Left Front Division

Left Front Division

Share

Anarcho-communist Social, political, cherity organisation

11/05/2020

Ներկայիս պանդեմիան ցույց տվեց, թե որքան ողբալի վիճակում է գտնվում այսօրվա սոցիալ-քաղաքական և տնտեսական իրավիճակը։
Դրա հետ մեկտեղ, շատ երկրների իշխանություններ օգտվելով դրությունից, ամեն գնով փորձում են բարձրացնել իրենց վարկանիշը և ամրապնդել իշխանությունը, տալով ոստիկանությանն ու ուժային մյուս կառույցներին անսահմանափակ հնարավորություններ։
Բանն այն է, որ իշխանությունը գիտակցում է իրենց կողմից ստեղծված համակարգի կործանման փաստը։
Իսկ հասարկությանը մնում է միայն օգտվելով ստեղծված իրավիճակից, ազատվել կապիտալի լծից։ Վերջին հարյուամյակի ընդացքում ավելի նպաստավոր պայմաններ չեն եղել հեղափոխության համար, և եթե մենք բաց թողնենք այս հնարավորությունը, հնարավոր է չունենանք մեկ այլը ևս մի քանի հարյուրամյակ։
Նման իրավիճակներին հաջորդում են սոցիալ-քաղաքական և տնտեսական արմատական փոփոխություններ։ Եթե մենք ամեն ինչ թողնենք բախտի քմահաճույքին, հետագայում կհայտնվենք էլ ավելի ծանր կացության մեջ։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է առավել առաջադեմ երկրներում հրահրել սոցիալական հեղափոխություն, որից հետո մյուս երկրները կկարողանան հետևել վերջիններիս օրինակին։
Սոցիալական հեղափոխությունն ավելի մոտ է, քան մենք էինք կարծում։
Բոլորիս ճիշտ կազմակերպված գործողությունների արդյունքում մենք կկարողանանք ստեղծել մեր երազանքների աշխարհը, որտեղ վերջապես կտիրեն ազատությունը, հավասարությունն ու եղբայրությունը։

10/03/2020

Եկե՛ք առկա վայրենի օրենքները փոխարինեք բարոյական նորմերով, դադարացնենք այս դաժան մրցավազքը։
Չէ՞, որ բոլորս նույն նպատակներն ունենք և կարող ենք միասին՝ միմյանց օգնելով քայլել դեպի մեր իդելական աշխարհը։
Կարող ենք օգնել նրանց, ովքեր դժվարանում են քայլել, անհրաժեշտության դեպքում՝ ձեռքերի վրա տանել նրանց։
Հանուն ինչի՞։
Հանուն բարեկեցության, հանուն բոլորիս բարգավաճման, հանուն մեր երեխաների ազատ և ապահով ապագայի։
Բոլորս պետք է գիտակցենք, որ փոխհամաձայնությունն ու փոխօգնությունն է մեր հաջողության գաղտնիքը։
Եկե՛ք ինքնակազմակերպվենք և ցույց տանք մակաբույծներին, որ նրանց ժամանակն անցել է՝ եկել է նոր դարաշրջան, որտեղ բոլորը հավասար են և յուրաքանչյուրը ստանում է այն, ինչին արժանի է։ Ցույց տանք իշխաններին, որ մենք նրանց պես անսիրտ չենք և տալիս ենք նրանց մեզ միանալու հնարավորություն, որ մենք պատրաստ ենք նրանց համար տեղ գտնել մեր աշխարհում, եթե միայն նրանք դադարեն մակաբուծել և միանալ մեր կոլեկտիվ աշխատանքին։
Այսպես է սկսվում պայքարը՝ անհատի ներում և ժամանակի ընդացքում դառնում զանգվածային։
Սա է իրական սոցիալական հեղափոխության հիմքը։
Ազատե՛ք ձեզ խտրականությունից, նախանձից, ստրուկի հոգեբանությունից և այդ ժամանակ ոչ ոք և ոչ մի բան չի կարողանա կանգնեցնել ձեզ։
Արթնացրե՛ք ձեր մեջ հեղափոխական ուժը, որը դարեր շարունակ քնել է ձեր ներսում։

02/03/2020

Կենցաղում հաճախ հանդիպում են ընտանեկան բռնության դեպքեր, որոնց աճին նպաստում են նման վարքը խրախուսող մի շարք հեռուտասերիալներն ու հաղորդումները։
Տնային աշխատանքի ծանր բեռն ամբողջությամբ ընկնում է կնոջ վրա, չնայած նրան, որ կարելի է այդ աշխատանքը բաշխել ընտանիքի անդամների միջև հավասարապես՝ դարձնելով այն ավելի հեշտ և հաճելի։
Տղամարդի՛կ, մի՞թե դուք պատրաստ չեք օգնել ձեր կանանց տնային աշխատանքում. Կանանց, ովքեր ձեր կողակիցներն են։Իսկ դուք նրանց վրա եք բարդում ձեր երեխաների դաստիարակությունը։
Մի՞թե դուք չեք ցանկանում մասնակցել ձեր երեխաների դաստիարակությանը։
Երեխան պետք է պատասխանատվություն լինի ինչքան մոր, այնքան էլ հոր համար։ Պատասխանատվություն, որը չի սահմանափակվի նյութական պահանջմունքների բավարարումով։
Ներկայում տղամարդկանց զգալի մեծամասնությունն անհամեմատ քիչ ժամանակ են անցկացնում իրենց երեխաների հետ, որն էլ ազդում է երեխայի հոգեվիճակի վրա և կարող է ցավալի հետևանքների բերել, իսկ մենք չենք կարող քայլել դեպի ավելի լավ աշխարհ, եթե չունենանք կայուն և առողջ սերունդ։
Սոցիալական հեղափոխությունը սկսվում է հողափոխությունից ընտանիքում։

01/03/2020

Երկրում արհեստականորեն ստեղծվել է բժշկական դիմակների և այլ անհատական պաշտպանության պարագաների դեֆիցիտ։
Հնարավոր համաճարակի կանխարգելման նպատակով մեր թիմը սեփական միջոցներով ձեռք կբերի բժշկական դկմակներ՝ հնարավորինս մեծ քանակությամբ մարդկանց դրանցով անվճար ապահովելու նպատակով։
Մեզ անհրաժեշտ է ձեր օգնությունը։
Օգնել ցանկանալու դեպքում գրեք մեզ անձնական նամակով, կամ էլեկտրոնային փոսթի միջոցով։
Յուրաքանչյուրիս դերը ցանկացած պահի կարող է որոշիչ լինել հասարանության ճակատագրի համար։

29/02/2020

Կապիտալիստական հասարակարգում անհատը ստիպված է մասնագիտություն ընտրել ոչ թե իր կամքին համաձայն, այլ դրդված անձնական շահերից, քանի որ չի գնահատվում յուրաքանչյուրի կատարած աշխատանքը հավասարապես։
Դա անխուսափելիորեն բերում է կատարվող աշխատանքի որակի անկման, ստեղծվում է տնտեսական ծանր կացություն։
Անհատն անցանկալի աշխատանքին լուրջ չի կարող վերաբերվել, հետևաբար չի կարող ապահովել արտադրանքի, կամ մատուցվող ծառայության անհրաժեշտ որակը։
Այն հասարակությունում, որտեղ բոլոր մասնագիտություններն ու արհեստները կգնահատվեն հավասարապես, անհատին կընձեռնվի հնարավորություն այն մասնագիտության, կամ արհեստի ընտրության, որն ինքը կցանկանա և որի համար նա կունենա անհրաժեշտ ընդունակություններ։
Կրթական համակարգում անհրաժեշտ բարեփոխումների արդյունքում անհատը կունենա հնարավորություն կատարելագործելու իր ունեցած ընդունակություններն ու ձեռք բերելու անհրաժեշտ հմտություններ, որոնք անհրաժեշտ են իր կողմից ընտրված աշխատանքի համար։
Այսպես մենք կապահովենք յուրաքանչյուր անձի համար հաճելի աշխատանք, արտադրանքի առավել բարձր որակ և անհրաժեշտ քանակություն ոչ միայն սպառման, այլ նաև կուտակման համար։

09/02/2020

Տնտեսության ազատագրումը կատարվում է էքպրոպրիացիայի միջոցով։
Էքսպրոպրիացիան մասնավոր սեփականության զավթումն է կապիտալից (անհատներից, որվքեր տիրում են տնտեսությունը, վերահսկում են ստեղծված բարիքների շրջանառությունը, սակայն չեն ստեղծում որևէ էական բարիք)։
Մասնավոր սեփականությունը բռնազավթելով, այն տրվում է հասարակությանը։
Մասնավոր սեփականությունը սահմամափակվում է անշարժ գույքով և անհատի կենսական ու հոգևոր պահանջների բավարարման համար անհրաժեշտ մյուս նյութական միջոցներով, իսկ տնտեսական և արդյունաբերական ողջ ապարատը, հողատարածքը, գյուղատնտեսական բոլոր միջոցները դառնում են հանրային սեփականություն և դրանց միջոցով արտադրված բարիքները բաշխվում են հասարակության մեջ՝ ըստ պահանջմունքների։
Չնայած դրան, մենք չենք հերքում յուրաքանչյուրի անհատականությունը և չենք սահմանափակում նրա անձնական տարածքը։
Դա այն հւմնադրույթներից մեկն է, որոնք առանձնացանում են մեր տեսությունը Մարքսի կողմից ստեղծված, Լենինի և Տրոտսկու կողմից զագացված դասական կոմունիզմի մոդելից։

06/02/2020

Հարկավոր է, որ նախքան հեղափոխությոևնը ծագած մտքերը բավականաչափ տարածված լինեն, որպիսզի որոշակի թվով մտքեր ընտելանան դրանց։
Անհրաժեշտ է, որ "Անիշխանություն", "Աշխատանքային խմբեր և համայնքային ազատ համաձայնություն", "Կոմունիստական կոմունա" արտահայտությունները լինեն այնքան հայտնի, որ մտավորական փոքրամասնությունը փորձեր խորացնել դրանք։

#Կրոպոտկին

05/02/2020

Տնտեսության ժողովրդականացումը նպատակ ունի ազատագրելու մեր արտադրանքը կապիտալից, այսինքն անհատներից, ովքեր տիրում են դրան, կառավարում դրա շրջանառությունը, չնայած նրան, որ անձամբ իրենք չեն ստեղծում ոչ մի արտադրանք և չեն մատուցում որևէ ծառայություն, որը կտար նրանց բարոյական իրավունք տիրելու արտադրության գոնե մի փոքր մասը։
Ազատագրումը պահանջում է ինքնակազմակերպման բարձր մակարդակ, որի միջոցով մենք կկարողանանք ինքներս կառավարել տնտեսությունը։ Հակառակ դեպքում կրկին առաջ կքաշվեն մարդիկ, ովքեր օգտվելով ստեղծված իրավիճակից, կսկսեն առաջվա պես դառնալ սեփականատեր։
Իսկ ինչիսի՞ սեփականության ձևաչափ ենք ընդունում մենք։
Քանի որ ցանկացած նյութական և ոչ նյութական բարիք կոլեկտիվ աշխատանքի արդյունք է, այն կարող է լինել միայն կոլեկտիվ սեփականություն, որը կբաշխվի հասարակության մեջ ըստ պահանջմունքների։
Ապրանքի շրջանառության, վերավաճառման գործընդացում դրա գինն աճում է մոտ 10 անգամ և հասնելով սպառողին դառնում հասանելի միայն որոշակի քանակությամբ անհատների համար։
Այս գործընդացի բացառման դեպքում ցանկացած նյութական բարիք և ծառայություն կդառնա հասանելի յուրաքանչուրիս համար։
Իսկ անհատները, որոնք առանց բարիքներ ստեղծելու տիրում են դրանց, ստիպված կլինեն հասարակության մեջ կատարել որոշակի աշխատանք, որն էլ կբերի արտադրանքի աճի և կապահովի առատություն։

04/02/2020

Տարիներ շարունակ թափվել է արյուն։
Արյուն, որի յուրաքանչյուր կաթիլն անգին է։ Հանուն ինչի՞։ Հանուն հայերնիքի՞։ Ո՛չ։ Հանուն փողի, հանուն նրա, որ բոլորս ապրենք վախի և ատելության մտնոլորտում, հանուն մեր ուսերից դարերով չընկնող բեռի ծանրացման, որպիսզի մենք հանկարծ չկարողանանք բարձրանալ ծնկների վրայից։
Մեր կառավարությունը մեր արյան գնով ամրացնում է իր իշխանական ապարատը, իսկ մեզ "աջակցող" գերտերությունները համալրում են իրենց կապիտալը։
Թե ո՞վ է տուժում, ինքներդ դատեք։
Շատերդ այս կարդալուց կմտածեք, որ ես այսպես չէի խոսի, եթե եղած լինեի առաջնագծում։ Շատերիդ մտքով չի էլ անցնի իհարկե, որ ես 2 տարի մարտական հերթապահություն եմ իրականացրել Արցախի առաջնագծում, հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում որպես սանհրահանգիչ և շատ լավ գիտակցում եմ այն արյան գինը, որի մասին խոսում եմ։
Հանգամանքներն ինձ ստիպում են մտածել։ Եթե մեր ժողովրդներն արյուն թափելու ցանկություն չունեն, ինչու՞ պայքարել միմյանց դեմ մի քանի հոգու շահերից ելնելով։ Վերջ ի վերջո մենք բոլորս առաջին հերթին մարդ ենք, իսկ բոլոր մարդիկ անկախ ամեն ինչից քույրեր և եղբայրներ են։ Մենք բոլորս ունենք արյուն, սիրտ և հոգի։
Միավորվելով մենք կարող ենք մեր ուժն ուղղել մեր իրական թշնամու՝ իշխանության, ատելության, անարդարության դեմ, հանուն մեր երեխաների ապագայի, որոնց համար մենք կարող ենք և պարտավոր ենք երաշխավորել առողջ, ազատ և ապահով ապագա։
Մտածե՛ք այն ուղղությամբ, թե ո՞վ է մեր իրական թշնամին, ո՞վ է դարեր շարունակ մեր մեջ սերմանել ատելություն ու վախ, ո՞վ է մեր կողմից ստեղծված բարիքները խժռում ու զրկում մեզ մեր տարրական բարոյական իրավունքներից։
Խնդրում եմ ձեզ կատարել ճիշտ ընտրություն։

18/01/2020

Մեր պայքարը դասակարգային չէ։
Մեր նպատակը չէ մեկ իշխող դասակարգի փոխարինումը մյուսով։ Գիտակցելով այն, որ տնտեսությունը հենվում է ինչպես բանվորագյուղացիական դասակարգի (պրոլետարիատի), այնպես էլ մտավորականության (ինտելեգենցիայի) վրա, կարևորելով հասարակության այս երկու բաղկացուցիչ մասը հավասարապես և նկատելով դրանց ճնշված լինելը ընհանուր թշնամու՝ իշխանության կողմից, մենք չենք առանձնացնում այս դասակարգերը որպես իրար դեմ պայքարող երկու հասարակական շերտ և կոչ ենք անում միավորվելով մեկ դրոշի ներքո, պայքար մղել իշխող ուժի դեմ, անկախ նրանից, թե այն ինչ դասակարգային տարրերից է բաղկացած։
Չէ՞, որ անկախ մասնագիտությունից և սոցիալական դիրքից, ինչպես նաև ազգային, կրոնական և սեռական պատկանելիությունից, սեռական կողմնորոշումից, բոլորիս նպատակն է ապահովել մեզ և մեր ընտանիքների համար ազատ, բարեկեցիկ և խաղաղ ներկա և ապագա։ Այդ ապագան հնարավոր կլինի կառուցել միայն համախմբման միջոցով։ Պետք չէ մոռանալ դիմացինի ապագայի մասին, պետք է գիտակցել նպատակների ընդհանրությունը, մի կողմ դնել իշխանությունների կողմից ստեղծված առանձնացումները։
Այսուհետ "աշխատավոր" ասելով եկեք հասկանանք ոչ թե բանվորագյուղացիական դասակարգ, այլ դասակարգ, որը իր ստեղծած (մտավոր, կամ նյութական) առժեքը ստիպված է վաճառել իշխող դասակարքին, որն առանց առժեք ստեղծելու կառավարում է մեր ստեղծած առժեքի շրջանառությունը, յուրացնում վերջինիս զգալի մասը։
Հենց այս մտքիս ելնելով մենք ասում ենք. "Իշխանությունը ծնում է մակաբույծների, քանի որ միայն մակաբույծն է առանց առժեք ստեղծելու սպառում ուրիշի ստեղծած արժեքները"։
Մտավորականությունը պրոլետարիատի թշնամին չէ, պրոլետարիատի և մտավորականության ընհանուր թշնամին է այս երկու դասակարգերից որևիցե մեկին պատկանող այն անհատը, որը հասնելով կապիտալիստական հիերարխիայի բրգի գագաթին, դադարում է արևէ արժեք ստեղծել ու վերածվում է զուտ սպառողի, այսինքն՝ մակաբույծի։
Դասակարգային պայքարի արդյունքում մեկ դասակարգը դառնում է մակաբույծ մյուսի համար։ Համաշխարհային պատնությունը այդպիսի փոխարինումների հարատև օղակ է հիշեցնում։
Միավորվելով, մենք կկոտրենք այս օղակը, վերջին պայքարը կմղենք ոչ թե դասակարգի, այլ մարդկության ազատագրման համար, մտքի ազատագրման, նյութական բարիքների ազատագրման համար։

10/01/2020

Ինքնակազմակերպման կայացման համար անհրաժեշտ է անհատի և հասարակության միջև կառուցել որոշակի հարաբերություններ։
Նախ անհատը պետք է գիտակցի իր կարևորությունը, իր ինքնուրույնությունը, բայց միարժամանակ չառանձնացնի իրեն հասարակությունից։ Առաջին հերթին անհատը պիտի կարևորի իր որոշումները, և միայն այդ դեպքում դրանք ընդունելի կլինեն հասարակության համար։
Իրականում մենք բոլորս պատրաստ ենք ինքնակազմակերպման։ Մեզ խանգարող միակ հանգամանքը վախն է. վախն այն մտքից, որ դիմացինը մեզ հետ այնպես չի վարվի, ինչպես մենք նրա հետ։ Այդ արհեստական վախը, որը գոյություն ունի մեր ուղեղում կանգնած է մեր և մեր ազատագրման միջև։
Այդ վախի միջոցով են ստեղծվել բոլոր այն գործոնները, որոնք ստիպում են մեզ ենթարկվել։
Դեպի ազատություն և հավասարություն տանող ճանապարհի առաջին քայլն է վախի հաղթահարումը։
Արե՛ք այդ քալը և կհամոզվեք, որ ձեզ ոչինչ չի սպառնում, արե՛ք այդ քայլը և կհամոզվեք, որ մեր կողմից ներկայացվող ճանապարհն իրոք գոյություն ունի, արե՛ք այդ քայլը և ազատագրե՛ք ձեր միտքն ու հոգին քաղքենիական մտածելակերպից, իսկ հաջորդ քայլը կլինի ազատագրումը կապիտալից։

06/01/2020

2018թ․ Հեղափոխությունից հետո մենք բոլորս սպասում էինք կարգերի փոփոխման, որը չկատարվեց։ Պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր օրենքները փոխվում են, բայց մենք ուզում ենք առաջարկել այն կարգը, որտեղ օրենքները ընրում է ժողովուրդը։
Սովետական Միությունը փորձում էր ստեղծել այդ կարգը, բայց մարդկային կեխտոտությունը թույլ չտվեց անել դա։ Երբ մենք խոսում ենք իդեալական պետական կարգի մասին, մենք հասկանում ենք հարգանքը միմիյանց հանդեպ, երբ դու անվտանգ ես քեզ զգում ոստիկանության կողքին, երբ մարդկային զգացմունքները չէն թելադրվում։
Կարգերը անհրաժեշտ է փոխել, և մենք պատրաստ ենք ձեզ առաջարկել մեր կարծիքը ճիշտ քաղաքացիական կարգերի մասին։
Մենք առաջարկում ենք ռեալ ձևով կազմված կոմունիստական կարգ։ Դրա մեջ մտնում է հավասարություն, հասկացողություն և հնարավորություն, այդ 3 Հ-երը համարվելու են հիմք մեր երազանքի համար։
Կապիտալիստական կարգերը, որոնք ընդունված են գրեթե ամբողջ աշխարհում համարվեցին ճիշտ և լավ, միայն նրա պատճառով, որ մարդկանց կառավարելու համար դա բավական էր։ Մեր կողմից առաջարկված կարգերը լավ են նրանով, որ կարող են փոփոխվել որպեսզի հարմարվել մարդկանց, որովհետև աշխարհը կզամում է մարդը։
Դրա հետ մեկ տեղ, մենք կարող ենք ստեղծել հարևան պետությունների հետ կոնֆեդերացիա (Վրաստան, Ռուսաստան, Պարսկարստան, նույնիսկ Ադրբեջան և Թուրքիա)։ Մենք համարում ենք որ Հայկական Հարցը կարող է լուծվել միայն պետությունների համերաշխությամբ և միացմամբ։
Կարող է առաջանալ հարց, կա այդքան էական անհրաժեշտություն այդ կարգերի փոփփխման և նոր կարգերի ստեղծման։ Մենք կպատասխանենք այդ հարցին։ Երբ միլիոնավոր հայեր ամբողջ աշխարհից վերադառցան հայաստան որպեսզի մասնակցեն թավշյա հեղափոխությանը այն հույսով, որ Հայաստանի վիճակը կբարելավվի, բայց անցել է արդեն ավելին քան մեկ տարի և փոփոխությունները բերեցին ավելի վատ իրավիճակի։ Ժողովուրդը տվեց շանս իրավիճակը բարելավելու և այդ շանսը օգտագործվեց սխալ կերպ։ Մենք կարծում ենք, որ կարող ենք ցույց տալ, թե ինչի են ընդունակ իրական ժողովրդավարական հանրապետությունները, Կոմունիզմը դժվար հասանելի է, բայց հասանելի է և մենք ուզում ենք ապացուցել դա։
Տեքստի հեղինակ՝ Արա Գևորգյան

Want your organization to be the top-listed Government Service in Yerevan?
Click here to claim your Sponsored Listing.

Website

Address


Yerevan