինգ #ինֆլուենսեր #ինֆլյուենսերներ
12/10/2021
💁 Ինֆլուենսերի ներգրավում թե գովազդ AdsManager-ից
Կազմակերպություններին ամենաշատը հետաքրքրող հարցերից մեկը։ Նախ նշենք, որ չկան ճիշտ և սխալ կամ վատ և լավ տարբերակներ։ Ամեն ինչ կախված է ձեր կազմակերպության նպատակներից, խնդիրներից և հենց պրոդուկտի/ ծառայության տեսակից։
2 տարբերակներն էլ ունեն որոշակի առանձնահատկություններ և նրբություններ։
👉🏻 Ads Manager-ից գովազդ միացնելիս մենք հնարավորություն ենք ունենում ընտրություն կատարել առաջարկվող նպատակների շրջանակներում։ Օրինակ` ընտրում ենք տեսանելիության բարձրացում, նամակներ, տրաֆիկի աճ և այլն։
👉🏻 Ինֆլուենսերի միջոցով գովազդը չի տալիս մեզ այդ հնարավորությունը, բայց ունի մի շարք այլ առավելություններ։
Մարդիկ հաճախ խուսափում են այն գովազդներից, որոնք փորձում են նրանց վրա ուղիղ վաճառք իրականացնել։ Նման վարքագծով մարդիկ ավելի շատ հակված են գնում կատարել հիմնվելով այն մարդկանց խորհրդի վրա, ում վստահում են։
🧏 Սոցիալական տիրույթում այդ մարդիկ հենց ինֆլուենսերներն են։ Նրանք ներկայացնում են պրոդուկտը անմիջական ձևով, հայտնում են իրենց անկեղծ կարծիքը դրա մասին դրանով իսկ շահելով լսարանի վստահությունը։
Կարևոր է նշել, որ Ads Manager-ի օգտագործումը չի բացառում ինֆլուենսերների ներգրավումը և նույնը հակառակ դեպքում։ Դրանք միմյանց փոխլրացնող և օգնող պրոցեսներ են։ Եվ երկուսի միաժամանակ օգտագործումը կարող է տալ շատ ավելի մեծ արդյունքներ, քան միայն մեկինը։
🤔 Իսկ դուք ո՞ր տարբերակն եք կիրառում։
👇🏻 Մեկնաբանություններում կիսվե՛ք ձեր փորձով։
11/10/2021
💸 Ուզում ես գումար աշխատել ինստագրամի միջոցով, բայց չգիտես` ինչպե՞ս:
Եթե դու`
Ունես 1000+ լոյալ լսարան և ակտիվ հետևորդներ,
Ստեղծում ես ներգրավող և թեմատիկ քոնթենթ
Ու ցանկանում ես համագործակցել հայտնի բրենդների հետ
💰 Ուրեմն ժամանակն է բլոգդ մոնետիզացնելու:
✔️ Գրանցվիր adit-ի կայքում, լրացրու տվյալներդ ու սպասիր պատվերներիդ:
#ինֆլյուենսեր #ինֆլյուենսերՄարքեթինգ #ինֆլուենսեր #ինֆլյուենսերներ
Click here to claim your Sponsored Listing.
Category
Contact the business
Telephone
Website
Address
Yerevan
0014